Jump to content

Գոհար Աթոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոհար Աթոյան
Ծնվել էապրիլի 24, 1957(1957-04-24)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 25, 2000(2000-07-25) (43 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԿրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարան
Քաղաքացիություն Հայաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունկրկեսի դերասան և աճպարար

Գոհար Գարեգինի Աթոյան (ապրիլի 24, 1957(1957-04-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 25, 2000(2000-07-25), Երևան, Հայաստան), կրկեսի հայ դերասանուհի, առաջին հայ կին աճպարարը[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում 1957 թվականի ապրիլի 24-ին։ Սովորել է Երևանի Մ.Գորկու անվան թիվ 4 դպրոցում։ Այն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա, որտեղ ընդունվել է Մ.Ն.Ռումյանցևի անվան էստրադա-կրկեսային արվեստի ուսումնարան։ Աշխատել է Հայհամերգում։ Հովհաննես Յաղջյանի ղեկավարած «Փարվանա» համերգախմբի[1] (երգ, ասմունք, կրկեսային համարներ) կազմում հյուրախաղերով շրջել ԽՍՀՄ-ի տարբեր քաղաքներում՝ հանդես գալով աճպարարական համարներով։

«Երեկոյան Երևան» օրաթերթն 1982 թվականի սեպտեմբերի 16-ի համարում անդրադառձել է Գոհար Աթոյանի ելույթներին[1].

...երիտասարդ աճպարար Գոհար Աթոյանի փայլուն ելույթները անտարբեր չեն թողնում ոչ փոքր, ոչ տարեց հանդիսատեսին։ Հայ կրկեսի պատմության մեջ առաջին կին աճպարարի «կախարդական» ձեռքերը հրաշքներ են գործում, ամեն անգամ հիացմունք առաջացնելով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Փարոս» համերգախմբի ելույթները։ Արամ Գաբրիելյան - «Երեկոյան Երևան», 1982, սեպտ. 16