Վիքիպեդիա:Ադմինիստրատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանոնակարգն ուժի մեջ է 2019 թվականի նոյեմբերի 12-ից
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերից և ուղեցույցներից մեկն է, որի նպատակն է օգնել Վիքիպեդիայի համայնքին գործելու համաձայնեցված կերպով՝ ըստ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ուստի կարևոր է էջում փոփոխություն անելուց առաջ խորհրդակցել քննարկման էջում կամ Խորհրդարանում։
↱

Վիքիպեդիայի ադմինիստրատորը մասնակից է, որին տրված են նախագծի տեխնիկական սպասարկման որոշակի գործիքներին հասանելիության իրավունքներ, որոնցից են՝

Ադմինիստրատորները նախագծի կառավարման ոչ մի առավելություն չունեն և իրավունք չունեն իրենց հնարավորություններն օգտագործել այլ մասնակիցներին իրենց տեսակետը պարտադրելու համար:

Եթե ձեզ անհրաժեշտ է ադմինիստրատորների օգնությունը, դուք կարող եք հայտ թողնել

կամ դիմել կոնկրետ ադմինիստրատորի՝

Ադմինիստրատորության հարցեր քննարկելու համար է նաև ադմինիստրատորների տեղեկատախտակը:

Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա 9 ադմինիստրատոր:

Ադմինիստրատորի կարգավիճակի ստացում[խմբագրել կոդը]

Եթե դուք վստահ եք, որ կարող եք օգտակար լինել նախագծին որպես ադմինիստրատոր, ապա լրացրե՛ք հայտը Վիքիպեդիա:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ էջում: Բայց դրանից առաջ նախ ծանոթացե՛ք Վիքիպեդիա:Ադմինիստրատորի հուշատետրին. սա կօգնի ձեզ հասկանալ՝ իրո՞ք արժե հայտ ներկայացնել:

Հայտի դրական վերջնարդյունքի դեպքում ստյուարտների կողմից կտրվի ադմինիստրատորական դրոշակը:

Ադմինիստրատորի կարգավիճակի հեռացում[խմբագրել կոդը]

Ադմինիստրատորի դրոշակը հեռացվում է երեք դեպքում՝

  • ադմինիստրատորի ինքնակամ հրաժարում,
  • ադմինիստրատորական իրավունքների չարաշահման դեպքում, մասնավորապես ադմինիստրատորին տրված տեխնիկական գործիքների բազմակի անհիմն օգտագործում:

Ադմինիստրատորի դրոշակի հեռացման տեխնիկական գործընթացն իրականացնում են ստյուարտները, որոնք Վիքիմեդիա Հիմնադրամի բոլոր նախագծերում տիրապետում են իրավունքների:

Ադմինիստրատորի կարգավիճակի կրկնակի ստացում հնարավոր է համաձայն ադմինիստրատորներ ընտրելու կանոնակարգի և ընդհանուր հիմունքներով:

Հայերեն Վիքիպեդիայի ադմինների ընթացիկ ցանկ[խմբագրել կոդը]


Հայերեն Վիքիպեդիայի ադմինների ժամանակագրություն[խմբագրել կոդը]

User:ԱշբոտՏՆՂUser:VoskanyanUser:ԱշոտՏՆՂUser:Samo04User:Sigma'amUser:Azniv StepanianUser:emptyfearUser:PandukhtUser:GeoOUser:Ankax HayastanUser:23artashesUser:Nimeru23User:Lilitik22User:ERJANIKUser:VacioUser:ՖետայիUser:ChaojokerUser:BekoUser:XelgenUser:TeakUser:RubenUser:ToxicUser:Lilith

Ռիվերթը թույլ է տալիս արագ վերականգնել էջերի մեջ կատարված փոփոխությունները: Ամեն օգտագործող (գրանցված թե չգրանցված) կարող է նույն բանն անել մտնելով փոփոխված էջի պատմության մեջ: Ադմինը դա կարող է ավելի արագ անել անանուն խմբագիրների խուլիգանությունից ազատվելու համար՝ նայելով որևէ օգտագործողի ներդրումների ցանկին:

Արգելափակում և ապաարգելափակում[խմբագրել կոդը]

Տե՛ս Արգելափակման կանոնակարգը:

Ինտերֆեյսի դիզայնը և շարահյուսությունը[խմբագրել կոդը]

Տե՛ս Ինտերֆեյսի ադմինիստրատորներ:

  • 2003 թվականի դեկտեմբերի 6-ից ադմինիստրատորները կարող են փոխել ինտերֆեյսի տեքստը խմբագրելով Մեդիավիքի վերնագրերի ֆոները էջերը: Դրա մեջ մտնում է էջերի վերևներում գրվող տեքստը,ինչպես օրինակ "Special:Whatlinkshere" անվանումները և այն էջը, որը կերևա մուտք չունեցող օգատագործողին, եթե վերջինս փորձի տեքստ խմբագրել(en:MediaWiki:Blockedtext):
  • 2004 թվականի հունիսի 3-ից ադմինիստրատորները կարող են խմբագրել ինտերֆեյսի ոճը փոխելով en:Cascading Style Sheets մոնոբուք սթայլ տեսականիներում en:MediaWiki:Monobook.css:

Տե՛ս նաև[խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել կոդը]

  1. Պաշտպանությունը պատմության մեջ գրանցվում է որպես նոր խմբագրում: Որպեսզի ադմինական գործողությունները չվերապարեկվեն, ադմինական դրոշակը ներառում է ինքնապարեկման իրավունքներ:
  2. Այս գործիքին հասանելիություն ունեն նաև ինտերֆեյսի ադմինիստրատորները: