Վիլհելմ Օստվալդ
Վիլհելմ Ֆրիդրիխ Օստվալդ (լատիշ․՝ Vilhelms Ostvalds, 1853, սեպտեմբերի 2, Ռիգա, Լատվիա - 1932, ապրիլի 4, Գրոսբոտեն, Գերմանիա), գերմանացի ֆիզիկաքիմիկոս, իդեալիստ փիլիսոփա։ Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1896)։ Նոբելյան մրցանակակիր (քիմիայի գծով, 1909)։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1875 թ. ավարտել է Դորպատի (Տարտու) համալսարանը։ 1882-1887 թվականներին եղել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտի, 1887-1906 թվականներին՝ Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր։ Օստվալդի հիմնական գիտական աշխատանքները վերաբերում են Էլեկտրոլիտային դիսոցման տեսության զարգացմանը։ 1884 թվականին հայտնաբերել է թթուների լուծույթների էլեկտրահաղորդականության կապը նրանց էլեկտրոլիտային դիսոցման աստիճանի հետ, սահմանել այժմ իր անվամբ հայտնի նոսրացումների օրենքը (1888), առաջարկել է վերլուծական քիմիայի ռեակցիաները դիտել որպես իոնների միջև փոխազդեցություն (1894)։
Ուսումնասիրել է նաև քիմիական կինետիկայի և կատալիզի հարցերը, մշակել ամոնիակի կատալիտիկ օքսիդացման հիմունքները։
1887 թվականին Ցա․ Վանտ Հոֆֆի հետ միասին հիմնել է «Ցայտշրիֆտ ֆյուր ֆիզիկոլիշե Խեմի» («Zeitschrift fiir physikolische Chemie») ամսագիրը, 1889 թվականին իրականացրել է «ճշգրիտ գիտությունների դասականները» հրատարակությունը։
Օստվալդը «ֆիզիկական» իդեալիզմի տարատեսակներից մեկի՝ էներգետիզմի տեսության հեղինակն է։
Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ostwald W. (1900)։ Grundriss der allgemeinen Chemie։ Leipzig: Engelmann
- Ostwald W. (1906)։ Process of manufacturing nitric acid. Patent
- Ostwald W. (1909)։ Energetische Grundlagen der Kulturwissenschaft (1st ed.)։ Leipzig
- Couturat L.; Jespersen O., Lorenz R., Ostwald Wilhelm, and Pfaundler L. (1910)։ International language and science: Considerations on the introduction of an international language into science։ London: Constable and Company Limited
- Ostwald W. (1917)։ Grundriss der allgemeinen Chemie (5th ed.)։ Dresden: Steinkopff
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Leitlinien der Chemie : 7 gemeinverständliche Vorträge aus der Geschichte der Chemie. Leipzig ։ Akad. Verl.-Ges., 1906. Digital edition of the University and State Library Düsseldorf.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Biografisch Portaal — 2009.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 SNAC — 2010.
- ↑ 5,0 5,1 KNAW Past Members
- ↑ 6,0 6,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ 7,0 7,1 7,2 Оствальд Вильгельм Фридрих // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1974. — Т. 18 : Никко — Отолиты. — С. 580.
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #11859057X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 9,0 9,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Սեպտեմբերի 2 ծնունդներ
- 1853 ծնունդներ
- Ռիգա քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 4 մահեր
- 1932 մահեր
- Լայպցիգ քաղաքում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի ֆիզիկոսներ
- Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Տարտուի համալսարանի շրջանավարտներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գերմանացի նոբելյան մրցանակակիրներ