Էյնար Հերցշպրունգ
Էյնար Հերցշպրունգ (դան․՝ Ejnar Hertzsprung, հոկտեմբերի 8, 1873[1][2][3][…], Ֆրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա - հոկտեմբերի 21, 1967[4][1][2][…], Ռոսկիլե, Զելանդիա տարածաշրջան, Դանիա), դանիացի աստղագետ, աշխատել է Յոհանեսբուրգի աստղադիտարանում։
1911-ից 1913 թվականները համատեղ Հենրի Ռասելի հետ ստեղծել է Հերցշպրունգ-Ռասելի դիագրամը։ 1913 թվականին նա հաշվարկել է որոշ ցեֆեիդների հեռավորությունը[13], և դրանով իսկ հնարավոր դարձրեց ճշգրտել Հենրիետս Լավիտի կողմից հայտնաբերված ցեֆեիդների պարբերության և լուսատվության կապը։ Այս գնահատման ժամանակ նա սխալ է թույլ տվել, հնարավոր է, որ գրչի սահքի հետևանքով, արդյունքում աստղերը հաշվարկվել են տասը անգամ մոտ։ Հերցշպրունգը օգտագործել է այս գնահատականը Փոքր Մագելանի ամպի հեռավորությունը գնահատելիս։
1919-ից 1946 թվականները Հերցշպրունգը աշխատել է Լեյդենի աստղադիտարանում Նիդերլանդներում, 1937 թվականից աշխատել է այստեղ որպես տնօրեն։ Նրա ուսանողներից է եղել Ջերարդ Կոյպերը։ Հերցշպրունգի ամենանշանակալի ներդրումը գիտության մեջ հավանաբար կարելի է համարել նրա առաջարկած աստղերի սպեկտրալ դասերով, զարգացման աստիճանով և լուսատվությամբ դասակարգման մեխանիզմը։ Հերցշպրունգ-Ռասելի դիագրամը կիրառվում է աստղերի տիպերի և էվոլյուցիայի զարգացման դասակարգման համար։
Հայտնաբերել է երկու աստերոիդ՝ (1627) Իվար ( Ամուրի աստերոիդների խումբ) և (1702) Կալահարի։
Հերցշպրունգը պարգևատրվել է Թագավորական աստղագիտական միության ոսկե մեդալուվ (1929) և Բրյուսի մեդալով (1937)։ Նրա պատվին են անվանվել խառնարան Լուսնի վրա և (1693) Հերցշպրունգ աստերոիդը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ejnar Hertzsprung — 2009.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 KNAW Past Members
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Leidse Hoogleraren (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Герцшпрунг Эйнар // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 12,0 12,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Hertzsprung, E., ""Über die räumliche Verteilung der Veränderlichen vom δ Cephei-Typus."" Astronomischen Nachrichten, 196 p. 201–210 (1913)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bruce Medal page (անգլ.)
- Awarding of Bruce Medal: PASP 49 (1937) 65 (անգլ.)
- Awarding of RAS gold medal: MNRAS 89 (1929) 404 (անգլ.)
|
- Հոկտեմբերի 8 ծնունդներ
- 1873 ծնունդներ
- Դանիայում ծնվածներ
- Հոկտեմբերի 21 մահեր
- 1967 մահեր
- Դանիայում մահացածներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Դանիացի աստղագետներ
- Աստերոիդ հայտնաբերողներ
- 20-րդ դարի աստղագետներ
- Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ