Վիլլա դ’Էստե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ
Վիլլա դ’Էստե
իտալերեն՝ Villa d’Este
Villa d'Este 01.jpg
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՔաղաքՏիվոլի
Շինության տեսակՎիլլա
Նախագծի հեղինակՀուլիոս III
ՇինարարԿարդինալ Իպոլիտո II դ’Էստե
Հիմնադրման թվական1550
Շինարարության սկիզբ1550 թվական
Շինարարության վերջ1560 թվական
ԿայքՊաշտոնական կայք

Վիլլա դ’Էստե (իտալերեն՝ villa d’Este), 16-րդ դարի առավել հայտնի իտալական վիլլաներից մեկը։ Վիլլայի համալիրն իր մեջ ներառում է պալատ և դրան հարակից այգի։ Գտնվում է Տիվոլի քաղաքի ծայրամասում բլրի վրա (Լացիոյի շրջան)[1]։ Հատուկ համբավ են վայելել Վիլլա դ’Էստեի շատրվանները։ Պետրոս I-ը հենց այդ շատրվաններին է ձգտել գերազանցել Պետերգոֆը ստեղծելու ժամանակ[2]։ 2001 թվականին Վիլլա դ’Էստեն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում։

Վիլլայի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլլան 16-րդ դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլլա դ’Էստեի այգիների տեսարան, 1560-1575

1550 թվականին Հռոմի պապ Հուլիոս III-ի կողմից նշանակված Տիվոլիի նահանգապետ, կարդինալ Իպոլիտո II դ’Էստեն (Լուկրեցիա Բորջիայի որդին) պալատի մոտ գտնվող սուր լանջին որոշել է այգի կառուցել։ Սուրբ Պետրոսի եկեղեցու և միջնադարյան պատերի միջև այգու ստեղծման նախագիծը վերջնականապես ձևակերպվել է 1560 թվականին։ Նախագծի հեղինակը եղել է ճարտարապետ և հնագետ Պիրո Լիգորիոն, որն ավելի վաղ, 1550 թվականից պեղումներ է կատարել մոտակայքում գտնվող Ադրիանոսի վիլլայում, նրան այդ գործում օգնել են բազմաթիվ արվեստագետներ և արհեստավորներ։ Վիլլայի զարդարանքը կոչված էր ընդգծելու նրա բարձր հեղինակությունը՝ որպես մշակույթի օջախ, գրականագետների, բանաստեղծների և երաժիշտների հանդիպման վայր։ Սրահների հարդարումը, որը սկսվել էր 1563 թվականին, անցկացվել է Ջիրոլամո Մուցիանոյի, իսկ հետո՝ Լիվիո Ագրեստի և Ֆեդերիկո Ցուկարոյի ղեկավարությամբ։

Ֆրենսկին Ազնվականության սրահում 1566-1567։ Նկարիչ Ֆ. Ձուկարո

Դահլիճի պատերը զարդարված էին ֆլամանդական գոբելեններով, զարդաքանդակներով և որմնանկարներով, ինչպես նաև անտիկ արձաններով (արդյունքում արձանների հավաքածուն կորել է)։ Շենքերի ներքին հարդարումը կարդինալի մահվան պահին գրեթե ավարտված է եղել (1572

Վիլլայի հետագա ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1605 թվականին կարդինալ Ալեսանդրո II դ’Էստեն ձեռնամուխ է եղել այգու էական նորացմանը։ Աշխատանքները շարունակվել են 1660-1670 թվականներին՝ հայտնի քանդակագործ Բերնինիի մասնակցությամբ։ 18-րդ դարում վիլլան վերապրել է ամայության երկար շրջան։ 1814 թվականին ամբողջ անսամբլն անցել է որպես Ֆրանց Հաբսբուրգի ժառանգություն։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ վիլլայի վերջին սեփականատերը եղել է էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդը։ Պատերազմի սկսվելուց հետո վիլլան անցել է պետության սեփականության տակ։ 1920-ական թվականներին, այնուհետև Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո (վիլլան տուժել է ռմբակոծությունից) անցկացվել է լայնածավալ վերականգնում։ 2007 թվականին այգին ստացել է «Եվրոպայի ամենագեղեցիկ այգին» մրցանակը[3]։

Պավել Մուրատովը Վիլլա դ’Էստեի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին վիլլան այցելել են հայտնի նկարչուհի Աննա Օստրոումովա-Լեբեդևան և արվեստաբան Պավել Մուրատովը։ Երկուսն էլ իրենց տպավորություններն են արտահայտել գրքերի էջերում։

«Ռոմետա» շատրվանը նմանակում է Տիբերինա կղզին, «Կապիտոլիումի գայլը» և Հավերժական քաղաքի այլ խորհրդանիշներ: Պիրո Լիգորիոյի նախագիծ, վարպետ Կուրցիո Մակարոնե։ 1567-1570

Այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմվոլիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերածննդի դարաշրջանի եվրոպական մյուս այգիների նման, դ’Էստե վիլլայի այգին կրում է բարդ փիլիսոփայական և քաղաքական սիմվոլիկա։ Ինչպես նշում է Մ. Լ. Մադոննան, դ’Էստե վիլլան մտածվել է որպես հեսպերիդների նիմփաների այգի, որը նվիրված է եղել Հերակլեսին՝ դ’Էստե տոհմի առասպելական նախահայրին[4]։

Տիվոլիում այգու առանցքային տարրը համարվում է Հերակլեսի արձանը, որից տանում էին երկու խորհրդանշական ճանապարհներ՝ մեկը դեպի առաքինություն, իսկ մյուսը՝ դեպի այլանդակություն։ Դրանից բացի այգու կենտրոնական առանցքում տեղադրված էր Վեներայի արձանը, ընդ որում այն նաև մարմնավորում էր ընտրության հնարավորությունը՝ այս անգամ Երկրային և Երկնային սիրո միջև։ Այգին իր բարդ կառուցվածքով մտածվել էր որպես միկրոկոսմոս՝ փոխաբերական կերպով վերստեղծող տեղական բնական միջավայր։ Դա համապատասխանել է երևույթների համընդհանուր փոխկապակցվածության մասին 16-րդ դարին բնորոշ պատկերացումներին (շղթայի պատկերը, որը ձգվում է սկզբնաղբյուրից մինչև ամենացածր երևույթները, գտնվում է Ջակոմո դելա Պորտայում «Բնական մոգություն» գրքում, 1558):

Հարյուր հուշարձանների ճանապարհ։ Պիրո Լիգորիոյի նախագիծ, 1565-1571

Վիլլա դ’Էստեն երաժշտությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

1867-1882 թվականներին վիլլայում հյուրընկալվել էր Ֆերենց Լիստը և այստեղ տվել իր եզրափակիչ համերգներից մեկը (1879)։ Լիստը վիլլային նվիրել է երեք ստեղծագործություն՝ «Վիլլա դ’Էստեի նոճիների մոտ» (№I և №II) և «Վիլլա դ’Էստեի շատրվանները»։ Նամակներից մեկում կոմպոզիտորը գրել է. «… այդ նոճիների հետ իմ հաճախակի համր զրույցը ես փորձեցի փոխանցել նոտայի թղթի վրա։ Որքան չոր և անասելի են հնչում դաշնամուրի վրա և նույնիսկ նվագախմբում՝ բացառությամբ Բեթհովենի և Վագների՝ ամենակարող բնության վիշտը»։

Վիլլա դ’Էստեն կերպարվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի գրաֆիկայի գագաթներից մեկն է սանգինայի տասը էսքիզներից կազմված շարքը, որոնք կատարվել են 1760 թվականի ամռանը Վիլլա դ’Էստեում Ֆրագոնարի կողմից (այժմ՝ Վիեննա, Ալբերտինա պատկերասրահ)։ Դրանից բացի Ֆրագոնարը, իր ընկեր Հյուբեր Ռոբերի նման, վիլլան նկարել է իր գեղանկարչական աշխատանքներում։ Հայրենական արվեստում Վիլլա դ’Էստեի կերպարը կրկին վերստեղծվել է գրաֆիկում (Աննա Օստումովա-Լեբեդևա)։ Ալեքսանդր Իվանովի «Քրիստոս Մարիամ Մագդաղենացու երևույթը հարությունից հետո» նկարի ֆոնի համար ընտրել է Տիվոլիում Վիլլա դ’Էստեի այգին։

Վիլլա դ’Էստեն պոեզիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականին Մաքսիմիլիան Վոլոշինը վիլլան նկարագրել է Տիվոլիի մասին անավարտ բանաստեղծության մեջ։ Իսկ 1901 թվականին Վոլոշինն իր ակնարկներից մեկում հետևյալ կերպ բնութագրում է վիլլան.

«Նրա էջերի միջև ընկած են ալպիական վարդեր, որոնք պոկվել են Օրտլերի լանջերից, Ադրիանոսի վիլլայի նոճու ճյուղը, Շելլիի գերեզմանից դափնու ճյուղը, Դիոնիսոսի թատրոնի մարմարյա սալիկների միջև աճող լեռնային խոտաբույսը, շատ բարակ փորագրված տերևներով ինչ-որ բույսի ճյուղը, որոնցով զարդարվել էր Վիլլա դ’Էստեի հին շատրվանը…»[5]

Վիլլա դ’Էստեն կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին Քենեթ Էնգերը Վիլլա դ’Էստեի շատրվանները լուսաբանել է իր Eaux d'artifice ֆիլմում։

Ֆրանսիական «Բերանբացը» (1965 թվական) կինոկոմեդիայում Վիլլա դ’Էստեում ավազակների մեծ զինված «հարցերի պարզում» է տեղի ունենում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Эсте, вилла»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  2. Tom Turner. City as Landscape: A Post-postmodern View of Design and Planning. Taylor & Francis, 1996. Page 88.
  3. http://www.tibursuperbum.it/ita/monumenti/villadeste/Premio.htm.
  4. Вилла д’Эсте. Маршрут по видам и изображениям. — R., De Luca, 2005. — С. 33.
  5. Лавров А.В. Русские символисты. Этюды и разыскания. М.: Прогресс-Плеяда, 2007. - С. 297.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]