Կառլ Վայերշտրաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վայերշտրասից)
Picto Info sciences exactes.png
Կառլ Վայերշտրաս
KarlWeierstraβ
Karl Weierstrass.jpg
Ծնվել է հոկտեմբերի 31, 1815({{padleft:1815|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:31|2|0}})[1]
Օստենֆելդե
Մահացել է փետրվարի 19, 1897({{padleft:1897|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:19|2|0}})[1] (81 տարեկանում)
Բեռլին[1]
Քաղաքացիություն Flag of Germany (3-2 aspect ratio).svg Գերմանական միություն
Flag of the German Empire.svg Գերմանական կայսրություն
Մասնագիտություն մաթեմատիկոս և ուսուցիչ
Հաստատություն(ներ) Բեռլինի տեխնիկական համալսարան
Գործունեության ոլորտ մաթեմատիկական անալիզ և Q193756?
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն, Corps Saxonia Bonn, Լեոպոլդինա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա
Ալմա մատեր Բոննի համալսարան և Վեստֆալյան Վիլգելմի համալսարան
Պարգևներ պատվավոր դոկտոր, Կոպլիի մեդալ և Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
Karl Weierstraß Վիքիպահեստում


Կառլ Թեոդոր Վիլհելմ Վայերշտրաս (գերմ.՝ Karl Theodor Wilhelm Weierstrass, 1815-1897), գերմանացի մաթեմատիկոս։ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր (1856 թվականից)։

Ստեղծել է իրական թվերի տեսություններից մեկը և դրա հիման վրա կառուցել մաթեմատիկական անալիզի տրամաբանական հիմնավորման համակարգ։ Վայերշտրասին են պատկանում մաթեմատիկական անալիզի մի շարք հիմնարար թեորեմներ թվային բազմությունների ճշգրիտ եզրերի, սահմանային կետերի, միջակայքում անընդհատ ֆունկցիաների վերաբերյալ են։ Կառուցել է անալիտիկ ֆունկցիաների տեսություններից մեկը հիմնված շարքերի վրա։ Կառլ Թեոդոր Վիլհելմ Վայերշտրասը ապացուցել է անալիտիկ ֆունկցիաներն աստիճանային շարքի վերածելու, հավասարաչափ զուգամետ շարքերի հատկությունների, ամբողջ ֆունկցիաներն անվերջ արտադրյալների վերածելու վերաբերյալ թեորեմներ։ Կառուցել է անալիտիկ շարունակման տեսությունը, էլիպտիկ ֆունկցիաների նոր տեսություն։ Վարիացիոն հաշվում ստացել է ինտեգրալի էքստրեմումի բավարար պայմաններ, կառուցել է վարիացիոն հաշիվը պարամետրական տեսքով տրված ֆունկցիաների դեպքում են։ Դիֆերենցիալ երկրաչափությունում հետագոտել է գեոդեզիական գծերի և նվազագույն մակերևույթների վերաբերյալ խնդիրներ։ Գծային հանրահաշվում կառուցել է տարրական բաժանարարների տեսությունը։

Մյունխենի ԳԱ (1836), Բեռլինի ԳԱ (1856) և Փարիզի ԳԱ (1868) անդամ, ինչպես նաև Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1895)։

Ուսանել է մաթեմատիկա Քյոնիգսբերգի համալսարանում, եղել է Բեռլինի համալսարանի պրոֆեսոր 1856-ից։

Աշխատանքները նվիրված են մաթեմատիկական անալիզին, անալիտիկ ֆունկցիաների տեսությանը, դիֆերենցիալ երկրաչափությանը, գծային հանրահաշվին և վարիացիոն հաշվին։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 Record #11876618X // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png