Մյունստերի համալսարան
Մյունստերի համալսարան | |
|---|---|
| Տեսակ | հասարակական համալսարան, տեղական ինտերնետ ռեգիստր և լրիվ համալսարան |
| Կարգախոս | wissen.leben և living.knowledge |
| Հիմնադրված է | ապրիլի 16, 1780 |
| Ռեկտոր | Johannes Wessels?[1] |
| Տնօրեն | Johannes Wessels? |
| Ընդհանուր անձնակազմ | 592 մարդ (2021)[2] |
| Անդամակցություն | Գերմանիայի հետազոտական ցանց[3], Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[4], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[5], Եվրոպայի համալսարանների միություն[6], Informationsdienst Wissenschaft?[7], Franco-German University?[8], տեղական ինտերնետ ռեգիստր[9], arXiv[10], German National Research Data Infrastructure?[11], ORCID[12] և Ulysseus European University? |
| Երկիր | |
| Տեղագրություն | Մյունստեր |
| Կայք | uni-muenster.de(գերմ.)(անգլ.) |
| 51°57′50″N 7°36′47″E / 51.964°N 7.613°E | |
Մյունստերի համալսարան, Գերմանիա | |
«Մյունստերի համալսարանը» (գերմ.՝ Westfälische Wilhelms-Universität Münster, WWU) պետական համալսարան, որը գտնվում է Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա նահանգի Մյունստեր քաղաքում։
Այն Գերմանիայի հինգերորդ խոշորագույն համալսարանն է և գերմանական մտավոր կյանքի առաջատար կենտրոններից մեկը՝ ունենալով ավելի քան 43,000 ուսանող, 15 ֆակուլտետ, 120 և ավելի ուսումնական ոլորտներ։ Համալսարանն առաջարկում է առարկաների լայն շրջանակ՝ գիտության, հասարակական գիտությունների և հումանիտար գիտությունների ոլորտներում։ Որոշ դասընթացներ դասավանդվում են նաև անգլերեն լեզվով՝ ներառյալ ասպիրանտուրայի ծրագրերը, ինչպես նաև՝ գեոինֆորմատիկայի, աշխարհագրական տեխնոլոգիաների և տեղեկատվական համակարգերի ասպիրանտուրայում։
Պրոֆեսորներն ու նախկին ուսանողները նվաճել են Եվրոպայում ամենահեղինակավոր և ամենալավ ֆինանսավորվող Լեյբնիզի տասը մրցանակներ և մեկ Ֆիլդսյան մրցանակ։ Մյունստերի համալսարանը հաջող է հանդես եկել նաև Գերմանիայի կառավարության Գերազանցության Նախաձեռնության իրականացման գործում։

Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանի պատմությունը սկսվել է 1588 թվականին հիմնադրված «Մյունստերի Եսուիթ» քոլեջից և 1040 թվականին հիմնադրված Լիբֆրաուեն մենաստանից, որտեղից էլ համալսարանը վերցրել է իր կնիքը։ Մենաստանը լուծարվեց 1773 թվականին, և 1780 թվականի ապրիլի 16-ին դրա միջոցները օգտագործվեցին՝ հիմնադրելու Մյունստերի համալսարանը։

1631 թվականին Ուրբանոս VIII-ը և Հռոմեական կայսրության կայսր Ֆերդինանդ II-ն արտոնություններ շնորհեցին համալսարան հիմնել Մյունստերում։ Այնուամենայնիվ, ֆինանսավորման բացակայության պատճառով, այն շահագործման է հանձնվել միայն 1780 թվականին չորս ֆակուլտետներով՝ իրավագիտություն, բժշկություն, փիլիսոփայություն և աստվածաբանություն[13] ։
1843 թվականին այն վերանվանվեց «Աստվածաբանության և փիլիսոփայության ակադեմիա»[13] (ոչ պաշտոնական «Մյունստերի ակադեմիա»)։
Հաստատության հիմնարկեքի արարողությունը կատարել է Ֆրանց Ֆրայհեր ֆոն Ֆյուրստենբերգը։ Համալսարանն իր ներկայիս անունը ստացել է 1907 թվականի օգոստոսի 22-ին կայսր Վիլհելմ II-ի կողմից[13]։
Եվրոպական աստիճաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին սկսվեց Բոլոնիայի գործընթացը ՝ ուղղված բարձրագույն կրթության որակավորումների չափանիշների և որակի համադրելիության ապահովմանը։ Մյունստերի բիզնեսի կառավարման և տնտեսագիտության դպրոցն առաջինն էր, որ սահմանեց բակալավրի և մագիստրոսի կոչումները։
2006-2007 ուսումնական տարվա ձմեռային կիսամյակում գրեթե բոլոր ուսումնական ծրագրերը փոփոխվել են բակալավրիատի/մագիստրատուրայի համակարգին համապատասխան։ Բացառություն են կազմել միայն բժշկության, ստոմատոլոգիայի, դեղագործության և իրավագիտության պետական քննությունները[14] ։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մյունստերի համալսարանը գերմանական U15 ասոցիացիայի անդամ է, որը Գերմանիայի տասնհինգ խոշոր հետազոտական-ինտենսիվ և առաջատար բժշկական համալսարանների կոալիցիա է ՝ լիարժեք կարգապահական սպեկտրով։
Լայդենի համալսարանի վարկանիշում Մյունստերը զբաղեցնում է երրորդ տեղը լավագույն գերմանական համալսարանների շարքում՝ անկախ վարկանիշի չափից։ Զարգացած ճյուղերից են՝ մաթեմատիկա, քիմիա, բժշկություն և բիզնես հետազոտություններ։ Համաձայն Շանհայի համալսարանական դասակարգման ՝ Մյունստերի համալսարանը քիմիայի չորրորդ լավագույն գերմանական համալսարանն է (քիմիայի ոլորտում 46-րդ լավագույն համալսարանը աշխարհում)։ Մաքս Պլանկի մրցանակի երկու դափնեկիրներ և Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցի մրցանակակիրներ ներկայումս մաթեմատիկական ֆակուլտետի պրոֆեսորներ են։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]

- Բողոքական աստվածաբանության ֆակուլտետ
- Կաթոլիկ աստվածաբանության ֆակուլտետ
- Իրավագիտության
- Տնտեսագիտության (Մյունստերի բիզնեսի կառավարման և տնտեսագիտության դպրոց) ֆակուլտետ
- Առողջության գիտության ֆակուլտետ (բժշկություն և ստոմատոլոգիա)
- Փիլիսոփայության ֆակուլտետ
- Կրթական և սոցիալական գիտությունների ֆակուլտետ
- Կապի գիտության ինստիտուտ (IfK) (PR, լրագրություն, մեդիա գիտություն)
- Հոգեբանության և սպորտի գիտության ֆակուլտետ
- Պատմության / փիլիսոփայության ֆակուլտետ
- Բանասիրության ֆակուլտետ
- Բնական գիտությունների և մաթեմատիկայի ֆակուլտետ
- Մաթեմատիկայի և համակարգչային գիտության ֆակուլտետ
- Ֆիզիկայի ֆակուլտետ
- Քիմիայի և դեղագործության ֆակուլտետ
- Կենսաբանության ֆակուլտետ
- Երկրի գիտության ֆակուլտետ
- Երաժշտության ֆակուլտետ
Գրադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանի կենտրոնական գրադարանը Մյունստերի համալսարանական և պետական գրադարանն է, որը հանդիսանում է նաև Վեստֆալիայի տարածաշրջանային գրադարանը։ 2011 թվականի դրությամբ գրադարանն ունի ավելի քան 6,2 միլիոն հատոր, որից 2.68 միլիոն հատորը պահվում է գրադարանում, իսկ 3,53 միլիոն հատորը պահվում է 146 ֆակուլտետի և ֆակուլտետային գրադարաններում։ Դրանցից 47.350-ը էլեկտրոնային հոդվածներ և թերթեր են[15] ։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մյունստերի այգին համալսարանի պատմական բուսաբանական այգին է։
Ուսանողական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանն առաջարկում է շատ ակտիվ ուսանողական կյանք։ Համալսարանի մարզական ակումբն առաջարկում է ավելի քան 100 մարզական դասընթացներ, մարզական շրջագայություններ, հետագա կրթություն և միջազգային մրցաշարեր[16]։ Համալսարանի ՏՏ ոլորտը տրամադրում է տեղեկատվության մշակման և հաղորդակցության տեխնոլոգիաների կենտրոնացված ծառայություններ։ Այն հնարավորություն է տալիս ուսանողներին սովորելու ՏՏ ստանդարտ և հատուկ ծրագրեր[17]։ Օտար լեզուներ կարելի է սովորել համալսարանի լեզվական կենտրոնում ։ Այն առաջարկում է ավանդական լեզվի դասընթացներ, տանդեմի դասընթացներ (տարբեր մայրենի լեզուներով երկու անձ հանդիպում են, որպեսզի միմյանցից սովորեն) և լեզվական վկայագրեր (օրինակ ՝ Յունիսերտ)[18]։ Մշակութային ծրագիրը ներառում է նաև տարբեր թանգարաններ, երաժշտություն (երգչախմբեր, համույթներ, նվագախումբ), թատրոններ և կինոթատրոններ[19] ։ Ուսանողական կազմակերպությունները, ինչպիսիք են ԱՅՍԵԿը, Եվրոպական ուսանողների ֆորումը և շատ ավելի կազմակերպություններ, ներկայացված են բարձր անդամակցությամբ։ Մյունստեր քաղաքն ինքնին շատ ակտիվ գիշերային կյանք ունի ՝ ավելի քան 1000 բար և ակումբ։ Որպես Վեստֆալյան հաշտության քաղաք՝ Մյունստերը նույնպես ունի շատ հարուստ մշակութային կյանք։
Ականավոր շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յոհաննես Գեորգ Բեդնորց (ծնվել է 1950 թվականին), Նոբելյան մրցանակակիր (1987)
- Ուրսուլա ֆոն դեր Լեյեն (ծնվել է 1958 թվականին), բժիշկ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ
- Քուրթ Շումախեր (1895–1952), քաղաքական գործիչ
- Կարլ Ուայերստրաս (1815–1897), մաթեմատիկոս
- Արթուր Վայֆերիխ (1884–1954), մաթեմատիկոս



Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.uni-muenster.de/Rektorat/rektor.html
- ↑ https://www.uni-muenster.de/profil/zahlen.shtml
- ↑ https://www.dfn.de/verein/mv/mitglieder/
- ↑ https://www.hrk.de/mitglieder/mitgliedshochschulen/universitaeten-technische-hochschulen/
- ↑ https://www.adh.de/ueber-uns/mitgliedshochschulen.html
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://idw-online.de/de/institution72
- ↑ https://www.dfh-ufa.org/die-dfh/die-dfh-im-ueberblick/netzwerk
- ↑ https://www.ripe.net/membership/indices/data/de.uni-muenster.html
- ↑ Our Members / Tier 4
- ↑ https://www.nfdi.de/verein/#mitglieder
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- 1 2 3 Online-Redaktion, Westfälische Wilhelms-Universität Münster, Westfälische Wilhelms-Universität Münster. «Geschichte der WWU Münster - Struktur». www.uni-muenster.de.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Արխիվացված 2014-12-16 Wayback Machine Study guide - range of courses and corresponding degrees. Retrieved 25. September 2012.
- ↑ ULB inventory. Retrieved 25. September 2012.
- ↑ Homepage of the university's sports organization (in German).
- ↑ Homepage of the university's IT organization (Zentrum für Informationsverarbeitung" (ZIV)).
- ↑ Homepage of the university's language center.
- ↑ Homepage of the university's cultural programme
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյունստերի համալսարան» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
