Սևագիր:Հայերը Արևելյան Այսրկովկասում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

19-րդ դարի 2-րդ կեսին Ռուսական կայսրության կողմից Այսրկովկասի հարավ-արևելքում կազմավորված Բաքվի նահանգը հիմնականում զբաղեցնում էր պատմական Բուն Աղվանք երկրի արևելյան շրջանները և որոշ հարակից տարածքներ ։ 10-րդ դարից սկսած` Կուրի ստորին հոսանքից մինչև Կասպից ծով ընկած տարածքը սկզբնաղբյուրներում առավելապես հայտնի է Շիրվան  կամ «Շարուանայ, Շիրուանայ» երկրի  անուններով ։

Շիրվանի կենտրոնն էր տարանցիկ առևտրական ճանապարհների վրա գտնվող հիանվուրց Շամախի քաղաքը , որը փոխարկնում էր Բուն Աղվանից թագավորության հնագույն մայրաքաղաք Կապաղակին։

Պատմական հիշատակությունները վկայում են, որ Կուր գետով Մեծ Հայքին սահմանակից Բուն Աղվանքի տարածքում, վաղնջական ժամանակներից սկսած, բնակվել է ոչ միայն աղվանական ,այլև որոշակի հայկական էթնիկ տարր` գործուն մասնակցություն ունենալով երկրամասի քաղաքական և մշակութային զարգացումներին։ Հր. Աճառյանի բնորոշմամբ` «Աղուանից երկրին մեջ գտնուէին հայկական ծագում ունեցող ցեղեր, ուրիշ էին և այնպէս հաստատուն կերպով տեղաւորուած երկրին մէջ, որ ոչ թէ միայն իրենց ինքնուրույնութիւնը կորցրած չէին, այլ և ընդհակառակը, զանազան հաջող հանգամանքներու պատճառաւ ... ազդեր էին երկրի վրայ  ...»։

Երկրամասում հայերի հնաբնակության, դրանով իսկ` հնուց և վաղ միջնադարից եկող մշակութակերտ գործունեության շարունակականության անվիճելի վկայություններ են հայ ճարտարապետության հորինվածքներով կառուցված միջնադարյան բազմաթիվ եկեղեցիները, վանքերը և մատուռները, հնավայրերի հայերեն բազմաբնույթ արձանագրություններ ունեցող հարյուրավոր խաչքարերն ու տապանաքարերը, որոնցով հարուստ  են ուդիական  և հայկական մի շարք հին գյուղերի գերեզմանատները։ Դեռևս Սարգիս արքեպ. Ջալալյանցի, Դանիել արքեպ. Շահնազարյանցի և Մակար եպս. Բարխուտարյանցի շրջագայությունների ժամանակ երկրամասի բազմաթիվ գյուղերում պահպանվել էին դրանց վաղեմի բնակիչների` հայերի թողած նյութական մշակույթի հետքերը` հին գերեզմանոցներ, եկեղեցիներ, վանքերի և բերդերի ավերակներ։ Պատմական բացառիկ արժեք են ներկայացնում նաև երկրամասի տասնյակ գրչօջախներում 14-18-րդ դարերի ընթացքում ընդօրինակված հայերեն ձեռագիր բազմաթիվ մատյանները։ Երկրամասի գրչության կենտրոններում ոչ միայն ընդօրինակվել են մատյաններ, այլև գրատներում պահվել, կորստից փրկվել և մեզ են հասել այլ վայրերում 14-19-րդ դարերում ընդօրինակված, նվիրատվությունների կամ այլ ճանապարհներով ձեռք բերված մեծաքանակ արժեքավոր ձեռագրեր, որոնց մի մասն այժմ պահպանվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի գրատանը ։ Այսպիսով` բերված փաստերն ու վկայությունները հավաստում են Արևելյան Այսրկովկասում հայերի հնաբնակ, երկրամասի էթնիկական պատկերում հայկական շերտի շարունակական գոյության և մշակութակերտ լինելու մասին։

Պատմական աղբյուրների հաղորդումներից հայտնի է լինում,որ Արևելյան Այսրկովկասի, մասնավորապես մերձկասպյան հյուսիսարևելյան շրջաններում ռազմական կարևոր նշանակություն ունեցող «Ճորայ պահակի» կամ «Դուոն Հոնացի» պաշտպանությունում վաղ ժամանակներից իրենց  ուրույն դերակատարությունն են ունեցել հայ նախարարական տները։ 13-րդ դարի հեղինակ Ստեփանոս Օրբելյանի հաղորդմամբ Սյունյաց նախարարական տունը Տրդատ 1-ին արքայի ժամանակներից մասնակցում էր Ճորա պահակի պաշտպանությանը։ Պատմիչն ասում է, որ Հայոց Վաղարշակ թագավորը կարգեց Սիսական տոհմը` իբրև առաջին նահապետություն և «Երկրորդ թագավորութեան իւրոյ և ընդդէմ կալ հանապազ պատերազմաւ դրանն Հոնաց »։

Կուրի ձախափնյակի մշակութային զարգացումներում հայկական ազդեցությունն առավելապես դրսևորվել է քրիստոնեության և դպրության տարածման ու հաստատման գործում ։ Ագաթանգեղոսի հայերեն բնագրի հաղորդմամբ Գրիգոր Լուսավորիչը և Հայոց թագավոր Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնեության քարոզչությունը տարածեցին «… մինչ ի սպառ ի սահմանս Մասքթաց, մինչև ի դրունս Ալանաց, մինչ ի սահմանս Կասպից  …» Ագաթանգեղոսի երկի վաղագույն տարբերակում, որը կրում է «Գրիգորի վանք» անունը , ասվում է, որ Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում քահանայապետ ձեռնադրելուց և Հայաստան վերադառանալուց հետո Բուն Աղվանք է ուղարկել եպիսկոպոս Թովմային` փոքր Հայքի Սատաղ քաղաքից ։ Գրիգոր Լուսավորչի հաստատած` Աղվանից եպիսկոպոսապետ ձեռնադրելու կարգը շարունակվեց նաև հետագայում։ Պատմականորեն հավաստի է, որ 4-րդ դարի 30-ական թվականների սկզբներին երկրամասում քրիստոնեություն է քարոզել Բուն Աղվանքի և Վիրքի համար եպիսկոպոս կարգված` Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի ավագ որդի Գրիգորիսը , որը նահատակվել է Դերբենդից հարավ` Կասպից ծովի ափին գտնվող Վատնյա դաշտում, մազքթաց հեթանոս թագավոր Սանեսանի հրամանով ։ Բուն Աղվանքում ձևավորված եկեղեցին, ընդունելով Հայաստանյաց Առաքելական եկեղեցու գերակայությունը վարչականորեն և դավանաբանական առումով նրա մասն էր կազմում ։

Վաղնջական շրջանից հայկական քաղաքակրթության հետ Կուրի ձախափնյակի սերտ կապի, երկրամասում քրիստոնյա, այդ թվում նաև հայ բնակչության առկայության և պահպանված քրիստոնեական ավանդույթների վկայությունն են մատենագրական աղբյուրներում 5-րդ դարից ի վեր հիշատակվող Կապաղակի, Բաղասականի, Հաչուի, Ցրիի, Բախաղատի և Շաքիի եպիսկոպոսական թեմերը , որոնց հենքի վրա 10-րդ դարի վերջերին 11-րդ դարի սկզբներին Աղվանից կաթողիկոսության ենթակայությամբ կազմավորվել են Շամախիի և Շաքիի հայոց թեմերը ։

Հայքի հյուսիսարևելյան Արցախ և Ուտիք նահանգներից հայոց ազդեցությունը Բուն Աղվանքի տարածքների վրա ուժեղացավ հատկապես Վաչագան Բարեպաշտ թագավորի երկարատև ու արդյունավետ իշխանության շրջանում, որն արքայաբար իշխեց «Արցախայ ամուր աշխարհին» և «ի Կամբէճս և յԱղուանս»։ Վաչագան Բարեպաշտը պատմության մեջ թողել է ազգանվեր ու եկեղեցասեր գործչի բարի համբավ։ Կուրի ձախափնյակի էթնոմշակութային  զարգացումների վրա տարածվող աջափնյակի հայության ազգային-մշակութային և եկեղեցական ավանդույթների հետագա ամրապնդումը նպաստեց Աղվանից հայրապետական աթոռը 552 թ. Ձող-Դերբենդից Հայոց Արևելից կողմանց Ուտիքի Պարտավ քաղաք, այսինքն` բուն հայկական միջավայր տեղափոխելը ։ «… 6-րդ դարի 2-րդ կեսին – գրում է Ալ. Հակոբյանը.- Աղվանից եկեղեցին ազգային տեսանկյունից դարձավ առավել հայկական, քան աղվանական, չնայած որ այն ընդգրկում էր աղվանական տարացեղ բնակչություն ունեցող ձախափնյա լայնարձակ տարածքներ …»։

Նորաստեղծ առաջնորդության գահակալ է ձեռնադրվում Արցախի Մեծ Առանք (Մեծիրանք) գավառի եպիսկոպոս Տեր Աբասը. «Առ սովաւ կալան սովորութիւն դրել ի պատրուակ թղթի` Աղուանից, Լփնաց և Չորայ կաթողիկոսի»։ Հարկ է նշել, որ աղբյուրներում նորահաստատ առաջներդության «Աղուանից» անվանումը Հայոց Արևվելից Արցախնև Ուտիք նահանգներում բացառապես կիրառվել է եկեղեցա-իրավական բովանդակությամբ։ Ուստի հայ պատմիչները Արցախ-Ուտիքյան հայաշխարհը և սրանց հարակից շրջաններն անվանել են «Հայոց Արևելից կողմանք»,  «Կողմանք Արևելից», «Երկիր Աղուանից», «Աղուանից կողմանք», «Խորին Հայք»։ Աղվանից կաթողիկոսությունն (14-րդ դարի վերջից - 15-րդ դարի սկզբներից Գանձասարի անվամբ)  ընդունելով Հայոց եկեղեցու գերակայությունը, համարվում էր նրա նվիրապետական աթոռներից մեկը, իսկ կաթողիկոսները ձեռնադրվում էին Հայոց հայրապետի կողմից ։ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի վկայությամբ` «... զի յորքան ժամանակս Կաթողիկոսքն Աղուանից միշտ ընդ ձեռամբ սոցին են լեայք, և հարմանաւ սոցին են ձեռնադրեցեալք» ։ Որ վաղ միջնադարից ձախափնյակի թեմերը գտնվում են Էջմիածնի կաթողիկոսության տնօրինության տակ, վկայում է նաև Շահ Սաֆիի` 1634թ.  հրամանագիրի հետևյալ տեղեկությունը. «... Շամախու և Շիրվանի հայերը զեկուցեցին այն մասին, որ հին ժամանակներից ի վեր նրանց կաթողիկոսը Ուչքիլիսայինն (Սբ. Էջմիածին – Գ. Ս.) է եղել …»։

Ըստ Եղիշե պատմիչի, երբ Հայաստանի մեծ մասը ենթակա էր Սասանյան Իրանին և ուներ մարզպանության կարգավիճակ, պարսից արքունիքը հայ նախարարական տներին ևս ներգրավել էր «Ճորայ պահակի», պաշտպանության գործում։ Այս իրողությունը փաստել է նաև Ղազար Փարպեցին, որի հաղորդմամբ Վասակ Սյունին Վրաստանի մարզպան նշանակված ժամանակ պաշտպանում էր նաև Կովկասյան նշանավոր լեռնանցքը։ «Ճորա պահակի» պաշտպանության նպատակով հայ, մասնավորապես սյունեցի զինվորականության և խաղաղ բնակչության հաստատումը, ուժեղացավ 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սզբներին` Կասպից ծովի արևմտյան ափի երկայնքով Իրանի քաղաքական դիրքերի ամրապնդման ընթացքում։ Հայրենիքից` հայերի հեռացնելու Սասանյանների ծրագիրը, ըստ էության, երկու նպատակ էր հետապնդում։ Նախ` դա թելադրվում էր զուտ ռազմական անհրաժեշտությամբ, ապա` պարբերաբար բռնկվող հայ ազատագրական շարժումները ռազմական ուժից զրկելու ձգտմամբ ։

Հնաբնակ հայերից բացի, երկրամասում հայ բնակչության հետագա հաստատումը շարունակվել է 11-րդ դարի 2-րդ կեսից սելջուկ-թուրքերի և 13-րդ դարում մոնղոլ-թաթարների աղետաբեր արշավանքների հետևանքով Հայաստանից տեղի ունեցած արտագաղթերի հաշվին։ Սելջուկ-թուրքերի նվաճումների ժամանակ Անիի հայ բնակչության մի ստվար զանգված Կասպյան ուղիներով հեռացել և հաստատվել է Մերձվոլգյան շրջաններում` Աստրախան, Սարայ, Կազան, իսկ մոնղոլ-թաթարների կողմից Անիի գրավումից հետո նույն ճանապարհով անեցիների մի այլ հատված հաստատվել է Վոլգյան Բուլղարիյում ։

Տեղեկությունների համաձայն` Անիի գաղթականները Մերձվոլգյան և Կասպից ծովի առափնյա շրջաններում երկար չեն մնացել։ Մոնղոլ նվաճողները, գրավելով այդ շրջանները, հետապնդել են հայ գաղթականներին, որի հետևանքով անեցիներից շատերը ստիպբած են եղել տեղափոխվել և հաստատվել է Ղրիմի հարավային շրջաններում ։ Անեցիների` Կասպից ծովի առափնյա վայրերում հաստատվելու և այդտեղից Ղրիմ գաղթելու պառճառների վերաբերյալ հետաքրքրական տեղեկություններ կան Ղուբայից 1871 թվականի հեկտեմբերի 8-ին «Մեղու Հայաստանի» ամսագրին Ներսես Սարումյանի  հղած մի թղթակցությանն մեջ «Աւանդութիւնը կպատմէ, թե սոքա Անի քաղաքէն գաղթած են այս տեղ եւ եղած են աւելի քան վեց հարիւր տուն, բայց յետոյ այս տեղից օդոյ եւ եղանակի վնասակարութեան պատճառաւ և մանաւանդ ուրեմն տեղական մահմեդական իշխանի անագորոյն եւ բարբարոսական վարմունքէն փոխադրած են իւեանց բնակութիւնը Խրիմու կողմերը»։

Պատմությունը բազում հիշատակություններ է թողել նաը ղզլբաշների` Շիրվանում գործած չարագործություննների մասին։ Վերջիններս, շեյխ Հեյդարի գլխավորությամբ 1488 թվականին մտնելով Շիրվան, անողոքաբար, առանց սեռի և տարիքի խտրության կոտորում են Շամախի բնակչությանը, որոնց թվում նաև քրիստոնյաներին։ Հայ անանուն մի հիշատակագրի այդ իրադարձության վերաբերյալ հետևյալ հացորդումն է թողել. «Որ եւ ժողովեաց յայսմ ամի արս իբրև ԽՌ., եւ գնացեալ խաբեութեամբ եմուտ ի Շամախի, եւ զամենեսեան, որ ի ձեռն էած ի քրիստոնէից եւ ի տաճկաց` զարս եւ զկանայս` սրով կոտորեաց, և զքաղաքն ամենայն հրով այրեաց ...»։

Իր ազգային նկարագիրը` մշակույթն ու լեզուն, հիմականում անխաթար պահպանել էր հայ բանկչությունը։ Շաքի-Շիրվան գոտում բնակվող հայերը երկվոր թյուրքական ցեղերի կազմակերպած կոտորածներից և հալածնքներից փրկվելու նպատակով բնակություն էին հաստատել  նաև լեռնալանջերում, ձորերով ու կիրճերով մեկուսացված վայրերում, որ պաշտպանության տեսակետից տեղանքն ավելի ապահով էր։ Իրանական տիրապետության շրջանում Շիրվանի հայ բնակչությունը ենթարկվեց ոչ միայն տնտեսական, սոցիալական և հարկային ճնշման, այլև ազգային ու կրոնական հալածանքների։ Միսիոներ Յոհան Լա Մացը, անդրադառնալով չամախահայությանը պարտադրվող տուրքերին, Մոսկվայի իր ընկերակցին հասցեագրած նամակում գրում է. «Վերջին ամսվա ընթացքում մեզ մոտ այստեղ տեղի էր ունենում բավականին ուժեղ երկրաշարժ, որը յուրաքանչյուր գիշերն երեք-չորս անգամ ցնցում էր տները։ Քանի որ հայերն այդ կապակցությամբ հանդիսավոր կերպով, բարձրացել էին սարի գագաթը, որպեսզի քաղաքն աղետից ազատելու համար աղոթեն աստծուն, հարկադրված եղան դրա համաի մոր 200 թուման տուգանք վճարել»։

Ղաղստանի տուննի լեզգիների 1712 , 1716, 1720, 1721 թվականների արշավանքների ընթացքում համատարած ասպատակության.կոտորվեց, կողոպտվեց և գերեվարվեց անպաշտպան բանակչությունը ։ 1721 թվականի օգոստոսին տեցի ունեցած արշավանքի ժամանակ կոտորածից և գերեվարությունից մասամբ փրկվեց Շամախի քաղաքի և հարակից հայակական գյուղերի հայ բնակչությունը։

Քրիստոնյա ազգաբնակչության նկատմամբ հալածանքներ եղան նաև Բաքվում։ Տեղի յուզբաչի Մահմուդ-Կուլին նպատակադրվել էր ջարդել քաղաքում մնացած ոչ մեծ թվով ռուսական կայազորի զինվորներին, այդ իսկ պատճռով նրանից շատերը հեռացան քաղաքից, իսկ աղքատ խավն ուղարկվեց Ռուսաստան։ Քաղաքում մնացին միայն հայերն ու հնդիկները,որոնք այդտեղ զբաղվում էին առևտրով։ Լեզգիների ավերիչ ասպատակությունների, գերեվարությունների և բռնի մահմեդականացումների հետևանքով Շաքիի, Շամախիի և Ղուբայի գավառների հայկական և ուդիական բազմաթիվ գյուղեր դարձան սակավամարդ կամ ամբողջովին դատարկվեցին։ Շատերը սրի էին քաշվել,ոմանք` գերի տարվել, իսկ մնացածները դառն աղքատության մեջ էին։ Այս հանգամանքն այնքան ակնառու էր, որ չվրիպեց նաև օտարերկրացիների ուշադրությունից։ Ռուսական բանակի սպա,1796թ. իրանական մասնակից Հովհան-Գուստավ Գերբերը գրում է, որ լեզգիները ոչ միայն ավերել էին հայապատական գյուղերը, այլև երեխաներին և կանանց գերել և վաճառքի հանել։

Թեև բռնի մահմեդականացման գործընթացը և լեռնականների ասպատակությունները երկրամասում հանգեցրել էին քրիստոնեական բազմաթիվ գյուղերի քայքայմանը, այդուհանդերձ քրիստոնյա ազգաբնակչությունը, այդ թվում նաև հայերը շարունկում էին մնալ երկրամասի ստվարաթիվ էթնիկ հանրություններից մեկը։

Շիրվանի հայությանը մեծ զրկանքներ պատճառեցին նաև Իրանի Նադիր շահի արշավանքները։ Թուրքական նվաճումներին շարժվում է Շամախի, հիմնովին ավերում ու հրդեհում այն և մեծ թվով գերիներ վերցնում քրիստոնեությունից։ Աբրահամ Երևանցու հաղորդմամբ` «Ի Գանջայոյ ելեալ Ղուլի խանն գնաց ի վերայ Շամախու և էատ գնա, նոյնպես և զՇիրուան»։ Նադիրի հրամանով հրդեհվեցին նաև Շամախի շրջակայքի մի շարք գյուղեր, ապա ասպատակության ենթարկվեցին դաշտավայր բնակավայրեր։ Շամախին ավերելուց հետո Շամախուց 26 կմ հարավ-արևմուտք` Աղսուի մոտակայքում։

Պատմական հավաստի աղբյուրները վկայում են, որ 18-րդ դարի վերջին հայ բնակչությունը մեծ դերակատարություն ուներ երկրամասի առևտրատնտեսական հարաբերություններում։ Հայ առևտրականների մի ստվար հատված իր դեմքերն էր պահպանում Կասպից ծովի վրակով Իրանի, Ռուսաստանի ու Միջինասիական երկրների միջև կատարվող միջազգային առևտրի բնագավառում։ Ինչպես նշում է կովկասագետ Բ. Միլլերը, հայ վաճառականական մի շերտ դեռևս 16-րդ դարը միջնորդի դեր էր կատարում Կասպյան  առևտրական մայրուղու միջոցով կատարվող միջազգային առևտրում։ 1758 թվականի նոյեմբեի 19-ին Կասպից ծովում կանոնավոր նավագնացության թույլտբություն է ստացել վաճառական Սողոմոմյանը` բանեցնելով երկու առևտրական նավ ։ Հայ վաճառականների` Լասպիվ ծովի վրա ունեցած առևտրական նավերը երթևեկում էին Աստրախանից մինչև Գիլան, Մազանդարան ու Բաքու։ Վերջիններս իրենց առևտրով  ոչ միայն հայրենիքի համար։ «Շիրվանի հայության դերը.- գրում է նա,- շատ կարևոր էր և Հայաստանի համար, որովհետև Շիրվանը կապում էր մեր հայրենիքի հյուս-արևելյան նահանգները. Կասպից ծովից հետ, որն այն ժամանակ շատ առաջնակարգ դեր էր կատարում իբրև միջազգային առևտրական ճանապարհ,որի վրա քաղաքական շահերն էլ էին երևան գալիս այն առևտրական կարավանների հետ, որոնք ուղևորվում էին Արևմտյան Եվրոպայից Աստրախանի վրայով դեպի Անդրկովկաս և Պարսկաստան»։

Կովկասագետ Պ. Բուտկովի վկայակոչած տվյալների համաձայն` 1783 թվականին Շիրվանում կար 2000 ծուխ հայ բնակիչ։ Նշված ժամանակահատվածում երկրամասում ազգաբնակչության ծխերի թվի վերաներյալ հաստատող տեղեկություններ է հաղորդում նաև 1796 թվականի իրավական արշավանքի մասնակից, կովկասագետ Սեմյոն Բրոննսկին, ըստ որի` Ղուբայում կար 7964, Շամախում` 25000, Բաքվում` 1000, Սալյանում` 2000 և Շաքիում` 20000 ծուխ։ Ընդ որում` Շամախի խանության բնակչության կեսը հայեր էին։

Շիրվանի ազգաբնակչությունը, այդ թվում նաև հայերը մեծապես տուժեցին նաև Իրանի Աղա Մուհամմադ խանի 1795 թվականի արշավանքի հետևանքով։ Թիֆլիսն ավարտելուց հետո, երբ նա վերադարձավ Մուղանի դաշտ` ձմեռելու, զգալի ավերածությունների ենթարկեց նաև Շիրվանը։ Օրհասական այդ օրերին ճակատագրի քմահաճույքին մատնված հայկական մի շարք գյուղեր դիմեցին ինքնապաշտպանության։ Այդ առումով հատկանշական է Գիրք գյուղի տանուտեր Օհան բեկի ղեկավարած դիմադրական շարժումը, որտեղ, սակայն, Օհան բեկը զոհվեց Մեհտի բեկի դավադիր գնդակից։ Ծանր էր նաև Շամախի հայ բնակչության վիճակը։ Շամախիի Մուստաֆա խանը սպանել տվեց նույնիսկ Հովհաննես վարդապետին, որն իբր « գրգռում էր հայերին խանի դեմ` հօգուտ ռուսների»։

18-րդ դարի վերջերին երկրամասի հայբնակ վայրերի` համահայկական ձեռնարկումների մասնակցության մասին տեղեկանում ենք Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսի` Շամախիի հայոց թեմի շրջաբերականներից։ Հրատարակված նյութերում ետաքրքրական տեղեկություններ կան այն մասին, որ շիրվանահաությանը հարկ եղած դեպքում օգնության ձեռք մեկնել նեղության մեջ հայտնված եկեցեղիներին։ Այսպես` 1783թ. Գորի քաղաքի Սբ. Ստեփանոս եկեղեցու այրվելու պատճառով կրած վնասները վերականգնելու նպատակով Ղուկաս Կարնեցին նույն թվականի ապրիլի 1-ին Շամախիի թեմ հղած ժողովարարական կոնդակով ի թիվս ռուսահայոց թեմերի, հայցում էր նաև շիրվահայերի օգնությունը։ 19-րդ դարի սկզբբերին, ապա առաջին տասնամյակի վերջերին երկրամասում հայերի թվաքանակը հետզհետե մեծացավ` նաև ի հաշիվ  Իրանից և Վրաստանից գաղթած հայերի։ Իրանահայ գյուղացիների տեղաշարժերը, որոնք սկիզբ էին առել դեռևս 18-րդ դարի 20-ական թվականներին  Չմարհալի, Փերիայի և Քեարվանդի շրջաններից, բացի հարավային շրջանների սահմաններից, ուղղություն է վերցնում նաև դեպի Հնդկաստան, Ռուսաստան և Կովկաս։ Այդ գավառների բնակչությունը Շահ-Աբաս 1-ի գաղթեցրած հայերի սերունդներն էին, որոնց համար այս տեղաշարժը, ըստ էության, հայրենասիրությունն էր։ Ենթադրվում է, որ գաղթը հիմնականում տեղի է ունեցել բախտիարների և Լուրիստանի լեռնականների հարձակումների, հարստահարումների և 18-րդ դարի վերջերին բռնկված տևական սովի ու երաշտի պատճառով, երբ հայ բնակչության մի մասն ֆիզիկական գոյությունը պահպանելու համար հարկադրաված գաղթից ապահով վայրեր։

Երկրամասի 19-րդ դարի առաջին երկու տասնամյակների հայկական և հայաբնակ վայրերի մասին ուշագրավ տեղեկություններ է հաղորդում Հովհաննես արքեպիսկոպոսի կողմից 1818 թվականի հուլիսի 16-ին Աղվանից կաթողիկոսության Շամախու հայոց թեմի վերաբերյալ կազմված  նվիրական հետևյալ ցուցակը.

Աղյուսակ № 1

Աղպուլաղ Ղուսյա(Ղուբա)
Աշաղի Նորշեն(1), (Ղուդիշեն, Աշղբայրամ) Մադրասայ
Ավանաշեն Մեյսարի
Բահլիեան Միրիշեն
Բիլիստան Միւսկիւր(Մուշկուր)
Բօզաւանդ յնղար(Հնղար)
Բօլի դիւղ
Թօպի շեն(Թուբիշեն) Քալախանի
Իւչտալ(Ուշտալ) Քալպանդ
Խաղիլդվար(Դվարաշեն) Քաւանդի(Քավանտ)
Կիւրջիլար(Գյուրջաշեն) Քարքաջ(Դարա-Քարքանջ)
Հին Քարքանջ Քելեվար(Քիլվար)
Ղալակայ Քեշխուրդ
Ղաջար Քովլուջ(Քոհլուճ)


Ցարական արքունիքի` Այսրկովկասում անցկացրած վարչական բարեփոխումների արդյունքում 1824 թվականի մայիսի 5-ի հրամանագրով նախկին խանությունների տարածքը բաժանվեց երկու տեղամասերի` այսպես կոչված մահմեդականի,որն ընդգրկում է Շրիվանի, Շաքիի, Ղարաբաղի և Թալիչի խանությունները և Դաղստանի, որն ընդգրկում էր Բաքուն, Ղուբան և Դերբենդը։

Արցախահայ և իրանահայ գաղթականության մուտքը փոփոխության ենթարկեց երկրամասի հայաբնակ գոտու ոչ միայն ազգագրական պատկերը, այլև գյուղերի խմբավորումը` ըստ բնակչության թվի։ Արևելյան Այսրկովկասում Ռուսաստանի տիրապետության հաստատումից հետո պաշտոնական առաջին ընտանեկան ցուցակագրության անցկացվել է 1831թ., համաձայն որի` Շիրվանի պրովինցիայի հինգ մահալներում հայերը 1764 ծուխ էին` 12390 բնակչով։ Նույն ցուցակագրության համաձայն` երկրամասում  քիչ թվով հայեր բնակվում էին նաև Թալիչի խտնության տարածքում։ 19-րդ դարի 30-ական թվականների սկզբներին Միայն Լենքորան քաղաքում հայերն ունեին 48 տուն։ Ըստ մահալների` պատկերը աղյուսակի տեսքով հետևյալ է.

Աղյուսակ № 2

Բնակավայր


Ծուխ


Ար.


Իգ.


Բնակավայր


Ծուխ


Ար.


Իգ.

Ղոշունի

(Շամախու գավառ)

Արփաուտ 225 524 521 Նորշեն(2-րդ) 25 88 73
Գյուրջաշեն 14 49 39 Քոհլուճ 39 130 137
Դարա-Քարքանջ 11 40 43 Քավանտ 52 200 164
Դվարի(Դվաիրշեն) 71 220 222 Ղասանի մահալ (Գյոքչայի գավառ)
Թալիշ 13 53 42 Աղբուլաղ 21 60 58
Շանիշեն 24 77 61 Ավանաշեն(Ղոշաքենդ) 12 58 44
Հին Շամախի 14 57 52 Գանձակ 64 264 192
Ղաջար 13 34 28 Գիրք 14 41 35
Մատրասա 39 132 114 Դայմադաղ 29 100 91
Մեյսարի 20 65 51 Թուբիշեն 73 294 254
Միրիշեն 60 173 151 Նորշեն(1-ին),(Ղուդիշեն,Աշղբայրամ) 56 209 980
Սադիան 92 360 301 Փաթակլու 99 415 376
Փախրաքուշ 126 478 388 40 174 140
Քալախան 20 72 63 Խազաուրտի մահալ(Գյոքչայի գավառ)
Քարքանջ 28 77 77 Բզավանդ 21 61 50
Հովուզի մահալ (Շամխոի գավառ) Խոշավատ 43 172 155
Բահլիան 10 37 32 Ղալակա 35 190 154
Բիլիստան 89 284 243 Ազայիշեն(Նորշեն),(4-րդ) 96 374 282
Գյուրջևան 28 106 89 Ռուշանաշեն 20 72 69
Ուշտալ 6 21 26
Գյուդա 61 199 183 Սարդարի մահալ(Գյոքչայի գավառ)
Զարգարան 12 52 52 Քալբանդ 27 119 99
Հնղար 22 74 72 Ընդամենը 1764 6187 6203
12390

Լեռնալանջերին գտնվող հայկական բնակավայրերը բնական աղետների պատճատով շատ հաճախ մեծ փորձությունների առաջ են կանգնել։ Վտանգավոր էին հատկապես սողանքները, երբ ճահճացած կավային հողը, անկարող լինելով դիմադրել հեղեղատներին, սկսում է սողալ և մեծ վնասներ պատճառել լեռնալանջերին փռված գյուղերին։ Երկրամասում տեկտոնական և հրաբխային երևույթները չեն դադարել գործելուց. դրանց արտահայտություններն էին Շամախիի և Բաքվի շրջաներում հաճախակի կրկնվող երկրաշարժերը, հատկապես Բոզ-դաղ լեռան վրա 1827, 1839, 1888, 1890 թթ. տեղի ունեցած հրաբխային ժայթքումները, որոնք բազմաթիվ մարդկային զոհեր խլեցին։

Այսպիսով` ինչպես վկայում են մատենագրական և վավերագրական աղբյուրները, երկրամասը հնուց ի վեր եղել է հայկական քաղաքական, հոգևոր-մշակութային և ժողովրդագրական ազդեցությունների ոլորտում։ Չնայած ուշ միջնադարից հաճախակի կրկնվող ասպատակությունները, գերեվարություններն ու գաղթերը երկրամասում հանգեցրին հայության թվի նվազմանը և հայկական մի շարք գյուղերի քայքայմանը , այնուհանդերձ  նրանց մի զգալի մասն իրենց շարունակական կենսագոյությունը պահպանեցին ընդհուպ մինչև 20-րդ դարի վերջերը։

Օգտագործված գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Աբրահամ Երևանցի, էջ 87:

2. Աբրահամ Կրետեցի, էջ 65։

3․ Աբրահամյան Աշոտ, Համառոտ ուրվագիծ հայ գաղթականության պատմության, հ. Բ, Երևան, 1967, 203 էջ։

4․ Ագաթանգեղոս, Ագաթանգեղայ պատմութիւն, 525 էջ։

5․ Աբրահամյան Աշոտ, Համառոտ ուրվագիծ հայ գաղթականության պատմության, հ. Բ, Երևան, 1967, 203 էջ։

6․ Աճառյան Հրաչյա, Հայ գաղթականության պատմություն, Երևան, 2002 թ․, 766 էջ:

7․ Մարտիրոսյան Հմայակ, Իրանահայ գաղութի պատմություն, Երևան, 2007, 230 էջ։

8․ Դիլոյան Վալտեր., Արևելյան Հայաստանը 19-րդ դարի առաջին երեսամյակին և հայ-ռուսական հարաբերությունները, Երևան,1989, 354 էջ:

9․ Եղիշէ, Վասն Վարդանայ եւ հայոց պատերազմին, Մոսկվա, Լազարեանց ճեմարան հրատ․, 430 էջ:

10․ Даниелян Э., Монастырь Гандзасар, Ереван, 2009, стр. 16.: Կատեգորիա:Կովկաս Կատեգորիա:Արևմտյան Հայաստան Կատեգորիա:Ռուսական կայսրություն