«Վարդան Արևելցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: ) - → ), using AWB (7852)
Տող 1. Տող 1.
'''Վարդան Արևելցի''' (հիշատակվում է նաև որպես '''Վարդան Գանձակեցի''', '''Աղվանից Վարդան''', '''Վարդան Կիլիկեցի''', '''Վարդան Մեծ''', '''Վարդան Պատմիչ''', '''Վարդան Վարդապետ''' (մոտ 1200, [[Գանձակ]] – 1271, [[Խոր Վիրապ]])) - պատմագիր, մեկնիչ, աստվածաբան, փիլիսոփա, թարգմանիչ, մանկավարժ:
'''Վարդան Արևելցի''' (հիշատակվում է նաև որպես '''Վարդան Գանձակեցի''', '''Աղվանից Վարդան''', '''Վարդան Կիլիկեցի''', '''Վարդան Մեծ''', '''Վարդան Պատմիչ''', '''Վարդան Վարդապետ''' (մոտ 1200, [[Գանձակ]] – 1271, [[Խոր Վիրապ]])), պատմագիր, մեկնիչ, աստվածաբան, փիլիսոփա, թարգմանիչ, մանկավարժ:


==Կյանքն ու գործունեությունը==
==Կյանքն ու գործունեությունը==
Կրթություն է ստացել [[Նոր Գետիկի վանք]]ում (աշակերտել է [[Մխիթար Գոշ]]ին), այնուհետև՝ [[Տավուշ]]ի [[Խորանաշատ]]ի վանքում՝ [[Վանական Վարդապետ]]ի մոտ: Կարգվել է վարդապետ, իսկ 1235 թվականին՝ րաբունապետ, ծավալել է ուսումնագիտական բեղմնավոր գործունեություն: Հիմնել է Կայենաբերդի Սուրբ Անդրեաս վանքի դպրոցը և այնտեղ զբաղվել ուսուցչությամբ (1235–39թթ, 1252–53թթ): 1239 թվականին ուխտագնացության է մեկնել Երուսաղեմ, վերադարձին այցելել է Կիլիկյան Հայաստան, հանդիպել [[Հեթում Ա]] թագավորի և Հայոց կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու հետ: Մասնակցել է [[Սիս| Սսի]] 1243 թվականի ազգային-եկեղեցական ժողովին, այնտեղ սահմանված կանոնները 1245 թվականին բերել Հայաստան՝ հայ «արևելյան» վարդապետներին: 1248 թվականին դարձյալ մեկնել է Կիլիկիա՝ իր հետ տանելով «արևելյան» վարդապետների պատասխան թուղթը: [[Կոստանդին Ա Բարձրբերդցի]] կաթողիկոսի համահեղինակությամբ գրել է հայությանն ուղղված «Թուղթ խրատական»-ը և [[Հռոմի պապ]]ի դավանաբանական գրության պատասխանը, մասնակցել Սսի 1251 թվականի ժողովի ընդունած կանոնների մշակմանը: 1252 թվականին վերադարձել է Հայաստան, գումարել [[Հաղպատ]]ի և [[Ձագավան]]ի եկեղեցական ժողովները, հիմնել [[Սաղմոսավանք]]ի, [[Թեղենյաց մենաստան]]ի, [[Աղջոց]] վանքի, Խոր Վիրապի, [[Հառիճի վանք]]ի, [[Խորակերտ]]ի դպրոցները: Խոր վիրապում նրան աշակերտել են միջնադարյան հայ մշակույթի նշանավոր գործիչներ [[Գևորգ Սկևռացի]]ն, [[Հովհաննես Երզնկացի Պլուզ]]ը, [[Ներսես Մշեցի]]ն, [[Եսայի Նչեցի]]ն, [[Գրիգոր Բալուեցի]]ն և ուրիշներ:
Կրթություն է ստացել [[Նոր Գետիկի վանք]]ում (աշակերտել է [[Մխիթար Գոշ]]ին), այնուհետև՝ [[Տավուշ]]ի [[Խորանաշատ]]ի վանքում՝ [[Վանական Վարդապետ]]ի մոտ: Կարգվել է վարդապետ, իսկ 1235 թվականին՝ րաբունապետ, ծավալել է ուսումնագիտական բեղմնավոր գործունեություն: Հիմնել է Կայենաբերդի Սուրբ Անդրեաս վանքի դպրոցը և այնտեղ զբաղվել ուսուցչությամբ (1235–39թթ, 1252–53թթ): 1239 թվականին ուխտագնացության է մեկնել Երուսաղեմ, վերադարձին այցելել է Կիլիկյան Հայաստան, հանդիպել [[Հեթում Ա]] թագավորի և Հայոց կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու հետ: Մասնակցել է [[Սիս|Սսի]] 1243 թվականի ազգային-եկեղեցական ժողովին, այնտեղ սահմանված կանոնները 1245 թվականին բերել Հայաստան՝ հայ «արևելյան» վարդապետներին: 1248 թվականին դարձյալ մեկնել է Կիլիկիա՝ իր հետ տանելով «արևելյան» վարդապետների պատասխան թուղթը: [[Կոստանդին Ա Բարձրբերդցի]] կաթողիկոսի համահեղինակությամբ գրել է հայությանն ուղղված «Թուղթ խրատական»-ը և [[Հռոմի պապ]]ի դավանաբանական գրության պատասխանը, մասնակցել Սսի 1251 թվականի ժողովի ընդունած կանոնների մշակմանը: 1252 թվականին վերադարձել է Հայաստան, գումարել [[Հաղպատ]]ի և [[Ձագավան]]ի եկեղեցական ժողովները, հիմնել [[Սաղմոսավանք]]ի, [[Թեղենյաց մենաստան]]ի, [[Աղջոց]] վանքի, Խոր Վիրապի, [[Հառիճի վանք]]ի, [[Խորակերտ]]ի դպրոցները: Խոր վիրապում նրան աշակերտել են միջնադարյան հայ մշակույթի նշանավոր գործիչներ [[Գևորգ Սկևռացի]]ն, [[Հովհաննես Երզնկացի Պլուզ]]ը, [[Ներսես Մշեցի]]ն, [[Եսայի Նչեցի]]ն, [[Գրիգոր Բալուեցի]]ն և ուրիշներ:


Վարդան Արևելցին իր գրական մեծ վաստակի և հոգևոր-կրթական գործունեության շնորհիվ մեծ ճանաչում է ունեցել միջնադարյան Հայաստանում և Կիլիկիայում: Ժամանակակիցները նրան մեծարել են «սուրբ», «հոգիապայծառ սուրբ հայր», «լուսավոր վարդապետ», «եռամեծ», «տիեզերալույս վարդապետ» պատվանուններով: Իսկ Գրիգոր Տաթևացին նրան ներկայացրել և պատվել է «Մեծն Վարդան» անունով:
Վարդան Արևելցին իր գրական մեծ վաստակի և հոգևոր-կրթական գործունեության շնորհիվ մեծ ճանաչում է ունեցել միջնադարյան Հայաստանում և Կիլիկիայում: Ժամանակակիցները նրան մեծարել են «սուրբ», «հոգիապայծառ սուրբ հայր», «լուսավոր վարդապետ», «եռամեծ», «տիեզերալույս վարդապետ» պատվանուններով: Իսկ Գրիգոր Տաթևացին նրան ներկայացրել և պատվել է «Մեծն Վարդան» անունով:


==Մատենագիտական ժառանգությունը==
==Մատենագիտական ժառանգությունը==

===Աստվածաբանական երկեր===
===Աստվածաբանական երկեր===
Վարդան Արևելցին թողել է մատենագիտական հարուստ ժառանգություն՝ պատմական, մեկնողական, քերականագիտական բնույթի երկասիրություններ, ճառեր, ներբողներ, խրատներ, թղթեր: Նա հայ մեկնաբանական մտքի ամենանշանավոր դեմքերից է, մի ամբողջ մեկնաբանական դպրոցի հիմնադիր: Նշված բնագավառում հեղինակել է «Մեկնութիւն Սաղմոսաց», «Մեկնութիւն Հնգամատենին», «Մեկնութիւն Դանիէլի» և այլ գործեր: Առանձնանում է Երգ երգոցի նրա մեկնությունը, որտեղ, հիմք ընդունելով [[Գրիգոր Նյուսացի|Գրիգոր Նյուսացու]] համանուն բովանդակությամբ գործը, Վարդան Արևելցին նախ պարզաբանելով շարադրել է նրա մտքերը՝ լրացնելով Ընդհանրական եկեղեցու մյուս սուրբ հայրերի և Գրիգոր Նարեկացու մեկնություններով, իսկ այնուհետև տվել է իր ինքնուրույն մեկնությունը:
Վարդան Արևելցին թողել է մատենագիտական հարուստ ժառանգություն՝ պատմական, մեկնողական, քերականագիտական բնույթի երկասիրություններ, ճառեր, ներբողներ, խրատներ, թղթեր: Նա հայ մեկնաբանական մտքի ամենանշանավոր դեմքերից է, մի ամբողջ մեկնաբանական դպրոցի հիմնադիր: Նշված բնագավառում հեղինակել է «Մեկնութիւն Սաղմոսաց», «Մեկնութիւն Հնգամատենին», «Մեկնութիւն Դանիէլի» և այլ գործեր: Առանձնանում է Երգ երգոցի նրա մեկնությունը, որտեղ, հիմք ընդունելով [[Գրիգոր Նյուսացի|Գրիգոր Նյուսացու]] համանուն բովանդակությամբ գործը, Վարդան Արևելցին նախ պարզաբանելով շարադրել է նրա մտքերը՝ լրացնելով Ընդհանրական եկեղեցու մյուս սուրբ հայրերի և Գրիգոր Նարեկացու մեկնություններով, իսկ այնուհետև տվել է իր ինքնուրույն մեկնությունը:

06:12, 19 Օգոստոսի 2012-ի տարբերակ

Վարդան Արևելցի (հիշատակվում է նաև որպես Վարդան Գանձակեցի, Աղվանից Վարդան, Վարդան Կիլիկեցի, Վարդան Մեծ, Վարդան Պատմիչ, Վարդան Վարդապետ (մոտ 1200, Գանձակ – 1271, Խոր Վիրապ)), պատմագիր, մեկնիչ, աստվածաբան, փիլիսոփա, թարգմանիչ, մանկավարժ:

Կյանքն ու գործունեությունը

Կրթություն է ստացել Նոր Գետիկի վանքում (աշակերտել է Մխիթար Գոշին), այնուհետև՝ Տավուշի Խորանաշատի վանքում՝ Վանական Վարդապետի մոտ: Կարգվել է վարդապետ, իսկ 1235 թվականին՝ րաբունապետ, ծավալել է ուսումնագիտական բեղմնավոր գործունեություն: Հիմնել է Կայենաբերդի Սուրբ Անդրեաս վանքի դպրոցը և այնտեղ զբաղվել ուսուցչությամբ (1235–39թթ, 1252–53թթ): 1239 թվականին ուխտագնացության է մեկնել Երուսաղեմ, վերադարձին այցելել է Կիլիկյան Հայաստան, հանդիպել Հեթում Ա թագավորի և Հայոց կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու հետ: Մասնակցել է Սսի 1243 թվականի ազգային-եկեղեցական ժողովին, այնտեղ սահմանված կանոնները 1245 թվականին բերել Հայաստան՝ հայ «արևելյան» վարդապետներին: 1248 թվականին դարձյալ մեկնել է Կիլիկիա՝ իր հետ տանելով «արևելյան» վարդապետների պատասխան թուղթը: Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսի համահեղինակությամբ գրել է հայությանն ուղղված «Թուղթ խրատական»-ը և Հռոմի պապի դավանաբանական գրության պատասխանը, մասնակցել Սսի 1251 թվականի ժողովի ընդունած կանոնների մշակմանը: 1252 թվականին վերադարձել է Հայաստան, գումարել Հաղպատի և Ձագավանի եկեղեցական ժողովները, հիմնել Սաղմոսավանքի, Թեղենյաց մենաստանի, Աղջոց վանքի, Խոր Վիրապի, Հառիճի վանքի, Խորակերտի դպրոցները: Խոր վիրապում նրան աշակերտել են միջնադարյան հայ մշակույթի նշանավոր գործիչներ Գևորգ Սկևռացին, Հովհաննես Երզնկացի Պլուզը, Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Գրիգոր Բալուեցին և ուրիշներ:

Վարդան Արևելցին իր գրական մեծ վաստակի և հոգևոր-կրթական գործունեության շնորհիվ մեծ ճանաչում է ունեցել միջնադարյան Հայաստանում և Կիլիկիայում: Ժամանակակիցները նրան մեծարել են «սուրբ», «հոգիապայծառ սուրբ հայր», «լուսավոր վարդապետ», «եռամեծ», «տիեզերալույս վարդապետ» պատվանուններով: Իսկ Գրիգոր Տաթևացին նրան ներկայացրել և պատվել է «Մեծն Վարդան» անունով:

Մատենագիտական ժառանգությունը

Աստվածաբանական երկեր

Վարդան Արևելցին թողել է մատենագիտական հարուստ ժառանգություն՝ պատմական, մեկնողական, քերականագիտական բնույթի երկասիրություններ, ճառեր, ներբողներ, խրատներ, թղթեր: Նա հայ մեկնաբանական մտքի ամենանշանավոր դեմքերից է, մի ամբողջ մեկնաբանական դպրոցի հիմնադիր: Նշված բնագավառում հեղինակել է «Մեկնութիւն Սաղմոսաց», «Մեկնութիւն Հնգամատենին», «Մեկնութիւն Դանիէլի» և այլ գործեր: Առանձնանում է Երգ երգոցի նրա մեկնությունը, որտեղ, հիմք ընդունելով Գրիգոր Նյուսացու համանուն բովանդակությամբ գործը, Վարդան Արևելցին նախ պարզաբանելով շարադրել է նրա մտքերը՝ լրացնելով Ընդհանրական եկեղեցու մյուս սուրբ հայրերի և Գրիգոր Նարեկացու մեկնություններով, իսկ այնուհետև տվել է իր ինքնուրույն մեկնությունը: Վարդան Արևելցու բազմաթիվ և բազմաբնույթ ճառերում, խրատներում, ներբողներում ու թղթերում արծարծվում են աստվածաբան. խնդիրներ, ծիսական հարցեր, փառաբանվում են Հայ եկեղեցու սուրբերը («Ճառ ի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայաստան աշխարհիս», «Յայտարարութիւն բանից յերիցս երանեալ հոգին մեր ի Ս. Հայրապետն Յովհան Աւձնեցին», «Թուղթ առ Հայոց կաթողիկոսն Կոստանդին» և այլն):

Վարդան Արևելցին մեծ ուշադրություն է դարձրել երաժշտության տեսության և գեղագիտության հարցերին, անդրադարձել ձայնեղանակների մասին ուսմունքին, երաժշտության զգայական մեծ ազդեցությանը: Նա հայտնի է նաև որպես բեղուն շարականագիր` հեղինակել է Շարակնոցում Աստվածածնի ծննդյան առաջին կանոնը («Որ նախիմաց իմաստութեամբ»), տասներկու առաքյալների օրհնությունը («Ի յանսահման ծովէն») և ս. Թարգմանչաց կանոնի օրհնության երկու պատկերները («Որք զարդարեցին» և «Որ թագաւորաց»):

Վարդան Արևելցու աստվածաբանական երկասիրություններից առանձնանում է «Լուծմունք ի Ս. Գրոց» ժողովածուն՝ գրված Հեթում Ա թագավորի պատվերով (հայտնի է նաև «Ժղլանք» անունով): Այն կազմված է բազմաբնույթ նյութերից, շարադրված է դյուրըմբռնելի միջին հայերենով, ունի հանրագիտարանային բնույթ, եղել է միջնադարյան Հայաստանի ամենատարածված գրքերից մեկը:

«Հաւաքումն պատմութեան»

Վարդան Արևելցու պատմական բնույթի գլխավոր երկասիրությունը «Հաւաքումն պատմութեան» գիրքն է, որը համընդհանուր պատմություն շարադրելու նոր փորձ էր հայ պատմագրության մեջ: Բաղկացած է «Նախերգանքից» և հարյուր գլխից: Բուն պատմությունն սկսում է Բաբելոնյան աշտարակաշինությունից և հասցնում մինչև կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու մահը (1267 թ): Որպես սկզբնաղբյուր հեղինակն օգտագործել է նախորդ գրեթե բոլոր հայ պատմիչների ու մատենագիրների, իր ժամանակակիցներից՝ Վանական Վարդապետի, Կիրակոս Գանձակեցու և ուրիշների աշխատությունները, վիմական արձանագրություններ, դիվանատան փաստաթղթեր, ժողովրդական պատումներ, Եվսեբիոս Կեսարացու աշխատությունները: Հատկապես արժեքավոր է իր ապրած ժամանակաշրջանի՝ XII դ վերջի և XIII դ պատմական իրադարձությունների նկարագրությունը: Երկը կարևոր աղբյուր է այդ ժամանակաշրջանի Հայաստանի և հարևան երկրների ու ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար:

Այլ բնույթի աշխատություններ

Վարդան Արևելցուն են վերագրվում Խաչին նվիրված ճառեր, «Կանոնական բանս» գրվածքը, առակներ, ընդարձակ և համառոտ տարբերակներով պահպանված «Աշխարհացոյց»-ը: Հեղինակ է նաև քերականական երկու աշխատությունների՝ «Մեկնութիւն քերականին» և «Վասն բանին մասանց», որոնք գրված են ժամանակի խոսակցական լեզվով: Հեթում Ա-ի պատվերով գրված առաջին աշխատությունը Դիոնիսիոս Թրակացու քերականության հայերեն թարգմանության մեկնությունն է, իսկ երկրորդը՝ հայոց լեզվի շարահյուսության սկզբունքների նկարագրությունը:

Թարգմանչական գործունեությունը

Վարդան Արևելցին բազմաթիվ գործեր է թարգմանել հունարենից, լատիներենից և ասորերերնից: Ասորի Իշող քահանայի աշխատակցությամբ՝1248-ին թարգմանել է ասորի ժամանակագիր Միքայել Ասորու (1126–99) «Ժամանակագրութիւնը» և «Յաղագս քահանայութեան» գործը: Խմբագրել ու լրացրել է Տոնապատճառ ծիսական ժողովածուն:

Արտաքին հղումներ

Գրականություն