«Թադեոս առաքյալ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 9 բայտ ,  1 տարի առաջ
չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
«Թադեոս» անվամբ Ավետարանիչներից [[Առաքյալներ|առաքյալին]] կոչում է միայն [[Մարկոս Ավետարանիչ|Մարկոսը]] (Մարկ. 3:18)։ [[Մատթեոս առաքյալ|Մատթեոս Ավետարանիչը]] անվանում է. «Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց» (Մատթ. 10:3)։ Առաքյալը Ղեբեոս (եբր.՝ «սիրտ») է անվանված նաև Մատթեոսի մոտ որոշ աննշան ձեռագրերի հիշյալ 3:18 համարում։ [[Ղուկաս Ավետարանիչ|Ղուկաս]] և Հովհաննես Ավետարանիչները առաքյալին անվանում են Հուդա (եբր.՝ «գովելի», «հռչակավոր»)՝ «Հակոբի որդի Հուդա» (Ղուկ. 6:16, Գործք 1:13), «Հուդան (ոչ Իսկարիովտացին)» (Հովհ. 14:22)։ Ղեբեոս ձևը որոշ ուսումնասիրողներ համարում են նույն Թադեոսի տարընթերցումը, իսկ արդեն Թադեոս անվանումը Մարկոսը և Մատթեոսը օգտագործում են [[Հուդա Իսկարիովտացի|Հուդա Իսկարիովտացու]] հետ շփոթ չառաջացնելու համար։ Առաքյալը անվանվում է որդի Հակոբոսի (Ղուկ. 6:16) կամ Ալփեոսի (Մատթ. 10:3) և եղբայրն է մեկ այլ առաքյալի՝ [[Հակոբոս Ալփյան առաքյալ|Հակոբոս Ալփյան]]ի (հմմտ. Մատթ. 10:3), չնայած որոշ տեղերում Թադեոսի եղբայրն է համարվում [[Թովմաս առաքյալ]]ը, ով հայտնի է նաև Երկվորյակ անվամբ։
 
Թադեոս առաքյալի մասին բացի 12-ի շարքում նշվելուց, Ավետարանում գոյություն ունի լոկ մեկ հիշատակում [[Ավետարան ըստ Հովհաննեսի|Հովհաննու Ավետարան]]ում. երբ [[Հիսուս Քրիստոս|Քրիստոս]] [[Վերջին ընթրիք]]ի ժամանակ ասում է «Ով իմ պատվիրաններն ընդունում և դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. և ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից. ես էլ նրան պիտի սիրեմ և ինձ պիտի հայտնեմ նրան»:։ Հուդան (ոչ Իսկարիովտացին) ասաց նրան. «Տե՛ր, ինչպե՞ս եղավ, որ քեզ պիտի հայտնես մեզ և ոչ թե աշխարհին»:։ Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը նրան կսիրի. և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք» (14:20-22)։ Եվս մեկ անգամ Թադեոս առաքյալը հիշատակվում է [[Գործք առաքելոց]]ում (1:13)։
 
== Թադեոս առաքյալի քարոզչությունը և նահատակությունը համաձայն Ավանդության ==
[[Պատկեր:Սուրբ Գեղարդ.jpg|մինի|[[Գեղարդ|Սուրբ Գեղարդ]]]]
Որքան խճճված են Թադեոս առաքյալի վերաբերյալ ավետարանական տեղեկությունները, կրկնակի խճճված են տեղեկությունները նրա քարոզչության վերաբերյալ՝ հաստատված ավանդությամբ։ Ավանդության համար մեկնարկ է ծառայում Աբգար թագավորի և նրա հիվանդության մասին պատմությունը, որի վերաբերյալ մի քանի աղբյուրները (Լաբուբնա Եդեսացու ասորական տարբերակը, Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմությունը» և [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենաց]]ու «Հայոց պատմությունը») խառնաշփոթի պատճառ են դառնում։ Հայկական ավանդությունը, որը փոխանցում է [[Մովսես Խորենացի]] պատմահայրը, հայտնում է որ Հովհաննեսի Ավետարանի 12-րդ գլխի հեթանոսները Եդեսիայի Աբգար արքայի (Խորենացին Աբգարին հայոց թագավոր է անվանում) հայազգի նախարարներն էին, ովքեր ցանկանում էին տեսնել Քրիստոսին՝ Աբգարի անունից խնդրելու գնալ Եդեսիա և բժշկել արքային։ Ավանդությունն ասում է, որ Հիսուսն ինքը չգնաց, սակայն խոստացավ ուղարկել իր առաքյալներից մեկին։ Այդ առաքյալը Թադեոսն էր, ով Քրիստոսի համբարձումից հետո մեկնեց Եդեսիա, քարոզեց, բժշկեց և դարձի բերեց Աբգարին։ Որոշ աղբյուրներ, սակայն, Աբգարին քարոզած առաքյալ են համարում 72 աշակերտներից մեկին՝ տալով Թադեոս Դիդիմոս (երկվորյակ) անվանումը։ Սակայն Հայկական ավանդությունը նշում է, որ Թադեոսը Աբգարին բժշկելուց, քրիստոնեությունը քարոզելուց, ինչպես նաև Ադդե անունով մեկին եպիսկոպոս ձեռնադրելուց հետո Աբգարի հրովարտակով Եդեսիայից անցնում է Արտազ, որտեղ ներկայանում է Հայոց Սանատրուկ արքային (I դար 2-րդ կես)՝ Աբգարի քեռորդուն։ Թադեոսի քարոզչությամբ Սանատրուկը ևս ընդունում է քրիստոնեությունը, սակայն զգուշանալով իշխանների սպառնալիքից, շուտով հետ է կանգնում։ Թադեոսի հրաշագործ քարոզչությամբ քրիստոնեություն են ընդունում արքունի շատուշատ ներկայացուցիչներ, այդ թվում նաև թագավորի դուստր Սանդուխտը։ Իմանալով այդ մասին՝ Սանատրուկը կարգադրում է սրամահ անել դարձի եկածներին և ձերբակալել դստերն ու Թադեոս առաքյալին։ Թադեոսը հրաշքով ազատ է մնում՝ մխիթարելով բանտարկության մեջ հայտնված արքայադստերն ու [[Քրիստոնեություն|քրիստոնյա]]ներին:ներին։ Հազարավորների դարձի բերելուց, մեծ և չտեսնված հրաշքներ ու բժշկումներ կատարելուց հետո ի վերջո Թադեոս առաքյալն էլ է բանտարկվում։ Որպես պատիժ Սանատրուկը նրան նախ նետում է գազանների առաջ, ապա հնոցը, սակայն երկու դեպքում էլ առաքյալը անվնաս է մնում, հրաշքով անվնաս է մնում նաև, երբ տարվում է գլխատվելու։ Այս հանգամանքները բազում հեթանոսների Քրիստոսին հավատալու պատճառ են դառնում։ Ի վերջո 66 թվականին Թադեոս առաքյալը սրամահ է արվում Արտազ գավառի Շավարշավան քաղաքում։ Առաքյալի նահատակության վայրում կառուցվել է [[Սուրբ Թադևոսի վանք|Արտազի Ս.Թադե վանք]]ը:ը։
[[Պատկեր:Qareh kelissa.jpg|մինի|[[Սուրբ Թադևոսի վանք|Սուրբ Թադեի վանք]]]]
Իբրև Հայ եկեղեցու հիմնադրի՝ Թադեոսին նվիրվել են ճառեր, գանձեր, տաղեր, աղոթներ և շարականներ։ Թադեոս առաքյալի անունով Հայոց կանոնագրքում առկա են անվավեր կանոններ («Սահմանք կանոնաց սուրբ առաքելոյն Թադէոսի ի քաղաքն Ուռհա ի լուսաւորել զնոսա»), որոնք բովանդակում են քրիստոնեական բարոյականության, վարք ու բարքի ընդհանուր սկզբունքներ և սահմանումներ։
 
== Աղբյուրներ ==
# Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004:2004։
# [[Մաղաքիա Օրմանյան|Մաղաքիա արք. Օրմանյան]], Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997:1997։
# Մաղաքիա արք. Օրմանյան, Ազգապատում, հտ. Ա, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2001:2001։
# Շնորհք արքեպիսկոպոս Գալուստեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997:1997։
# Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010:2010։
# Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002 թ։
# [[Մովսես Խորենացի]], Հայոց Պատմություն։

Նավարկման ցանկ