«Մասնակից:Մարգարիտա Լամբարյան/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 4. | Տող 4. | ||
== Պատմություն == |
== Պատմություն == |
||
Արևածաղիկի, որպես մշակութային բույսի, էվոլյուցիան տեղի է ունեցել [[Ռուսական կայսրություն]]ում<ref>''Жуковский П. М.'' Культурные растения и их сородичи. — Л.: Колос, 1971. С. 360</ref>։ Արևածաղկի արդյունաբերական վերամշակման սկիզբը, որպես ձիթատու մշակույթ, կապված է Դանիիլ Բոկարյովի անվան հետ: 1829 թվականին նա արևածաղկի սերմերից յուղ ստանալու միջոց է հորինել։ Չորս տարի անց՝ 1833 թվականին, Վորոնեժի մարզի Ալեկսեևկա գյուղարվարձանում (այժմ Բելգորոդի մարզ), վաճառական Պապուշինը, Բոկարյովի աջակցությամբ, Ռուսաստանում կառուցել է առաջին յուղահան գործարանը: 1834 թվականին Բոկարյովը բացեց իր սեփական յուղահան գործարանը: 1835 թվականին սկսվեց յուղի արտահանումն արտասահման։ 1860 թվականին մոտ Ալեկսեևկայում կար մոտ 160 յուղահան գործարան: |
|||
== Հատկություններ == |
== Հատկություններ == |
||
Արևածաղկի հում ձեթն ունի հաճելի համ ու հոտ: Խտությունը 10°C-ում 920—927 կգ/մ<sup>3</sup> է, սառչում է −16 |
Արևածաղկի հում ձեթն ունի հաճելի համ ու հոտ: Խտությունը 10°C-ում 920—927 կգ/մ<sup>3</sup> է, սառչում է −16 −19°C-ում, բռնկման ջերմաստիճանը փակ տարածքում բարձր է 180°C -ից, ծխելիության ջերմաստիճանը 232 °C է<ref>Զտված ձեթինը: Չզտված ձեթինը 107 °C է:</ref>, կինեմատիկական [[մածուցիկություն]]ը 20 °C — 60,6⋅10−6 մ<sup>2</sup>/վ է, սակայն չի հանդիսանում Նյուտոնյան հեղուկ (Դեբորի թիվը մոտավորապես 0,5 է)։ [[Յոդային թիվ]]ը 119-136 է, հիդրոքսիլային թիվը՝ 2—10,6։ |
||
Արևածաղկի հում չզտված ձեթը լինում է հետյալ տեսակների. |
Արևածաղկի հում չզտված ձեթը լինում է հետյալ տեսակների. |
||
Տող 15. | Տող 15. | ||
Այդ յուղերը արտադրվում են յուղալուծաճզման գործարաններում։ |
Այդ յուղերը արտադրվում են յուղալուծաճզման գործարաններում։ |
||
Արևածաղկի |
Արևածաղկի ձեթը դասվում է կիսաչորացող բուսական յուղերի շարքին: Բարակ շերտով օդի թթվածնի հետ ազդեցության դեպքում այն սենյակային ջերմաստիճանում ձևավորում է փափուկ կպչուն թաղանթ։ Կիսաչորացող յուղերին են պատկանում արևածաղկի, սոյայի, սորուկի, [[Սաֆլորի ձեթ|սաֆլորի]], խաշխաշի և այլ յուղեր<ref>ГОСТ 21314-75.</ref>: |
||
== Համաշխարհային արտադրություն == |
== Համաշխարհային արտադրություն == |
||
Տող 61. | Տող 61. | ||
# Թեփահարման-հովհարման զատումով տեղի է ունենում սերմերի աղբից մաքրումը, թեփահարումը, միջուկի կճեպից մաքրումը: |
# Թեփահարման-հովհարման զատումով տեղի է ունենում սերմերի աղբից մաքրումը, թեփահարումը, միջուկի կճեպից մաքրումը: |
||
# Միջուկից գլանային զատումով, վերջինիս գլանների միջով անցկացնելով ստանում են տրորված զանգված և այն տեղափոխում են մամլման բաժին: |
# Միջուկից գլանային զատումով, վերջինիս գլանների միջով անցկացնելով ստանում են տրորված զանգված և այն տեղափոխում են մամլման բաժին: |
||
# Տրորված զանգվածը մամլման բաժնում, բովարանում անցնելով ջերմային մշակում, տեղափոխվում է ճզման, որտեղ տեղի է ունենում յուղի ճզմումը: |
# Տրորված զանգվածը մամլման բաժնում, բովարանում անցնելով ջերմային մշակում, տեղափոխվում է ճզման, որտեղ տեղի է ունենում յուղի ճզմումը: Մամլված յուղն ուղարկվում է պահպանման և պարզազատման, իսկ ստացված զանգվածը (յուղի բարձր մնացորդային պարունակությամբ՝ մինչև 22 %), որը կոչվում է կակղակեղև, ուղարկվում է յուղի արտադրամաս: Եթե կակղակեղևը ճզմվում է մինչև մնացորդային յուղի 8-9 % պարունակության, այս այն կոչվում [[քուսպ]]: |
||
# Ճզմումից |
# Ճզմումից հետո մնացած զանգվածից յուղի լուծազտումը կատարվում է հատուկ սարքում՝ օրգանական լուծիչների (առավել հաճախ՝ արդյունահանման բենզիններ) օգնությամբ: Արդյունքում ստացվում է լուծիչի մեջ յուղի և յուղազատ պինդ մնացորդի խառնուրդ: |
||
# Լուծազատման և մամլման արտադրամասից հետո ստացված արտադրանքը ուղարկվում է հետագա մաքրման կամ զտման, հարակից օրգանական խառնուրդներից յուղի մաքրման: Վերջին մեթոդին են վերաբերվում. |
# Լուծազատման և մամլման արտադրամասից հետո ստացված արտադրանքը ուղարկվում է հետագա մաքրման կամ զտման, հարակից օրգանական խառնուրդներից յուղի մաքրման: Վերջին մեթոդին են վերաբերվում. |
||
#* պարզազատում |
#* պարզազատում |
||
Տող 73. | Տող 73. | ||
#* սառեցում (յուղի սառեցում մինչև 10-12 C°, մոմի բյուրեղների ձևավորման նպատակով, որոնք այնուհետև ֆիլտրվում են) |
#* սառեցում (յուղի սառեցում մինչև 10-12 C°, մոմի բյուրեղների ձևավորման նպատակով, որոնք այնուհետև ֆիլտրվում են) |
||
Արևածաղկի քուսպից արժեքավոր կեր են ստանում: Արևածաղկի կերը բարձր սպիտակուցային կեր է համարվում և մտնում է անասունների, թռչունների և ձկների սննդի օրաբաժնի մեջ: Նրանում հում սպիտակուցի պարունակությունը (ոչ թաց, այլ՝ հենց հում) (վերամշակվելով բացարձակապես չոր նյութի) |
Արևածաղկի քուսպից արժեքավոր կեր են ստանում: Արևածաղկի կերը բարձր սպիտակուցային կեր է համարվում և մտնում է անասունների, թռչունների և ձկների սննդի օրաբաժնի մեջ: Նրանում հում սպիտակուցի պարունակությունը (ոչ թաց, այլ՝ հենց հում)30-41 % է կազմում (վերամշակվելով բացարձակապես չոր նյութի) և մեծապես կախված է տրորված զանգվածի վերամշակման և մաքրման աստիճանից: |
||
== Բաղադրություն == |
== Բաղադրություն == |
08:25, 28 փետրվարի 2021-ի տարբերակ
Արևածաղկի ձեթ, բուսական յուղ, ստացվում է արևածաղկի ձիթատու տեսակների սերմերից: Աշխարհում արևածաղկի ձեթ արտադրող առաջատար երկրներից են Ռուսաստանն ու Ուկրաինան[1]:
Պատմություն
Արևածաղիկի, որպես մշակութային բույսի, էվոլյուցիան տեղի է ունեցել Ռուսական կայսրությունում[2]։ Արևածաղկի արդյունաբերական վերամշակման սկիզբը, որպես ձիթատու մշակույթ, կապված է Դանիիլ Բոկարյովի անվան հետ: 1829 թվականին նա արևածաղկի սերմերից յուղ ստանալու միջոց է հորինել։ Չորս տարի անց՝ 1833 թվականին, Վորոնեժի մարզի Ալեկսեևկա գյուղարվարձանում (այժմ Բելգորոդի մարզ), վաճառական Պապուշինը, Բոկարյովի աջակցությամբ, Ռուսաստանում կառուցել է առաջին յուղահան գործարանը: 1834 թվականին Բոկարյովը բացեց իր սեփական յուղահան գործարանը: 1835 թվականին սկսվեց յուղի արտահանումն արտասահման։ 1860 թվականին մոտ Ալեկսեևկայում կար մոտ 160 յուղահան գործարան:
Հատկություններ
Արևածաղկի հում ձեթն ունի հաճելի համ ու հոտ: Խտությունը 10°C-ում 920—927 կգ/մ3 է, սառչում է −16 −19°C-ում, բռնկման ջերմաստիճանը փակ տարածքում բարձր է 180°C -ից, ծխելիության ջերմաստիճանը 232 °C է[3], կինեմատիկական մածուցիկությունը 20 °C — 60,6⋅10−6 մ2/վ է, սակայն չի հանդիսանում Նյուտոնյան հեղուկ (Դեբորի թիվը մոտավորապես 0,5 է)։ Յոդային թիվը 119-136 է, հիդրոքսիլային թիվը՝ 2—10,6։
Արևածաղկի հում չզտված ձեթը լինում է հետյալ տեսակների.
- մամլած (այսպես կոչված՝ սառը ճզման)
- լուծաճզմած
Այդ յուղերը արտադրվում են յուղալուծաճզման գործարաններում։
Արևածաղկի ձեթը դասվում է կիսաչորացող բուսական յուղերի շարքին: Բարակ շերտով օդի թթվածնի հետ ազդեցության դեպքում այն սենյակային ջերմաստիճանում ձևավորում է փափուկ կպչուն թաղանթ։ Կիսաչորացող յուղերին են պատկանում արևածաղկի, սոյայի, սորուկի, սաֆլորի, խաշխաշի և այլ յուղեր[4]:
Համաշխարհային արտադրություն
2014 թվականին աշխարհում արևածաղկի յուղի ընդհանուր արտադրությունը կազմել է 15,8 մլն տոննա[5] ։ Խոշորագույն արտադրողներն են Ուկրաինան և Ռուսաստանը, որոնց բաժին է ընկնում համաշխարհային արտադրության 53%-ը։ 2019 թվականի արդյունքներով Ռուսաստանում արևածաղկի յուղի արտադրությունը կազմել է արդեն 7,9 մլն տոննա [6], արտադրանքի ավելի քան մեկ երրորդը ուղղվել է արտահանման, որը կազմել է 3,1 մլն տոննա և գնահատվել է 2,21 մլրդ ԱՄՆ դոլար[7]:
Արևածաղկի ձեթի խոշորագույն արտադրողները (հազար տոննա) | |||
---|---|---|---|
Երկիր | 2014թ․ | ||
Ուկրաինա | 4400 | ||
Ռուսաստան | 4060 | ||
Արգենտինա | 932 | ||
Թուրքիա | 722 | ||
Ֆրանսիա | 633 | ||
Հունգարիա | 566 | ||
Իսպանիա | 504 | ||
Ռումինիա | 455 | ||
Բուլղարիա | 318 | ||
Չինաստան | 300 |
Արտադրության տեխնոլոգիա
Յուղի ստացման աղբյուրը արևածաղկի սերմերն են: Որպես կանոն, յուղաճզման գործարանները աշխատում են արտադրության հետևյալ տեխնոլոգիայի կիրառմամբ.
- Թեփահարման-հովհարման զատումով տեղի է ունենում սերմերի աղբից մաքրումը, թեփահարումը, միջուկի կճեպից մաքրումը:
- Միջուկից գլանային զատումով, վերջինիս գլանների միջով անցկացնելով ստանում են տրորված զանգված և այն տեղափոխում են մամլման բաժին:
- Տրորված զանգվածը մամլման բաժնում, բովարանում անցնելով ջերմային մշակում, տեղափոխվում է ճզման, որտեղ տեղի է ունենում յուղի ճզմումը: Մամլված յուղն ուղարկվում է պահպանման և պարզազատման, իսկ ստացված զանգվածը (յուղի բարձր մնացորդային պարունակությամբ՝ մինչև 22 %), որը կոչվում է կակղակեղև, ուղարկվում է յուղի արտադրամաս: Եթե կակղակեղևը ճզմվում է մինչև մնացորդային յուղի 8-9 % պարունակության, այս այն կոչվում քուսպ:
- Ճզմումից հետո մնացած զանգվածից յուղի լուծազտումը կատարվում է հատուկ սարքում՝ օրգանական լուծիչների (առավել հաճախ՝ արդյունահանման բենզիններ) օգնությամբ: Արդյունքում ստացվում է լուծիչի մեջ յուղի և յուղազատ պինդ մնացորդի խառնուրդ:
- Լուծազատման և մամլման արտադրամասից հետո ստացված արտադրանքը ուղարկվում է հետագա մաքրման կամ զտման, հարակից օրգանական խառնուրդներից յուղի մաքրման: Վերջին մեթոդին են վերաբերվում.
- պարզազատում
- ցենտրիֆուգացում
- ֆիլտրում
- ծծմբաթթվային և կալաքարային ռաֆինացում
- հիդրատացում
- սպիտակեցում
- հոտազատում
- սառեցում (յուղի սառեցում մինչև 10-12 C°, մոմի բյուրեղների ձևավորման նպատակով, որոնք այնուհետև ֆիլտրվում են)
Արևածաղկի քուսպից արժեքավոր կեր են ստանում: Արևածաղկի կերը բարձր սպիտակուցային կեր է համարվում և մտնում է անասունների, թռչունների և ձկների սննդի օրաբաժնի մեջ: Նրանում հում սպիտակուցի պարունակությունը (ոչ թաց, այլ՝ հենց հում)30-41 % է կազմում (վերամշակվելով բացարձակապես չոր նյութի) և մեծապես կախված է տրորված զանգվածի վերամշակման և մաքրման աստիճանից:
Բաղադրություն
Ճարպաթթուների պարունակությունը արևածաղկի յուղում (%-ներով). ստեարինաթթու՝ 1,6-4,6, պալմիտինաթթու՝ 3,5-6,4, միրիստինաթթու՝ մինչև 0,1, արախինաթթու՝ 0,7-0,9, օլեինաթթու՝ 24-40, լինոլաթթու՝ 46-62, լինոլաթթու՝ մինչև 1: Ճարպաթթուների միջին մոլեկուլային զանգվածը 275-286 է: Պոլիչհագեցած ճարպաթթուներից արևածաղկի յուղը պարունակում է ընդամենը 1% «օմեգա 3» թթուներ[8], իսկ գերակշռում են «օմեգա 6» չհագեցած ճարպաթթուները:
Ֆոսֆոր նյութերի, տոկոֆերոլների, մոմանյութերի, խոնավության, ցնդող նյութերի, ոչ ճարպային խառնուրդների պարունակությունը, գունային թվի մեծությունը, թափանցելիությունը, պերօքսիդի թիվը, բռնկման ջերմաստիճանը, ինչպես նաև տեսակը կախված է յուղի ճզման մեթոդից և հետագա վերամշակման եղանակից, փոփոխվելով լայն սահմաններում: Օրինակ, α-տոկոֆերոլ (վիտամին E) կարևոր հակաօքսիդանտի պարունակությունը կարող է լինել 46-ից մինչեւ 60 մգ% (46-ից մինչև 60 մգ՝ 100 գ յուղի համար)[9]: Լուծաճզման մեթոդով ստացված յուղն անցնում է 180-230 °C ջերմաստիճանի սուր գոլորշով լուծիչի հեռացման գործընթաց, ինչը կարող է զգալիորեն նվազեցնել α-տոկոֆերոլի պարունակությունը: Այնուամենայնիվ, համեմատած այլ ձիթատու բույսերի հետ, արևածաղկի զտված ձեթի մեջ α-տոկոֆերոլի պարունակությունը ամենաբարձրներից մեկն է: Օրինակ, ցանկացած պատրաստման տեխնոլոգիայով ձիթապտղի յուղում բոլոր տոկոֆերոլները պարունակվում են ոչ ավելի, քան 5 մգ % [10]:
Ինչպես բոլոր բուսական մթերքները, արևածաղկի յուղը չի կարող խոլեսթերին պարունակել (ինչը, գովազդային նպատակներով, երբեմն հատուկ ընդգծվում է արտադրողների կողմից): Խոլեսթերինը հանդիսանում է կենդանիների բջիջների բաղադրիչ մեմբրան, իսկ բուսական բջիջներում հանդես է գալիս իր անալոգը՝ ֆիտոսթերինը, որն արևածաղկի յուղի մեջ գոյություն ունի չափազանց քիչ քանակությամբ:
Կիրառություն
Արևածաղկի ձեթը նախկին ԽՍՀՄ տարածքում կարևորագույն բուսական յուղերից մեկն է, որը մեծ Ժողովրդա-տնտեսական նշանակություն ունի: Խոհանոցում այն օգտագործվում է տապակելու և աղցաններ պատրաստելու համար: Դրանից արտադրում են մարգարին և խոհարարական ճարպեր (հիդրատացման միջոցով): Արևածաղկի ձեթն օգտագործվում է պահածոների արտադրության, ինչպես նաև օճառի և ներկերի արդյունաբերության մեջ: Արևածաղկի ձեթը ներառվում է տարբեր քսուքների կազմում: Հաճախ օգտագործվում է շարժակազմի առանցքակալների, բարձր ճշգրտությամբ սռնակների համար: Արևածաղկի յուղը կարող է օգտագործվել կերոսինային լամպերի լիցքավորման համար: Արևածաղկի ձեթն ունի լավ դիէլեկտրիկ հատկություններ՝ քիչ խոնավություն պարունակելու շնորհիվ, հայտնի են ավելի քան 100 կՎ ելքային լարմով տրանսֆորմատորների և բազմապատկիչների մեկուսացման համար արևածաղկի ձեթի օգտագործման օրինակներ։
Ծանոթագրություններ
- ↑ Faostat
- ↑ Жуковский П. М. Культурные растения и их сородичи. — Л.: Колос, 1971. С. 360
- ↑ Զտված ձեթինը: Չզտված ձեթինը 107 °C է:
- ↑ ГОСТ 21314-75.
- ↑ «Sunflower oil production in 2014; Crops processed/Regions/Production quantity (pick list)». United Nations Food and Agriculture Organization, Statistics Division (FAOSTAT). 2017. Վերցված է 16 February 2017-ին.
- ↑ «Рынок подсолнечного масла в России: исследование и прогноз до 2024 г. Выпуск: июнь, 2020 г. - Маркетинговое исследование: анализ и обзор, прогнозные показатели рынка». Маркетинговое Агентство ROIF EXPERT (ռուսերեն). Վերցված է 2020-07-02-ին.
- ↑ «Рынок подсолнечного масла в России 2020: Экспортная выручка превысила 2 миллиарда долларов». Маркетинговое Агентство ROIF EXPERT (ռուսերեն). Վերցված է 2020-07-02-ին.
- ↑ Гусева, Д. А., et al. Антиоксидантная активность растительных масел с разным соотношением омега-6/омега-3 жирных кислот // Биомедицинская химия 56.3 (2010): 342-350.
- ↑ Подсолнечник. [научные труды ВАСХНИЛ] Под ред. акад. Пустовойт В. С. М., Колос, 1975 г.
- ↑ Беззубов Л. П. Химия жиров. М. 1956 г.
Սամիթի ձեթ
Սամիթի ձեթ (լատին․՝ oleum anethi), եթերային յուղ, որը ստացվում է ծաղկող բույսի սերմերից կամ սամիթ բույսի բոլոր կանաչ մասերից (Anethum graveolens):
Սենյակային ջերմաստիճանում անգույն կամ փոքր-ինչ դեղնավուն հեղուկ է թարմ սամիթի բնորոշ հոտով, և դառը կամֆարային (սկզբում), ապա քաղցր համով:
Ստացում
Եվրոպայում սամիթի յուղը սկսել են ստանալ XV—XVI դդ. թորման գործընթացի յուրացման շրջանում։ Ավելի վաղ, խիստ մեկուսացված սամիթ նավթի ստացված սերմերի և նավթի, փորել ջրի գոլորշից ծաղկող բուսականություն սամիթ: Այժմ սամիթ յուղը արտադրվում է մանրացված ամբողջ բույսերից, սերմերի ամբողջական հասունության փուլում: Այս մեթոդը օգտագործվում է նաեւ ԽՍՀՄ գործարաններում, որտեղ այդ նավթի արտադրվում է 1960-ականների սկզբին կարիքների համար սննդի արդյունաբերության. Առաջին արտադրությունը մեծ մասշտաբով բացվել է ԽՍՀՄ-ում Ուկրաինայում: Ավելի ուշ սամիթի ձեթ սկսեցին արտադրել Մոլդովայում և Կրասնոդարի երկրամասում ։ 1976-1990 թվականներին ԽՍՀՄ-ում միջին արտադրությունը կազմում էր 35 տ/տարի ։
Սամիթի ձեթի ավանդական արտադրողներն են Ֆրանսիան և Արևելյան Եվրոպայի երկրները, ինչպես նաև ԱՄՆ-ն։
Բաղադրություն
Սամիթի յուղի քիմիական բաղադրությունը անկայուն է: Այն կախված է վերամշակման ենթարկված սամիթի և դրա սորտերի հասունության աստիճանից: Սամիթի կանաչ մասերի յուղում գերակշռում է ալֆա-ֆելանդրենը (մինչև 60%, սովորաբար 10-20%): Բացի այդ, ներառում է 30-40% կիտրոն, 3-10 % "սամիթ եթեր" (դիլեֆայլ,) և 30-40% ածխածին: Այս բաղադրիչները նաև սովորաբար ուղեկցում dihydrocarvon, կարվեոլ և դիլլապիոլ:
Կիրառություն
Սամիթի ձեթը օգտագործվում է սննդի արդյունաբերության, որպես համեմունք, օգտագործելով այն օծանելիքի և կոսմետիկայի մեջ: Ռուսաստանում սամիթի յուղից առանձնացնում են կարվոն և Կիտրոն պարֆյումերային նպատակների համար[2]։
Ծանոթագրություններ
Գրականություն
- С. А. Войткевич, «Эфирные масла для парфюмерии и ароматерапии», 1999
- Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Սանկտ-Պետերբուրգ. Բրոքհաուզ-Եֆրոն: 1890—1907: