Ստեարինաթթու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեարինաթթու
Stearinsäure Skelett.svg
Քիմիական բանաձև C₁₈H₃₆O₂
Մոլային զանգված 284,272 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Խտություն 0,94 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան 69,6 °C °C
Եռման ջերմաստիճան 361 °C °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար 57-11-4
PubChem 5281
EINECS համար 200-313-4
SMILES CCCCCCCCCCCCCCCCCC(=O)O
ЕС 200-313-4
ChEBI 5091
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ստեարինաթթու, օկտադեկանաթթու, ալիֆատիկ շարքի միահիմն հագեցած կարբոնաթթու։ Անգույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 69,6 °C, եռմանը՝ 376,1 °C։ Ջրում չի լուծվում։ Լուծվում է եթերում և սպիրտում։ Ստեաինաթթվի աղերը՝ ստեարատները, մակերևութային ակտիվ նյութեր են, ջրում լուծելի աղերը (Na, К-ի)՝ օճառներ։ Բնության մեջ տարածված ճարպաթթու է, Ստեարինաթթվի, պալմիտինաթթվի և օլեինաթթվի գլիցերիդները բնական ճարպերի գլխավոր բաղադրիչներն են։ Կենդան, ճարպերը հիդրոլիզելով ստանում են ստեարին (հեղուկ օլեինաթթուն անջատելուց հետո), որից Ստեարինաթթու անջատում են կոտորակային նստեցման կամ թորման միջոցով։ Ստեարինաթթու ստացվում է նաև օլեինաթթվի հիդրոգենացմամբ և այլ ճանապարհներով։ Սաքուր Ստեարինաթթու օգտագործում են օրգանական սինթեզում և վերլուծական քիմիայում (պղտորաչափական եղանակով որոշում են Ca, Mg, Ա), տեխ․ Ստեարինաթթուն որպես դիսպերգատոր և վուլկանիզատոր (ռետինի արտադրությունում)։ Ստեարատները (Na, Li, Ca, Pb և ն) մտնում են պլաստիկ քսուքների, իսկ Ստեարինաթթուն և նրա էսթերները՝ օծանելիքի բաղադրության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 stearic acid
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 112 CC-BY-SA-icon-80x15.png