Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Օլեինաթթու (լատ.՝ oleum– յուղ), CH3(CH2)7CH=CH(CH2)7COOH, միահիմն չհագեցած կարբոնաթթու։ Անգույն, մածուցիկ, ջրում չլուծվող հեղուկ է։ Լուծվում է օրգանական լուծիչներում։ Հալման ջերմաստիճանը 14°С, եռմանը՝ 232°С, խտությունը՝ 825 կգ/մ3 (20°С)։ Գլիցերիդների ձևով պարունակվում է բուսական յուղերում և կենդանական ճարպերում։ Ստացվում է հիմնականում ձիթապտղի յուղից, որի մեջ օլեինաթթվի պարունակությունը 70–85% է։ Օլեինաթթուն և նրա էսթերներն օգտագործվում են լաքերի, ներկանյութերի, կոսմետիկական պատրաստուկների արտադրության մեջ։ Օլեինաթթվի աղերը մտնում են օճառների բաղադրության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 526)։