Քուսպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խնձորի քուսպ

Քուսպ, ձիթամզվածքային արտադրության երկրորդական արտադրանք, ստացվում է ձիթատու բույսերի սերմերից ձեթը հանելուց հետո։

Քուսպի սպիտակուցները պարունակում են ավելի շատ լիզին, մեթիոնին, ցիստին և տրիպտոֆան։ Զգալիորեն շատ են նաև կալցիումը և ֆոսֆորը։ Քուսպը աղքատ է կարոտինով, բայց հարուստ է В վիտամինների համալիրով։ Քուսպով կերակրում են բոլոր տեսակի կենդանիներին։ Քուսպի մի քանի տեսակներ պարունակում են թունավոր կամ որակը վատացնող նյութեր։ Օրինակ, վուշի քուսպը պարունակում է կապտաթթու, բամբակենունը գոսիպոլ և այլն։ Այդ իսկ պատճառով էլ քուսպի յուրաքանչյուր տեսակի համար հաստատված են կերակրման սահմանային նորմաներ՝ ըստ կենդանու տարիքի, ֆիզիոլոգիական վիճակի և մթերատվության ուղղության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 503