«Մասնակից:Ռաննա/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
 
Տող 1. Տող 1.
'''Բաժանման նշան'''-[[Մաթեմատիկա|մաթեմատիակական]] նշան [[Վերջակետ|վերջակետի]] (։) տեսքով, [[Օբելիուս|օբելիուս]](÷) կամ [[Թեք գիծ|թեք գիծ]] ( ∕ ) նշանով, օգտագործվում է [[Բաժանում (մաթեմատիկա)|բաժանման]] [[Օպերատոր (մաթեմատիկա)|օպերատոր]] նշելու համար:
'''Բաժանման նշան'''-[[Մաթեմատիկա|մաթեմատիակական]] նշան [[Վերջակետ|վերջակետի]] (։) տեսքով, [[Օբելիուս|օբելիուս]](÷) կամ [[Թեք գիծ|թեք գիծ]] ( ∕ ) նշանով, օգտագործվում է [[Բաժանում (մաթեմատիկա)|բաժանման]] [[Օպերատոր (մաթեմատիկա)|օպերատոր]] նշելու համար:
{{Նշան|⁄}} {{Նշան|∕}}{{Նշան|÷}}{{Նշան|∶}}
{{Նշան|⁄}} {{Նշան|∕}}{{Նշան|÷}}{{Նշան|∶}}
Շատ երկրներում օգտագործվում է (:) նշանը<ref>Համապատասխանեցման սիմվոլը [[Юникод]] հասանելի չէ բոլոր տառատեսակներով (կարելի է օգտագործել սովորական վերջակետ (:), իսկ [[Lucida Sans Unicode]] այն բաղկացած է երեք կետից.</ref>: Անգլախոս երկրներում և հաշվիչների ստեղների վրա` (÷) նշանը: Մեծ անհարմարության պատճառով և
Շատ երկրներում օգտագործվում է (:) նշանը<ref>Համապատասխանեցման սիմվոլը [[Unicode]] հասանելի չէ բոլոր տառատեսակներով (կարելի է օգտագործել սովորական վերջակետ (:), իսկ [[Lucida Sans Unicode]] այն բաղկացած է երեք կետից.</ref>: Անգլախոս երկրներում և հաշվիչների ստեղների վրա` (÷) նշանը: Մեծ անհարմարության պատճառով և
նույնիսկ անհնարինությամբ համակարգչի մեջ կոտորակների ներմուծման դեռևս առանց GUI օպերացիոն համակարգի ժամանակներից օգտագործել են պարզեցված նշաններ բանաձևերի համար, այդ թվում բաժանման նշանի համար օգտագործել են թեք գիծ ( ∕ ) նշանը:
նույնիսկ անհնարինությամբ համակարգչի մեջ կոտորակների ներմուծման դեռևս առանց GUI օպերացիոն համակարգի ժամանակներից օգտագործել են պարզեցված նշաններ բանաձևերի համար, այդ թվում բաժանման նշանի համար օգտագործել են թեք գիծ ( ∕ ) նշանը:



Ընթացիկ տարբերակը 20:33, 9 Սեպտեմբերի 2020-ի դրությամբ

Բաժանման նշան-մաթեմատիակական նշան վերջակետի (։) տեսքով, օբելիուս(÷) կամ թեք գիծ ( ∕ ) նշանով, օգտագործվում է բաժանման օպերատոր նշելու համար:

÷

Շատ երկրներում օգտագործվում է (:) նշանը[1]: Անգլախոս երկրներում և հաշվիչների ստեղների վրա` (÷) նշանը: Մեծ անհարմարության պատճառով և նույնիսկ անհնարինությամբ համակարգչի մեջ կոտորակների ներմուծման դեռևս առանց GUI օպերացիոն համակարգի ժամանակներից օգտագործել են պարզեցված նշաններ բանաձևերի համար, այդ թվում բաժանման նշանի համար օգտագործել են թեք գիծ ( ∕ ) նշանը:

Նշանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոնը, Դիոֆանտը և իսլամական մաթեմատիկները որպես բաժանման նշան օգտագործել են կոտորակի հորիզոնական գիծը: Միջնադարյան Եվրոպայում բաժանումը հաճախ նշվում էր D տառով: Օտրեդը իր Clavis Mathematicae (1631) աշխատությունում նախընտրել է թեք գիծ կամ (երբեմն) փակագծի աջ կողմի թեք կորը, վերջինս հանդիպում է նաև Շտիֆելի մոտ. կոնստրուկցիաներ կամ նշանակում էին բաժանում -ի): Հորիզոնական երկու կետը կամ վերջակետը բաժանման նշան դարձավ 1684 թվականից Լայբնիցի Acta eruditorum[2] տրակտատում:

Շվեյցարիացի մաթեմատիկ Յոհան Ռանը բաժանման նշանակում մտցրեց (÷) նշանը (Օբելիուս): (*) աստղանիշ տեսքի բազմապատկման նշանի հետ միասին այն հաըտնվեց 1659 թվականին նրա «Teutsche Algebra» գրքում: Ռանի նշանը Անգլիայում տարածվելու պատճառով հաճախ անվանում են «անգլիական բաժանման նշան», բայց նրա արմատները գտնվում են Շվեյցարիայում: Նախկինում Ալբեռը օգտագործել է օբելիուս նշանը որպես մինուսի հոմանիշ[3][4]: Ամերիկյան մաթեմատիկական ստանդարտների ազգային հանձնաժողովի փորձը (անգլ.՝ National Committee on Mathematical Requirements) հանել Օբելիուսը պրակտիկայից (1923) անարդյունավետ էր[5]:

Նշանների այլ կիրառումներ (÷) և (∶)[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշաններ (÷) և (∶) կարող է օգտագործվել նաև միջակայք նշելու համար: Օրինակ` «5 ÷ 10» կարող է նշանակել [5, 10] միջակայք, այսինքն` 5-ից 10-ը ներառյալ: Եթե կա աղյուսակ, որի տողերը նշանակում են թվերով, իսկ սյուները լատինական տառերով, ապա «D4:F11» տեսքի գրառումները կարող է օգտագործվել բջիջների միջակայքին հղում կատարելու համար (երկչափ միջակայք) D-ից F կամ 4-ից 11:

Կոդավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոդավորում Unicode, HTML и LaTeX
Նշան Unicode Անվանում HTML/XML LaTeX
Код Անվանում Տասնվեցական Տասական Մնեմոնիկա
U+2236 RATIO &#x2236; &#8758; \vdotdot
: U+003A COLON Վերջակետ &#x003A; &#58; :
÷ U+00F7 DIVISION SIGN &#x00F7; &#247; &divide; \div
U+2215 DIVISION SLASH &#x2215; &#8725; /
U+2044 FRACTION SLASH Բաժանման նշան &#x2044; &#8260; &frasl; /

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիտել նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Համապատասխանեցման սիմվոլը Unicode հասանելի չէ բոլոր տառատեսակներով (կարելի է օգտագործել սովորական վերջակետ (:), իսկ Lucida Sans Unicode այն բաղկացած է երեք կետից.
  2. History of Mathematical Notations, vol. 1, 2007, §235—239
  3. Ալեքսանդրովա Ն. Վ., 2008, էջ 40
  4. History of Mathematical Notations, vol. 1, 2007, §164
  5. «Some History Notes and Some Requests for Information on Division Symbols» (անգլերեն). Վերցված է 17 դեկտեմբեր 2019-ին.