«Լրագրող»–ի խմբագրումների տարբերություն
չ →top |
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ |
||
Տող 15. | Տող 15. | ||
}} |
}} |
||
'''Լրագրող''' (''ժուռնալիստ'', ''թղթակից''), մարդ, ով զբաղվում է տեղեկատվության հավաքմամբ, գրանցված [[զանգվածային լրատվության միջոցներ]]ի համար նյութերի ստեղծմամբ, խմբագրմամբ ու ձևավորմամբ, կամ էլ զբաղվում է այդ գործունեությամբ սեփական նախաձեռնությամբ: |

Լրագրողի աշխատանքը կոչվում է [[ժուռնալիստիկա|լրագրություն]]: Լրագրողը կարող է աշխատել ընդհանուր թեմաներով կամ մասնագիտանալ որոշակի թեմաներով: Այնուամենայնիվ, լրագրողների մեծ մասը մասնագիտանում է որոշակի թեմաներով և համագործակցելով այլ լրագրողների հետ, ստեղծում է լրատվամիջոցներ, որոնք պատմում են շատ տարբեր երևույթների մասին<ref>{{cite web|last1=Diderot|first1=Denis|title=Journalist|url=http://quod.lib.umich.edu/cgi/t/text/text-idx?c=did;cc=did;rgn=main;view=text;idno=did2222.0000.536|website=The Encyclopedia of Diderot & d'Alembert: Collaborative Translations Project|accessdate= |
Լրագրողի աշխատանքը կոչվում է [[ժուռնալիստիկա|լրագրություն]]: Լրագրողը կարող է աշխատել ընդհանուր թեմաներով կամ մասնագիտանալ որոշակի թեմաներով: Այնուամենայնիվ, լրագրողների մեծ մասը մասնագիտանում է որոշակի թեմաներով և համագործակցելով այլ լրագրողների հետ, ստեղծում է լրատվամիջոցներ, որոնք պատմում են շատ տարբեր երևույթների մասին<ref>{{cite web|last1=Diderot|first1=Denis|title=Journalist|url=http://quod.lib.umich.edu/cgi/t/text/text-idx?c=did;cc=did;rgn=main;view=text;idno=did2222.0000.536|website=The Encyclopedia of Diderot & d'Alembert: Collaborative Translations Project|accessdate=ապրիլի 1, 2015}}</ref>: Օրինակ, սպորտային լրագրողը գրում է սպորտային նորությունների մասին, բայց այս լրագրողը կարող է մասը լինել մի ամսագրի, որը պատմում է շատ տարբեր թեմաների մասին:Լրագրությունը պահանջում է պատասխանատվություն: |
||
== Լրագրողի իրավունքներ և պարտականություններ == |
== Լրագրողի իրավունքներ և պարտականություններ == |
||
Տող 47. | Տող 47. | ||
''Իրադարձային լրագրողն'' այն լրագրողն է, ով ուսումնասիրում է, գրում և հաղորդում է` լինելով դեպքի վայրում, անց է կացնում հարցազրույցներ, հետազոտություններ է անում և հրապարակում է պատրաստում: Տեղեկատվության հավաքման գործընթացը երբեմն կոչվում է «հաղորդում»: |

Կախված համատեքստից` ''լրագրող'' տերմինը կարող է ներառել խմբագիր, հոդվածագիր կամ էլ լուսանկարիչ իմաստները: |
Կախված համատեքստից` ''լրագրող'' տերմինը կարող է ներառել խմբագիր, հոդվածագիր կամ էլ լուսանկարիչ իմաստները: |
||
Լրագրության մեջ ձևավորվել են լրագրության էթիկայի որոշակի նորմեր: Օբյեկտիվությունն ու անաչառությունն ամենապարզ ու առաջնային սկզբունքներն են: Իսկ լրագրության առավել ազատ ուղղություններ, ինչպես, օրինակ, սոցիալական ցանցերը, բլոգները կամ էլ քարոզչության և որոշակի հայացքներ տարածելու համար օգտագործվող հարթակները միջազգայնորեն ընդունված են որպես լրագրության ոչ օբյեկտիվ տեսակներ: |

Տող 54. | Տող 54. | ||
Լրագրողները երբեմն վտանգում են իրենց կյանքը, հատկապես, երբ նրանք հաղորդում են զինված հակամարտության գոտիներից կամ այն պետություններից, որտեղ չեն հարգում մամուլի ազատությունը: Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են [[Լրագրողների պաշտպանության կոմիտե]]ն և [[Լրագրողներ առանց սահմանների]]ն, զեկույցներ են հրապարակում լրագրության ազատության և լրագրողների ազատության վերաբերյալ: 2011 թվականի տվյալներով, 1992 թվականից հետո աշխարհում սպանվել է 887 լրագրող, որոնցից 71%-ն սպանվել է, 17%-ը` մահացել պատերազմական գոտիներում և 11%-ը մահացել են վտանգավոր հանձնարարությունների ժամանակ: Լրագրողների համար ''ամենամահաբեր 10 պետություններն'' են [[Իրաք]]ը, [[Ֆիլիպիններ]]ը, [[Ռուսաստան]]ը, [[Կոլումբիա]]ն, [[Մեքսիկա]]ն, [[Ալժիր]]ը, [[Պակիստան]]ը, [[Հնդկաստան]]ը, [[Սոմալի]]ն, [[Բրազիլիա]]ն և [[Շրի Լանկա]]ն<ref>"[http://cpj.org/killed/ 887 Journalists Killed since 1992]." Committee to Protect Journalists. Retrieved 28 August 2012.</ref>: |

Լրագրողների պաշտպանության կոմիտեն նաև զեկույցներ է հրապարակում բանտարկված լրագրողների վերաբերյալ: Այս ցուցանիշով «առաջատար» են Թուրքիան<ref>{{cite news |title=Number of Jailed Journalists Nearly Doubles in Turkey |url= http://latimesblogs.latimes.com/world_now/2012/04/jailed-journalists-nearly-double-in-turkey.html |work=Los Angeles Times |date=5 |
Լրագրողների պաշտպանության կոմիտեն նաև զեկույցներ է հրապարակում բանտարկված լրագրողների վերաբերյալ: Այս ցուցանիշով «առաջատար» են Թուրքիան<ref>{{cite news |title=Number of Jailed Journalists Nearly Doubles in Turkey |url= http://latimesblogs.latimes.com/world_now/2012/04/jailed-journalists-nearly-double-in-turkey.html |work=Los Angeles Times |date=ապրիլի 5, 2012|accessdate=ապրիլի 6, 2012 }}</ref>, [[Չինաստան]]ը, [[Իրան]]ը, [[Էրիթրեա]]ն, [[Բիրմա]]ն, [[Ուզբեկստան]]ը, [[Վիետնամ]]ը, [[Կուբա]]ն, [[Եթովպիա]]ն և [[Սուդան]]ը<ref>{{cite web|author=Iran, China drive prison tally to 14-year high |url=http://cpj.org/reports/2010/12/cpj-journalist-prison-census-iran-china-highest-14-years.php |title=Iran, China drive prison tally to 14-year high (December 8, 2010). Committee to Protect Journalists. Retrieved November 18, 2011 |publisher=Cpj.org |accessdate=ապրիլի 16, 2013}}</ref>: |
||
Բացի ֆիզիկական վնասվածքները, լրագրողները նաև հոգեբանական ճնշումների են ենթարկվում: Սա հատկապես վերաբերվում է պատերազմական գոտիներում աշխատող լրագրողներին, սակայն այս լրագրողների խմբագրությունները հաճախ չեն իմանում, թե ինչպես ճիշտ վարվել ռազմական գոտում աշխատող լրագրողների հետ: Այս դեպքում լրագրողներին անհրաժեշտ է շարունակական հոգեբանական օժանդակություն: Այնուամենայնիվ, նմանատիպ օգնություն տրամադրող մի քանի կազմակերպություններ կան<ref>"staying safe and sane" http://www.dandc.eu/en/article/petra-tabeling-crisis-areas-journalists-are-risk-physical-and-psychological-terms, Petra Tabeling in E+Z/D+C January 2015</ref>: |

Տող 72. | Տող 72. | ||
== Տոներ և հիշարժան օրեր == |
== Տոներ և հիշարժան օրեր == |
||
* Լրագրողի օր |
* Լրագրողի օր |
||
* Մասնագիտական պարտականություններ իրականացնելիս սպանված լրագրողների հիշատակի օր |
* Մասնագիտական պարտականություններ իրականացնելիս սպանված լրագրողների հիշատակի օր |
||
== Տես նաև == |
== Տես նաև == |
11:03, 11 Հուլիսի 2020-ի տարբերակ
Լրագրողը հարցազրույց է վերցնում | |
Մասնագիտություն | |
---|---|
Հոմանիշներ | ժուռնալիստ, թղթակից |
Հետաքննական լրագրություն, Լրատվական ոճ, Լուսանկարչություն, Սոցիալական մեդիա | |
Գործունեության ոլորտ | ժուռնալիստիկա |
Նկարագրություն | |
Պահանջվող կրթություն | Լրագրություն |
Կապված մասնագիտություններ | Սոցիոլոգիա Վիճակագրություն Հոգեբան |
Լրագրող (ժուռնալիստ, թղթակից), մարդ, ով զբաղվում է տեղեկատվության հավաքմամբ, գրանցված զանգվածային լրատվության միջոցների համար նյութերի ստեղծմամբ, խմբագրմամբ ու ձևավորմամբ, կամ էլ զբաղվում է այդ գործունեությամբ սեփական նախաձեռնությամբ:
Լրագրողի աշխատանքը կոչվում է լրագրություն: Լրագրողը կարող է աշխատել ընդհանուր թեմաներով կամ մասնագիտանալ որոշակի թեմաներով: Այնուամենայնիվ, լրագրողների մեծ մասը մասնագիտանում է որոշակի թեմաներով և համագործակցելով այլ լրագրողների հետ, ստեղծում է լրատվամիջոցներ, որոնք պատմում են շատ տարբեր երևույթների մասին[1]: Օրինակ, սպորտային լրագրողը գրում է սպորտային նորությունների մասին, բայց այս լրագրողը կարող է մասը լինել մի ամսագրի, որը պատմում է շատ տարբեր թեմաների մասին:Լրագրությունը պահանջում է պատասխանատվություն:
Լրագրողի իրավունքներ և պարտականություններ
Լրագրողն ունի շատ իրավունքներ և պարտականություններ: Դրանք բոլորը սահմանված են մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության ոլորտները կարգավորող օրենքներով[2]:
Լրագրողի իրավունքներ
- Տեղեկատվության ազատ ստացում, օգտագործում, տարածում և պահպանում,
- այցելություն պետական, կառավարական հաստատություններ, տեղական և շրջանային ինքնակառավարման մարմիններ, ընդունելություն դրանց պատասխանատուների կողմից,
- բացահայտ կերպով ձայնագրություններ անելու իրավունք, այդ թվում և` օգտագործելով ցանկացած տեխնիկական միջոց, բացառությամբ` օրենքով արգելված դեպքերի,
- ազատ մուտք դեպի վիճակագրական տվյալներ, արխիվներ, գրադարանային և թանգարանային ֆոնդեր, բացառությամբ` հատուկ արժեք ներկայացնող նյութերի, որոնց օգտագործումը կարգավորվում է օրենքով,
- առավելություն` տեղեկատվության աղբյուրների հետ աշխատելիս,
- պաշտոնական փաստաթղթերին հարցում անելիս` անվճար տեղեկատվություն ստանալու իրավունք,
- լրագրողի վկայական ներկայացնելու դեպքում տարերային աղետների գոտում, վթարների վայրում, մասսայական անկարգություններին, ցույցերին ու միտինգներին, արտակարգ իրավիճակ հայտարարված վայրերում գտնվելու իրավունք,
- մասնագետներին դիմելու իրավունք` տեղեկատվությունն ստուգելու համար,
- իր կողմից պատրաստված նյութերն ու հաղորդագրությունները սեփական ստորագրությամբ, կեղծանունով կամ անանուն տարածելու իրավունք,
- նյութի տակ ստորագրելուց հրաժարվելու իրավունք, եթե դրա բովանդակությունը խմբագրական փոփոխություններից հետո հակասում է հեղինակի համոզմունքներին,
- տեղեկատվության հեղինակին ու աղբյուրին չբացահայտելու իրավունք, բացառությամբ, երբ այդ գաղտնիքը բացահայտելը պահանջվում է դատարանով:
Լրագրողի պարտականություններ
- Հանրությանը ներկայացնել օբյեկտիվ ու հավաստի տեղեկատվություն,
- բավարարել այն մարդկանց խնդրանքը հեղինակության ու անձի բացահայտման վերաբերյալ, ովքեր տեղեկատվություն են տրամադրում,
- հրաժարվել խմբագրի կամ գլխավոր խմբագրի հանձնարարությունից, եթե այն անհնար է իրականացնել առանց օրենսդրության խախտման,
- ներկայացնել խմբագրության վկայական կամ այլ փաստաթուղթ, որն ապացուցում է նրա աշխատակցելը տվյալ լրատվամիջոցին,
- հրաժարվել կոմերցիոն նպատակներով նյութերի տարածումից, որոնք պարունակում են ապրանքի կամ ծառայության գովազդ:
Դերեր
Իրադարձային լրագրողն այն լրագրողն է, ով ուսումնասիրում է, գրում և հաղորդում է` լինելով դեպքի վայրում, անց է կացնում հարցազրույցներ, հետազոտություններ է անում և հրապարակում է պատրաստում: Տեղեկատվության հավաքման գործընթացը երբեմն կոչվում է «հաղորդում»: Կախված համատեքստից` լրագրող տերմինը կարող է ներառել խմբագիր, հոդվածագիր կամ էլ լուսանկարիչ իմաստները:
Լրագրության մեջ ձևավորվել են լրագրության էթիկայի որոշակի նորմեր: Օբյեկտիվությունն ու անաչառությունն ամենապարզ ու առաջնային սկզբունքներն են: Իսկ լրագրության առավել ազատ ուղղություններ, ինչպես, օրինակ, սոցիալական ցանցերը, բլոգները կամ էլ քարոզչության և որոշակի հայացքներ տարածելու համար օգտագործվող հարթակները միջազգայնորեն ընդունված են որպես լրագրության ոչ օբյեկտիվ տեսակներ:
Լրագրողների ազատություն
Լրագրողները երբեմն վտանգում են իրենց կյանքը, հատկապես, երբ նրանք հաղորդում են զինված հակամարտության գոտիներից կամ այն պետություններից, որտեղ չեն հարգում մամուլի ազատությունը: Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Լրագրողների պաշտպանության կոմիտեն և Լրագրողներ առանց սահմաններին, զեկույցներ են հրապարակում լրագրության ազատության և լրագրողների ազատության վերաբերյալ: 2011 թվականի տվյալներով, 1992 թվականից հետո աշխարհում սպանվել է 887 լրագրող, որոնցից 71%-ն սպանվել է, 17%-ը` մահացել պատերազմական գոտիներում և 11%-ը մահացել են վտանգավոր հանձնարարությունների ժամանակ: Լրագրողների համար ամենամահաբեր 10 պետություններն են Իրաքը, Ֆիլիպինները, Ռուսաստանը, Կոլումբիան, Մեքսիկան, Ալժիրը, Պակիստանը, Հնդկաստանը, Սոմալին, Բրազիլիան և Շրի Լանկան[3]:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն նաև զեկույցներ է հրապարակում բանտարկված լրագրողների վերաբերյալ: Այս ցուցանիշով «առաջատար» են Թուրքիան[4], Չինաստանը, Իրանը, Էրիթրեան, Բիրման, Ուզբեկստանը, Վիետնամը, Կուբան, Եթովպիան և Սուդանը[5]:
Բացի ֆիզիկական վնասվածքները, լրագրողները նաև հոգեբանական ճնշումների են ենթարկվում: Սա հատկապես վերաբերվում է պատերազմական գոտիներում աշխատող լրագրողներին, սակայն այս լրագրողների խմբագրությունները հաճախ չեն իմանում, թե ինչպես ճիշտ վարվել ռազմական գոտում աշխատող լրագրողների հետ: Այս դեպքում լրագրողներին անհրաժեշտ է շարունակական հոգեբանական օժանդակություն: Այնուամենայնիվ, նմանատիպ օգնություն տրամադրող մի քանի կազմակերպություններ կան[6]:
Պատկերասրահ
-
Ֆոտոլրագրողները 2013 թվականի աթլետիկայի աշխարհի առաջնությանը
-
Լրագրողը հարցազրույց է վերցնում Բորիս Ջոնսոնից, երբ վերջինս Լոնդոնի քաղաքապետն էր
-
Լրագրողները հարցազրույց են վերցնում քոսփլեյից
-
Ծրագրի ղեկավարը ցուցումներ է տալիս հեռուստալրագրողներին
-
Պաշտոնյան փորձում է ջուրը լրագրողների ներկայությամբ Մոգադիշոյում, Սոմալի, 2014
-
Ռադիո Ազադիի լրագրողը զրուցում է Աֆղանստանի Հելմենդ շրջանի քաղաքացիների հետ, 2009
-
Հեռուստահաղորդավար Ջինա Լոուդոնը հարցազրույց է վերցնում ԱՄՆ պաշտոնյա Սքոթ Փրուիթից, 2017
Տոներ և հիշարժան օրեր
- Լրագրողի օր
- Մասնագիտական պարտականություններ իրականացնելիս սպանված լրագրողների հիշատակի օր
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Diderot, Denis. «Journalist». The Encyclopedia of Diderot & d'Alembert: Collaborative Translations Project. Վերցված է ապրիլի 1, 2015-ին.
- ↑ «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2017-12-01-ին.
- ↑ "887 Journalists Killed since 1992." Committee to Protect Journalists. Retrieved 28 August 2012.
- ↑ «Number of Jailed Journalists Nearly Doubles in Turkey». Los Angeles Times. ապրիլի 5, 2012. Վերցված է ապրիլի 6, 2012-ին.
- ↑ Iran, China drive prison tally to 14-year high. «Iran, China drive prison tally to 14-year high (December 8, 2010). Committee to Protect Journalists. Retrieved November 18, 2011». Cpj.org. Վերցված է ապրիլի 16, 2013-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ "staying safe and sane" http://www.dandc.eu/en/article/petra-tabeling-crisis-areas-journalists-are-risk-physical-and-psychological-terms, Petra Tabeling in E+Z/D+C January 2015
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լրագրող կատեգորիայում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լրագրող» հոդվածին։ |
|