Լրագրողների պաշտպանության կոմիտե
| Լրագրողների պաշտպանության կոմիտե | |
|---|---|
| Տեսակ | ոչ առևտրային կազմակերպություն |
| Երկիր | |
| Հապավում | CPJ |
| Հիմնադրված | 1981 |
| Գլխադասային գրասենյակ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
| Անձնակազմ | 41 մարդ (2020)[2] |
| Հիմնադիր | Michael Massing? |
| Պարգևներ | |
| Կայք | cpj.org(անգլ.) |
Լրագրողների պաշտպանության կոմիտեն (անգլ.՝ Committee to Protect Journalists ) ամերիկյան կազմակերպություն է, տեղակայված է Նյու Յորքում և թղթակիցներ ունի ամբողջ աշխարհում։ Կազմակերպությունը պայքարում է մամուլի ազատության համար և պաշտպանում է լրագրողների իրավունքները։ American Journalism Review պարբերականն այն անվանում է «լրագրության Կարմիր խաչ»[6]։
Պատմություն և ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լրագրողների պաշտպանության կոմիտեն հիմնադրվել է 1981 թվականին ի պատասխան պարագվայցի լրագրող Ալսիբիադես Գոնսալես Դելվալլեի հանդեպ տեղի ունեցած բռնության[7]։ Հիմնադիր նախագահն է եղել Ուոլթեր Քրոնքիթը[7]։ 1991 թվականից սկսած` այն անց է կացնում Լրագրողների պաշտպանության կոմիտեի ամենամյա միջազգային մամուլի ազատության մրցանակաբաշխությունը[7], որի ընթացքում նորություններ հաղորդելիս բռնության ու ճնշումների ենթարկված, բանտարկված լրագրողները մրցանակներ են ստանում։ 2002-2008 թվականներին այն տպագրել է իր երկլեզու «Վտանգավոր նշանակումներ» (անգլ.՝ Dangerous Assignments) պարբերականը[8]։ Այն նաև հրապարակում է Հարձակում մամուլի վրա ամենամյա հետազոտությունը[9]։ Սկսած 1992 թվականից` կազմակերպությունը հրապարակում է մասնագիտական պարտքը կատարելիս սպանված լրագրողների անուններն ամբողջ աշխարհից[10]։ Ըստ 2016 թվականի զեկույցի` 48 լրագրող ամբողջ աշխարհում սպանվել է իր աշխատանքի ժամանակ, և նրանց կեսից ավելին զոհվել են պատերազմական գոտիներում[10]։ 1992 թվականից սկսած 1246 սպանված լրագրողների ամբողջական ցանկը հասանելի է կազմակերպության կայքում[11]։ Կազմակերպությունը Խոսքի ազատության պաշտպանության միջազգային կոմիտեի հիմնադիր անդամներից է։
Աշխատակազմ և ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտասահմանցի թղթակից Աննա Քուփերն աշխատել է որպես կազմակերպության գործադիր տնօրեն 1998-2006 թվականներին[12]։ Սկսած 2006 թվականից` կազմակերպության տնօրենն էր լրագրող Ջոել Սայմընը։ Նախկինում նա աշխատել է որպես կազմակերպության փոխտնօրեն[13]։
Խորհրդում ընդկրգված են ամերիկացի հետևյալ լրագրողները.
- Ստեֆան Ֆ. Ադլեր, Ռոյթերս
- Աննա Գարելս
- Ամանդա Բենեթ
- Կրիշնա Բարաք
- Ռաջիվ Չանդրասեքարան
- Սյուզան Չայրա, The New York Times
- Շեյլա Քոլոնել
- Ջոշ Ֆրիդման
- Դեյվիդ Ռեմնիք
- Չարլայն Հանթեր Գոլթ
- Ջոնաթան Քլեին, Getty Images
- Ջեյն Քրամեր, The New Yorker
- Իսաակ Լի
- Ալան Ռասբրիդջեր
- Դեյվիդ Շլեսինգեր
- Ջեյքոբ Վեիսբերգ
- Մեթյու Վինքլեր, Բլումբերգ
- Քեթի Մարթոն
- Միշել Մասինգ
- Վիկտոր Նավասկի
- Քլարենս Փեյթ
- Նորման Փիրլսթայն
- Լարա Լոգան, CBS
- Ռեբեկա Մըքքինոն
- Ահմեդ Ռաշեդ
Խորհրդի նախկին անդամներ.
- Քրիստիան Ամանպուր
- Գվեն Իֆիլ
- Թոմ Բրոքոու
- Դեն Ռավըր
- Էնթոնի Լևիս
- Դեյվ Մարշ
- Մարկ Վիթեյքըր
- Անդրես Օփենհեիմեր
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.lobbyfacts.eu/datacard/committee-to-protect-journalists?rid=370649919011-72
- ↑ https://cpj.org/wp-content/uploads/2020/09/CPJ.2020.Annual.Report.pdf
- ↑ https://humanrights.uconn.edu/awards/the-dodd-prize/
- ↑ https://web.archive.org/web/20150504144841/http://www.hillmanfoundation.org/thesidney?page=5
- ↑ https://hillmanfoundation.org/sidney-awards/committee-protect-journalists-wins-january-sidney
- ↑ Ricchiardi, Sherry (1997 թ․ դեկտեմբեր). «Journalism's Red Cross – Under-Staffed and Low-Profile, the Committee to Protect Journalists Rides to the Rescue of Reporters and Editors Who Run Afoul of Governments Hostile to the Press». American Journalism Review. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 12-ին.
- 1 2 3 «Committee to Protect Journalists records, 1978-2008». Columbia University Libraries Archival Collections. Columbia University. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Staff (undated). "Dangerous Assignments" Արխիվացված 2011-09-27 Wayback Machine. Committee to Protect Journalists. Retrieved 12 September 2013.
- ↑ «Attacks on the Press - Committee to Protect Journalists». www.cpj.org. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
- 1 2 Gladstone, Rick (December 19, 2016). "Fewer Journalists Were Killed on the Job This Year, Group Reports". New YorkTimes. nytimes.com. Retrieved 2017-07-03.
- ↑ "Journalists Killed Since 1992/Motive Confirmed". Committee to Protect Journalists. cpj.org. Retrieved 2017-07-03.
- ↑ {"Poynter Online Forums" Արխիվացված 14 Հունվար 2009 Wayback Machine Poynter Institute.
- ↑ Staff (n.d.). «Our People». Committee to Protect Journalists. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լրագրողների պաշտպանության կոմիտե» հոդվածին։ |
| ||||||||||||||||