«Քրիստոնեություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ak:Krɔsɛm
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: st:Chrisńola հեռացնում է․: ki:Chrisitanity
Տող 38. Տող 38.
{{Link FA|mk}}
{{Link FA|mk}}
{{Link FA|vi}}
{{Link FA|vi}}

[[lez:Хашпара дин]]


[[ace:Kristen]]
[[ace:Kristen]]
Տող 125. Տող 123.
[[kab:Tamasiḥit]]
[[kab:Tamasiḥit]]
[[kg:Kiyesu]]
[[kg:Kiyesu]]
[[ki:Chrisitanity]]
[[kk:Мәсіхшілік]]
[[kk:Мәсіхшілік]]
[[kl:Kristumiut]]
[[kl:Kristumiut]]
Տող 138. Տող 135.
[[lb:Chrëschtentum]]
[[lb:Chrëschtentum]]
[[lbe:Ххачпарас дин]]
[[lbe:Ххачпарас дин]]
[[lez:Хашпара дин]]
[[li:Christendóm]]
[[li:Christendóm]]
[[lij:Crestianeximo]]
[[lij:Crestianeximo]]
Տող 196. Տող 194.
[[sq:Krishterimi]]
[[sq:Krishterimi]]
[[sr:Хришћанство]]
[[sr:Хришћанство]]
[[st:Chrisńola]]
[[stq:Kristendum]]
[[stq:Kristendum]]
[[sv:Kristendom]]
[[sv:Kristendom]]

06:06, 22 Ապրիլի 2012-ի տարբերակ


Հիսուս Քրիստոսը Քրիստոնեության կարևորագույն դեմքերից է

 
Հիսուս Քրիստոսը
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում
Հիմնադրումը
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ
Աստվածաշունչ
Հին կտակարան · Նոր Կտակարան ·
Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ
Աստվածաբանություն
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի ·
Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն
Պատմություն և Ավանդույթները
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս ·
Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ ·
Տիեզերական ժողովներ · Վարդանանք ·
Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն ·
Խաչակրաց արշավանքներ
Ուղղություններ և աղանդներ
Հայ Առաքելական Եկեղեցի ·
Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն ·
Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ ·
Պավլիկյաններ · Եհովայի վկաներ ·
Խաչակրաց արշավանքներ  ·
Միաբնակներ
Ընդհանուր թեմաներ
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս
Պորտալ Քրիստոնեություն

Քրիստոնեություն (հուներենից՝ Χριστός — «օծյալ») — մոնոթեիստական կրոն, հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ, իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ:

Քրիստոնեություն բառն առաջին անգամ օգտագործվել է Իգնատիոս Անտիոքացու կողմից (մահ. 113/117) Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում: Քրիստոնեության գլխավոր հատկանիշներն են՝

  • միաստվածությունը՝ օրինակարգված Աստվածության միության (միակության) մեջ դրսևորվող դեմքերի՝ Երրորդության (Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված) վերաբերյալ վարդապետությամμ:
  • Հասկացություն Աստծո՝ ոչ միայն որպես բացարձակ Հոգու, բացարձակ Բանականության և Ամենազորության, այլև բացարձակ Բարու ¨ Սիրո մասին:
  • Վարդապետություն մարդկային անձի՝ իբր¨ Աստծո պատկերով և նմանությամբ արարված անմահ հոգևոր գոյության, բոլոր մարդկանց՝ Աստծո առջև հավասար լինելու, ազատ կամքի և աստվածային շնորհի միջոցով Աստծուն միանալու, աստվածային կատարելությանը հասնելու և հավիտենական երանությունը վայելելու վերաբերյալ:
  • Վարդապետություն նյութի նկատմամբ հոգու լիակատար գերիշխանության մասին: Աստված է նյութական աշխարհի Արարիչը, մարդուն վերապահված է տերը լինել նյութ. արարչության:

Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն (դոգմա) է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը:

Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման թելադրանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել, երկփեղկվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների (որոնցից են Ուղղափառությունը, Կաթոլիկությունը), իսկ XVI դ., Ռեֆորմացիայի արդյունքում ձևավորվել է քրիստոնեությանյան երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը:

Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է (իր երկու անխախտելի մասերով՝ Հին կտակարան և Նոր կտակարան), քրիստոնյաների պատկերամամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին: Հայտնությամբ տրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևվված են Հավատո հանգանակներում:

Քրիստոնեության հիմնական հոսանքները

Քրիստոնեությունը Հայաստանում

Քրիստոնեությունը Հայաստան է մուտք գործել I դարում՝ Հիսուս Քրիստոսի առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի քարոզչությամբ, որոնք Հայ առաքելական եկեղեցու կողմից հետագայում հռչակվեցին Հայոց առաջին լուսավորիչներ: Մեծ Հայքը Թադեոս առաքյալի անունով միջնադարում հաճախ անվանվում էր «Թադեի վիճակ» կամ «Թադեի աթոռ»: Հայաստանում կազմավորվում են քրիստոնեական համայնքներ (եկեղեցիներ), կարգվում նոր հավատի սպասավորներ, եպիսկոպոսներ, որոնք կապեր են հաստատում հարևան երկրների, հատկապես Միջագետքի, Ասորիքի, Կապադովկիայի հավատակիցների, Ալեքսանդրիայի, Սամոսատի, Եդեսիայի, Անտիոքի, Կեսարիայի աթոռների և համայնքների հետ: Պատմական աղբյուրները հիշատակում են Ծոփքի Մեհրուժան եպիսկոպոսի անունը, որը III դ. կեսին նամակագրական կապ է ունեցել Ալեքսանդրիայի Դիոնիսիոս պատրիարքի հետ: II–IV դդ. Հայաստանում նոր հավատի բազմաթիվ հետևորդներ՝ Ոսկյանք, Սուքիասյանք, Սանդուխտ արքայադուստր, Գայանյանց կույսեր, Հռիփսիմյանց կույսեր և այլն, հալածանքի զոհ են դարձել՝ հռչակվելով Հայ եկեղեցու առաջին սրբերն ու նահատակներ: 301 թվականին՝ Հայոց Տրդատ Գ Մեծ թագավորի օրոք, քրիստոնեությունը պաշտոնապես հռչակվել է Մեծ Հայքի թագավորության պետական կրոն և սկսել բռնի կերպով տարածվել ամբողջ Մեծ Հայքի տարածքում։ Քրիստոնեության քարոզումը ընթանում էին դաժան բնռություններով, նախկին հավատքի հետևորդների դաժան սպանություններով ու մշակութային արժեքների կործանմամբ: Գրիգոր Լուսավորիչը, դառնալով առաջին քահանայապետ, շարունակել է Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների գործը և ապահովել Հայոց առաքելահաստատ Աթոռի ժառանգականությունն ու հարատևությունը: Հայաստանը դարձել է կենտրոնատեղի՝ խթանելով քրիստոնեության տարածումը Վրաստանում, Աղվանքում, Հս. Կովկասում: Քրիստոնեությունը, նախկին մշակութային արժեքների հիման վրա, նպաստել է հայ հոգևոր մշակույթի վերելքին ու հետագա զարգացմանը, մայրենի լեզվի և գրականության պահպանմանն ու ծաղկմանը, ազգային ինքնագիտակցության զարթոնքին, համամարդկային մշակույթին և քաղաքակրթությանը հայ ժողովրդի բերած ավանդին, ինչպես նաև երկար դարեր համախմբել է ժողովրդին, եկեղեցու շնորհիվ կապել ազգի տրոհված հատվածները:

Տես նաև

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA ak:Krɔsɛm