«Քրիստոնեություն»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: ch:Christianity |
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: ki:Chrisitanity |
||
Տող 122. | Տող 122. | ||
[[kab:Tamasiḥit]] |
[[kab:Tamasiḥit]] |
||
[[kg:Kiyesu]] |
[[kg:Kiyesu]] |
||
[[ki:Chrisitanity]] |
|||
[[kk:Мәсіхшілік]] |
[[kk:Мәсіхшілік]] |
||
[[kl:Kristumiut]] |
[[kl:Kristumiut]] |
05:57, 21 Ապրիլի 2012-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քրիստոնեություն (հուներենից՝ Χριστός — «օծյալ») — մոնոթեիստական կրոն, հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ, իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ:
Քրիստոնեություն բառն առաջին անգամ օգտագործվել է Իգնատիոս Անտիոքացու կողմից (մահ. 113/117) Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում: Քրիստոնեության գլխավոր հատկանիշներն են՝
- միաստվածությունը՝ օրինակարգված Աստվածության միության (միակության) մեջ դրսևորվող դեմքերի՝ Երրորդության (Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված) վերաբերյալ վարդապետությամμ:
- Հասկացություն Աստծո՝ ոչ միայն որպես բացարձակ Հոգու, բացարձակ Բանականության և Ամենազորության, այլև բացարձակ Բարու ¨ Սիրո մասին:
- Վարդապետություն մարդկային անձի՝ իբր¨ Աստծո պատկերով և նմանությամբ արարված անմահ հոգևոր գոյության, բոլոր մարդկանց՝ Աստծո առջև հավասար լինելու, ազատ կամքի և աստվածային շնորհի միջոցով Աստծուն միանալու, աստվածային կատարելությանը հասնելու և հավիտենական երանությունը վայելելու վերաբերյալ:
- Վարդապետություն նյութի նկատմամբ հոգու լիակատար գերիշխանության մասին: Աստված է նյութական աշխարհի Արարիչը, մարդուն վերապահված է տերը լինել նյութ. արարչության:
Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն (դոգմա) է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը:
Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման թելադրանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել, երկփեղկվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների (որոնցից են Ուղղափառությունը, Կաթոլիկությունը), իսկ XVI դ., Ռեֆորմացիայի արդյունքում ձևավորվել է քրիստոնեությանյան երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը:
Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է (իր երկու անխախտելի մասերով՝ Հին կտակարան և Նոր կտակարան), քրիստոնյաների պատկերամամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին: Հայտնությամբ տրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևվված են Հավատո հանգանակներում:
Քրիստոնեության հիմնական հոսանքները
Քրիստոնեությունը Հայաստանում
Քրիստոնեությունը Հայաստան է մուտք գործել I դարում՝ Հիսուս Քրիստոսի առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի քարոզչությամբ, որոնք Հայ առաքելական եկեղեցու կողմից հետագայում հռչակվեցին Հայոց առաջին լուսավորիչներ: Մեծ Հայքը Թադեոս առաքյալի անունով միջնադարում հաճախ անվանվում էր «Թադեի վիճակ» կամ «Թադեի աթոռ»: Հայաստանում կազմավորվում են քրիստոնեական համայնքներ (եկեղեցիներ), կարգվում նոր հավատի սպասավորներ, եպիսկոպոսներ, որոնք կապեր են հաստատում հարևան երկրների, հատկապես Միջագետքի, Ասորիքի, Կապադովկիայի հավատակիցների, Ալեքսանդրիայի, Սամոսատի, Եդեսիայի, Անտիոքի, Կեսարիայի աթոռների և համայնքների հետ: Պատմական աղբյուրները հիշատակում են Ծոփքի Մեհրուժան եպիսկոպոսի անունը, որը III դ. կեսին նամակագրական կապ է ունեցել Ալեքսանդրիայի Դիոնիսիոս պատրիարքի հետ: II–IV դդ. Հայաստանում նոր հավատի բազմաթիվ հետևորդներ՝ Ոսկյանք, Սուքիասյանք, Սանդուխտ արքայադուստր, Գայանյանց կույսեր, Հռիփսիմյանց կույսեր և այլն, հալածանքի զոհ են դարձել՝ հռչակվելով Հայ եկեղեցու առաջին սրբերն ու նահատակներ: 301 թվականին՝ Հայոց Տրդատ Գ Մեծ թագավորի օրոք, քրիստոնեությունը պաշտոնապես հռչակվել է Մեծ Հայքի թագավորության պետական կրոն և սկսել բռնի կերպով տարածվել ամբողջ Մեծ Հայքի տարածքում։ Քրիստոնեության քարոզումը ընթանում էին դաժան բնռություններով, նախկին հավատքի հետևորդների դաժան սպանություններով ու մշակութային արժեքների կործանմամբ: Գրիգոր Լուսավորիչը, դառնալով առաջին քահանայապետ, շարունակել է Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների գործը և ապահովել Հայոց առաքելահաստատ Աթոռի ժառանգականությունն ու հարատևությունը: Հայաստանը դարձել է կենտրոնատեղի՝ խթանելով քրիստոնեության տարածումը Վրաստանում, Աղվանքում, Հս. Կովկասում: Քրիստոնեությունը, նախկին մշակութային արժեքների հիման վրա, նպաստել է հայ հոգևոր մշակույթի վերելքին ու հետագա զարգացմանը, մայրենի լեզվի և գրականության պահպանմանն ու ծաղկմանը, ազգային ինքնագիտակցության զարթոնքին, համամարդկային մշակույթին և քաղաքակրթությանը հայ ժողովրդի բերած ավանդին, ինչպես նաև երկար դարեր համախմբել է ժողովրդին, եկեղեցու շնորհիվ կապել ազգի տրոհված հատվածները: