«Նեմրութ (լեռ)»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 78 բայտ ,  3 տարի առաջ
չ
Առանց խմբագրման ամփոփման
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
չ
{{Այլ կիրառումներ|Նեմրութ (այլ կիրառումներ)}}
{{Չշփոթել|Նեմրութ (հրաբուխ)|Նեմրութ հրաբուխի հետ}}
{{Infobox World Heritage Site
}}
 
'''Նեմրութ''' ({{lang-el|Όρος Νεμρούτ}}), 2134 մ բարձրությամբ լեռ է։լեռ։ Նեմրութ, բարձունք Տավրոսի լեռնաշղթայում, հնագույն [[Կոմմագենե]] երկրում։ XIX դ․ Նեմրութ լեռան վրա հայտնաբերված է Կոմմագենեի [[Անտիոքոս Ա Կոմմագենացի|Անտիոքոս Ա Երվանդունի]] թագավորի (մ․թ․ա․ 69 - 34) կառուցած դամբարանաբլուր-սրբավայրը, որի արևելյան և արևմտյան կողմերի արհեստական հարթակներին դրված են արձաններ, բարձրաքանդակներով ու արձանագրություններով այլ կոթողներ։ Դեպի հարթակները տանում է սալահատակ ճանապարհ՝ տոնական շքերթների համար։ Արձանները, որոնց բարձրությունը հասնում է մինչև 8 մ, կառուցված են կրաքարե խոշոր վեմերից և պատկերում են Կոմմագենե երկրի աստվածներին ու Անտիոքոս Ա-ին՝ գահավորակներին բազմած։ Մեջտեղում [[Արամազդ]]ի արձանն է, որի մի կողմից դրված են [[Միհր]]ի և [[Արտագնես]]ի, մյուս կողմից՝ Կոմմագենե երկրի դիցուհու և Անտիոքոս Ա-ի արձանները։ Թագավորը պատկերված է հայկական՝ տիգրանյան թագով։ Հարթակների երկու կողմերի պատվանդաններին բարձրացող ուղղանկյուն խոշոր սալերի վրա քանդակված են թագավորի նախնիների պատկերները 4 հունարեն արձանագրություններով, ինչպես նաև թագավորի ողջագուրման տեսարաններ Արամազդի, Միհր-Արեգի ու Արտագնեսի հետ։
 
Գահավորակների թիկունքին Անտիոքոս Ա դրոշմել է հունարեն մի մեծ արձանագրություն, որտեղ հիմնավորում է դամբարան-սրբավայրի կառուցման անհրաժեշտությունը, ազդարարում իր ու նախնիների պաշտամունքի ստեղծումը և դրա հետ կապված մի շարք միջոցառումներ։

Նավարկման ցանկ