«Լիլի Չուգասզյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 20. | Տող 20. | ||
| URL = |
| URL = |
||
}} |
}} |
||
'''Լիլի Չուգասզյան''' ({{lang-en|Lili Chookasian}}, [[1920]], [[օգոստոսի 1]], Չիկագո - [[2012]], [[ապրիլի 9]]<ref>[http://www.nytimes.com/2012/04/13/arts/music/lili-chookasian-opera-singer-dies-at-90.html?ref=deathsobituaries&_r=0 Lili Chookasian, Contralto Praised for Her Velvety Voice, Dies at 90]</ref>։), հայտնի ամերիկացի օպերային երգչուհի ([[կոնտրալտո]]), ծագումով հայ։ Երգել է աշխարհահռչակ օպերային թատրոններում և հայտնի նվագախմբերի հետ։ Իր կարիերան սկսել է 1940-ական |
'''Լիլի Չուգասզյան''' ({{lang-en|Lili Chookasian}}, [[1920]], [[օգոստոսի 1]], Չիկագո - [[2012]], [[ապրիլի 9]]<ref>[http://www.nytimes.com/2012/04/13/arts/music/lili-chookasian-opera-singer-dies-at-90.html?ref=deathsobituaries&_r=0 Lili Chookasian, Contralto Praised for Her Velvety Voice, Dies at 90]</ref>։), հայտնի ամերիկացի օպերային երգչուհի ([[կոնտրալտո]]), ծագումով հայ։ Երգել է աշխարհահռչակ օպերային թատրոններում և հայտնի նվագախմբերի հետ։ Իր կարիերան սկսել է 1940-ական թվականներին, որպես համերգային երգչուհի։ 1960-1970-ական թվականներին համարվում էր կոնտրալտո ձայն ունեցող առաջատար երգչուհիներից մեկը։ 1960-1980-ական թվականներին երգել է [[Մետրոպոլիտեն օպերա]]յում և Նյու-Յորք սիթիի օպերային թատրոններում։ |
||
1967 |
1967 թվականի սեպտեմբերին հանդես է եկել [[Երևան]]ի [[Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն]]ում՝ կատարելով Փառանձեմի դերերգը [[Տիգրան Չուխաճյան]]ի «[[Արշակ Բ (օպերա)|Արշակ Բ]]» օպերայում: |
||
== Կյանքը և կենսագործունեությունը == |
== Կյանքը և կենսագործունեությունը == |
13:09, 1 Օգոստոսի 2015-ի տարբերակ
Լիլի Չուգասզյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Լիլի Չուգասզյան |
Ծնվել է | օգոստոսի 1, 1920 (103 տարեկան) Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 9, 2012 Բրենֆորդ | (տարիքը 91)
Գերեզման | Branford Center Cemetery |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | Երգչուհի, կոնտրալտո |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Եյլի համալսարան և Մետրոպոլիտեն օպերա |
Լիլի Չուգասզյան (անգլ.՝ Lili Chookasian, 1920, օգոստոսի 1, Չիկագո - 2012, ապրիլի 9[1]։), հայտնի ամերիկացի օպերային երգչուհի (կոնտրալտո), ծագումով հայ։ Երգել է աշխարհահռչակ օպերային թատրոններում և հայտնի նվագախմբերի հետ։ Իր կարիերան սկսել է 1940-ական թվականներին, որպես համերգային երգչուհի։ 1960-1970-ական թվականներին համարվում էր կոնտրալտո ձայն ունեցող առաջատար երգչուհիներից մեկը։ 1960-1980-ական թվականներին երգել է Մետրոպոլիտեն օպերայում և Նյու-Յորք սիթիի օպերային թատրոններում։
1967 թվականի սեպտեմբերին հանդես է եկել Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ կատարելով Փառանձեմի դերերգը Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայում:
Կյանքը և կենսագործունեությունը
Լիլի Չուգասզյանի ընտանիքը գախթել է Սեբաստիայից(Արևմտյան Հայաստան): Նա մանկուց երգել է երաժշտական երեկույթներում, դպրոցական համերգներում, տոնական միջոցառումների ժամանակ և այլն: Չուգասզյանը աշակերտել է հայտնի երաժիշտ Ֆիլիպ Մանուելին: 1950-ական թվականներին երգել է հայկական եկեղեցիների երգչախմբերում: 1959 թվականին հանդես է եկել Լիթլ Ռոք քաղաքի օպերային թատրոնում և արժանացել է մեծ ճանաչման: Երգել է նաև Արկանզասի, Բալթիմորի օպերային թատրոններում: 1961 թվականին կոմպոզիտոր Ջան Կարլո Մենոտտին Չուգասզյանին հրավիրել է երգելու Ապոլետոյի (Իտալիա) փառատոնում, որտեղ հասել է մեծ հաջողության: 1962 թվականից եղել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնի մեներգչուհի, 1980- ական թվականների վերջից` խորհրդատու, դասավանդել է Յեյլի համալսարանում: Չուգասզյանը կատարել է շուրջ 30 գլխավոր դերերգեր` Նորմա (Վինչեցո Բելլինիի «Նորմա»), Ամներիս, Ազուչենա (Ջուզեպպե Վերդիի «Աիդա», «Տրուբադուր»), Ֆլորա (Մենոտտիի «Մեդիում»), Դալիլա (Սեն Սանսի «Սամսոն և Դալիլա») և այլն: Համերգներով ելույթ է ունեցել աշխարհի լավագույն նվագախմբերի և անվանի դիրիժորների (Լեոպոլդ Ստոկովսկի, Լեոնարդ Բեռնստայն, Հերբերտ ֆոն Կարայան և ուրիշներ) հետ: Բացառիկ ձայնածավալի շնորհիվ տարբեր ոճերի երգերի (Յոհան Սեբաստիան Բախ, Ֆրանց Շուբերտ, Յոհաննես Բրամս և ուրիշներ) հետ երկացանկում ունեցել է նաև մեծակտավ գործեր` Բախի պասսիոններից, կանտատներից, օրատորիան, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Մեսսան», Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ»-ները, Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի և Ջոակինո Ռոսսինիի «Ստաբատ մատեր»-ները և այլն: Կատարել է նաև հայկական երգեր(«Կռունկ», Ալեքսանդր Սպենդիարյանի «Օրորոցային» և այլն): 1978 թվականին Վաշինգտոնում` Սպիտակ Տանը, երգել է հայերեն: Չուգասզյանն արժանացել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության Պետրոս Ադամյանի անվան մրցանակի (1981 թ.)[2]:
Չուգասզյանի մասին
«Նա եկավ, տեսավ և հաղթեց` ձեռք բերելով հազարավոր նոր բարեկամներ: Երգչուհին հայկական երգերն այնպես է մատուցում, որ դահլիճում նստածները շունչները պահած հետևում են նրա յուրաքանչյուր հնչյունին: Չուգասզյանը մեծ է, չափազանց մեծ»: Սիլվիա Կատլեր, երաժշտական քննադատ (ԱՄՆ)
Չուգասզյանի մտքերը
Հայը չպետք է ծույլ լինի։ |