Սինալոա կարտել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սինալոա կարտել
Cartel de Sinaloa (mapa).jpg
Տեսակ Նարկոկարտել
Երկիր Flag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Հիմնադրված 1989, Սինալոա, Մեքսիկա
Իրավ. կարգավիճակ նարկոկարտել
Տեղագրություն Մեքսիկա Մեքսիկա
(Տամաուլիպաս, Սինալոա, Դուրանգո, Պուեբլա և այլն) Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
(Արիզոնա, Կալիֆոռնիա, Նյու Յորք, Ֆլորիդա, Կոլորադո) Լատինական Ամերիկա
(Գվատեմալա, Հոնդուրաս, Կոստա Ռիկա, Պանամա, Բրազիլիա, Կոլումբիա, Չիլի, Նիկարագուա, Արգենտինա)
Եվրամիություն Եվրամիություն
Ավստրալիա Ավստրալիա
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ
Գլխավոր քարտուղար Ismael Zambada-García
Հիմնադիր Luciano Reynosa Pérez

Սինալոա կարտել (իսպ.՝ Sinaloa Cartel), առավել խոշոր նարկոկարտելը Մեքսիկայում և աշխարհում, ինչպես նաև Մեքսիկայի նարկոպատերազմի հիմնական հրահրող ուժը։ Կարտելը ստեղծվել է 1989 թվականին Մեքսիկայի Սինալոա նահանգում[1][2]:

Տարածում է գտնել նաև Մեքսիկայի մյուս նահանգներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Լատինական և Կենտրոնական Ամերիկայի երկրների մեծ մասում (Գվատեմալա, Նիկարագուա, Բրազիլիա և այլն), Եվրամիությունում, Ավստրալիայում, Արևմտյան Աֆրիկայում և Ասիայում (մասնավորապես Ֆիլիպիններում)[3] :

Սինալոա կարտելը հայտնի է նաև որպես խաղաղօվկիանոսյան կարտել։ 1990-2008 թվականներին այս կարտելը ապօրինի ճանապարհով Մեքսիկայից Ամերիկայի Միացյալ Նահանգներ է ներկրել մոտ 200 տոննա կոկաին և մեծ քանակութամբ հերոին:

ԱՄՆ գլխավոր դատախազի խոսքերով՝ Սինալոան պատասխանատվություն է կրում 1990-2008 թվականներին ընկած ժամանակահատվածում ավելի քան 200 տոննա կոկաին ԱՄՆ ներկրելու համար[4]:

2011 թվականի հոկտեմբերի 31-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Արիզոնա նահանգում իրավապահ մարմինները ձերբակալել է 70 մարդ, ում կասկածել են թմրամիջոցների մաքսանենգության մեջ։ Հետագայում վարկածները հաստատվել են, և պարզվել է, որ այդ մարդիկ կապ են ունեցել թմրակարտելի հետ։

Խմբավորման պարագլուխներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]