Խոակին Գուսման Լոերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խոակին Գուսման Լոերա
իսպ.՝ Joaquín Archivaldo Guzmán Loera
El Chapo.jpg
Ծնվել էապրիլի 4, 1957(1957-04-04)[1] (62 տարեկան)
ԾննդավայրԲադիրագուատո, Սինալոա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՔաղաքացիությունFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]
Կրթությունչկա
ՄասնագիտությունԹմրավաճառ, թմրաբարոն և հանցագործ
ԱմուսինEmma Coronel Aispuro?
ԱնդամությունՍինալոա կարտել
Joaquín Guzmán Loera Վիքիպահեստում

Խոակին Արչիվալդո Գուսման Լոերա, հայտնի՝ որպես «El Chapo» («Էլ Չապո» — Կարճլիկ) (իսպ.՝ Joaquín Archivaldo Guzmán Loera, ապրիլի 4, 1957(1957-04-04)[1], Բադիրագուատո, Սինալոա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3]), մեքսիկացի թմրաբարոն, միլիարդատեր, «Սինոլա» կարտելական խմբավորման առաջնորդ, Անգար կլանի մասնակից։

Գուսմանը ձերբակալվել է մի քանի անգամ, սակայն նրան հաջողվել է փախչել[4]: 2016 թվականի հունվարին նա նորից Մեքսիկայում ձերբակալվել է, իսկ 2017 թվականի հունվարին նրան արտահանձնել են ԱՄՆ-ին, որտեղ նա բանտարկված էր Մանհեթենի դաշնային բանտում: 2019 թվականի փետրվարին՝ 6 օրերի ընթացքում ընդհանուր առմամբ 34 ժամ տևած խորհրդակցությունից հետո՝ դատապարտյալների կոլեգիան Գուսմանին մեղադրական վճիռ ներկայացրեց[5]: Դատավճռի հրապարակումն սպասվում է ընթացիկ տարվա հունիսի վերջին. նրան սպառնում է ցմահ բանտարկություն՝ առանց վաղաժամկետ ազատման իրավունքի[6][7]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոակին Գուսմանը ծնվել է Սինալոա նահանգի Բադիրագուատո մունիցիպալիտետի Լա-Տունա գյուղական համայնքում՝ աղքատ ագարակատիրոջ ընտանիքում: Ուներ երկու կրտսեր քույր և չորս կրտսեր եղբայր: Մանկության տարիներին Գուսմանը նարնջի վաճառքով է զբաղվել և դեպքից դեպք էր կրթություն ստանում. իր տանն ամեն ամոտ գտնվող դպրոցը 60 կմ հեռավորության վրա էր, և Գուսմանը կրթություն էր ստանում հազվադեպ դասուսույցների շնորհիվ: Արդյունքում նա թողեց դպրոցական կրթությունը, որպեսզի հոր հետ աշխատի: Գուսմանի հայրը հանրությանը հայտնի էր որպես տավարաբույծ, բայց իրականում ափիոն էր աճեցնում: Երբ Գուսմանը 15 տարեկան էր, հաճախակի կոնֆլիկտների պատճառով հայրը նրան վռնդեց տնից, և Գուսմանը մի որոշ ժամանակ ապրեց պապի մոտ: Մոտավորապես հինգ տարի անց Խոակինը լքեց Բադիրագուատոն՝ իր համար ավելի լավ կյանք փնտրելով:

Հանցավոր գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտվելով ազգակցական կապերից (Գուսմանի հորեղբայրը թմրանյութի մեքսիկացի մատակարարներից մեկն էր)՝ Խոակինն ընդունվեց Էկտոր Լուիս Պալմա Սալասարի բանդայի մեջ, ով, իր հերթին, աշխատում էր Գվադալահարայի կարտելում՝ այդ ժամանակաշրջանում Մեքսիկայի ամենախոշոր թմրաբարոններից մեկի՝ Միգել Անխել Ֆելիքս Գալյարդոյի ղեկավարությամբ:

Գուսմանը շատ արագ ամբիցիոզ և լուրջ վաճառականի համբավ ձեռք բերեց. մատակարարումների ուշացումների պատճառով նա տեղում անձամբ սպանում էր մատակարարներին: Նույն ճակատագիրն էր սպասվում նաև բազմաթիվ մրցակիցներին և աշխատող փախցնողներին, ովքեր իրենց բարձր աշխատավարձերով գերում էին Գուսմանի աշխատակիցներին: 1980-ական թվականների սկզբին Գուսմանը ներկայացվեց Ֆելիքս Գալյարդոյին և դարձավ նրա անձնական վարորդը: Շուտով Գալյարդոն Գուսմանին նշանակեց լոգիստիկական օպերացիաների գլխավոր անձ. Գուսմանը վերահսկում էր թմրանյութերի տեղափոխումը Կոլումբիայից՝ ցամաքով, օդով և ջրով, իսկ Սալասարը պատասխանատու էր դրանց՝ ԱՄՆ մատակարարելու համար:

Եթե 1970-ական թվականներին և 1980-ական թվականներին կոլումբիացի թմրաբարոնները Մեքսիկան համարւմ էին երկրորդական՝ ըստ ճանապարհի կարևորության (հիմնական մատակարարումներն իրականացվում էին կարիբյան և ֆլորիդյան միջանցքներով), ապա ԱՄՆ-ի կողմից այս ուղիների նկատմամբ վերահսկողության ուժեղացումը հանգեցրեց նրան, որ Մեքսիկայի օգուտը՝ թմրանյութերի փոխադրմնա գործում, զգալիորեն աճեց: Արդյունքում՝ մեքսիկական խմբավորումներն զգալիորեն ուժեղացան, եթե համեմատենք իրենց կարիբյան մրցակիցների հետ: 1989 թվականին Գալյարդո ձերբակալվեց և հայտնվեց ճաղերի ետևում, իսկ Գվադալահարայի կարտելը բաժանվեց կարտելների՝ Տիխուանայի կարտելը գտնվում էր Արյանո եղբայրների հսկողության ներքո, Խուարեսի կարտելը՝ Ֆուենտես ընտանիքի, իսկ Սինալոա կարտելը՝ Գուսմանի հսկողության ներքո: Սինալոա կարտելն իր հսկողության ներքո վերցրեց Տեկատե, Մեքսիկալի և Սան Լուիս Ռիո Կոլորադո միջանցքները, որոնց միջոցով տեղի էր ունենում թմրանյութերի մատակարարումը Կալիֆոռնիա և Արիզոնա:

1993 թվականին Գուսմանը Գվատեմալայում ձերբակալվեց, արտահանձնվեց Մեքսիկայի իշխանությանը և սպանության ու թմրանյութ փոխադրելու մեղադրանքներով դատապարտվեց 20 տարի ազատազրկման[3][8]: Գնելով քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին՝ 2001 թվականին Գուսմանը կարողացավ փախչել բավականին խիստ հսկողությամբ բանտից՝ թաքնվելով կեղտոտ սպիտակեղենով բեռնված սայլակում[3][9]: Հետախուզվում էր ԱՄՆ-ի և Մեքսիկայի կառավարությունների, ինչպես նաև Ինտերպոլի կողմից[10]: Գուսմանի գտնվելու վայրի մասին տեղեկություն հայտնողին ԱՄՆ իշխանությունները 5 միլիոն դոլար էին խոստանում, իսկ Մեքսիկայի իշխանությունները՝ 60 միլիոն պեսո (մոտավորապես 3,8 միլիոն դոլար)[3]:

2014 թվականի փետրվարի 22-ին մեքսիկական իշխանություններն անգամ առանց մեկ կրակոցի՝ Գուսմանին բռնեցին՝ իր՝ Սինալոայում գտնվող բնակարանում[11][12][13]: 2015 թվականի հուլիսի 11-ին Էլ Չապոն փախավ Մեքսիկայում գտնվող հատուկ պահպանվող բանտից. նրա բանտախցի տակ՝ 20 մետր խորությամբ, հայտնաբերվեց կես կիլոմետր երկարությամբ թունել[14][15]:

2015 թվականի ամռանը այն մարդը, ով ներկայացել էր որպես Խոակին Գուսմանի որդի, Թվիթեր սոցիալական ցանցում հաղորդագրություններով սպառնացել էր Դոնալդ Թրամփին: Այդ պահին ԱՄՆ նախագահի թեկնածու լինելով՝ Դոնալդ Թրամփը դիմեց Հետաքննությունների դաշնային բյուրո[16]: 2015 թվականի դեկտեմբերին Էլ Չապոն սպառնաց Իսլամական պետության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին՝ թմրանյութերի խմբաքանակը ոչնչացնելու պատճառով[17]:

2016 թվականի հունվարի 8-ին Մեքսիկայի իրավապահ մարմինները նորից բռնեցին Գուսմանին: Այս մասին Թվիթերի իր էջում հայտնում էր նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն[18]: Մեքսիկական հատուկ ծառայությունները, տեղեկություն ստանալով այն մասին, որ «Կարճլիկը» թաքնվում է հայրենի Սինալոա նահանգում, նրան ձերբակալելու օպերացիայի մեջ ներգրավեցին ծովային հետևակազորի հատուկ ստորաբաժանումը, բայց նարկոբարոնին հաջողվեց փախչել կոյուղու միջոցով: Ընդ որում՝ նա շուտով նորից հայտնաբերվեց. այս անգամ արդեն մոթելում, որը Լոս Մոչիս քաղաքից 6 կմ հեռավորության վրա է գտնվում: Գուսմանը ձերբակալվեց: Ձերբակալված նարկոբարոնին ուժեղացված հսկողության ներքո վերադարձրին այն նույն բանտ, որտեղից նա կես տարի առաջ փախել էր: Մեքսիկական հեռուստատեսությամբ ցուցադրեցին նարկոբարոնի տեղափոխումը բանտ: Իրավապահները 2016 թվականին կարողացան բռնել Էլ Չապոյին, քանի որ նրանց այդ գործում օգնեց «Կարճլիկի» և մեքսիկացի 43-ամյա դերասանուհի Քեյթ դել Կաստիլյոյի գրագրությունը[19]: Մեքսիկայի գլխավոր դատախազ Արելի Գոմեսը հայտարարեց, որ Գուսմանին բռնելուն օգնեց հենց նրա փառամոլությունը. նա ցանկանում էր, որ իր մասին ֆիլմ նկարահանեն, հանդիպումներ էր անցկացնում դերասանների ու պրոդյուսերների հետ և դրանով իսկ օգնեց հետաքննությանը՝ իր վրա դուրս գալու[20]:

2016 թվականի հունվարի սկզբին հոլիվուդյան դերասան Շոն Փենը Rolling Stone[21] ամսագրի համար Էլ Չապոյից հարցազրույց վերցրեց և դա օգնեց իրավապահներին՝ դուրս գալու նարկոբարոնի հետքի վրա[22]: Գուսմանի և Փենի հանդիպումն օգնեց կազմակերպել հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունը[23]: Reuters գործակալության տեղեկության համաձայն՝ իշխանությունները գիտեին Փենի և և Էլ Չապոյի հանդիպման մասին և հետեևում էին դերասանի տեղաշարժին[22]: Գուսմանը ձայնագրում էր իր և Փենի հարցազրույցը, քանի որ ցանկանում էր, որ Հոլիվուդումֆիլմ նկարահանեն իր կյանքի մասին[24]: Հարցազրույցից հետո նարկոբարոնի փաստաբանը Շոն Փենին մեղադրում էր ստի մեջ, որը մասնավորապես վերաբերում էր այն հայտարարությանը, թե իբր Գուսմանը աշխարհի ամենախոշոր նարկոբարոնն է[25]: Շոն Փենը հանդիսանում է Էլ Չապոյի երկրպագուն[26]: Էլ Չապոյի ձերբակալությունից հետո՝ Շոն Փենը և մեքսիկացի դերասանուհի Քեյթ դել Կաստիլյոն հետաքննության ուշադրության կենտրոնում հայտնվեցին[27]: Սպիտակ տան էքս-ղեկավար Դենիս Մակդոնոուն և ԱՄՆ հանրապետական կուսակցության սենատոր Մարկո Ռուբիոն քննադատեցին Շոն Փենին՝ Գուսմանի հետ հանդիպման համար[28]:

2016 թվականի աշնանը բժիշկները հետազոտեցին Խոակին Գուսման Լոերային և հանգեցին այն եզրակացության, որ նարկոբարոնը տառապում է նյարդակոգնիտիվ խնդիրներով և լսողական հալյուցինացիաներով[29]: Բժիշկները նշում էին, որ Էլ Չապոն ուենում է հիշողության կարճատև կորուստներ, ապակողմնորոշում տարածության մեջ և գլխացավեր[29]: Բժիշկները հայտարարեցին, որ Գուսմանի մոտ կան այնպիսի նախանշաններ, որոնք վկայում են բանտում՝ նրա հանդեպ վատ վերաբերմունքի մասին[29]: Հոգեբանի հետ խորհրդակցությունից հետո՝ պարզ դարձավ, որ լսողական հալյուցինացիաները երաժշտություն էին, որը լսում էր բանտի աշխատակիցը[30]:

Գուսմանի ձերբակալությունից երկու օր անց սկսվեց ԱՄՆ-ին արտահանձնելու գործընթացը[31][32][33]: 2017 թվականի հունվարի 19-ին Գուսմանն արտահանձնվեց ԱՄՆ-ին[34][35]: Խոակին Գուսմանի համար նախատեսված ուտելիքն ստուգում էր հատուկ վարժեցված շունը՝ Գուսմանի հնարավոր թունավորումը կանխելու նպատակով[36]: ԱՄՆ-ին արտահանձնելուց հետո՝ Մեքսիկայում սկսվեց նարկոկարտելների պատերազմ, որի պատճառը Գուսմանի Սինալոա կարտելի վրա վերահսկողության հաստատումն էր: 2017 թվականի սկզբից Սինալոա նահանգում տեղի ունեցավ 764 սպանություն, որը, ըստ իրավապահ մարմինների հաղորդած տվյալների, ամենաբարձր ցուցանիշն է՝ վերջին 6 տարիների ընթացքում[37]:

Գործունեության գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ «Ֆորբս» ամսագրի ամենաազդեցիկ անձանց ցուցակի՝ 2009-2011 թվականներին զբաղեցրել է համապատասխանաբար 41-րդ, 55-րդ և 60-րդ տեղերը՝ դրանով իսկ հանդիսանալով Մեքսիկայի ամենաազդեցիկ անձանցից երկրորդը՝ Կառլոս Սլիմից հետո[38][39]:

Ուսամա բեն Լադենի մահվանից հետո՝ դարձել է աշխարհի ամենավտանգավոր փնտրվող հանցագործը[40]: Ըստ «Ֆորբս» ամսագրի՝ 2011 թվականին Խոակինն աշխարհի ամենաշատ հետախուզվող անձանց ցուցակում զբաղեցրել է առաջին տեղը[41]: Գուսման Լոերան հանդիսանում էր ամենախոշոր նարկոկարտելի՝ Սինալոա կարտելի առաջնորդը[42]: ԱՄՆ իշխանությունները Գուսման Լոերային բռնելու համար 5 միլիոն դոլար պարգևավճար խոստացան: Սա նարկոմաֆիայի դեմ միջազգային պայքարի ամենախոշոր պարգևավճարներից մեկն է[43]: Խոակինը թմրավաճառի «կարիերան» սկսել է որպես Միգել Անխել Ֆելիքս Գալյարդոյի «աշակերտ»:

2011 թվականին Գուսմանը նաև ընդգրկվել է «Ֆորբս» ամսագրի ամնեահարուստ անձանց ցուցակում՝ զբաղեցնելով 1 140-րդ տեղը: Ամսագիրը թմրաբարոնի կարողությունը գնահատում էր 1 միլարդ դոլար[44][45]: Ամսագիրը նրան անվանեց նաև «ամենախոշոր թմրավաճառը՝ ամբողջ պատմության ընթացքում»[46], իսկ Թմրանյութերի դեմ պայքարի կազմակերպությունը (DEA) համարում է, որ Գուսմանը, ըստ իր ազդեցության և կարողության, գերազանցել է Պաբլո Էսկոբարին[47]:

2017 թվականի գարնանը զանգվածային լրատվության միջոցները հայտարարեցին այն մասին, որ հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Մայքլ Բեյը դիտարկում է Sony ընկերության առաջարկը՝ Էլ Չապոյի մասին կրիմինալ դրամա նկարահանելու մասին[48][49]:

2017 թվականին Էլ Չապոյի մասին նկարահանվեց «Էլ Չապո» հեռուստասերիալը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://time.com/3963451/el-chapo-joaquin-guzman-biography/
  2. http://www.state.gov/j/inl/narc/rewards/115366.htm
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Narcotics Rewards Program: Joaquín Guzmán-Loera» (անգլերեն)։ U.S. Department of State։ 2015։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-01-14-ին։ Վերցված է July 16, 2015 
  4. [1]
  5. Суд США вынес обвинительный приговор наркобарону Коротышке, RT
  6. [2]
  7. [3]
  8. De Cordoba Jose (2009-06-13)։ «The Drug Lord Who Got Away»։ The Wall Street Journal (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 22 February 2014-ին։ Վերցված է 22 February 2014 
  9. 'El Chapo' Guzmán Captured; How Did He Escape From Jail In 2001? (Ստուգված է 19 Օգոստոսի 2015)
  10. «Guzmán Loera buscado por la INTERPOL» (իսպաներեն)։ INTERPOL։ Վերցված է November 12, 2008 (չաշխատող հղում)
  11. «El Chapo was cooking breakfast for his beauty queen wife when captured»։ Mail Online (անգլերեն) 
  12. «Drug lord 'El Chapo' Guzmán captured in Mexico» (անգլերեն)։ Fox News։ 2006-12-01։ Վերցված է 24 February 2014 
  13. В Мексике арестован самый разыскиваемый в мире наркобарон // Russia Today — 23 февраля 2014, 03:23
  14. «Мексиканская полиция нашла туннель, через который сбежал Эль Чапо»։ РИА Новости։ Վերցված է 2013-07-13 
  15. «Коротышка сделал ноги»։ Վերցված է 2017-08-03 
  16. «Сын наркобарона Коротышки пригрозил в «Твиттере» Дональду Трампу»։ Life.ru։ Վերցված է 2017-08-03 
  17. «Наркобарон Коротышка пригрозил «Исламскому государству» расправой»։ Վերցված է 2017-08-03 
  18. В Мексике схвачен сбежавший наркобарон Хоакин Гусман
  19. «Наркобарона Эль Чапо поймали благодаря его романтической переписке с актрисой»։ Interfax.ru։ 2016-01-14։ Վերցված է 2017-08-03 
  20. «Приключения Коротышки: наркобарона подвело тщеславие»։ Վերցված է 2017-08-04 
  21. «Достать Коротышку. Как Шон Пенн встретился с наркобароном Эль Чапо Гусманом - журнал Rolling Stone»։ RollingStone։ Վերցված է 2017-08-03 
  22. 22,0 22,1 ntv.ru։ «Актёр Шон Пенн помог поймать наркобарона Коротышку» (անգլերեն)։ НТВ։ Վերցված է 2017-08-04 
  23. «Встречу Шона Пенна с наркобароном организовал Оливер Стоун»։ 2016-03-09։ Վերցված է 2017-08-04 
  24. «США: встреча Шона Пенна с наркобароном вызывает много вопросов»։ Радио Свобода։ Վերցված է 2017-08-04 
  25. «Адвокат наркобарона "Эль Чапо" обвинил Шона Пенна во лжи»։ LB.ua։ Վերցված է 2017-08-03 
  26. History снимет сериал о наркобароне Хоакине «Эль Чапо» Гусмане
  27. ntv.ru։ «Шон Пенн попал под следствие из-за интервью с наркобароном Коротышкой» (անգլերեն)։ НТВ։ Վերցված է 2017-08-04 
  28. «Шона Пенна критикуют за интервью с наркобароном»։ BBC Русская служба։ Վերցված է 2017-08-04 
  29. 29,0 29,1 29,2 «Наркобарон Коротышка страдает от слуховых галлюцинаций»։ РИА Новости։ 20161026T2006+0300Z։ Վերցված է 2017-08-04 
  30. «Власти США отказались смягчить условия содержания наркобарона Коротышки»։ РИА Новости։ 20170322T0936+0300Z։ Վերցված է 2017-08-04 
  31. «El Chapo Guzman: Extradition to US could take 'at least year'»։ CNN News (անգլերեն)։ 2015-01-11։ Վերցված է 2016-01-11 
  32. «Mexico moves to extradite 'El Chapo'»։ BBC News (անգլերեն)։ 2015-01-09։ Վերցված է 2016-01-09 
  33. Almasy Steve (2015-01-09)։ «U.S. indicates Washington wants 'El Chapo' extradited»։ CNN News (անգլերեն)։ Վերցված է 9 January 2016 
  34. Henry Romero (2017-01-19)։ «Top Mexican Drug Lord 'El Chapo' Extradited to U.S.»։ Reuters (անգլերեն)։ Newsweek։ Վերցված է 2017-05-30 
  35. «Мексиканского наркобарона Эль Чапо экстрадировали в США»։ Интерфакс։ 2017-01-20։ Վերցված է 2017-05-30 [4]
  36. «Собаке доверили проверку еды для наркобарона Эль Чапо на наличие яда»։ Interfax.ru։ 2016-01-21։ Վերցված է 2017-08-03 
  37. «В Мексике разразилась масштабная война»։ Политека։ Վերցված է 2017-08-03 
  38. «Joaquin Guzmán Loera profile»։ Forbes Magazine (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-03-14-ին։ Վերցված է 2015-08-14 
  39. «The World's Most Powerful People List»։ Forbes (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-10-29-ին։ Վերցված է 2014-02-22 
  40. Мексиканский наркобарон Хоакин Гусман Лоэра попал сразу в три списка журнала Forbes
  41. Forbes: трое из 10 самых опасных преступников — россияне
  42. Хоакин Гусман allpersons.name
  43. Наркобарон из Мексики — сразу в трех списках Forbes Комсомольская правда, Максим Бруснев — 16.05.2010
  44. «The World's Billionaires: 937 Joaquin Guzmán Loera»։ Forbes Magazine (անգլերեն)։ 2010-03-10։ Վերցված է 2010-09-21 
  45. «Joaquin Guzmán Loera's Forbes profile»։ Forbes (անգլերեն)։ 2011-11։ Վերցված է 2011-11-26 
  46. «Major Mexican drug lord captured»։ CNN News (անգլերեն)։ 2011-09-19 
  47. Vardi Nathan (2011-06-15)։ «Joaquin Guzmán Has Become The Biggest Drug Lord Ever»։ Forbes Magazine (անգլերեն) 
  48. «Майкл Бэй снимет фильм о известном наркобароне»։ http://kinoafisha.ua/ (անգլերեն)։ Վերցված է 2017-08-03 
  49. «Sony Pictures намерена снять фильм о наркобароне Коротышке»։ Газета.Ru։ Վերցված է 2017-08-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]