Սիմեոն Սիմեոնի Աբամելիք-Լազարև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սիմեոն Աբամելիք–Լազարև
Սիմեոն Սիմեոնի Աբամելիք-Լազարև
Semen Semenovich Abamilek-Lazarev.jpg
Ծնվել է նոյեմբերի 12 (24), 1857
Ծննդավայր Մոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել է սեպտեմբերի 19 (հոկտեմբերի 2), 1916 (58 տարեկանում)
Մահվան վայր Կիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրթություն Սանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտություն պետական ծառայող
Semen Semenovich Abamilek-Lazarev Վիքիպահեստում

Աբամելիք Լազարյան Սիմեոն Սիմեոնի (նոյեմբերի 12 (24), 1857, Մոսկվա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 19 (հոկտեմբերի 2), 1916, Կիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն), ազգությամբ հայ հնագետ, երկրաբան, ռուս իշխան, խոշոր ձեռնարկատեր։ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մոսկվայում։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը։

1882 թվականին մասնակցել է Պալմիրայի պեղումներին և հայտնաբերել «Պալմիրյան տարիֆ» կոչված երկլեզվյան (արամեերեն և հունարեն) նշանավոր արձանագրությունը, որը գիտության մեջ մտավ որպես սեմական վիմագրության ամենախոշոր հուշարձանը։

Պեղումների արդյունքներն ամփոփված են նրա «Պալմիրա» (1884) գրքում։ Մերձավոր արևելքում իր երկրորդ ուղևորության ժամանակ (1895) Աբամելիք-Լազարևը Պաղեստինի անդրհորդանանյան մասում ուսումնասիրել է հունա-հռոմեական հուշարձանների ավերակները (Ջերաշ)։

Եղել է Լազարյան ճեմարանի խնամակալ և պատվավոր հոգաբարձու, ռուսական աշխարհագրական ընկերության անդամ։ Քաղաքացիական հայացքներով միապետական էր։

Խոշոր կալվածատեր էր և արդյունաբերող, ուներ երկաթամշակման գործարաններ Ուրալում։ Նրա «Վիլլա Աբամելիք» դղյակը Հռոմում ԽՍՀՄ սեփականություն էր։

Մահացել է Կիսլովոդսկում, թաղվել Սանկտ Պետերբուրգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Джераш, СПБ, 1897
  • Вопрос о недрах и развитие горной промышленности с 1808 по 1908гг., СПБ, 1910.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png