Jump to content

Սայմոն Ռաթլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սըր Սայմոն Դենիս Ռաթլ (անգլ.՝ Sir Simon Denis Rattle, հունվարի 19, 1955(1955-01-19)[1][2][3][…], Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի կոմպոզիտոր Գերմանիայի քաղաքացիությամբ[5]: Նա միջազգային հայտնիություն է ձեռք բերել 1980 և 1990-ական թվականներին, լինելով Բիրմինգհեմի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարը (1980-1998 թվականներ). Ռաթլը 2002-2018 թվականներին եղել է Բեռլինի ֆիլհարմոնիայի գլխավոր դիրիժորը, իսկ 2017-2023 թվականներին՝ Լոնդոնյան սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարը։ 2023 թվականի սեպտեմբերից նա Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է: Ըստ Բեչթրաք համացանցային ամսագրի 2015 թվականին իրականացրած հարցման՝ աշխարհի առաջատար դիրիժորների շարքում նա երաժշտական քննադատների կողմից համարվել է աշխարհի լավագույն կենդանի դիրիժորներից մեկը[6]:

Ռաթլը նաև Բիրմինգհեմի դպրոցի սիմֆոնիկ նվագախմբի հովանավորն է, որը կազմավորվել է1990-ականների կեսերին Բիրմինգհեմ քաղաքի սիմֆոնիկ նվագախմբում՝ իր պաշտոնավարման ընթացքում: Երիտասարդական նվագախումբն այժմ գտնվում է «Կրթության համար ծառայություններ» բարեգործական կազմակերպության հովանու ներքո[7]: 2001 թվականին Classic Brit Awards արարողության ժամանակ նա ստացել է Բրիտանական մրցանակ՝ երաժշտության մեջ ակնառու ավանդի համար:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայմոն Ռաթլը ծնվել է Անգլիայի Լիվերպուլ քաղաքում՝ Փոլին Լայլա Վիոլետի և Դենիս Գաթրիջ Ռաթլի ընտանքում, հայրը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թագավորական ծովային կամավորական պահեստազորի լեյտենանտ է եղել[8]: Կրթությունը ստացել է Լիվերպուլի քոլեջում: Չնայած Ռաթլը նվագել է դաշնամուր և ջութակ, նրա վաղ աշխատանքը նվագախմբերի հետ եղել է որպես հարվածային գործիքների կատարող Մերսիսայդի երիտասարդական նվագախմբիում (այժմ՝ Լիվերպուլի ֆիլհարմոնիկ երիտասարդական նվագախումբ): Նա 1971 թվականին ընդունվել է Երաժշտության թագավորական ակադեմիա (այժմ՝ Լոնդոնի համալսարանի մաս): Այնտեղ նրա ուսուցիչների թվում էր Ջոն Քարյուն։ 1974 թվականին՝ ավարտական կուրսում, Ռաթլը հաղթել է Ջոն Փլեյերի միջազգային դիրիժորական մրցույթում։

Մալերի երկրորդ սիմֆոնիայի ներկայացումը կազմակերպելուց և ղեկավարելուց հետո, երբ նա դեռ ակադեմիայում էր, նրա տաղանդը նկատել է երաժշտական գործակալ Մարտին Քեմփբել-Ուայթը՝ ով այդ ժամանակից ղեկավարում էր Ռաթլի կարիերան[9]: 1980–81 ուսումնական տարին անցկացրել է Օքսֆորդի Սենթ Էնն քոլեջում՝ սովորելով անգլերեն լեզու և գրականություն[10]: Նրան գրավել էր անգլերենի դասախոսի՝ Դորոթի Բեդնարովսկու համբավը[11]: 1991 թվականին Ռաթլը ընտրվել է Սուրբ Աննա քոլեջի պատվավոր անդամ[12]: 1999 թվականին ընդունվել է Օքսֆորդի համալսարան[13]:

Կարիերայի վաղ շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին նշանակվել է Բորնմութի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի օգնական։

1975 թվականին՝ 20 տարեկանում, նա միացել է Գլինդեբուրնի օպերային փառատոնի երաժշտական անձնակազմին: Նա հետագա 28 տարիների ընթացքում մասնակցել է 13 տարբեր օպերաների ավելի քան 200 ներկայացումների Գլինդեբուրնում և հյուրախաղերի ժամանակ:

Ըստ BBC Proms Archive կայքի նրա առաջին ելույթը եղել է 1976 թվականի օգոստոսի 9-ին, Ալբերտ թագավորական սրահում՝ խմբավարելով Լոնդոնյան սիմֆոնիետան: Ծրագիրը ներառել է Հարիսոն Փոլ Բրտուիսլի Meridian և Առնոլդ Շյոնբերգի առաջին կամերային սիմֆոնիան: 1977 թվականին դարձել է Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկի դիրիժորի օգնական։

Բիրմինգհեմ քաղաքի սիմֆոնիկ նվագախումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-1998 թվականներին Բիրմինգհեմ քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի հետ նրա աշխատելը գրավել է քննադատների և հանրության ուշադրությունը: 1980 թվականին Ռաթլը դարձել է Բիրմինգհեմ քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը և գեղարվեստական խորհրդատուն, իսկ 1990 թվականին՝ երաժշտական ղեկավարը: Ռաթլն իր պաշտոնավարման ընթացքում ավելի վարկանիշային է դարձրել ինչպես իր, այնպես էլ նվագախմբի հեղինակությունը: Նրա երկարամյա համերգային նախագծերից էր 20-րդ դարի երաժշտության «Դեպի հազարամյակ» խորագրով համերգների շարքը։ Նրա օրոք՝ 1991 թվականին մեկ այլ կարևոր ձեռքբերում էր Բիրմինգհեմ քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի տեղափոխումը իր նախկին վայրից՝ Բիրմինգհեմի քաղաքապետարանից, նորակառույց համերգասրահ՝ Սիմֆոնիկ Հոլլ: BBC-ն հանձնարարել է կինոռեժիսոր Ջեյն Գրինին Բիրմինգհեմ քաղաքի սիմֆոնիկ նվագախմբում հետևել Ռաթլին՝ Simon Rattle-Moving On-ը նկարահանելու նպատակով:

Ռաթլը 1987 թվականին ստացել է Բրիտանական կայսրության շքանշան, իսկ 1994 թվականին՝ ասպետ-բակալավրի։ 1992 թվականին Ռաթլը Ֆրանս Բրյուգենի հետ միասին նշանակվել է Լուսավորության դարաշրջանի նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր: Ռաթլն այժմ ունի գլխավոր արտիստի կոչում Լուսավորության դարաշրջանի նվագախմբում: 2001 թվականին նա Գլինդեբուրնում ղեկավարել է Լուսավորության դարաշրջանի նվագախումբը իրենց առաջին «Ֆիդելիո» բեմադրության ժամանակ՝ աուտենտիկ կատարումով[14]:

Ռաթլը աջակցել է ժամանակակից երաժշտությանը: Նա ղեկավարել է աշխարհի ամենամեծ նվագախմբի ռեկորդը ձեռք բերելու երկու փորձ, երկուսն էլ նախատեսված էին դպրոցներում ժամանակակից երաժշտության իրազեկմանը: Առաջինը՝ 1996 թվականին, անհաջող էր: Երկրորդը՝ 1998 թվականին, հաջողվել է, և ռեկորդը ներառել է մոտ 4000 երաժիշտ[15], մինչև 2000 թվականին Վանկուվերում մի խմբի կողմից սահմանվել է նոր ռեկորդ[16]:

2000 թվականին Ռաթլին շնորհվել է Թագավորական ֆիլհարմոնիկ ընկերության ոսկե մեդալ: 2002 թվականի ապրիլի 29-ից մայիսի 17-ը նա ղեկավարել է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ կենդանի ձայնագրելով Բեթհովենի սիմֆոնիաները[17]: 2006 թվականի մայիսին նա դարձել է Արվեստների միության պատվավոր անդամ: 2011 թվականին Երաժշտության թագավորական ակադեմիան նրան շնորհել է պատվավոր դոկտորի կոչում։ Նա 2014 թվականի ամանորին նրան շնորհվել է «Պատվո շքանշանի» անդամ[18] կոչումը:

Ռաթլը ղեկավարել է Լոնդոնյան սիմֆոնիկ նվագախումբը ամառային Օլիմպիական խաղեր 2012-ի բացման արարողության ժամանակ՝ կատարելով «Հրե մարտակառքերը»՝ հյուր Ռոուեն Ատկինսոնի հետ, որը խաղացել է Միստր Բինի կերպարը։

Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաթլն իր դիրիժորական դեբյուտը կատարել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբում 1987 թվականին՝ Գուստավ Մալերի թիվ 6 սիմֆոնիայի կատարմամբ։ 1999 թվականին Ռաթլը նշանակվել է Կլաուդիո Աբբադոյի իրավահաջորդ՝ որպես նվագախմբի գլխավոր դիրիժոր[19]: Նշանակումը որոշվել է հունիսի 23-ին՝ նվագախմբի անդամների քվեարկությամբ: Այն ժամանակ քվեարկությունը որոշ չափով հակասական է համարվել, քանի որ ավելի վաղ հաղորդվել էր, որ նվագախմբի մի քանի անդամներ նախընտրել են Դանիել Բարենբոյմին այդ պաշտոնում[20]: Այնուամենայնիվ, Ռաթլը արժանացել է այդ պաշտոնին և շարունակել գրավել իր քննադատողներին՝ հրաժարվելով ստորագրել պայմանագիրը, քանի դեռ չէր համոզվել, որ նվագախմբի յուրաքանչյուր անդամ արդար էր վարձատրվում, ինչպես նաև, որ նվագախումբը ձեռք կբերի գեղարվեստական անկախություն Բեռլինի Սենատից[21]:

Նախքան Գերմանիա մեկնելը, Ռաթլը հավանություն չի տվել Մեծ Բրիտանիայի մշակույթի պետական ֆինանսավորմանը, բրիտանացիների վերաբերմունքին ընդհանրապես մշակույթի և մասնավորապես Բրիթարտ շարժման արվեստագետների նկատմամբ[22][23]:

Իր նշանակումից ի վեր Ռաթլը Բեռլինի ֆիլհարմոնիկը վերակազմավորել է հիմնադրամի, ինչը նշանակում է, որ նա ղեկավարում է ավելի շատ անդամների, քան քաղաքական գործիչների: Նա նաև հավաստիացրել է, որ նվագախմբի անդամների աշխատավարձերը բավականին կտրուկ աճել են՝ նախորդ մի քանի տարիների անկումից հետո[24]: Նա իր առաջին համերգը տվել է որպես Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր 2002 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Թոմաս Ադեսի Asyla-ի և Մալերի թիվ 5 սիմֆոնիայի գլխավոր կատարումներով, կատարումներ, որոնք արժանացել են մեծ արձագանքների համաշխարհային մամուլի կողմից[25], և ձայնագրվել են CD և DVD թողարկման համար EMI-ի կողմից: Բեռլինի համայնքում Ռաթլի և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ վաղ համագործակցության նախագծերը ներառել են Ստրավինսկու «Սուրբ գարնան» խորեոգրաֆիկ կատարումը, որը պարել են դպրոցական երեխաները, վավերագրելով «Ռիթմն է» ֆիլմում և Մարկ-Էնթոնի Թերնեյջի «Արյունը հատակին» ֆիլմում[26]: Նվագախումբը Ռաթլի օրոք ստեղծել է իր առաջին կրթական բաժինը։[27]

Բեռլինի ֆիլհարմոնիկում Ռաթլի պաշտոնավարման վերաբերյալ քննադատությունները սկսել են հայտնվել նրանց համատեղ առաջին համերգային շրջանից հետո[28], և շարունակվել է նրանց երկրորդ շրջանում[29]: Ինքը՝ Ռաթլը, 2005-ին հայտարարել է, որ իր հարաբերությունները Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների հետ երբեմն կարող են լինել «բուռն», բայց ոչ «կործանարար»[30]:

Ռաթլը խմբավարում է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը 2006 թվականին

2006 թվականին գերմանական մամուլում նոր հակասություն սկսվեց Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ Ռաթլի համերգների որակի վերաբերյալ՝ գերմանացի քննադատ Մանուել Բրուգի քննադատությամբ Die Welt-ում[31]: Երաժիշտներից մեկը, ով գրել էր մամուլին Ռաթլին պաշտպանելու համար, դաշնակահար Ալֆրեդ Բրենդելն էր[32]:

Ի սկզբանե Ռաթլը պայմանագրով նախատեսված էր ղեկավարելու Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը մինչև 2012 թվականը, բայց 2008 թվականի ապրիլին երաժիշտները քվեարկեցին նրա (որպես գլխավոր դիրիժորի) պայմանագրի երկարաձգման օգտին հաջորդ շրջանից հետո ևս տասը տարով՝ մինչև 2018 թվականը[33]: 2013 թվականի հունվարին նա հայտարարեց Բեռլինի ֆիլհարմոնիկից իր ծրագրված հեռանալու մասին 2017-2018 շրջանի ավարտին[34]: Նրա վերջին համերգը որպես Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր եղել է 2018 թվականի հունիսի 24-ին Վայլդբյունեում (գերմ.՝ Waldbühne)[35][36]:

Յունիսեֆը 2007 թվականի նոյեմբերին նշանակել է Ռաթլին և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբին որպես բարի կամքի դեսպաններ[37]: Նա Էլթոն Ջոնի ՁԻԱՀ-ի հիմնադրամի հովանավորն է[38]:

Խմբավարումը Հյուսիսիային Ամերիկայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաթլն իր դեբյուտը Հյուսիսային Ամերիկայում կատարել է 1976 թվականին՝ խմբավարելով Լոնդոնի դպրոցական սիմֆոնիկ նվագախումբը Հոլիվուդ-բոուլում: Նա առաջին անգամ ղեկավարել է Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախումբը 1979 թվականին՝ Կառլո Մարիա Ջուլինիի երաժշտական ղեկավարության ժամանակ, և 1981-1994 թվականներին եղել է նրանց գլխավոր հրավիրյալ դիրիժորը[39]: Նա նաև հրավիրվել է խմբավարելու Քլիվլենդի նվագախումբը, Չիկագոյի սիմֆոնիկ նվագախումբը, Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախումբը, Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախումբը և Բոստոնի սիմֆոնիկ նվագախումբը: Նրա դեբյուտը Նյու Յորքում տեղի է ունեցել 1985 թվականին՝ Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկում: 2000 թվականին Ռաթլը Օջայ երաժշտական փառատոնի երաժշտական տնօրենն էր:

1993 թվականին Ռաթլը կատարել է իր դիրիժորական դեբյուտը Ֆիլադելֆիայի նվագախմբի հետ[40]: Նա վերադարձել է հրավիրյալ խմբավարման ներգրավածության համար 1999 թվականին[41] և 2000 թվականին[42]: Ռաթլի և Ֆիլադելֆիայի նվագախմբի երաժշտական հարաբերություններն այնպիսին էին հայտարարվել, որ Ֆիլադելֆիան ցանկանում էր վարձել Ռաթլին որպես իր հաջորդ երաժշտական ղեկավար՝ Վոլֆգանգ Սավալիշից հետո, բայց Ռաթլը մերժեց այն[43]: Ձատլը շարունակել է հյուրախաղերով ղեկավարել Ֆիլադելֆիայի նվագախումբը, ներառյալ 2006 թվականի ելույթները[44] և Ֆիլադելֆիայի նվագախմբի առաջին կատարումները Ռոբերտ Շումանի «Das Paradies und die Peri» կանտատի 2007 թվականի նոյեմբերին[45][46]:

Լոնդոնյան սիմֆոնիկ նվագախումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարտին Լոնդոնյան սիմֆոնիկ նվագախումբը հայտարարել է Ռաթլին իր հաջորդ երաժշտական ղեկավար նշանակելու մասին, որն ուժի մեջ կմտներ 2017–2018 համերգային շրջանից՝ հինգ շրջանների նախնական պայմանագրով[47]: Նա կոմերցիոն ձայնագրություններ է արել Լոնդոնյան սիմֆոնիկ նվագախմբի լեյբլի համար[48]: 2021 թվականի հունվարին Լոնդոնյան սիմֆոնիկ նվագախումբը հայտարարել է նրա պայմանագրի երկարաձգման մասին մինչև 2023 թվականը: Ռաթլը հեռացել է Լոնդոնյան սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենի պաշտոնից 2022-2023 շրջանի ավարտին[49], և այժմ ունի Լոնդոնյան սիմֆոնիկ նվագախմբի պատվավոր դիրիժորի ցմահ կոչում[50]: Նրա վերջին Լոնդոնյան սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին BBC Proms ֆեստիվալում՝ խմբավարելով Մալերի թիվ 9 սիմֆոնիան[51]:

Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը և հետագա կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Ռաթլը առաջին անգամ հյուր-դիրիժոր էր Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբ: 2021 թվականի հունվարին Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը հայտարարել է Ռաթլի նշանակման մասին՝ որպես իր հաջորդ գլխավոր դիրիժոր, որն ուժի մեջ կմտներ 2023-2024 շրջանից՝ հինգ տարվա նախնական պայմանագրով[52]: Նրա անդրանիկ համերգը՝ որպես նվագախմբի գլխավոր դիրիժոր, տեղի է ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 21-ին Մյունխենի նստավայրում Հայդնի «Աշխարհի արարումը» օրատորիայի կատարմամբ[53]:

2019թվականին Ռաթլը առաջին անգամ որպես հյուր խմբավարել է Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը: 2024 թվականի փետրվարին Չեխիայի ֆիլհարմոնիկը հայտարարել է Ռաթլին իր հաջորդ գլխավոր հրավիրյալ դիրիժոր նշանակելու մասին, որն ուժի մեջ կմտնի 2024-2025 համերգաշրջանին հինգ տարի ժամկետով՝ «Ռաֆայել Կուբելիկի դիրիժորական ամբիոն» կոչումով[54][55]:

Երաժշտական ոճեր և ձայնագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաթլը խմբավարել է բազմազան երաժշտություն, այդ թվում՝ տվյալ ժամանակաշրջանին համապատասխան գործիքներով (կա՛մ փաստացի պահպանված պատմական երաժշտական գործիքներով, կա՛մ ժամանակակից, որոնք պատրաստված են տվյալ ժամանակաշրջանում սովորաբար օգտագործված ձևավորումներից և նյութերից), բայց նա առավել հայտնի է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի կոմպոզիտորների իր մեկնաբանություններով, ինչպիսիք են Գուստավ Մալերը, Մալերի Երկրորդ սիմֆոնիայի ձայնագրությամբ, որը արժանացել է մի քանի մրցանակների թողարկման ժամանակ[63]: Նա նաև մեծ հավանության է արժանացրել ժամանակակից դասական երաժշտությունը, դրա օրինակն է 1996 թվականին թողարկված «Լքելով տունը» հեռուստասերիալը, որտեղ նա ներկայացրել է երաժշտական ​​ոճերի և դիրիժորների 7 մասից բաղկացած հետազոտություն՝ Բիրմինգհեմ քաղաքի սիմֆոնիկ նվագախումբի կողմից ձայնագրված հատվածներով:

Բեռլինում այլ ձայնագրություններ ներառել են Դվորժակի ստեղծագործությունները, Մալերի թիվ 9 սիմֆոնիան և Կլոդ Դեբյուսիի «Ծովը»։ The Gramophone ամսագիրը գովաբանել է այն որպես «հոյակապ սկավառակ» և լավ համեմատություններ անցկացրել Ռաթլի անմիջական նախորդների՝ Կլաուդիո Աբադոյի և Հերբերտ ֆոն Կարայանի ստեղծագործության մեկնաբանությունների հետ: Նա նաև աշխատել է Տորոնտոյի մանկական երգչախմբի հետ: Ռաթլը և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը նաև ձայնագրել են Գուստավ Հոլսթի «Մոլորակները» սիմֆոնիկ սյուիտը, որը BBC երաժշտական ամսագրի նվագախմբի ընտրությունն էր: Բացի այդ, Ռաթլըը հայտարարել է[64], որ Ջորջ Գերշվինի «Պորգի և Բես» օպերայի 1989 թվականի ամբողջական ձայնագրությունը օգտագործվել է նույնքան որպես սաունդթրեք[65][66]1993 թվականի ճանաչվածների համար հեռուստատեսային արտադրության համար: Դա «Պորգի և Բեսի» կողմից երբևէ ներկայացված առաջին հեռուստատեսային արտադրությունն էր: Ռաթլի 2007 թվականի Յոհաննես Բրամսի «Գերմանական ռեքվիեմի» ձայնագրությունը գովասանքի է արժանացել BBC երաժշտական ամսագրի կողմից՝ որպես «Ամսվա սկավառակ» 2007 թվականի ապրիլի համար, «որպես, հավանաբար, Ռեքվիեմի լավագույն նոր տարբերակը, որը ես լսել եմ մի քանի տարիների ընթացքում»: Ռաթլը և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը թողարկել են նաև Անտոն Բրուքների Չորրորդ սիմֆոնիայի (Ռոմանտիկ) և Յոզեֆ Հայդնի № 88, 89, 90, 91, 92 սիմֆոնիաների և «Կոնցերտային սիմֆոնիայի» ձայնագրությունները:

Ռաթլի կողմից Բրամսի «Գերմանական ռեքվիեմի» ձայնագրությունը Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ 2008 թվականին ստացել է երգչախմբային կատարման Գրեմմի մրցանակ: Նա արժանացել է «Գրեմմի» երկու այլ մրցանակների՝ մեկ երգչախմբային կատարման մրցանակ՝ 2007 թվականին Ստրավինսկու «Սաղմոսների սիմֆոնիայի» ձայնագրության համար, և մյուսը՝ «Լավագույն նվագախմբային կատարում» անվանակարգում՝ 2000 թվականին Մալերի անավարտ թիվ10 սիմֆոնիայի ձայնագրության համար[67][68]:

2010 թվականին Ֆրանսիայի կառավարությունը նրան շնորհել է Պատվո լեգեոնի շքանշանով[69]:

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաթլի առաջին ամուսնությունը ամերիկացի սոպրանո Էլիզ Ռոսի հետ էր, նրանք ունեցել են երկու որդի՝ Սաշան, որը կլառնետահար է, և Էլիոթը, որը նկարիչ է[70]: Նրանք ամուսնալուծվել են 1995 թվականին՝ 15 տարվա ամուսնությունից հետո: 1996 թվականին նա ամուսնացել է երկրորդ անգամ[71]՝ Բոստոնում ծնված գրող Քենդեյս Ալենի հետ[72]: Այս երկրորդ ամուսնությունն ավարտվել է 2004 թվականին, իսկ 2008 թվականին Ռաթլն ամուսնացել է չեխ մեցցո-սոպրանո Մագդալենա Կոժենայի հետ[73]: Զույգը ապրում է Բեռլինում[74] և ունի երկու որդի՝ Յոնասը (ծնված 2005 թվականին) և Միլոսը (ծնված 2008 թվականին), և դուստրը՝ Անեժկան (ծնված 2014 թվականին)[75][76]:

Ռաթլը երաժիշտների միության անդամ է: Նա նաև Լիվերպուլ ֆուտբոլային ակումբի երկրպագու է[77];

Ռաթլը 2021 թվականի հունվարին հայտարարեԼ Է, որ դիմել է Գերմանիայի քաղաքացիություն ստանալու համար՝ դա բնութագրելով որպես «բացարձակ անհրաժեշտություն» իր համար՝ Բրեքսիթից հետո ԵՄ-իերկրներում ազատ աշխատելու համար[78]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Blumberg N. Encyclopædia Britannica
  2. filmportal.de — 2005.
  3. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #119124114 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 «Conductor Simon Rattle receives Germany's highest honor». Associated Press. 8 February 2022. Վերցված է 4 March 2023-ին.
  6. Pullinger, Mark (3 September 2015). «Chailly and the Berliner Philharmoniker: the critics' choice for World's Best Conductor and Orchestra». Bachtrack. Վերցված է 6 May 2021-ին.
  7. «Welcome to the Music Service Music Services». servicesforeducation.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 12 June 2018-ին. Վերցված է 31 March 2018-ին.
  8. Nick Barratt (1 September 2007). «Family detective». The Daily Telegraph. London. Վերցված է 27 September 2007-ին.
  9. «Artist Details: Sir Simon Rattle». Askonas Holt. Արխիվացված է օրիգինալից 18 June 2007-ին. Վերցված է 17 August 2007-ին.
  10. Sholto Byrnes (4 August 2006). «Simon Rattle: Marching to a revolutionary beat». The Independent. London. Վերցված է 6 August 2007-ին.
  11. Jay, Elizabeth (17 January 2003). «Dorothy Bednarowska». The Independent. Վերցված է 16 June 2017-ին.
  12. «Muriel Spark and Simon Rattle in honorands list». Oxford University Gazette. 21 January 1999. Արխիվացված է օրիգինալից 1 July 2012-ին. Վերցված է 6 August 2007-ին.
  13. «Conferment of Honorary Degrees: Degree of Doctor of Music, Sir Simon Rattle, CBE». Oxford University Gazette (Encaenia 1999, Supplement (1) to Gazette No. 4517). 25 June 1999. Արխիվացված է օրիգինալից 18 March 2018-ին. Վերցված է 6 August 2007-ին.
  14. Peter Conrad (29 April 2001). «What's so funny about Beethoven?». The Observer. London. Վերցված է 29 March 2007-ին.
  15. «Children create world's biggest orchestra». BBC. 23 November 1998. Վերցված է 27 March 2010-ին.
  16. «World's Largest Orchestra». CBC News. 15 May 2000. Վերցված է 27 March 2010-ին.
  17. EMI Classics Beethoven Symphonies box set, p. 66 of bookletԿաղապար:Full citation needed
  18. Կաղապար:London Gazette
  19. Andrew Clements (24 June 1999). «Picking up the baton». The Guardian. London. Վերցված է 22 March 2007-ին.
  20. Fiachra Gibbons; Kate Connolly (12 June 1999). «Rattle set for classic music's top job». The Guardian. London. Վերցված է 22 March 2007-ին.
  21. Ivan Hewett (7 September 2002). «Wilkommen Sir Simon!». The Daily Telegraph. London. Արխիվացված է օրիգինալից 22 March 2004-ին. Վերցված է 22 March 2004-ին.
  22. Kate Connolly and Amelia Hill (25 August 2002). «Rattle fires parting shot at Brit Art bratpack». The Observer. London. Վերցված է 30 January 2007-ին.
  23. Vanessa Thorpe (30 September 2001). «Rattle's rage at 'amateur' Arts Council». The Observer. London. Վերցված է 30 January 2007-ին.
  24. Kate Connolly (8 September 2002). «Roll over Beethoven, here comes Sir Simon». The Guardian. London. Վերցված է 17 August 2007-ին.
  25. Kate Connolly (9 September 2002). «Rattle's rapturous debut». The Guardian. London. Վերցված է 22 March 2007-ին.
  26. Peter G. Davis (13 February 2006). «German Reengineering». New York. Վերցված է 3 April 2007-ին.
  27. Tom Service (11 May 2007). «The mighty 'wuah'». The Guardian. London. Վերցված է 24 April 2008-ին.
  28. Stephen Everson (20 September 2003). «The end of the affair». The Guardian. London. Վերցված է 30 January 2007-ին.
  29. Charlotte Higgins; Ben Aris (29 April 2004). «Is Rattle's Berlin honeymoon over?». The Guardian. London. Վերցված է 30 January 2007-ին.
  30. Charlotte Higgins (7 January 2005). «Karaoke, wild tigers, hysteria: Rattle on his turbulent affair with the Berlin Philharmonic». The Guardian. London. Վերցված է 22 March 2007-ին.
  31. Manuel Brug (11 May 2006). «Überwältigungsmusik, aber kaum Durchdringung». Die Welt (գերմաներեն). Վերցված է 17 August 2007-ին.
  32. Erica Jeal (5 October 2007). «Batons at dawn». The Guardian. London. Վերցված է 22 November 2007-ին.
  33. EMI Music (29 October 2009). «Sir Simon Rattle verlängert Vertrag mit den Berliner Philharmonikern bis 2018». Simon Rattle website. Արխիվացված է օրիգինալից 19 July 2011-ին. Վերցված է 19 January 2010-ին.
  34. «Sir Simon Rattle to step down as Berlin Philharmonic chief conductor in 2018». Grammophone Magazine. Վերցված է 10 January 2013-ին.
  35. «Simon Rattle and Magdalena Kožená at the Waldbühne». Berliner Philharmoniker. Արխիվացված օրիգինալից 10 January 2020-ին. Վերցված է 2 January 2022-ին.
  36. «Rattle bids Berlin Philharmonic farewell as chief conductor». Reuters. 25 June 2018. Վերցված է 2 January 2022-ին.
  37. UNICEF: UNICEF appoints Berliner Philharmoniker Goodwill Ambassador Արխիվացված 29 Հուլիս 2020 Wayback Machine 17 November 2007.
  38. «Elton John AIDS Foundation patrons». Ejaf.com. Վերցված է 24 December 2012-ին.
  39. Mark Swed (21 November 2009). «Simon Rattle is back in LA with the Berlin Philharmonic». Los Angeles Times. Վերցված է 10 March 2023-ին.
  40. Allan Kozinn (16 December 1993). «Rattle Leads the Philadelphia in Mahler's Ninth Symphony». The New York Times. Վերցված է 30 January 2007-ին.
  41. Anthony Tommasini (28 January 1999). «Did Briton, Wielding Sibelius, Audition for a Job?». The New York Times. Վերցված է 30 January 2007-ին.
  42. Bernard Holland (26 January 2000). «A Sense of Gluttony But an Easy Surrender». The New York Times. Վերցված է 30 January 2007-ին.
  43. Allan Kozinn (30 January 2004). «Top Conductors, Top Orchestras, Brahms in Common». The New York Times. Վերցված է 30 January 2007-ին.
  44. Allan Kozinn (9 February 2006). «Bruckner's Seventh and Painterly Tableaus in Song». The New York Times. Վերցված է 30 January 2007-ին.
  45. Peter Dobrin (25 November 2007). «Passionate about Paradise». Philadelphia Inquirer. Արխիվացված է օրիգինալից 1 April 2008-ին. Վերցված է 24 April 2008-ին.
  46. Bernard Holland (3 December 2007). «Repentance as the Key to Open Pearly Gates». The New York Times. Վերցված է 24 April 2008-ին.
  47. Erica Jeal (4 August 2007). «Simon Rattle: 'I would have been wary about taking the job had I known about Brexit'». The Guardian. Վերցված է 31 August 2019-ին.
  48. Erica Jeal (5 October 2007). «Debussy: Pelléas et Mélisande CD review – luxury casting and vivid performances under Rattle and Sellars». The Guardian. Վերցված է 31 August 2019-ին.
  49. Andrew Clements (28 August 2023). «Prom 56: LSO/Rattle review – a packed Albert Hall hung on every note in utter silence». The Guardian. Վերցված է 31 August 2023-ին.
  50. «Sir Simon Rattle announces an extension of his contract as Music Director until 2023 and accepts lifetime position of Conductor Emeritus thereafter» (Press release). London Symphony Orchestra. 11 January 2021. Վերցված է 11 January 2021-ին.
  51. «Prom 56: Rattle conducts Mahler's Ninth». BBC Music Events. 12 June 2023. Վերցված է 22 September 2023-ին.
  52. «Sir Simon appointed Chief Conductor» (Press release). Bavarian Radio Symphony Orchestra. 11 January 2021. Արխիվացված է օրիգինալից 8 May 2021-ին. Վերցված է 11 January 2021-ին.
  53. «Rattles Einstand mit Haydns "Schöpfung"». Süddeutsche.de (գերմաներեն). 22 September 2023. Վերցված է 22 September 2023-ին.
  54. «Simon Rattle se stává hlavním hostujícím dirigentem České filharmonie» (Press release). Czech Philharmonic. 2024-02-07. Վերցված է 2024-02-10-ին.
  55. «Sir Simon Rattle appointed Principal Guest Conductor of the Czech Philharmonic» (Press release). Askonas Holt. 2024-02-07. Վերցված է 2024-02-10-ին.
  56. 56,0 56,1 «Simon Rattle's journey to Berlin». BBC NEWS. 22 August 2001. Վերցված է 22 September 2023-ին.
  57. «Sir Simon Rattle». Royal Philharmonic Society. 16 June 2021. Վերցված է 4 February 2022-ին.
  58. «Złota Gloria Artis dla Simona Rattle». mkidn.gov.pl (լեհերեն). 26 September 2009. Արխիվացված է օրիգինալից 21 September 2023-ին. Վերցված է 22 September 2023-ին.
  59. «Simon Rattle». Wolf Foundation (եբրայերեն). 11 December 2018. Արխիվացված է օրիգինալից 4 February 2022-ին. Վերցված է 4 February 2022-ին.
  60. «Simon Rattle». Léonie Sonning Music Prize. 2 May 2013. Վերցված է 4 February 2022-ին.
  61. «New Year honours 2014: the full list». The Guardian. 30 December 2013. Վերցված է 22 September 2023-ին.
  62. «Bruckner Symphony No. 8 – Australian World Orchestra». Australian World Orchestra. Վերցված է 4 February 2022-ին.
  63. Brandle, Lars (23 June 2001). «Classical Brits Win». Billboard. էջ 76.
  64. «Gershwin: Porgy & Bess/Rattle – Review by Robert Levine». Classicstoday.com. Արխիվացված է օրիգինալից 29 November 2011-ին. Վերցված է 24 December 2012-ին.
  65. Ivana Redwine (3 July 2001). «DVD Pick: "Porgy & Bess"». about.com. Արխիվացված է օրիգինալից 17 January 2013-ին. Վերցված է 24 December 2012-ին.
  66. «GERSHWIN Porgy and Bess Rattle DVD[IL]: Classical Reviews- May2002 MusicWeb(UK)». Musicweb-international.com. Վերցված է 24 December 2012-ին.
  67. Grammy Awards winners Web.archive.org
  68. «Simon Rattle». GRAMMY.com. 23 November 2020. Վերցված է 27 May 2021-ին.
  69. «Sir Simon Rattle (conductor)». Gramophone. Վերցված է 10 April 2012-ին.
  70. Ed Vulliamy (31 August 2008). «Simon Rattle: bringing Berlin home to Liverpool». The Observer. Վերցված է 24 December 2012-ին.
  71. Debrett's People of Today 2005 (18th ed.). Debrett's. 2005. էջ 1356. ISBN 978-1-870520-10-2.
  72. Jan Moir (21 March 2003). «I hate to see myself conducting». The Daily Telegraph. London. Վերցված է 24 February 2007-ին.(չաշխատող հղում)
  73. Neil Fisher (21 October 2006). «Magdalena and the men in her life». The Times. London. Վերցված է 22 November 2007-ին.(չաշխատող հղում)
  74. «British conductor Simon Rattle applies for German citizenship». Deutsche Welle. 15 January 2021. Վերցված է 18 January 2021-ին.
  75. «Chefdirigent Rattle nun fünffacher Vater». Berliner Zeitung (գերմաներեն). 21 June 2014. Վերցված է 11 January 2015-ին.
  76. Fiona Maddocks (31 August 2014). «Simon Rattle: 'Learning music is a birthright. And you have to start young'». The Guardian. Վերցված է 11 January 2015-ին.
  77. Vulliamy, Ed (31 August 2008). «Liverpool gets its Rattle back». The Guardian. London. Վերցված է 23 May 2010-ին.
  78. «Simon Rattle decries Brexit as he applies for German citizenship». The Guardian. Reuters. 16 January 2021. Վերցված է 18 January 2021-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սայմոն Ռաթլ» հոդվածին։