Թոմաս Ադես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Ադես
Thomas Adès conducts the National Youth Orchestra of Great Britain at Snape Maltings Concert Hall.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Thomas Adès
Ծնվել էմարտի 1, 1971(1971-03-01)[1][2][3][…] (52 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն[4]
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԵրաժշտության թագավորական ակադեմիա
ԼեյբլDeutsche Grammophon և EMI
ԿրթությունԳիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց և Թագավորական քոլեջ, Քեմբրիջ
Պարգևներ
Կայքthomasades.com
Commons-logo.svg Thomas Adès Վիքիպահեստում

Թոմաս Ադես ( նաև Ադես անգլ.՝ Thomas Adès, մարտի 1, 1971(1971-03-01)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոցում Փոլ Բերկովիցայի (անգլ.՝ Paul Berkowitz, դաշնամուր) և Ռոբերտ Սեքստոնի (կոմպոզիցիա) մոտ, ապա ավարտել է Քեմբրիջի արքայական քոլեջը (1992, գերազանց), որտեղ սովորել է Ալեքսանդր Գյորի և Ռոբինա Հոլլոուեյի մոտ։

1993֊1995 թվականներին եղել է Հալլե նվագախմբի կոմպոզիտոր, իսկ 1998֊2000 թվականներին՝ Բիրմինգմի ժամանակակից երաժշտության կամերային նվագախմբի երաժշտական առաջին ղեկավար։ 1999֊2008 թվականներին եղել է Ալդբորոյի փառատոնի գեղարվեստական ղեկավար, 2000 թվականից՝ Օխայում անցկացվող կալիֆորնիական երաժշտական ամենամյա փառատոնի կոմպոզիտոր։

Եղել է Թագավորական երաժշտական ակադեմիայի (Լոնդոն) կոմպոզիցիայի պրոֆեսոր։

Եղել է դիրիժոր ինչպես իր սեփական, այնպես էլ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների ժամանակ[5]։ Հանդես է եկել BBC֊ի նվագախմբի, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Լոնդոնի Սիմֆոնիետա» կամերային նվագախմբի և բազմաթիվ հայտնի նվագախմբերի հետ։

Նաև հանդես է գալիս որպես դաշնակահար, իսկ սոլո սկավառակը թողարկվել է EMI ստուդիայի կողմից։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադոսը ամուսնացած է իսրայելացի վիդեոդիզայներ և ռեժիսոր Թալ Ռոզների հետ (ծն. 1978) 2006 թվականին քաղաքացիական ամուսնություն է գրանցել[6]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին թողարկել է «Էլիոթյան հինգ լանդշաֆտ» առաջին ստեղծագործությունը գրված սոպրանոյի և դաշնամուրի համար։

Նրա օպերաները բեմադրվել են բազմաթիվ օպերային թատրոններում, այդ թվում նաև Մետրոպոլիտեն օպերայում[5] ։ 2007 թվականին Ադեսի ստեղծագործությունները ներկայացվել են Լոնդոնի Բարբիկան կենտրոնում, Հելսինկի փառատոնի ընթացքում և ֆրանսիական ռադիոյում։

Ընտրված գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոկալային գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օմար Խայամի, Թենեսի Ուիլյամսի, Ֆիլիպ Լարկինի և ուրիշների ստեղծագործությունների հիման վրա,
  • Մեցցո-սոպրանոյի, երգչախմբի և «Ամերիկա» նվագախմբի համար պիես (1999),
  • «Բրամս» պիեսը բարիտոնի և նվագախմբի համար (2001),

Օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դիմափոշի քսիր նրա դեմքին» (անգլ. Powder Her Face, 1995, լիբրետոն՝ Ֆիլիպ Հենշերի )
  • «Մրրիկ» (2004, Շեքսպիրի դրամայի հիման վրա)
  • «The Exterminating Angel» (2016, Նախատեսված է ցուցադրել 2017 թվականին)[7],

Կամերային երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կամերային սիմֆոնիա (1993)
  • «Կենդանի խաղալիքներ» կոնցերտը կամերային նվագախմբի համար (1993),
  • «Արկադիանա»լարային քառյակ (1998),
  • Կվինտետ դաշնամուրի համար (2005)

Կոնցերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քայլեր շրջանագծի շուրջ» ջութակի կոնցերտ (2005),
  • «Յոթ օրում» դանամուրի և երգչախմբի համար գրված կոնցերտը (2008),

Սիմֆոնիկ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Asyla» երգչախմբի համար (1997, ստեղծագործությունը առաջին անգամ կատարվել է Բիրմինգհեմի երգչախմբի կողմից, Սայմոն Ռետլի ղեկավարությամբ),
  • «Polaris» երգչախմբի համար (2011, կատարվել է «Նոր համաշխարհային սիմֆոնիա» երգչախմբի կողմից, Մայքլ Թիլսոն Թոմասի ղեկավարությամբ)[8]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Ադեսի ելույթների և ստեղծագործությունների ձայնագրությունները կատարել են Warner Classics[9], EMI Classics, Avie Records և այլ ընկերությունները[10]։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ երաժշտական քննադատ Բ. Ֆիլանովսկու՝ Ադեսը պատկանում է «ժամանակակից այն հազվադեպ հրաշամանուկ-կոմպոզիտորների թվին, ովքեր մեծանալով դարձել են լուրջ մասնագետներ», քանի որ «արդեն 18 տարեկանում հասցրել էին գրել հիանալի ստեղծագործություններ՝ շարունակելով փոխվել և զարգանալ»[11]։

Aquote1.png Բրիտանական բեմի հրաշամանուկի իր կարգավիճակը նա զարգացրեց՝ դառնալով ժամանակակից դասական երաժշտության ամենահեղինակավոր կերպարներից մեկը։
- (The New Yorker Magazine)[12]
Aquote2.png


Մրցանակներ և անվանակոչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2֊րդ տեղ դաշնակահարների շրջանում «BBC երիտասարդ երաժիշտ» անվանակարգում,
  • Կոմպոզիտորների միջազգային տրիբունայի մրցանակ (Փարիզ, 1994 թ.) մինչև 30 տարեկան կոմպոզիտորների անվանակարգում «Կենդանի խաղալիքներ»-ի (անգլ. Living Toys)֊ համար[13],
  • Թագավորական ֆիլհարմոնիկ ընկերության մրցանակ (1997), «խոշոր արտադրանք» անվանակարգում, «Ապաստարան» պիեսի համար[14],
  • Լինքոլն կենտրոնի Կամերային երաժշտության ընկերության Elise L. Stoeger մրցանակ, «Արկադիանա»֊ի համար,
  • Զատկի փառատոնի մրցանակ (Զալցբուրգ, 1999),
  • Էռնստ ֆոն Սիմենսի մրցանակ (1999)[15],
  • Գրավմայերի մրցանակ (2000) «Ապաստարան» պիեսի համար,
  • Հինդեմիթի մրցանակ (2001)
  • Էսսեքսի համալսարանի պատվավոր դոկտոր (2004),
  • Թագավորական ֆիլհարմոնիկ ընկերության մրցանակ (2005 թ.) - «Փոթորիկ»֊ի համար
  • Classical BRIT Awards (2010) ՝ Տարվա կոմպոզիտոր անվանակարգում
  • Գրեմմիի մրցանակ (2014) «Մրրիկ» օպերայի համար (Մետրոպոլիտեն֊ օպերա, Դիրիժոր՝ Թ․ Ադես․ Deutsche Grammophon)[16][17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. http://www.nytimes.com/2007/11/21/arts/music/21ades.html
  5. 5,0 5,1 Анатольев Х. От Люлли до Адеса, отдавая должное Мендельсону и Стравинскому (рус.). Кстати (31 октября 2013). Проверено 3 апреля 2014.
  6. «Thomas Adès» (անգլերեն)։ Gay for Today։ 2011-03-01։ Վերցված է 2014-04-04 
  7. Анонс на официальном сайте театра Ковент-Гарден Archived 2019-05-16 at the Wayback Machine..
  8. «Thomas Adès : Works» (անգլերեն)։ Faber Music Limited։ Վերցված է 2014-04-04 
  9. «Thomas Adès : Albums» (անգլերեն)։ Warner Classics։ Վերցված է 2014-04-04 
  10. «Thomas Adès : Discography» (անգլերեն)։ Faber Music Limited.։ Վերցված է 2014-04-04 
  11. Филановский Б. (2009-03-13)։ «Вундеркиндергартен» (ռուսերեն)։ OpenSpace.ru։ Վերցված է 2014-04-03 
  12. Цит. по: EMI Classics, 2000
  13. «1994 IRC (41st session)»։ IRC Results over the past years (անգլերեն)։ International Music Council։ Վերցված է 2014-04-04 
  14. «Large-Scale Composition: Past Winners» (անգլերեն)։ RPS Music Awards։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-01-ին։ Վերցված է 2014-04-04 
  15. «Förderpreisträger Archiv» (գերմաներեն)։ Ernst von Siemens Musikstiftung։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին։ Վերցված է 2014-04-04 
  16. «56th Annual Grammy Awards Winners & Nominees» (անգլերեն)։ Grammy։ Վերցված է 2014-04-03 
  17. Барабанов Б., Ходнев С. (2014-01-28)։ «Люди выбрали роботов : Прошла 56-я церемония вручения Grammy» (ռուսերեն)։ Коммерсант (газета)։ Վերցված է 2014-04-03 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cao H. Thomas Adès le voyageur: Devenir compositeur, être musicien. — Paris: MF, 2007.
  • Шапинская Е. Н. «Сны Просперо, рассказанные языком современной музыки: фантасмагория Томаса Адеса на тему „Бури“ Уильяма Шекспира» // «Культура культуры». 2014. Т. 3. № 3 (3).
  • Fox, Daniel. 2014. "Multiple Time-scales in Adès’s Rings" in Perspectives of New Music v.52, no.1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]