Լոնդոնյան սիմֆոնիկ նվագախումբ
| Լոնդոնյան սիմֆոնիկ նվագախումբ | |
|---|---|
| Ժանրեր | դասական երաժշտություն |
| Գործունեություն | 1904 |
| Լեյբլ | Դեկա Ռեկորդս, Philips Records և Philips Classics Records? |
| Պարգևներ | |
| Կայք | lso.co.uk |
Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբ (անգլ.՝ London Symphony Orchestra, հայտնի է նաև որպես LSO), սիմֆոնիկ նվագախումբ, որը գործում է Լոնդոնում։ Հիմնադրվել է 1904 թվականին։ Այն Լոնդոնի ամենահին սիմֆոնիկ նվագախումբն է, որը ձևավորվել է մի խումբ երաժիշտների կողմից, որոնք, ավելի վաղ, լքել էին The Queen’s Hall Orchestra-ն՝ նոր նվագախումբ ստեղծելու նպատակով։
1982 թվականից LSO-ն տեղակայված է Բարբիքեն կենտրոնում։ Նրա ծրագրերի շրջանակում անցկացվել են մեծածավալ փառատոններ՝ նվիրված Բեռլիոզի, Մալերի, Բերնսթայնի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններին։ LSO-ն հայտարարում է, որ այն աշխարհում ամենաշատ ձայնագրված նվագախումբն է և գրամոֆոնային ձայնագրություններ է կատարել 1912 թվականից։ Այն ձայնագրել է ավելի քան 200 սաունդթրեք, այդ թվում՝ Աստղային պատերազմներ (Star Wars) շարքը։ Դիրիժոր Հանս Ռիխտերի ղեկավարությամբ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ Արթուր Նիկիշի, Էդվարդ Էլգերի, Ֆրից Շթայնբախի, Չարլզ Վիլյերս Սթենֆորդի, Թոմաս Բիչեմի և Էդուարդ Կոլոննի հետ։ Վարպետության անկումի պատճառով նվագախումբը անցավ բազմաթիվ ճգնաժամերի միջով՝ հատկապես 1930-ականներին և 1950-ականներին։ հետպատերազմյան շրջանում LSO-ն առաջին անգամ ստացավ պետական սուբսիդիա, և այդ աջակցությունը ստանալու համար նրանք հրաժարվեցին եկամտի բաժխման սկզբունքից։ Մի շարք վաստակաշատ երաժիշտներ լքեցին նվագախումբը։ Սակայն 1960-ականներին LSO-ն վերականգնեց իր առաջատար դիրքը՝ ելույթ ունենալով Պիեռ Մոնտյոի, Անդրե Պրևինի, Կլաուդիո Աբադոյի, Սիր Քոլին Դեյվիսի և Վալերի Գերգիևի ղեկավարությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քսաներորդ դարի սկզբին Լոնդոնում մշտական վարձատրվող նվագախմբեր չկային։ Հիմնական երաժշտական վայրերը՝ Քովենթ Գարդենը, Ֆիլհարմոնիկ ընկերությունը և Քուինս Հոլը, իրենց երաժիշտներին վարձույթով էին ներգրավում համերգի համար։ 1904 թվականին Քուինս Հոլի մենեջեր Ռոբերտ Նյումանը և Հենրի Վուդը համաձայնեցին, որ այլևս չեն հանդուրժի այդ համակարգը։ Փորձերից մեկի ընթացքում, երբ Վուդը իր նվագախմբում տեսավ տասնյակ անծանոթ դեմքեր, Նյումանը դուրս եկավ բեմ և հայտարարեց. «Պարոնայք, ապագայում փոխարինողներ չպիտի լինեն։ Բարի առավոտ»։ Այս հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց։ Այդ ժամանակ նվագախմբերի երաժիշտները շատ չէին վարձատրվում, և նրանց ավելի բարձր աշխատավարձ ստանալու հնարավորությունից զրկելը ծանր ֆինանսական հարված էր[2]։ Նյումանի հայտարարությունից քիչ անց, ճանապարհորդելով՝ ելույթ տալու Վուդի ղեկավարությամբ Անգլիայի հյուսիսում կայանալիք փառատոնում, նրա առաջատար երաժիշտներից մի քանիսը քննարկեցին իրավիճակը և համաձայնեցին փորձել ստեղծել իրենց սեփական նվագախումբը։ Գլխավոր նախաձեռնողները երեք վալտորնիստներն էին (Ադոլֆ Բորսդորֆ, Թոմաս Բասբի և Հենրի վան դեր Մերսխեն) և մեկ թմբկահար՝ Ջոն Սոլոմոնը[2]։
Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բասբին հանդիպում կազմակերպեց Սենթ Էնդրյու Հոլի դահլիճում, որը գտնվում էր Քուինս Հոլից ոչ հեռու։ Հրավերներ ուղարկվեցին Քուինս Հոլ նվագախմբի անդամներին՝ թե՛ ներկայիս, թե՛ նախկին։ Ներկայացան մոտ հարյուր երաժիշտներ[2]։ Բասբին ներկայացրեց նախաձեռնությունը. նոր կոլեկտիվ՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբ[3], որը պետք է գործեր կոոպերատիվ սկզբունքներով։ Կազմակերպության կանոնադրությունը նրան ապահովում էր անկախությամբ։ LSO-ի համերգների ժամանակ անդամները հոնորար չէին ստանում. նրանց վարձատրությունը տրվում էր յուրաքանչյուր սեզոնի ավարտին՝ նվագախմբի շահույթը բաժանելու միջոցով։[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Royal Philharmonic Society Website
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «The London Symphony Orchestra». The Musical Times (825): 705–707. 1911 թ․ նոյեմբեր. JSTOR 906448. (subscription required)
- ↑ LSO, 11 Փետրվար 1890 թվական