Ալֆրեդ Բրենդել
| Ալֆրեդ Բրենդել գերմ.՝ Alfred Brendel | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 5, 1931[1][2][3][…] |
| Ծննդավայր | Loučná nad Desnou[4][5] |
| Մահացել է | հունիսի 17, 2025[6] (94 տարեկան) |
| Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[7] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | գերմաներեն |
| Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
| Մասնագիտություն | դաշնակահար, կոմպոզիտոր, բանաստեղծ, ակնարկագիր, երաժիշտ, խմբագիր, դասական դաշնակահար և գրող |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
| Երեխաներ | Adrian Brendel?[5] |
| 🌐 | |
Ալֆրեդ Բրենդել (գերմ.՝ Alfred Brendel, հունվարի 5, 1931[1][2][3][…], Loučná nad Desnou[4][5] - հունիսի 17, 2025[6], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[7]), ավստրիացի դաշնակահար, Մեծ Բրիտանիայի քաղաքացի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրենդելը մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Զագրեբում,այնուհետև՝ Գրացում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նրան ուղարկել են խրամատներ փորելու, որտեղ էլ ցրտահարվել է և հայտնվել հիվանդանոցում։ Այս ամբողջ ընթացքում երաժշտություն է հորինել, դաշնամուր է նվագել և նկարել. գրեթե համարվել է քսաներորդ դարի միակ մեծ դաշնակահարը, ով չի ստացել երաժշտական համակարգված կրթություն (Բրենդելը հաճախել է Էդվին Ֆիշերի և Էդուարդ Շտեյերմանի վարպետության դասերին, պարբերաբար սովորել է Արթուր Միխլի և Պոլ Բաումհարտների մոտ, ավարտել է Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանը)։
Բրենդելի առաջին ելույթը տեղի է ունեցել Գրացում, երբ 17 տարեկան էր, և ամբողջովին նվիրված էր ֆուգային. ընդ որում, Բրենդելը Բախի, Բրամսի և Լիստի ստեղծագործությունների հետ կատարել է նաև իր մի քանի ստեղծագործությունները։ Սակայն ավելի ուշ Բրենդելը լիովին հրաժարվել է ստեղծագործելուց։ 1949 թվականին Բրենդելը մասնակցել է դաշնակահարների՝ Ֆեռուչո Բուզոնի անվան մրցույթին և արժանացել չորրորդ կարգի մրցանակի։ 1950 թվականին նա տեղափոխվել է Վիեննա։ Բրենդելի առաջին ձայնագրությունը՝ Պրոկոֆևի հինգերորդ դաշնամուրային կոնցերտը, կատարվել է 1952 թվականին։ Մինչ 1970-ական թվականները Բրենդելը համերգներ է տվել Ավստրիայում՝ կատարելով հիմնականում Բեթհովենի սոնատները, Բրամսի, Լիստի, Շումանի և Շուբերտի ստեղծագործությունները, բայց միջազգային ճանաչում է ձեռք բերել 1970-ական թվականների կեսերին՝ լոնդոնյան ելույթներից հետո (սկզբում՝ Բեթհովենի ստեղծագործություններով), և տեղափոխվել Լոնդոն։ 1980-ական թվականներից մինչև 1990-ական թվականները Բրենդելի պատմական համերգային շրջանը կապված է եղել Բեթհովենի հետ, այդ թվում և Քարնեգի հոլում Բեթհովենի բոլոր 32 սոնատների կատարումը։
Վերջին տարիներին Ալֆրեդ Բրենդելը պարապել է երիտասարդ դաշնակահարների հետ, անսամբլում որդու՝ թավջութակահար Ադրիան Բրենդելի հետ ելույթներ է ունեցել, բանաստեղծություններ է հրատարակել։ 2002 թվականին նա արժանացել է Ռոբերտ Շումանի անվան մրցանակի՝ Շումանի երաժշտացանկում ունեցած ներդրումների համար։ 2004 թվականին Բրենդելին շնորհվել է աշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը՝ Էռնեստ Սիմենսի մրցանակը։
Կատարումների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրենդելի կատարումների ցանկում գերակշռել են ավստրիացի և գերմանացի դասականների ստեղծագործությունները։ Բրենդելը հազվադեպ է դիմել 20-րդ դարի երաժշտությանը, չնայած Առնոլդ Շյոնբերգի դաշնամուրային կոնցերտը նրա ամենակարևոր կատարումներից մեկն է եղել։ Բրենդելի ստեղծագործական համոզմունքը բխում է նրա արտահայտած հետևյալ մտքից. «Ես պատասխանատու եմ կոմպոզիտորների, առավել ևս ստեղծագործությունների առջև»։ Նրա այս տեսակետը հաճախ ընդունվել է որպես երաժիշտ-վերլուծաբանի դիրքորոշում։
Ճանաչում և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրիտանական կայսրության ասպետի շքանշան
- Էռնեստ ֆոն Սիմենսի մրցանակ (2004 թվական)
- Կայսրության մրցանակ (Ճապոնիա) (2009 թվական)
Ընդգրկվել է« Gramophone»[17] ամսագրի Փառքի սրահի մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ 4,0 4,1 4,2 Český hudební slovník osob a institucí (չեխերեն)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Giger A. L'immense pianiste Alfred Brendel est décédé (ֆր.) — 2025.
- ↑ 7,0 7,1 7,2 Alfred Brendel, le pianiste qui tutoyait Beethoven et Schubert, est mort (ֆր.) — 2025.
- ↑ Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ http://www.sonningmusic.org/the-music-prize/2002-alfred-brendel.aspx
- ↑ https://web.archive.org/web/20170810052959/https://www.festspielhaus.de/en/sponsorship/foundation/herbert-von-karajan-musicprize/
- ↑ https://www.evs-musikstiftung.ch/en/prize/prize/archive/prize-winner-archive.html
- ↑ https://www.schumann-portal.de/Robert_Schumann_Prize_of_the_city_of_Zwickau.html
- ↑ https://www.steinway.com/artists/alfred-brendel — Steinway & Sons.
- ↑ Royal Philharmonic Society Website
- ↑ https://festivalnohant.com/wp-content/uploads/2017/03/programme-NOHANT-2016.pdf
- ↑ «Gramophone Hall of Fame» (անգլերեն). Gramophone. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Բրենդել» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Հունվարի 5 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Հունիսի 17 մահեր
- 2025 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ավստրիացի բանաստեղծներ
- Ավստրիացի գրողներ
- Ավստրիացի դաշնակահարներ
- Ավստրիացի դասական երաժիշտներ
- Ավստրիացի երաժիշտներ
- Ավստրիացի կոմպոզիտորներ
- Գերմանալեզու գրողներ
- Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորներ