Սալկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Սալկին
արաբ․՝ سلقين‎‎
Salquin,minaret.jpg
Կոորդինատներ: 36°08′22″ հս․ լ. 36°27′14″ ավ. ե. / 36.13944° հս․. լ. 36.45389° ավ. ե. / 36.13944; 36.45389
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաԻդլիբի մարզ
ՄինտակաՀարեմի գավառ
ՆահիյաՍալկինի շրջան
ԲԾՄ459 մ
Բնակչություն23700 մարդ (2004[1])
Ժամային գոտիUTC+2
##Սալկին (Սիրիա)
Red pog.png

Սալկին (արաբ․՝ سلقين‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում՝ Իդլիբի մարզում։ Հարեմի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ունի 23700 բնակչություն[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է մարզի հյուսիսարևմտյան հատվածում՝ ՝ Թուրքիայի հետ սահմանին մոտ։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 459 մ[2]։
Սալկինը գտնվում է մարզի վարչական կենտրոն Իդլիբ քաղաքից մոտ 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք և երկրի մայրաքաղաք Դամասկոսից 287 կմ դեպի հյուսիս։

Սալկինը շրջապատված է ձիթապտղի ու այլ մրգատու ծառերով։ Այգիներից ու բանջարանոցներից ստացված բերքն արտահանվում է։ Սալկինում շատ են աղբյուրները[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական մասը կազմում են սուննի մուսուլմանները[3][4], սակայն կա նաև ալավիտների ոչ մեծ համայնք[4]։

2004 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 23 700 մարդ[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալկինը միջնադարյան պատմիչ Իզ ալ-Դին իբն Շադեդ ալ-Հալաբիի կողմից հիշատակվում է որպես Հալեպի նահանգի 22 լքված կամ ավերված ամրոցներից մեկը, որ ավերվել է 13-րդ դարի վերջում, երբ մոնղոլներն արշավել են Սիրիա։ Այդ ժամանակ տարածաշրջանում իշխանությունն անցնում է մամլուքներին, ովքեր այդպես էլ չեն վերանորոգում Սալկինում գտնվող ամրոցը[6]։

Սիրիայի քաղաքացիական պատերաազմի ժամանակ՝ 2012 թվականի նոյեմբերին, ապստամբները գրավում են քաղաքը։ Այնուամենայնիվ, 2013 թվականի հունվարին տեղի ունեցած ընտրություների ժամանակ Սալկինի բնակչության 70 %-ը սատարեց նախագահ Բաշար ալ-Ասադին, ինչը լարվածություն առաջացրեց հակառակորդ ուժերի միջև, բայց լուրջ բախումներ տեղի չունեցան[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 General Census of Population and Housing 2004. Syria Central Bureau of Statistics (CBS). Idlib Governorate. Archived at [1]. (Արաբերեն)
  2. «Salqin, Syria Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-21-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 10 
  3. 3,0 3,1 Boulanger, 1966, p. 479.
  4. 4,0 4,1 4,2 Atassi, Basma. Syrian town takes strife in stride. Al Jazeera English. 2013-01-20.
  5. «Syria: Governorates, Major Cities & Localities» (անգլերեն)։ City Population։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-21-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 10 
  6. Raphael, 2010, pp. 89-90.