Ռոբոտներ (մուլտֆիլմ)
Ռոբոտներ անգլ.՝ Robots | |
---|---|
Տեսակ | լիամետրաժ մուլտֆիլմ |
Ժանր | կինոկատակերգություն, արկածային ֆիլմ և ֆանտաստիկ ֆիլմ |
Թեմա | Ռոբոտ և Հայտնագործություն |
Հորինված երկիր | Robots universe? |
Ռեժիսոր | Քրիս Ուեջ և Կարլոս Սալդանա |
Սցենարիստ | Դեյվիդ Լինդսի-Էբեր, Լաուել Գանց և Babaloo Mandel? |
Հնչյունավորում | Էվան Մաքգրեգոր, Դրյու Քերի, Գրեգ Քիննիր, Ամանդա Բայնս, Հոլի Բերի, Ռոբին Ուիլյամս, Մել Բրուքս, Ջիմ Բրոուդբենթ, Ջենիֆեր Քուլիջ, Փոլ Ջամատի, Ստենլի Տուչչի, Դայան Ուիսթ, Ջեյ Լենո և Քրիս Ուեջ |
Պրոդյուսեր | Ուիլյամ Ջոյս (գրող) |
Գործադիր պրոդյուսեր | Քրիս Մելեդանդրի |
Երաժշտություն | Ջոն Փաուել |
Խմբագիր | Ջոն Կարնոշան |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | 20th Century Fox, Blue Sky Studios և 20th Century Animation |
Դիստրիբյուտոր | InterCom, 20th Century Fox և Նեթֆլիքս |
Տևողություն | 91 րոպե |
Սիկվել | Aunt Fanny's Tour of Booty? |
Թվական | մարտի 10, 2005[1] և մարտի 17, 2005[2] |
MPAA վարկանիշ | PG |
Շահույթ | 260 700 000 $[3] |
«Ռոբոտներ» (անգլ.՝ Robots), 2005 թվականի անիմացիոն ֆիլմ[4]:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սա պատմություն է՝ միայն ռոբոտներով բնակեցված ֆանտաստիկ աշխարհում (31-րդ դարում) ապրող, երիտասարդ ռոբոտ Ռոդնի Պողպատիչի արկածների մասին: Այդ աշխարհում՝ հայտնի գյուտարարի անվան տակ թաքնվող ագահ ընկերությունը որոշում է դադարեցնել պահեստամասերի թողարկումը ռոբոտների «հնացած» մոդելների համար, դրա փոխարեն առաջարկելով կմախքի թանկ մոդելներ: Արդյունքում աղքատները մտան աղետալի վիճակի մեջ՝ նրանց գոյությունը վտանգի տակ է: Գլխավոր հերոսը՝ աղքատ, բայց տաղանդավոր սկսնակ գյուտարար Ռոդնին ապրում է Գամ (անգլ.՝ Rivet Town) գավառական քաղաքում: Այնտղից նա գնում է մայրաքաղաք, որ աշխատանք գտնի ընկերությունում և օգտագործի իր տաղանդը: Սակայն, մերժում ստանալով, Ռոդնին որոշում է ամեն գնով օգնել աղքատներին...
Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էվան ՄաքԳրեգոր (ռուսերեն ձայն - Սերգեյ Ստիլավին)՝ Ռոդնի Պողպատիչ, ֆիլմի գլխավոր կերպարը: Սկսնակ գյուտարար է: Լավ է գլուխ հանում տեխնիկայում և վերանորոգում է աղքատ ռոբոտներին:
- Մել Բրուքս (ռուսերեն ձայն - Օլեգ Կուցենկո)՝ պարոն Բիգվելդ, ընկերության ղեկավար (նախկինում՝ տաղանդավոր գյուտարար): Գեր է: Ռոդնիի հետ ծանոթանալուց առաջ նա՝ տիկին Կերոգազի գործողությունների պատճառով անընդհատ ընկնում էր սթրեսի մեջ: Նրա կարգախոսը. «Կա խնդիր՝ լուծիր այն»:
- Ռոբին Ուիլյամս (ռուսերեն ձայն` Ալեքսանդր Կոտով)՝ Արգելակ: Ֆիլմում նրա կենսագրությունը չի շահարկվում, միայն հայտնի է, որ նրան նախկինում անվանել են Բամպեր: Ներկա պահին նա «անօթևան» է, իսկ նրա տարբերվող առանձնահատկությունն այն է, որ նա հաճախ մասերի է բաժանվում: Ռոդնիի լավագույն ընկերն է դարձել Ռոդնիի` նրա պարանոցը վերանորոգելուց հետո:
- Գրեգ Կիննիր (ռուսերեն ձայն` Գենադի Բաչինսկի)՝ Ֆինեաս Մխոց, շատ հավակնոտ, ամբարտավան, ագահ և եսասեր անձնավորություն: Տիկին Կերոգազի որդին, նրա գործընկեր և կողմնակից: Ռոդնի Պողպատիչի գլխավոր հակառակորդը: Գրավել է Բիգվելդի կողմից հիմնադրված ընկերության կառավարման ղեկը, իսկ նույն Բիգվելդին հեռացրել է գործերից և ցանկանում է սպանել: Վերջնամասում հաղթվում է Ռոդնիի և իր ընկերների կողմից, որի արդյունքում կիսում է հոր ունեցվածքը` կորցնում է իր նոր կորպուսը և շղթաներով կախվում է այն խողովակից, որից կախված եր նրա հայրը:
- Հոլի Բերի (ռուսերեն ձայն` Մարգարիտա Միտրոֆոնովա)` Ճարմանդ, Բիգվելդի ընկերությունում աշխատող հմայիչ օրիորդ: Մեծ դժգոհությամբ է վերաբերվում Մխոցի ընկերներին և օգնում է Ռոդնիին գտնել և վերադարձնել Բիգվելդին: Ֆիլմի վերջնամասում սիրահարվում է Ռոդնիին:
- Ամանդա Բայնս (ռուսերեն ձայն՝ Ելենա Սոլովյովա)` Փայփեր, Արգելակի քույրը, շատ աշխույժ և ծիծաղկոտ: Նա ունի հյուսքեր-զսպանակներ, որոնք նա կարող է օգտագործել կռվի ժամանակ որպես զենք:
- Ջենիֆեր Կուլիջ (ռուսերեն ձայն՝ Լյուդմիլա Գնիլովա)՝ Ֆենյա մորաքույրը, բարեհոգի գիրուկ: Ունի գիշերակացի պայմաններ հոգնած ռոբոտների համար:
- Ջիմ Բրոդբենտ (ռուսերեն ձայն` Վիկտոր Պետրով)՝ տիկին Կերոգազ, Մխոցի մայրը, նրա գործընկերը և ղեկավարը: Ֆաբրիկայի` աղբի վերամշակման հարցերով տանտիրուհին, չար, բռնակալ և խելառ մի կին: Բիգվելդի գլխավոր հակառակորդն է: Ֆիլմի գլխավոր անտագոնստը: Փաստացի հենց նա է կանգնած իր փառասեր, բայց ոչ այնքան խելացի որդյակի հետևում, նրան խորհուրդներ է տալիս և հրահրում է վճռական գործողությունների: Վերջնամասում ոչնչացվում է Ռոդնի Պողպատիչի Վոնդերբոտի կողմից, ով նրան նետում է աղբայրիչ օջախ:
- Փոլ Ջամատի (ռուսերեն ձայն` Դմիտրի Ֆիլիմոնով)` Թիմ, դռնապան Բիգվելդի ընկերությունում: Փոքրիկ, սակայն շատ նենգ: Ֆիլմի վերջնամասում եղավ նրանց շարքերում, ովքեր դիմավորում էին Բիգվելդին, սակայն հեռացվեց Վոնդերբոտի կողմից:
- Սթենլի Տուչչի (ռուսերեն ձայն` Վլադիմիր Անտոնիկ)` Հյորբ Պողպատիչ, Ռոդնիի հայրը: Ապրուստի գումար է վաստակում աման լվալով, սակայն հոգու խորքում միշտ երազել է դառնալ երաժիշտ: Ֆիլմի վերջնամասում նրա երազանքը կատարվում է:
- Դեն Հեդայա (ռուսերեն ձայն` Ալեքսեյ Բորզունով)՝ պարոն Գանկ, ռոբոտների ճաշարանի սեփականատեր, որում աշխատում է Պողպատիչ-ավագը: Շատ բոցավառվող է:
- Դայան Ուիսթ` Լիդյա Պողպատիչ, Ռոդնիի մայրը: Շատ սիրում է որդուն և հպարտանում է նրանով:
- Նատաշա Լիոն (ռուսերեն ձայն՝ Լյուդմիլա Իլինա)՝ Լորետա Ատամնանվակ, Մխոցի քարտուղարուհին: Սիրահարվում է Արգելակին, պատահաբար ծանոթանալով նրա հետ «Բիգվելդ Ինդասթրիսում» իրականացվող ամենամյա բարեգործական պարահանդեսին[5]:
Ֆիլմի ռուսերեն կրկնօրինակումն իրականացվել է «Central Production International Group» գեղարվեստական խմբի կողմից «Գեմինի Կինոմիրի» պատվերով՝ 2005 թվականին:
- Կրկնօրինակման ռեժիսոր. Յուլիա Բիրյուկովա
- Թարգմանիչներ և համաժամանակյա տեքստի հեղինակներ. Գենադի Ռոմանով, Գալինա Կլիմովա
- Ձայնային ռեժիսոր. Վլադիմիր Շուստեր
- Ձայնային մոնտաժի հեղինակ. Կիրիլ Ալեքսեև
- Նախագծի ղեկավար. Դեվիդ Շուֆուտինսկի
- Տնօրեն․Ալեքսեյ Ռիժկով
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երբ կայարանում Ռոդնին անցնում է պարող կապիկի կողքով, հետին պլանում կարելի է տեսնել` արտաքինից Սառցե դարաշրջան ֆիլմերի շարքի հերոսներից մեկին` Սիդին նմանվող ռոբոտի:
- Կերպարների ցանկում կարելի է տեսնել Երկաթե Հյուսնին:
Խաղ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմի հետ թողարկվել է համանուն խաղը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ выгрузка данных Freebase — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Jones Malcolm (March 13, 2005)։ «Heavenly Metal»։ The Daily Beast։ Արխիվացված է օրիգինալից January 15, 2012-ին։ Վերցված է September 1, 2011
- ↑ «Robots (2005)»։ British Film Institute։ Վերցված է December 8, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մուլտֆիլմի գրախոսականներ(անգլ.)
|
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- 2005 ֆիլմեր
- Համակարգչային անիմացիոն ֆիլմեր
- Ամերիկյան մուլտֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- 2005 մուլտֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ապագայում
- Ամերիկյան ընտանեկան ֆիլմեր
- 2000-ականների կինոկատակերգություններ
- PlayStation 2 վիդեոխաղեր
- Գրքերի էկրանավորումներ