Jump to content

Ռոբերտ Բըրնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռոբերտ Բյոռնսից)
Ռոբերտ Բըրնս
անգլ.՝ Robert Burns
Ծնվել էհունվարի 25, 1759(1759-01-25)[1][2][3][…]
ԾննդավայրAlloway, Շոտլանդիա[4]
Վախճանվել էհուլիսի 21, 1796(1796-07-21)[3][5][6][…] (37 տարեկան)
Վախճանի վայրԴամֆրիս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[7]
ԳերեզմանSt Michael's Church, Dumfries և Burns Mausoleum
Մասնագիտություներգերի հեղինակ, բանաստեղծ, գրող, երաժշտագետ և ագարակապան
Լեզուշոտլանդերեն և Scottish English?
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
Ժանրերբանաստեղծություն, քնարապատմողական, երգ, բալլադ և Կանտատ
Գրական ուղղություններռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներAuld Lang Syne, To a Mouse?, Is There for Honest Poverty?, Ae fond kiss, and then we sever...?, Scots Wha Hae?, Tam o' Shanter?, Halloween? և The Battle of Sherramuir?
ԱմուսինՋեյն Արմոր
ԶավակներElizabeth Bishop (Burns)? և Robert Burns?
Изображение автографа
Կայքrobertburns.org
Ռոբերտ Բըրնս Վիքիդարանում
 Robert Burns Վիքիպահեստում

Ռոբերտ Բըրնս (անգլ.՝ Robert Burns, հունվարի 25, 1759(1759-01-25)[1][2][3][…], Alloway, Շոտլանդիա[4] - հուլիսի 21, 1796(1796-07-21)[3][5][6][…], Դամֆրիս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[7]), հայտնի բրիտանացի (շոտլանդացի) բանաստեղծ, ֆոլկլորագետ, շոտլանդերեն և անգլերեն լեզուներով գրված բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ։ Ռոբերտ Բըրնսի ծննդյան օրը՝ հունվարի 25, Շոտլանդիայում ազգային տոն է։ Բըրնսի բանաստեղծությունները թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն[8]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռագիր վիճակում տարածված «Երկու հովիվ» (1784 թ.) և «Սուտ ճգնավոր Վիլլիի աղոթքը» (1785 թ.) երգիծական գործերում անողոք ծաղրի է ենթարկել եկեղեցու սպասավորներին՝ վաստակելով ազատախոհ բանաստեղծի համբավ։ Բըրնսին ճանաչում է բերել «Բանաստեղծություններ՝ գրված առավելապես շոտլանդական բարբառով» (1786 թ.) անդրանիկ գիրքը։ Առաջին գրքի հաջողությունից հետո Բըրնսը տեղափոխվել է Էդինբուրգ, հետագայում՝ Դամֆրիս կոմսություն, որտեղ ձեռնամուխ է եղել շոտլանդական ժողովրդական երաժշտական-երգային ստեղծագործությունների հավաքման ու հրատարակման գործին։

Բանահյուսության և շոտլանդական հին գրականության հիմքի վրա Բըրնսը ստեղծել է ժամանակի ոգին արտահայտող ինքնատիպ պոեզիա։ Նրա երկերում իրենց արձագանքն են գտել ֆրանսիական մեծ հեղափոխությունը («Ազատության ծառը», «Բրյուսը շոտլանդացիներին») և հեղափոխական շարժման վերելքը Շոտլանդիայում ու Անգլիայում։ Իր ստեղծագործություններում Բըրնսը ժողովրդին կոչ է արել պայքարել հանուն ազատության և երջանկության, հաստատել է մարդու արժանապատվությունը, որը վեր է դասել հարստությունից ու ամեն տեսակ տիտղոսներից, փառաբանել է աշխատանքը, անձնազոհ սերը, բարեկամության զգացմունքը, սարկազմով արտահայտվել իշխողների դեմ։

Բըրնսի ստեղծագործություններին հատուկ են արտահայտչամիջոցների պարզությունը, անկեղծ հուզականությունը և ներքին դրամատիզմը, որը երևան է եկել նաև առանձին երկերի կոմպոզիցիայում («Ուրախ աղքատները», «Ֆինդլեյ», «Երկու շուն» և այլն)։ Նրա շատ բանաստեղծություններ վերածվել են երգի և Շոտլանդիայում երգվում են ամենուր։ Բըրնսի ծննդյան օրը Շոտլանդիայում նշվում է որպես ժողովրդական տոն։ Կառլ Մարքսը, Պ․ Լաֆարգի վկայությամբ, սիրում էր Բըրնսի երգիծական և քնարական գործերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանը
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 458
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Բըրնս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Բըրնս» հոդվածին։