Auld Lang Syne

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Auld Lang Syne»
Սյուզան Բոյլ և Սաննա Նիլսենի երգը
Լեզուշոտլանդերեն
ՀեղինակՌոբերտ Բըրնս
Կոմպոզիտորանհայտ[1]

Auld Lang Syne ([ˈɔːld lɑŋ ˈsəin], Հին լավ ժամանակներ), շոտլանդական երգ, գրված 1788 թվականին, Ռոբերտ Բյոռնսի բանաստեղծության բառերով[2]։ Հայտնի է շատ տարբեր, հատկապես` անգլալեզու երկրներում և հաճախ երգվում է Ամանորը դիմավորելիս, կեսգիշերից հետո։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

(աուդիո)
(աուդիո)
Auld Lang Syne
Օգնություն
(աուդիո)
(աուդիո)
蛍の光
Օգնություն

Երգի տեքստը Ռոբերտ Բյոռնսի կողմից ուղարկվել է «Շոտլանդիայի երաժշտության թանգարանի» խմբագրին` հետևյալ նշումով. «Այս երգը, այս հին բալլադը երբեք չի տպագրվել, նույնիսկ ձեռագիր չի գրվել, մինչև որ ես չիմացա դրա բառերը մի տարեց մարդուց»[3]։ Այն փաստը, որ բանաստեղծության շատ տողեր չեն հորինվել Բյոռնսի կողմից, ապացուցում է նաև 1711 թվականին Ջեյմս Ուոթսոնի կողմից գրված «Old Long Syne» բանաստեղծությունը[4], որի առաջին տունը շատ մոտ է շոտլանդացի բանաստեղծի տարբերակին։ Ամենայն հավանականությամբ և՛ Բյորնսը և՛ Ուոթսոնն իսկապես օգտագործել են հին ժողովրդական բալլադը որպես սկզբնաղբյուր։ Ինչ վերաբերում է երաժշտությանը, ապա հայտնի չէ` արդյո՞ք այն պահպանվել է նույնկերպ, ինչպես ի սկզբանե առաջարկել է բանաստեղծը[5]։

Ամանորի նախօրեին «Auld Lang Syne» երգելու ավանդույթն արագ տարածվել է ոչ միայն Շոտլանդիայում, այլև ամբողջ Մեծ Բրիտանիայում, այնուհետև թափանցել է այլ երկրներ ևս։ Գայ Լոմբարդոն 1929 թվականից սկսած հաճախ է կատարել երգն իր ամանորյա եթերների ժամանակ, ինչը երգին մեծ ճանաչում է բերել։ 1939 թվականին նա ձայնագրել է «Auld Lang Syne» երգի առաջին ձայնագրությունը։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տարածվածության մասին է խոսում այն փաստը, որ բացի սուրբծննդյան շրջանում հաճախ կատարվելուց, այն երգվում է նաև մի շարք տոնական միջոցառումների ժամանակ, օգտագործվում է տարբեր ֆիլմերի և սերիալների մեջ։ «Auld Lang Syne»-ը կատարել են մի շարք հայտնի երաժիշտներ, այդ թվում` U2 խումբը, Էլվիս Փրեսլին, Բոբբի Դարինը և Մրայա Քերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վիքիդարան — 2003.
  2. BBC — Robert Burns
  3. Auld Lang Syne
  4. Old Long Syne
  5. Այստեղ Archived 2021-02-04 at the Wayback Machine. հստակ ցույց է տրված, որ երգն ունի երկու` նախնական և տարածված մեղեդիներ