Բոբբի Դարին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոբբի Դարին
Bobby Darin 1959.JPG
Ի ծնե անունանգլ.՝ Walden Robert Cassotto
Ծնվել էմայիսի 14, 1936(1936-05-14)[1][2][3]
Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 20, 1973(1973-12-20)[1][2][3][4] (37 տարեկանում)
Cedars-Sinai Medical Center, Beverly Grove, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ժանրերփոփ ռոք և Քանթրի
Մասնագիտություներգիչ, դերասան, ջազ երաժիշտ, հեղինակ-կոմպոզիտոր և կինոդերասան
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլDecca Records, Atco Records, Atlantic Records, Brunswick Records և Capitol Records
ՇրջանավարտՀանթեր քոլեջ և Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց
ԱմուսինSandra Dee?
Կայքbobbydarin.com

Բոբբի Դարին (անգլ.՝ Bobby Darin, Walden Robert Cassotto մայիսի 14, 1936(1936-05-14)[1][2][3], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 20, 1973(1973-12-20)[1][2][3][4], Cedars-Sinai Medical Center, Beverly Grove, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, բազմաթիվ երաժշտական գործիքների տիրապետող երաժիշտ, ֆիլմի և հեռուստատեսության դերասան: Նա հանդես է եկել բազում երաժշտական ոճերում. ջազ, փոփ, ռոքնռոլ, ֆոլք, սուինգ և քանթրի: Իր կարիերան սկսել է Քոննի Ֆրանցիսի համար երգեր գրելով և ձայնագրել է իր ամենավաճառված «Splish Splash» 1958 թվականին: Այն շարունակվեց «Dream Lover» , «Mack the Knife» և «Beyond the Sea» երգերով, որոնք նրան հանրային ճանաչում բերեցին: 1962 թվականին նա ստացավ Ոսկե Գլոբուս մրցանակ իր առաջին Come September ֆիլմի համար, որում խաղում էր իր կնոջ՝ Սանդրա Դիի հետ:

1960-ականներին Դարինը քաղաքականորեն ավելի ակտիվ դարձավ և մասնակցում էր Ռոբերտ Քենեդիու Դեմոկրատական նախագահական հավաքներին: Նա ներկա էր 1968 թվականի հունիսի 4-ի գիշերը Լոս Անջելեսի Ambassador Hotel-ում, երբ սպանեցին Քենեդուն: Այդ նույն տարում բացահայտեց, որ իրեն մեծացրել է ոչ թե իր մայրը, այլ իր տատիկը, և այն կինը, որին նա համարում էր իր քույրը իրականում իր մայրն էր: Այս դեպքերը մեծապես ազդեցին Դարինի վրա և երկարատև միայնության մեջ գցեցին:

Չնայած բարեհաջող վերադարձավ եթեր, Դարինի առողջությունն արդեն վատանում էր, ինչպես որ նա միշտ սպասում էր մանուկ հասակում իր հոդացավային խնդրի պատճառով: Դարինի իմացությունը իր կարևորության մասին դրդեց օգտագործել իր երաժշտական կարողությունները դեռ երիտասարդ տարիքից: Նա մահացավ 37 տարեկանում, Լոս Անջելեսում, սրտի վիրահատության ժամանակ:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնված որպես Ուալդեն Ռոբերտ Կասսոտտո Նյու Յորքի East Harlem թաղամասում, Բոբբի Դարինը դաստիարակվել է իր տատիկի կողմից, որին նա համարում էր իր մայրիկը: Դարինի մայրը՝ Վենինա Ջուլիետ «Նինա» Կասսոտոն, հղիացավ 1935 թվականին, երբ 18 տարեկան էր: Հավանաբար այդ ժամանակաշրջանում արտաամուսնական հղիությունից առաջացող սկանդալի պատճառով Նինան և իր մայրը որոշեցին երեխային ներկայացնել որպես Նինայի փոքր եղբայր: Տարիներ անց, երբ Նինան վերջապես պատմեց Դարնին ճշմարտությունը , նա հրաժարվեց ճանաչել իր բիոլոգիական հոր ինքնությունը, և Նինան շարունակեց պահել այդ գաղտնիքն անգամ մինչև իր մահ՝ 1981 թվական: Դրինի մորական պապը՝ Սավերիո Անտոնիոն "Big Sam Curly" Կասսոտտոն (ծնվ. 1882 թ.) իտալական ծագում ուներ և ենթադրյալ հանցագործ էր, ով մահացավ թոքախտից Դարինի մահվանից մի տարի առաջ: Իր մայրական տատը՝ Վիվիեն Ֆեռն Ուոլդեն (նույնպես ծնվ. 1882 թվականին), ով իրեն Փոլլի էր անվանում, անգլիական ծագում ուներ, վոդևիլ երգչուհի էր: Մանկուց Դարինը Նինային համարում էր իր մեծ քույրը, իսկ Փոլլիին իր մայրը: Բայց 1968 թվականին, երբ 32 տարեկան էր, Նինան պատմեց Դարինին ճշմարտությունը, որը, ըստ տեղեկությունների ցնցեց նրան:

Մինչ դեռահաս էր, Դարինը կարողանում էր նվագել դաշնամուր, հարվածային գործիքներ և գիթառ: Ավելի ուշ շրթհարմոն և քսիլոֆոն:

Դարինը վաղ տարիքում տեղափոխվեց Բրոնքս և ավարտեց պատվական Բրոնքսի Գիտությունների ավագ դպրոցը (The Bronx High School of Science): Ավելի ուշ նա իր մեծամտությունը վերագրեց ավագ դպրոցին, որտեղ շրջապատված էր խելացի աշակերտներով, ովքեր ծաղրում էին նրան: Հետագայում ցուցակագրվեց Hunter College-ում, և շուտով ձգտեց դեպի թատերգության բաժին: Երկու կիսամյակ հետո միայն, նա դուրս եկավ, որպեսզի հետևի իր թատերական գործունեությանը:

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարինի կարիերան սկսվեց 1955 թվականին Դոն Քիշների հետ երաժշտական համագործակցությունից, ում նա հանդիպել էր Վաշինգթոն Հայթսում գտնավող հրուշակեղենի խանութում։ Նրանք գրում էին հիշվող դարձվածքներ և երգեր, սկսած «Bubblegum Pop»-ից։ 1956 թվականին իր գործակալը պայմանագիր կնքեց Դեկա Ռեքորդսի հետ, բայց այնտեղ ձայնագրված երգերը քիչ հաջողություն ունեցան։ Շուտով Դարինի պրոդյուսերը համագործակցություն սկսեց երկու նորահայտ աստղերի միջև։ Բոբբի Դարինին ծանոթացրին երգչուհի Քոննի Ֆրանցիսի հետ, ում նա օգնեց մի քանի երգեր գրել։ Նրանք սիրային հարաբերություններ սկսեցին, սակայն Քոննիի հայրն այդքան էլ կողմ չէր նրանց հարաբերություններին, և զույգը բաժանվեց։ Մյուս կողմից Դարինը ցանկանում էր շուտ փախչել․ Քոննին ասում էր, որ Դարինի հետ չամուսնանալը իր մեծագույն սխալն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 Dutch Top 40