Պատրիսիա Հայսմիթ
Պատրիսիա Հայսմիթ (անգլ.՝ Patricia Highsmith), ծնյալ Մերի Պատրիսիա Փլենգման (անգլ.՝ Mary Patricia Plangman), հունվարի 19, 1921[1][2][3][…], Ֆորտ-Ուերտ, Տեխաս[4] - փետրվարի 4, 1995[1][3][5][…], Լոկարնո, Շվեյցարիա[4][13]), ամերիկացի արձակագրուհի, ով լայն ճանաչման է արժանացել առաջին հերթին իր հեղինակած հոգեբանական դետեկտիվներով և Թոմ Ռիփլիի մասին մատենաշարով
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայսմիթի մասին կենսագրական «Գեղեցիկ ստվերը» գրքի հեղինակ Էնդրյու Վիլսոնը պնդում է, որ նրա կյանքը հեշտ ու հարթ չի անցել։ Նա ալկոհոլամոլ էր, սիրավեպերն էլ մի քանի տարուց ավել չեն ձգվել։ Իր ծանոթների վրա թողել է դաժան ու մարդատյաց անձնավորության տպավորություն, անձնավորություն, որը գերադասում է շփվել ոչ թե մարդկանց, այլ կենդանիների հետ։ Բազմաթիվ կատուներ, հարյուրավոր խխունջներ էր պահում, որոնց մի մասին երբեմն հետը ման էր ածում՝ պատճառաբանելով, թե դրանք իրեն մի զարմանալի հանգստություն են ներշնչում[14]։ Հայսմիթի ծանոթներից մեկը՝ Օտտո Պանցլերը խորին զարմանքով նշել է. «Ես այդպես էլ չկարողացա հասկանալ, թե ինչպես կարող է մարդկային էակը այդ աստիճան վանող լինել»[15]։
Պատրիսիա Հայսմիթը չի ամուսնացել, երեխաներ չի ունեցել։ Ինքն իրեն բնորոշել է իբրև լեսբուհու։ 1978 թվականին Չարլզ Լաթիմերին հասցեագրած իր նամակում խոստովանել է. «... երկերեսանիություն կլիներ շրջանցել այդ թեման. յուրաքանչյուր ոք պիտի իմանա, որ ես քվիր եմ, այլ կերպ ասած՝ լեսբուհի»[16]։ Ժամանակակիցներից ոմանք կարծիք են հայտնել, որ Պատրիսիան սիրավեպ է ունեցել ամերիկացի մեկ այլ արձակագրուհու՝ Մերիջեյն Միքերի հետ[17]։
Հայսմիթը մահացել է 1995 թվականի փետրվարի 4-ին, շվեյցարական Լոկառնո քաղաքում, որտեղ բնակվում էր 1982 թվականից ի վեր[18]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր՝ գրեթե հինգ տասնամյակ ձգված ստեղծագործական գործունեության ժամանակամիջոցում Պատրիսիա Հայսմիթը գրել է քսաներկու վեպ և բազմաթիվ պատմվածքներ, որոնց մի մասը, լայն ճանաչման արժանանալով, նաև էկրանավորվել է (նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել է շուրջ երկուսուկես տասնյակ ֆիլմ)։ Ուսումնասիրողների զգալի մասը, սերտ առնչություններ նկատելով Հայսմիթի ստեղծագործության և էկզիստեցիալիստական գրականության միջև[19], նշում է, որ նա հարցականի տակ է դնում անձի ինքնության և տարածված, ընդունված բարոյախոսության հասկացությունները[20]։ Բրիտանացի անվանի գրող Գրեհեմ Գրինը նրան բնորոշել է իբրև մի պոետի, որը կանխազգում է տագնապը[21]։
Հայսմիթի առաջին իսկ վեպը («Անծանոթ ուղեկիցներ») վերածվել է թատերախաղի ու բեմականացվել, ինչպես նաև արժանացել բազմակի էկրանավորումների (հիշարժան է հատկապես այդ վեպի հիման վրա 1951 թվականին Ալֆրեդ Հիչքոքի ստեղծած ֆիլմը)։ Նույնպիսի և նույնիսկ ավելի մեծ հաջողություն է գրանցել 1955 թվականին լույս ընծայած «Տաղանդավոր միսթր Ռիփլին» վեպը. դարձյալ՝ թատերական ու ռադիոբեմականացումներ, բազմակի էկրանավորումներ, գրական մրցանակներ... Թոմ Ռիփլիի մասին իր հնգապատումում Հայսմիթը կերտել է այնպիսի հանցագործի կերպար, որի առաջացրած հիացմունքը միախառնվում է զզվանքի հետ[22]։ Հայսմիթի ստեղծագործությունը բնորոշելու տեսակետից կարևոր է նշել նաև, որ 1952 թվականին, Կլեր Մորգան կեղծանվամբ, հրատարակել է այսպես կոչված՝ լեսբիական առաջին վեպը՝ երջանիկ ավարտով։ Խոսքը «Աղի գինը» վեպի մասին է, որը 38 տարի անց վերահրատարակվել է նրա իսկ անուն-ազգանունով, «Քերոլ» խորագրի ներքո, իսկ 2015 թվականին՝ նաև էկրանավորվել։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1946 — Օ. Հենրիի անվան մրցանակ «Դեբյուտային լավագույն պատմվածք» անվանակարգում՝ Harper’s Bazaar ամսագրում լույս տեսած «Հերոսուհին» պատմվածքի համար
- 1951 — Առաջադրվել է Էդգար Ալան Պոյի անվան մրցանակի «Դեբյուտային լավագույն վիպակ» անվանակարգում՝ «Պատահական ուղեկիցներ»-ի համար[23]
- 1956 — Առաջադրվել է Էդգար Ալան Պոյի անվան մրցանակի «Լավագույն վեպ» անվանակարգում՝ «Տաղանդավոր միսթր Ռիփլին» վեպի համար
- 1957 — Ֆրանսիական «Դետեկտիվ գրականություն» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակ՝ «Տաղանդավոր միսթր Ռիփլին» վեպի համար
- 1963 — Էդգար Ալան Պոյի անվան մրցանակ «Լավագույն պատմվածք» անվանակարգում՝ «Կրիան» պատմվածքի համար
- 1963 — Ամերիկայի դետեկտիվ գրողների հատուկ մրցանակ՝ «Կրիան» պատմվածքի համար
- 1964 — Մեծ Բրիտանիայի կրիմինալիստ-գրողների ընկերակցության Դագգեր մրցանակ՝ «Լավագույն արտասահմանյան վեպ» անվանակարգում՝ «The two faces of January» վեպի համար[24]
- 1975 — Ֆրանսիական «Սև հումոր» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակ՝ «L’Amateur d’escargot» երկի համար
- 1979 - Grand Master կոչում՝ դետեկտիվ գրողների շվեդական ակադեմիայից
- 1987 - Լյուսիեն Բառիեր գրական մրցանակ, Festival du Cinéma Américain de Deauville[25]
- 1989 - Ֆրանսիայի մշակույթի նախարարության Արվեստների և գրականության շքանշանի ասպետ[26]
- 1991 - Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի թեկնածու
- 1993 - Արտասահմանյան լավագույն գրական երկի համար մրցանակ՝ Finnish Crime Society-ից[27]
- 2008 - Մեծագույն դետեկտիվ գրող (Greatest Crime Writer), The Times[28]
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատահական ուղեկիցներ (Strangers on a Train, 1950)
- Աղի գինը (The Price of Salt, 1953)
- The Blunderer (1954)
- Տաղանդավոր միսթր Ռիփլին (The Talented Mr. Ripley, 1955)
- Deep Water (1957)
- Կենաց ու մահու խաղ (A Game for the Living, 1958)
- This Sweet Sickness (1960)
- The Two Faces of January (1961)
- Բվի կռինչը (The Cry of the Owl, 1962)
- The Glass Cell (1964)
- Սպանություններ հորինողը (A Suspension of Mercy, aka The Story-teller, 1965)
- Հեռացողները (Those Who Walk Away, 1967)
- The Tremor of Forgery, 1969
- Միսթր Ռիփլին գետնի տակ (Ripley Under Ground, 1970)
- Փրկագին՝ շան համար (A Dog’s Ransom, 1972)
- Ռիփլիի խաղը (Ripley’s Game, 1974)
- Edith’s Diary (1977)
- Ռիփլիին հետևած տղան (The Boy Who Followed Ripley, 1980)
- People Who Knock on the Door (1983)
- Found in the Street (1987)
- Միսթր Ռիփլին ջրի տակ (Ripley Under Water, 1991)
- Small g: a Summer Idyll (1995)
Պատմվածքների ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Eleven (1970)
- Little Tales of Misogyny (1974)
- The Animal Lover’s Book of Beastly Murder
- Slowly, Slowly in the Wind (1979)
- The Black House (1981)
- Mermaids on the Golf Course (1985)
- Tales of Natural and Unnatural Catastrophes (1987)
- Nothing That Meets the Eye: The Uncollected Stories (2002)
- Man’s Best Friend and Other Stories (2004)
Մանուկների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Miranda the Panda Is on the Veranda (1958) Դորիս Սանդերսի հեղինակակցությամբ (մանկական գիրք՝ ոտանավորներով ու նկարազարդումներով)
- Plotting and Writing Suspense Fiction (1966) (ընդարձակված և վերամշակված հրատարակություն, 1981)
Էսսեներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Not-Thinking with the Dishes" (1982), Whodunit? A Guide to Crime, Suspense and Spy Fiction, pg. 92. By H. R. F. Keating, Windward, 0-7112-0249-4[29]
- "Scene of the Crime" (1989), Granta, No. 29, Ձմեռ
Խառը ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Introduction" (1977), The World of Raymond Chandler. Ed. Miriam Gross, Weidenfeld and Nicolson, 0-297-77362-3[30]
- "Foreword" (1987), Crime and Mystery: The 100 Best Books. By H. R. F. Keating, Xanadu, 0-947761-25-X[31]
Էկրանավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայսմիթի մի շարք ստեղծագործություններ վերամշակվել ու հարմարեցվել են թատրոնում, ռադիոյով կան հեռուստասեսությամբ ներկայացվելու համար, ընդ որում՝ որոշ գործեր բեմականացվել կամ էկրանավորվել են մեկից ավելի անգամներ[32][33][34]։ 1978 թվականին Հայսմիթը գլխավորել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի ժյուրին[35]։
- 1951 — Անծանոթ ուղեկիցներ
- 1961 — Պայծառ արևի տակ
- 1963 — Մարդասպանը
- 1977 — Ամերիկացի ընկերը
- 1977 — Ասեք նրա, որ սիրում են իրեն
- 1981 — Խոր ջրեր
- 1987 — Բվի կռինչը
- 1999 — Տաղանդավոր միսթր Ռիփլին
- 2002 — Ռիփլիի խաղը
- 2005 — Ռիփլին ջրի տակ
- 2009 — Բվի կռինչը
- 2014 — Հունվարի երկու դեմքերը
- 2015 — Քերոլ
- 2016 — Ծուղակ
Գեղարվեստական երկեր Հայսմիթի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dawson, Jill (2016). The Crime Writer. Sceptre. 978-1444731118.[36]
- Murray-Smith, Joanna (2015). Switzerland. Dramatists Play Service. 978-0-8222-3435-7.[37] (First presented at Sydney Theatre Company in November 2014).[38]
Գիտական գրականություն Հայսմիթի կյանքի ու ստեղծագործության մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ruth Rendell: A "mistress of suspense" contemporary of Highsmith for whom Highsmith acknowledged rarely-admitted admiration. Rendell explored characters and themes similar to Highsmith's.[39][40]
- Dirda, Michael (July 2, 2009). This Woman Is Dangerous. The New York Review of Books. Retrieved October 6, 2015.
- Dupont, Joan (June 12, 1988). Criminal Pursuits. The New York Times. Retrieved March 28, 2017.
- McCann, Sean (April 1, 2011). “Frequently as a rat has orgasms”. New York City in the '40s, Wesleyan University. Retrieved December 29, 2015.
- Morgan, Kim (December 4, 2015). The Gnarly Allure of Patricia Highsmith. The Daily Beast. Retrieved March 5, 2016.
- Perrin, Tom (December 18, 2012). On Patricia Highsmith. Post45 (Yale University). Retrieved March 12, 2016.
- Piepenbring, Dan (January 19, 2015). A Dissatisfaction with Life. The Paris Review. Retrieved March 5, 2016.
- Rayner, Richard (July 17, 2011). Paperback Writers: Classic Patricia Highsmith. Los Angeles Times. Retrieved March 18, 2016.
- Schenkar, Joan (January 21, 2012). The Talented Miss Highsmith: The Secret Life and Serious Art of Patricia Highsmith Արխիվացված 2016-03-16 Wayback Machine. Joan Schenkar. Retrieved March 5, 2016.
- Schenkar, Joan (February 25, 2016). What Patricia Highsmith did for love: 'The Price of Salt' and the secrets behind 'Carol'. Los Angeles Times. Retrieved March 5, 2016.
- Shipley, Diane (April 1, 2014). Patricia Highsmith's criminal neglect. The Guardian. Retrieved March 5, 2016.
- Siegel, Ed (2004 թ․ հուլիսի 4). «In her novels, Patricia Highsmith compellingly charts gay sensibility». The Boston Globe. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
- Smith, Nathan (November 19, 2015). When Patricia Highsmith Offered Gay Readers a Hopeful Ending. The New Republic. Retrieved March 5, 2016.
- Tonkin, Boyd (December 7, 2015). 'Carol', Patricia Highsmith, and how gay literature found its voice in the 1950s. The Independent. Retrieved March 5, 2016.
- Գրքեր
- Harrison, Russell (September 1997). Patricia Highsmith (Twayne's United States Authors Series). Twayne Publishers. 1st ed., No. 683. 0805745661.
- Rzepka, Charles J.; Horsley, Lee (2010). A Companion to Crime Fiction. John Wiley & Sons. էջեր 6, 40–41, 84, 160–162, 193–194, 503–509. ISBN 9781444317923.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #11855087X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ http://id.loc.gov/authorities/names/n95118082.html
- ↑ http://www.nytimes.com/2003/08/31/books/review/31HARRIST.html
- ↑ http://lccn.loc.gov/54006048
- ↑ http://awards.omnimystery.com/mystery-awards-grand-prix.html
- ↑ https://www.babelio.com/prix/63/Humour-noir
- ↑ http://www.elisarolle.com/queerplaces/a-b-ce/Allela%20Cornell.html
- ↑ «Mary P Highsmith». FamilySearch. The Church of Jesus Christ of Latter-day Saints (From the United States Social Security Administration Death Master File).
- ↑ Мейсон Карри Режим гения. Распорядок дня великих людей = Daily Rituals How Artists Work. — М.: Альпина Паблишер, 2013. — 302 с. — ISBN 978-5-9614-4415-5
- ↑ «Mystery Girl | The Talented Mr. Ripley | Biz | News | Entertainment Weekly». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Andrew Wilson Introduction // Beautiful Shadow: A Life of Patricia Highsmith. — Bloomsbury USA. — ISBN 978-1408811191
- ↑ A passion that turned to poison
- ↑ «Patricia Highsmith». Wikipedia.
- ↑ Shore, Robert (2000 թ․ հունվարի 7). «The talented Ms Highsmith». The Guardian. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ Wilson, Andrew (2003 թ․ մայիսի 24). «Ripley's enduring allure». Telegraph.co.uk. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Highsmith, Patricia (1970). «Foreword». Eleven (1st ed.). William Heinemann Ltd. էջ xi. ISBN 043433510X.
- ↑ Литературный сетевой ресурс Litportal
- ↑ «Edgars Database». TheEdgars.com. Mystery Writers of America. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Books and Writers». booksandwriters.co.uk. Crime Writers' Association. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Le Prix Littéraire Lucien Barrière». Festival du Cinéma Américain de Deauville. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Patricia Highsmith. Internationales Biographisches Archiv 02/2005 от 15.01.2005
- ↑ Wright, Lance. «The Vuoden Johtolanka (Clue) Award». Omnimystery. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Berlins, Marcel (2008 թ․ ապրիլի 17). «The 50 Greatest Crime Writers, No 1: Patricia Highsmith». The Times. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Keating, H. R. F (1982 թ․ օգոստոսի 16). «Whodunit?: a guide to crime, suspense, and spy fiction». Windward – via Open WorldCat.
- ↑ Gross, Miriam, ed. (1977 թ․ օգոստոսի 16). «The World of Raymond Chandler». Weidenfeld and Nicolson – via catalog.loc.gov Library Catalog.
- ↑ Keating, H. R. F. (1987 թ․ օգոստոսի 16). «Crime and Mystery: The 100 best books». Xanadu – via The Open Library.
- ↑ Arn, Jackson (2015 թ․ նոյեմբերի 25). «Adaptation: Patricia Highsmith». Film Comment. Film Society of Lincoln Center. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ Nolan, Monica (Fall 2015). «Everyone Is Guilty: The Films of Patricia Highsmith» (PDF). Noir City. Film Noir Foundation. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Morris, Bill (2015 թ․ նոյեմբերի 25). «The Filmable Miss Highsmith». The Millions. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
- ↑ Berlinale. «Juries 1978». Internationale Filmfestspiele Berlin. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Dawson, Jill (2016). «The Crime Writer». Hodder & Stoughton. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
- ↑ Murray-Smith, Joanna (2015). «Switzerland». Dramatists Play Service. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
- ↑ Sydney Theatre Company (November–December 2014). «Switzerland». Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
- ↑ Peters, Fiona (2011). Anxiety and Evil in the Writings of Patricia Highsmith. Ashgate Publishing. էջեր 17–18. ISBN 9781409423348.
- ↑ Hillerman, Tony; Herbert, Rosemary, eds. (2005). A New Omnibus of Crime. Oxford University Press. էջ 194. ISBN 9780195182149.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատրիսիա Հայսմիթի ձեռագրերը – Swiss Literary Archives. Swiss National Library, 2006.
- Պատրիսիա Հայսմիթ – Շվեյցարիայի ազգային գրադարանի ցուցադրությունը. March–September 2006, Swiss National Library, March 13, 2006.
- Պատրիսիա Հայսմիթ. լուսանկարներ ցուցահանդեսից. Swiss Literary Archives, Swiss National Library, December 1, 2006. (archive)
- Choose Your Highsmith (The Patricia Highsmith Recommendation Engine). W. W. Norton & Company.
- Patricia Highsmith First Edition Book Cover Gallery (UK publishers). Existential Ennui, 2013.
- Patricia Highsmith gallery by René Burri, Magnum Photos, 1988.
- Կենսագրություն
- Պատրիսիա Հայսմիթի գրքերը «Ալդեբարան»-ում Արխիվացված 2007-01-25 Wayback Machine
- Ֆիլմեր՝ Հայսմիթի ստեղծագործությունների հիման վրա՝ IMDb.com-ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիսիա Հայսմիթ» հոդվածին։ |
|
- Հունվարի 19 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Փետրվարի 4 մահեր
- 1995 մահեր
- Շվեյցարիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի պատմվածքագիրներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Ամերիկացի արձակագիրներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- Ամերիկացի սցենարիստներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Թոքի քաղցկեղից մահացածներ
- ԼԳԲՏ վիպասաններ
- Լեսբուհի գրողներ