Միստր Ռիփլին ջրի տակ
| Միստր Ռիփլին ջրի տակ | |
|---|---|
| Տեսակ | գրավոր աշխատություն |
| Ժանր | հոգեբանական թրիլեր, վեպ-թրիլլեր և քրեական գրականություն |
| Հեղինակ | Պատրիսիա Հայսմիթ |
| Երկիր | |
| Բնագիր լեզու | ամերիկյան անգլերեն |
| Կերպարներ | Թոմ Ռիփլի |
| Հրատարակչություն | Bloomsbury Publishing և Alfred A. Knopf |
| Հրատարակվել է | հոկտեմբերի 3, 1991 |
| Շարք | Tom Ripley series? |
| Նախորդ | The Boy Who Followed Ripley? |
«Միստր Ռիփլին ջրի տակ» (անգլ.՝ Ripley Under Water), ամերիկացի գրող Պատրիսիա Հայսմիթի թրիլերի տարրերով դետեկտիվ վեպը, որն առաջին անգամ լույս է տեսել 1991 թվականին։ Հինգերորդ և վերջին շարքը՝ Թոմ Ռիփլիի արկածների մասին հինգերորդ և վերջին շարքը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռանալով հանցավոր գործունեությունից՝ Թոմը անցկացնում է իր անհոգ կյանքը՝ Ֆոնտենբլոյի հարևանությամբ գտնվող իր շքեղ տանը, գեղեցկուհի կնոջ՝ Էլոիզայի հետ, խնամելով այգին և կլավեսին նվագելով։ Սակայն, ամեն ինչ փոխվում է, երբ Թոմը հանդիպում է ամերիկացի Դևիդ Պրիտչարդին և նրա կնոջը՝ Ջենիսին։ Պրիտչարդը հետաքրքրված է Ռիփլիի բուռն անցյալով՝ կապված արվեստի կոլեկցիոներ Թոմաս Մուրչինսոնի անհետացման հետ, որին սպանել էր Թոմը մի քանի տարի առաջ։
Պրիտչարդը սկսում է հետապնդել Թոմին նույնիսկ Թանգիեր կատարած իր ճանապարհորդության ժամանակ՝ հասկացնելով, որ ինքը տեղյակ է Թոմի անցյալի մասին։ Ռիփլին հանդիպելով Դևիդին Տանժերի մի բարում, ծեծում է հետապնդողին։ Սպառնալիքն առավել ակնհայտ է դառնում այն ժամանակ, երբ Ֆրանսիայում Պրիտչարդը սկսում է Մուրչինսոնի մարմնի որոնումները։ Նա հայտնում է ոստիկանույթունաը իր բացահայտման մասին, բայց Թոմը վերցնում է անգլուխ դիակը՝ նախքան ոստիկանության ժամանումը։ Նույն գիշեր, Թոմը մնացորդները նետում է Պրիտչարդի տան մոտակայքում գտնվող լճակ։ Լսելով ձայնը, Պրիտչադը փողոց է դուրս գալիս ձայնի պատճառը գտնելու համար։ Դևվիդը և Ջենիսը հայտնվում են լողավազանում և զոհվում դժբախտ պատահարի հետևանքով։ Ռիփլին նորից հաղթանակում է. Նա մաքրում է Մյորչինսոնին տանող բոլոր հետքերը։
Հարմարեցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009 թվականին BBC Radio-ի կողմից ստեղծվել է ռադիոներկայացում։ Յան Հարթը մարմնավորել է Թոմին, Հելեն Լոնգվորթը՝ Էլոիզին, Ուիլյամ Հոփը՝ Դևիդ Պրիտչարդին, Ջենիս Ասուկան՝ Ջենիս Պրիտչարդին և Քերոլին Գատրին՝ տիկին Անեթին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միստր Ռիփլին ջրի տակ FantasticFiction կայքում
| ||||||