Շերեմետևո
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շերեմետևո (այլ կիրառումներ)
Միջազգային օդանավակայան Շերեմետևո
| |||
|---|---|---|---|
| IATA: УУЕЕ (UUEE) – ԻԿԱՕ: SVO | |||
| Ամփոփում | |||
| Օդակայանի տեսակ | Քաղաքացիական | ||
| Ծառայում է | Մոսկվա | ||
| Տեղագրություն | |||
| Մակերես | 192 մ | ||
| Տեղական ժամանակ | UTC +3 | ||
| Աշխատանքի ժամերը | շուրջօրյա | ||
| Կայք | |||
| Թռիչքի ուղի | |||
| Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
| ֆտ | մ | ||
| 07R/25L | 3700х60 | Ցեմենտ, բետոն | |
| 07L/25R | 3550x60 | Ցեմենտ, բետոն | |
| Վիճակագրություն (2014) | |||
| Ուղևորներ- (մարդ/տարեթիվ) |
|||
| Վիճակագրություն[1]։ | |||
«Շերեմետևո» միջազգային օդանավակայան (IATA: SVO, ICAO: UUEE) (ռուս.՝ Международный аэропорт Шереме́тьево), միջազգային օդանավակայան, Մոսկվայի և Մոսկվայի մարզի երեք հիմնական օդանավակայաններից մեկը, Ռուսաստանում երկրորդն է ուղևորահոսքի ծավալով (Դոմոդեդովոյից հետո), ինչպես նաև մտնում է Եվրոպայի 20 խոշորագույն օդանավակայանների մեջ։ Պաշտոնական անվանումն է «Մոսկվա (Շերեմետևո)»[2]։ Օդանավակայանի գլխավոր օպերատորի անվանումն է՝ ԲԲԸ «Միջազգային օդանավակայան Շերեմետևո»։
Գտնվում է Մոսկվայից հյուսիս-արևմուտք, Մոսկվայի մարզի Խիմկի քաղաքային օկրուգի տարածքում, Խիմկի և Լոբնյա քաղաքների միջև[3][4]։ Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհից Լենինգրադյան մայրուղով մինչև A, B, C տերմինալները հեռավորությունը կազմում է 13 կմ, մինչև D, E և F տերմինալները՝ 9 կմ։ «Միջազգային օդանավակայան Շերեմետևո» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է Միխայիլ Վասիլենկոն (2005 թվականի մայիսի 12-ից)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե օդանավակայանը կառուցվել է որպես Խորհրդային բանակի Ռազմա-օդային ուժերի գլխավոր օդանավակայան։ 1953 թվականի սեպտեմբերի 1-ին ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը կարգադրել է Չաշնիկովո բնակավայրի տարածքում կառուցել Ռազմա-օդային ուժերի Կենտրոնական օդանավակայան։
Օդանավակայանը ի սկզբանե անվանվել է «Շերեմետևսկի» ոչ հեռու գտնվող երկու օբյեկտների՝ Շերեմետևսկի բնակավայրի և Սավյոլովսկու երկաթուղային գծի համանուն կայարանի ուղղությամբ։
1957 թվականին շահագործման է հանձնվել թռիչքուղին, հիմնական և կապող վազքուղիները, երեք պլատֆորմ ինքնաթիռների կայանման համար, կառավարման Կենտրոնական կետի շենքը։
1959 թվականին օդանավակայանը ԽՍՀՄ Պաշտպանության նախարարությունից փոխանցվել է քաղաքացիական ավիացիային։ Միջազգային օդանավակայան Շերեմետևի բացման պաշտոնական ամսաթիվը համարվում է 1959 թվականի օգոստոսի 11-ը։ Այդ օրը հիմնարկության ծառայությունները առաջին անգամ սպասարկում էին Ту-104 ինքնաթիռները, որոնք ուղևորներին տեղափոխեցին Լենինգրադ քաղաքից։
Տեխնիկական տվյալները
[խմբագրել | խմբագրել կոդը]Շերեմետևո օդանավակայանը առաջին կարգի է և ունակ է ընդունել ցանկացած տիպի օդանավեր՝ ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան արտադրության։ 2011 թվականին Շերեմետևոյում բացվել է Օդանավակայանի կառավարման կենտրոն[5]։ Օդանավակայանի կառավարման կենտրոնը՝ ռազմավարական նախագիծ է, որը թույլ է տալիս կառավարել բիզնես-գործընթացները, օպերատիվորեն համակարգել օդանավերը սպասարկող բոլոր մասնակիցների համատեղ աշխատանքը, ինչպես նաև վերահսկել և վերլուծել իրավիճակը Շերեմետևի տարածքում իրական ժամանակի ռեժիմում։
Տերմինալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի մարտի դրությամբ Շերեմետևոյում գործում են հինգ մարդատար տերմինալներ՝ Տերմինալ A (SVO-A), Տերմինալ B (SVO-В) դադարեցրել է իր աշխատանքը և պատրաստվում է քանդման, Տերմինալ C (SVO-С), Տերմինալ D (SVO-D), Տերմինալ E (SVO-E) և Տերմինալ F (SVO-F)։
Ուղղություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունիսին Շերեմետևո միջազգային օդանավակայանը չվերթներ է իրականացրել հետևյալ երկրներում[6]՝
| Ավիաընկերություններ | Ուղղություններ | Տերմինալ |
|---|---|---|
| Լյուբլյանա | F | |
| Վիեննա | C | |
| Աստանա | E | |
| Պեկին | F | |
| Փարիզ | E | |
| Մալթա | F | |
| Քիշնև | E | |
| Բելգրադ | F | |
| Ռիգա | E | |
| Միլան | D | |
| Սոֆիա | C | |
| Պրահա | F | |
| Նյու Յորք | F | |
| Տալլին | D | |
| Ամստերդամ | F | |
| Թեհրան | D | |
| Սեուլ | E | |
| Վարշավա | D | |
| Անկարա | E | |
| Երևան | E | |
| Թբիլիսի | F | |
| Ստամբուլ | D | |
| Բարսելոնա | E | |
| Վորոնեժ | F | |
| Անապա | C | |
| Սոչի | E | |
| Կրասնոդար | E | |
| Դոնի Ռոստով | F | |
| Եկատերինբուրգ | F | |
| Սամարա | E |
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| տարի | 1990 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 |
| Ուղևորները, մլն ուղևոր. | 11[7] | 15,066[8] | 14,764[9] | 19,330[10] | 22,555[11] | 26,188[12] | 29,256 | 31,561[13] |
Գործում է օդային բեռնափոխադրումների «Շերեմետևո-Կարգո» համալիրը, ավիացիոն բեռների և փոստի սպասարկմամբ զբաղվող ձեռնարկություն «Օդանավակայան Մոսկվա», «Ռուսպորտ» բեռնափոխադրումների համալիրի օպերատորը և այլն[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Шереметьево в 2013 году — признания и достижения: высокое качество, комфорт для всех, безбарьерная среда и лидер страны по международным перевозкам». SVO.aero. 2014 թ․ հունվարի 15. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Сборник аэронавигационной информации № 11. Европейская часть России. ЦАИ ГА, 2013.
- ↑ Аэропорт «Шереметьево» включили в состав Московской области
- ↑ Почтовый адрес аэропорта на официальном сайте
- ↑ Открылся Центр управления Шереметьево // «Российская газета», 27.12.2011
- ↑ «Сезонное расписание». SVO.aero. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Существующие состояние аэропортов московского авиационного узла и перспективы их развития до 2030 года.
- ↑ 30 крупнейших аэропортов России 2008
- ↑ 30 крупнейших аэропортов России 2009
- ↑ Шереметьево стал лидером в Европе по росту пассажиропотока
- ↑ Шереметьево обслужил 22 млн пассажиров
- ↑ Шереметьево обслужил 26 188 000 пассажиров при 90 % пунктуальности вылетов в 2012 году
- ↑ Пассажиропоток "Шереметьево" в 2014 году превысил 31,5 млн человек | РИА Новости
- ↑ РЕКОМЕНДАЦИИ ПО ПРОЕКТИРОВАНИЮ ВОКЗАЛОВ: «Рис. 16. Аэровокзал Москва-Домодедово (архитекторы Г. Елькин, Г. Крюков, В. Локшин)»