Royal Flight

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Royal Flight
ՕՏՄԱ
RL[1]
ՔԱՄԿ
ABG
Պայմանականչ
RoyalFlight/ABG
Հիմնադրվել է1992 թվականին (Աբական ավիա)
Գործունեության սկիզբ2014 թվականի հուլիսի 11-ին
ԿենտրոններAbakan International Airport?
Նավատորմ6
ԳլխամասԱբական, Ռուսաստան
ՂեկավարությունԲեսիկի Կվիրկվիյա (գլխավոր տնօրեն)
royalflight.ru

Royal Flight, ռուսական ավիաընկերություն, իրականացնում է չարտերային թռիչքներ։ Ավիաընկերության գրասենյակը գտնվում է Աբականում[2]։ Մինչև 2014 թվականի հուլիսի 11-ը ավիաընկերությունը հայտնի էր Աբական Ավիա անվանումով, և հիմնականում իրականացնում էր բեռնափոխադրումներ ներքին և միջազգային չվերթներով։ Ավիաընկերությունը հիմնադրվել է 1992 թվականին և սկսել է գործունեությունը 2014 թվականի հուլիսի 11-ից[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիաընկերությունը հիմնադրվել է 1992 թվականին Աբական Ավիա անվանմամբ, այնուհետև անվանումը փոխվել է՝ Royal Flight։ 1993 թվականի ավիաընկերությունը ստացավ վկայական, որով իրականացրեց իր առաջին թռիչքը։ Մինչև 2003 թվականը ավիաընկերությունը իրականացրել է բեռնափոխադրումներ Չինաստանից դեպի Ռուսաստան։ 2014 թվականին ավիաընկերությունը ստացել է նոր անվանում «Royal Flight», որը մինչ այժմ պահպանվել է։ Ավիաընկերությունը առաջինը շահագործել է Boeing 757-200 ինքնաթիռը։ 2014 թվականի մարտի 8-ին Դոմոդեդովո օդանավակայանից իրականացվել է իր առաջին թռիչքը դեպի՝ Մոսկվա - Ստամբուլ[3]։ 2015 թվականի մայիսի 25-ից ավիաընկերությունը իր չվերթները Դոմոդեդովո օդանավակայանից տեղափոխել է Շերեմետևո օդանավակայան։ Նոր օդանավակայանից ավիաընկերությունը թռիչքներ է իրականացրել դեպի՝ Պրահա, Ճապոնիա, Բարսելոնա, և Կրետե։ Ավիաընկերությունը չվերթները իրականցրել է E և F տերմինալներից։

Չվերթը[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի փետրվարին ավիաընկերության չվերթը բաղկացած էր հետևյալ ինքնաթիռներից[4]՝։

Ավիաընկերության չվերթը Royal Flight
Ինքնաթիիռի տեսակը Շահագործված Պատվերված Տեղերի քանակը Նշումներ
Y Ընդհանուր
Boeing 737-800 1 3 189 189 Կառաքվեն 2015-2016 թվականներին[5]
Boeing 757-200 5 - 224 224 Կվարձակալվեն
235 235
Ընդամենը 6 3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.iata.org/en/publications/directories/code-search/?airline.search=rl
  2. «Royal Flight - Деятельность компании». Royalflight.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
  3. 3,0 3,1 «Royal Flight - О компании». Royalflight.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
  4. «Royal-Flight Fleet Details and History» (անգլերեն). Planespotters.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
  5. «Авиакомпания Royal Flight получит первый Boeing 737NG». ATO.ru. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]