Քաղաքը գտնվում Հալեպի մարզի հյուսիսարևմտյան մասում՝ Թուրքիայի սահմանին մոտ։ Տեղակայված է ծովի մակարդակից 539 մ բարձրության վրա[1]։ Գտնվում է երկրի մայրաքաղաք Դամասկոսից 345 կմ հարավ-արևմուտք, իսկ մարզկենտրոն Հալեպից 45 կիլոմետր դեպի հյուսիս-արեւմուտք։ Մոտակա բնակավայրերն են Ազազը և Կատման՝ արևելքում, Աֆրինը՝ հարավում։
Ըստ 2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչություն կազմում է 2596 մարդ[2]։ Իսկ համանուն շրջանի բնակչություն իր 35 բնակավայրերով կազմում է 13,632 մարդ։ Ամենամոտ քաղաքացիական օդանավակայանը Հալեպի միջազգային օդանավակայանն է (Aleppo International Airport), որը գտնվում է Հալեպ քաղաքում։