Նոր տարվա օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր տարվա օր

Ամանօրյա հրավառություն Մեխիկոյում, 2013 թվական
Տեսակպետական տոն, New Year celebrations? և միջազգային օր
Ենթադաստոն
Ամսաթիվհունվարի 1
ՏոնումԱմանորյա խոստումներ, եկեղեցական ծառայություններ, շքերթներ, երեկույթներ, մարզական միջոցառումներ, հրավառություն[1]։
Անվանված էԱմանոր
Ի հիշատակԱմանոր
ՆախորդՆոր տարվա գիշեր
ԿապվածՆոր տարվա գիշեր, Հոգմանայ, Պարսկական ամանոր, Հնդկական ամանոր, Չինական ամանոր, Մուսուլմանական Ամանոր, Սուրբ ծնունդ և տոնական շրջան, Աստվածահայտնություն

Նոր տարվա օր, տոն, որը նշվում է աշխարհի շատ երկրներում հունվարի 1-ին՝ օրացույցային տարվա առաջին օրը՝ ըստ ժամանակակից Գրիգորյան օրացույցի։ Արևային օրացույցների մեծ մասը (օրինակ՝ Գրիգորյանը և Հուլյանը) տարին կանոնավոր կերպով սկսում են հյուսիսային ձմեռային արևադարձի օրը կամ նրան մոտ ժամանակում, մինչդեռ մշակույթներն ու կրոնները, որոնք հետևում են արևալուսնային կամ լուսնային օրացույցին, իրենց լուսնային նոր տարին նշում են արևային տարվա համեմատ ավելի քիչ ֆիքսված ժամանակում։

Նախաքրիստոնեական Հին Հռոմում, ըստ Հուլյան օրացույցի, այս օրը նվիրված էր դարպասների և բոլոր սկիզբների աստված Յանուսին, ում անունով էլ կոչվում է նաև Հունվար ամիսը։ Հռոմեական ժամանակներից մինչև 18-րդ դարի կեսերը Նոր տարին տարբեր փուլերում և քրիստոնեական Եվրոպայի տարբեր մասերում նշվում էր դեկտեմբերի 25-ին, մարտի 1-ին, մարտի 25-ին և Զատիկի շարժական տոնին[2][3][4]։

Հրավառություն Լոնդոնում 2014 թվականի Նոր տարվա առաջին օրվա ուղիղ կեսգիշերին:
Հրավառություն Հռոմում 2012 թվականի Նոր տարվա առաջին օրվա ուղիղ կեսգիշերին:

Ներկա ժամանակներում, երբ երկրների մեծամասնությունը օգտագործում է Գրիգորյան օրացույցը որպես իրենց քաղաքացիական օրացույց, Գրիգորյան օրացույցի հունվարի 1-ը աշխարհում ամենահայտնի պետական ​​տոներից մեկն է, որը հաճախ նշվում է Ամանորի գիշերվան հաջորդող կեսգիշերյա հրավառությամբ, երբ նոր տարին սկսվում է յուրաքանչյուր ժամային գոտում։ Ամանորյա օրվա մյուս համաշխարհային ավանդույթները ներառում են ամանորյա խոստումներ կայացնելը և ընկերներին ու ընտանիքի անդամներին զանգահարելը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին բաբելոնյան օրացույցը արեգակնային էր, և մոտավորապես մ.թ.ա. 2000 թվականին[5] գարնանային տոնը և Նոր տարին սկսեցին նշվել Նիսան ամսին, մոտավորապես մարտի գիշերահավասարի ժամանակ։ Վաղ հռոմեական օրացույցում մարտի 1-ը նշվում էր որպես տարվա առաջին օր[6]։ Օրացույցում ընդամենը 10 ամիս կար, որը սկսվում էր մարտ ամսից։ Այն, որ նոր տարին սկսվում էր մարտ ամսով, դեռևս արտացոլված է ամիսների որոշ անվանումներում։ Սեպտեմբերից մինչև դեկտեմբերը, Գրիգորյան օրացույցի իններորդից մինչև տասներկուերորդ ամիսները ի սկզբանե համարվում էին յոթերորդից տասներորդ ամիսները (Septem լատիներեն նշանակում է «յոթ», octo՝ «ութ», novem՝ «ինը» և decem՝ «տասը»)։ Հռոմեական դիցաբանությունը երկու նոր ամիսների՝ Յանուարիուսի և Ֆեբրուարիուսի հաստատումը սովորաբար վերագրում է իրենց երկրորդ թագավոր Նումային։ Դրանք առաջին անգամ տեղադրվեցին տարեվերջին, բայց ինչ-որ պահի փոխարենը սկսեցին համարվել առաջին երկու ամիսները[7]։

Հունվարի կալենդը (լատին․՝ Kalendae Ianuariae)՝ հունվար ամսվա սկիզբը, սկսեց նշվել որպես նոր տարի այն բանից հետո, երբ մ.թ.ա. 153 թվականին այն դարձավ նոր կոնսուլների երդմնակալության օրը՝ Հիսպանիայում ապստամբության արդյունքում, որը սկիզբ դրեց Կելտիբերյան երկրորդ պատերազմին։ Հռոմեացիները երկար ժամանակ թվագրել էին իրենց տարիները այս կոնսուլությունների միջոցով, և ոչ թե հաջորդաբար, և հունվարի կալենդներով նոր տարին սկսելը համապատասխանեցրեց այս թվագրությանը։ Այդուհանդերձ, մարտի նոր տարվա շուրջ մասնավոր և կրոնական տոնակատարությունները որոշ ժամանակ շարունակվել են, և հունվարի 1-ի նոր կարգավիճակի ժամկետների հարցում ոչ մի միաձայնություն չկար[8]։ Սակայն երբ Նոր տարին եկավ, այն դարձավ ընտանեկան հավաքույթների և տոնակատարությունների ժամանակ։ Մի շարք աղետներ, մասնավորապես, ներառյալ Մարկուս Աեմիլիուս Լեպիդուսի անհաջող ապստամբությունը մ.թ.ա. 78-ին, սնահավատություն հաստատեցին՝ թույլ չտալով, որ Հռոմի շուկայական օրերն ընկնեն հունվարյան կալենդների վրա, և պոնտիֆեքսները կիրառում են ինտերկալացիա՝ դրա առաջացումից խուսափելու համար[9][10]։

Նոր տարվա օրը ըստ հին Հուլյան օրացույցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեական աշխարհում հունվարի 1-ին ավանդաբար նշվում է Քրիստոսի թլփատության տոնը

Հուլյան օրացույցը, որն առաջարկել էր Հուլիոս Կեսարը մ.թ.ա. 46 թվականին, հռոմեական օրացույցի բարեփոխում էր։ Այն ուժի մեջ է մտել մ.թ.ա. 45 թվականի հունվարի 1-ին՝ հրամանագրով։ Օրացույցը դարձավ Հռոմեական կայսրության և հետագայում նաև Արևմտյան աշխարհի մեծ մասի գերակշռող օրացույցը ավելի քան 1600 տարի։ Համաձայն հռոմեական օրացույցի՝ տարին սկսվում էր հունվարի 1-ին և այս ժամանակը Հուլյան բարեփոխումներից հետո մնաց տարվա սկիզբ։ Սակայն, նույնիսկ այն բանից հետո, երբ տեղական օրացույցները համապատասխանեցվեցին Հուլյան օրացույցին, նոր տարին սկսվեց տարբեր ամսաթվերով։ Եգիպտոսում Ալեքսանդրյան օրացույցը սկսվել է օգոստոսի 29-ին (Ալեքսանդրյան նահանջ տարվանից հետո՝ օգոստոսի 30-ին)։ Տեղական մի քանի պրովինցիաների օրացույցները համաձայնեցվել են սկսել Օգոստոս կայսեր ծննդյան օրը՝ սեպտեմբերի 23-ին։ Ինդիկտիոնի պատճառով բյուզանդական տարին ըստ Հուլյան օրացույցի սկսվել է սեպտեմբերի 1-ին. այս ամսաթիվը դեռևս օգտագործվում է Արևելյան ուղղափառ եկեղեցում պատարագային տարվա սկզբի համար։

Տարբեր ժամանակներում և տարբեր վայրերում ողջ միջնադարյան քրիստոնեական Եվրոպայում Նոր տարին նշվում էր դեկտեմբերի 25-ին՝ ի պատիվ Հիսուսի ծննդյան, մարտի 1-ին հին հռոմեական ոճով, մարտի 25-ին՝ ի պատիվ Ավետման օրվա (Ավետման տոն, Հիսուսի բեղմնավորման ամսաթիվ) և Զատիկի շարժական տոնին[2][4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Mehra, Komal (2006). Festivals Of The World. Sterling Publishers. էջ 69. ISBN 978-1-8455-7574-8. «Եվրոպական շատ երկրներում, ինչպիսիք են Իտալիան, Պորտուգալիան և Նիդեռլանդները, ընտանիքները նոր տարին սկսում են եկեղեցական արարողություններին հաճախելով, այնուհետև զանգահարելով ընկերներին և հարազատներին։ Իտալացի երեխաները Ամանորի օրը նվերներ կամ գումար են ստանում։ Միացյալ Նահանգներում մարդիկ հաճախում են եկեղեցի, խնջույքներ կազմակերպում և զվարճանում այլ ձևերով։»
  2. 2,0 2,1 «New Year's Day: Julian and Gregorian Calendars». Sizes.com. 2004 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  3. Poole, Reginald L. (1921). The Beginning of the Year in the Middle Ages. Proceedings of the British Academy. Vol. X. London: British Academy. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին – via Hathi Trust.
  4. 4,0 4,1 Bond, John James (1875). Handy Book of Rules and Tables for Verifying Dates With the Christian Era Giving an Account of the Chief Eras and Systems Used by Various Nations...'. London: George Bell & Sons. էջ 91.
  5. Andrews, Evan (2012 թ․ դեկտեմբերի 31). «5 Ancient New Year's Celebrations». History News. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
  6. Brunner, Borgna. «A History of the New Year». Infoplease.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
  7. Forsythe, Gary (2012). Time in Roman Religion: One Thousand Years of Religious History. Routledge. էջ 14. ISBN 978-0-415-52217-5.
  8. Michels, A.K. The Calendar of the Roman Republic (Princeton, 1967), pp. 97–98.
  9. Macrobius, Book I, Ch. xiii, §17
  10. Kaster (2011), էջ. 163.