Նիկոլայ Դրոզդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Նիկոլաևիչ Դրոզդով
Nikolay Drozdov in Australia 2.jpg
Դրոզդովը Սիդնեյ քաղաքում, 2011 թվական
Ծնվել էհունիսի 20, 1937(1937-06-20)[1][2] (83 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[3]
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունռուս
Մասնագիտությունբնագետ, հեռուստահաղորդավար, լրագրող, կենդանաբան, համալսարանի պրոֆեսոր և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)MSU Faculty of Geography?[3]
Գործունեության ոլորտԿենսաաշխարհագրություն, Կենդանիների աշխարհագրություն և էկոլոգիա
ԱնդամակցությունQ97460931?
Ալմա մատերMSU Faculty of Geography? և Մոսկվայի պետական համալսարան[3]
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր[3]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարAnatoly Voronov?
ՊարգևներՔալինգի մրցանակ Պատվո շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Բարեկամության շքանշան UNESCO Albert Einstein medal?[3] Ռուսաստանի Դաշնության կառավարական մրցանակ Q21666897? և Q21634692?
Կայքниколайдроздов.рф
Nikolay Drozdov Վիքիպահեստում

Նիկոլայ Նիկոլաևիչ Դրոզդով (ռուս.՝ Никола́й Никола́евич Дроздо́в, հունիսի 20, 1937(1937-06-20)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), խորհրդային և ռուս գիտնական-կենդանաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, աշխարհագրական գիտությունների թեկնածու, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր, հասարակական գործիչ, հեռուստահաղորդավար և ռադիոհաղորդավար։ Սցենարիստ, գրող և լրագրող, գրել է բազմաթիվ հոդվածներ գիտական ամսագրերում, «Բյուրեղապակե կողմնացույց» ազգային մրցանակաբաշխության փորձագետ, «Ռուսական աշխարհագրական ընկերության» լրատվական խորհրդի անդամ, ճանապարհորդ, դերասան, նկարահանվել է ֆիլմերում և հնչյունավորել մուլտֆիլմեր, երգիչ, թողարկել է «Դուք լսե՞լ եք, թե ինչպես է Դրոզդովը երգում» ձայնասկավառակը։

1975 թվականից նա «Կենդանիների աշխարհում» հեռուստահաղորդման հաղորդավարն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլյա Դրազդովը իր մոր ձեռքերում է, ձախ կողմում պապն է՝ Սերգեյ Իվանովիչը, աջ կողմում՝ հայրը եղբոր՝ Սերգեյի հետ, 1940 թվական

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1937 թվականի հունիսի 20-ին Մոսկվայում, գիտնականների ընտանիքում․

  • Հայրը՝ Նիկոլայ Սերգեևիչ Դրոզդով (1902-1963), Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտի օրգանական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր։
  • Մայրը՝ Նադեժդա Պավլովնա Դրեյլինգ (1906-1993), աշխատել է Մոսկվայի 5-րդ քաղաքային հիվանդանոցում՝ որպես թերապևտ ակադեմիկոս Պավել Եվգենևիչ Լուկոմսկիի ղեկավարությամբ և հանդիսացել է նրա անփոխարինելի օգնականը[4]։

Մոր նախանախապապը` Իվան Ռոմանովիչը ֆան Դրիլենդին[5], ռուս ազնվական ընտանիքից էր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորելով դպրոցում՝ աշխատել է Ռյազանի մարզի Ռիբնովսկու շրջանի գործարանում։

Դպրոցից հետո սովորել է Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետում։

Նա աշխատել է հագուստի գործարանում, նախ որպես ուսանող, ապա վարպետանում է[6]։

1956-1957 թվականներին սովորել է Մոսկվայի Վլադիմիր Պոտյոմկինի անվան քաղաքային մանկավարժական ինստիտուտում։ Հետո երկրորդ կուրսից տեղափոխվել է Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետ։

1963 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի կենսաաշխարհագրության բաժինը և մինչև 1966 թվականը սովորել է ասպիրանտուրայում։

Գիտական և կրթական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին պաշտպանել է դիսերտացիա՝ «ԽՍՀՄ-ի չոր տարածքների մշակութային լանդշաֆտները և դրանց ավիֆաունան» թեմայով։ Այնուհետև աշխատել է Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի կենսաաշխարհագրության բաժնում` որպես կրտսեր գիտաշխատող, ապա որպես ավագ գիտաշխատող, 1979 թվականին՝ որպես դոցենտ, իսկ այժմ՝ պրոֆեսոր։ Նա կարդում է էկոլոգիայի, օրդիտոլոգիայի, բնության պահպանության, աշխարհի կենսաաշխարհագրության դասընթացները՝ մշտապես հանդես գալով դասախոսություններով։

1968 թվականին նա առաջին անգամ ելույթ է ունեցել «Կենդանիների աշխարհում» հայտնի հեռուստատեսային ծրագրում։ Այս ծրագրի ղեկավար Ալեքսանդր Զգրուդին նրան ծանոթացրել է Անդրեյ Բանիկովի հետ[7]։ Հետագայում նա դարձել է կենդանական «Սև մարգագետին» և «Ռիկի-Տիկի-Տավի» ֆիլմերի գիտական խորհրդատուն։ 1977 թվականից նա դարձել է «Կենդանիների աշխարհում» ծրագրի հաղորդավարը։

1971-1972 թվականներին Ավստրալիայի Ազգային համալսարանի կենդանաբանության ֆակուլտետում (Ավստրալիա, Կանբերա) անցել է 10 ամսվա գիտական պրակտիկա։ Նա ճանապարհորդում է Ավստրալիայի շատ շրջաններով և նկարագրում այդ ճանապարհորդությունը իր «Բումերանգի թռիչք» գրքում։

Դրոզդովը Զաիրում, 1975 թվական

1975 թվականին Կինշասայում (Զաիր) աշխատել է Խորհրդային պատվիրակության անդամ՝ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) XII գլխավոր ասամբլեայում։ Ընտրվել է ԲՊՄՄ-ի ազգային պարկերի հանձնաժողովի անդամ։ Նա այցելել է Զաիրայի արևելյան հատվածը, ինչպես նաև Վիրունգա լեռների և Քահուզի Բեգայի ազգային պարկերը։ ԽՍՀՄ-ի կենդանաբանների խմբում առաջին անգամ նրան հաջողվել է տեսնել լեռնային կամ արևելյան գորիլա։ «Բնություն» ամսագրում տպագրվել են ուղևորության մասին զեկույց և լուսանկարներ[8][9]։

Մասնակցել է ԽՍՀՄ տարածքով բազմաթիվ գիտական արշավների։

1979 թվականին նա բարձրացավ Էլբրուսի գագաթը։

1993 թվականից մինչև 1995 թվականը մասնակցել է ռուսական «Յամալ» շոգենավով և «Դիսկավեր» նավով արշավին։

1980 թվականին նա ՅՈՒՆԵՍԿՕ-ի աևշավախմբի անդամ էր, որը ԽՍՀՄ-ի գիտությունների ակադեմիայի «Կալիստո» նավով 4-ամսյա հետազոտություններ էր անում Ֆիջի, Տոնգա և Սամոա կղզիներում («Կղզու էկոհամակարգերի ռեսուրսների պահպանում և ռացիոնալ օգտագործում» նախագիծ)։

1989 թվականին նա ընդգրկվել է աշխարհի բոլոր բնապահպանների և բնապահպանական մասնագետների պատվավոր ցուցակում։

1992 թվականին Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքում բնապահպանական ֆիլմերի ամենամեծ կինոփառատոնում արժանացել է «Ոսկե պանդա» («Կանաչ օսկար»), «Հատուկ նվաճման համար» մրցանակների։

1995 թվականին դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դափնեկիր՝ 1944 թվականին ստանալով Քալինգի մրցանակ։ Ստացել է նաև Ալբերտ Էնշտեյնի արծաթե մեդալ[10]։

1994 թվականին դարձել է Միջազգային հետազոտողների ակումբի, իսկ Նյու-Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ 1995 թվականին։

2002 թվականին Միջազգային արշավախմբի հետ միասին այցելել է Հյուսիսային բևեռ և մեկ շաբաթ անցկացրել է «Բարնեո» ճամբարում։

2000 թվականին կենսաբանական գիտությունների դոկտորի կոչման համար պաշտպանել է «Երկրի չորային շրջաններում կենդանական աշխարհի և կենսաբանական բազմազանության պահպանության մասին» թեմայով դիսերտացիան։

2001 թվականին դարձել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ։

2002 թվականին դարձավ Ռուսաստանի էկոլոգիական ակադեմիայի լիիրավ անդամ։

Հանրային աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևաստոպոլում՝ «Միասին» XII միջազգային կինոփառատոնում, 2011 թվական
  • Ակտիվորեն մասնակացում էր կենդանիների պաշտպանության և նրանց բնակավայրերի պահպանության համար կատարվող գործողություններին։ Տարիներ շարունակ արդյունավետ համագործակցում է տեղական և միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ[11][12]։
  • Աջակցում է այն կազմակերպություններին և անհատներին, որոնք նպաստում են բնության պահպանմանը[13]։ Նա մասնակցել է Խիմկի շրջանում պահպանվող անտառների անտառահատման դեմ բողոքներին։
  • Հավանություն է տալիս Ռուսաստանին Ղրիմի միացմանը[11][14]։
  • Լավ հարաբերություններ է ունեցել Ռուս Ուղղափառ եկեղեցու ղեկավարի հետ[15]։
  • 2002 թվականին «Բյուրեղապակե կողմնացույց» ազգային մրցանակաբաշխության փորձագետ էր։

Աշխատանք հեռուստատեսությունում և ռադիոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականից նա վարում է «Կենդանիների աշխարհում» ծրագիրը։

1996 թվականին Դրոզդովը ընտրվել է Ռուսաստանի Հեռուստատեսության ակադեմիայի անդամ։ Նույն թվականին «Կենդանիների աշխարհում» ծրագիրն արժանացել է «ՏԵՖԻ» մրցանակին՝ որպես «Լավագույն լուսավորական ծրագիր»[16]։

1996-1998 թվականներին եղել է ՄԱԿ-ի Գերագույն խորհրդատվական խորհրդի անդամ։

1988 թվականին բնության Համաշխարհային պահպանման հիմնադրամի կողմից պարգևատրվել է պատվավոր դիպլոմով՝ « Ռուսաստանում և ամբողջ աշխարհում բնության պահպանության գործում ունեցած ավանդի համար»։

Նա բնության և կենդանիների վերաբերյալ շատ հեռուստատեսային ֆիլմերի, տեսաֆիլմերի հեղինակ և համահեղինակ է՝ «Կարմիր գրքի էջեր», «Հազվագյուտ կենդանիներ», «Կենսոլորտի ստանդարտներ» (հանձնարարված ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից) և այլն։

Թարգմանել և հնչունավորել է BBC-ի ֆիլմերը՝ «Վայրի բնություն» շարքից։ Ամենամեծ աշխատանքը՝ «Ռուսական արջի թագավորությունը» (1988-1992) հեռուստատեսային ֆիլմը, նա ստեղծել է BBC-ի պատմության բաժնի հետ միասին։

Դրոզդով, 2010 թվական

Նա դարձել է Մեծ Բրիտանիայի և Իտալիայի կենդանիների և բնության մասին գիտական ֆիլմերի և հեռուստատեսային փառատոների ժյուրիի անդամ։

2003 և 2004 թվականներին մասնակցել է «Վերջին հերոսը» շոուին (չորրորդ և հինգերորդ եթերաշրջաններ)։

2008 թվականին դարձել է «Գիտության խորհրդանիշ» մեդալակիր։

2006 թվականին նկարահանվեց Նիկաս Սաֆրոնովի «Ռուբլովկա։ Live» սերիալում։

2008 թվականին «Առաջին ալիք»-ով վարեց «Մարդկային աշխարհում» ծրագիրը, որը երկար չտևեց, քանի որ առաջացրեց շատ բացասական զգացմունքներ և քննադատություններ[17][18]։

2014 թվականին նա «Մանկական ռադիո»-ում վարել է «Անտառի այբուբեն» ծրագիրը, որտեղ նա կարդացել է Նիկոլայ Սլադկովի բնության մասին պատմությունները[19]։

2014 թվականին դարձել է Սոյուզի (ՈՒՀԱ-ի խումբ) անդամ։

Դերերը ֆիլմերում և հեռուստասերիալներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմերի կրկնօրինակում և հնչունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դուք լսե՞լ եք, թե ինչպես է Դրոզդովը երգում» (2005)

Մասնակցությունը գովազդներում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վայրի բնության աշխարհում» հանրագիտարանի գովազդ (2012): Կենդանիների «Գեղարվեստական կերակրատեսակներ» գովազդ (2014)[22]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ կարգի շքանշան (2011)[23]
  • Ակադեմիկոս Վլադիմիր Ուտկինի անվան արծաթե մեդալ (2003), «Մոսկվայում Ռյազանի համայնքի ստեղծման և Ռյազանի տարածաշրջանի զարգացման շահագրգիռ գործունեության մեջ մեծ ներդրման համար»
  • Բարեկամության շքանշան
  • Պատվո շքանշան[24] (2006)
  • Սառը զենք մրցանակ, սպայի դաշույն[25]
  • Քալինգի մրցանակ (ՅՈՒՆԵՍԿՕ), գիտության տարածման համար
  • Ալբերտ Էյնշտեյնի անվան մեդալ (ՅՈՒՆԵՍԿՕ)
  • Բնության Համաշխարհային պահպանման հիմնադրամի պատվավոր դիպլոմ՝ « Ռուսաստանում և ամբողջ աշխարհում բնության պահպանության գործում ունեցած ավանդի համար»։
  • Ռյազանի շրջանի պատվավոր քաղաքացի (2007), «Ռյազանի տարածաշրջանի հոգևոր-մշակութային և կրթական զարգացման խնդիրների լուծման գործում նշանակալի ներդրման համար»[26]
  • Ռուսական աշխարհագրական ընկերության Մեծ Կոնստանդինի մեդալը (առաջին անգամ 80 տարով փոխանցվել է որպես հիշարժան հուշանվեր, առանց մրցանակի կարգավիճակի)[27]
  • Սուրբ Մակարոսի 2-րդ աստիճանի շքանշան (2012)[28]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը` Տատյանա Պետրովնա Դրոզդովան, աշխատում է որպես մանկավարժ Մոսկվայի մանկապատանեկան պալատում։
  • Դուստրեր․ Նադեժդան կենսաբան է, 1997-1998 թվականներին «Մոսկովիա» հեռուստաընկերության «Շատ հեռու արվարձաններ» ծրագրի հաղորդավարն է, իսկ Ելենան անասնաբույժ է[29][30][31]։
  • Ֆիլարետ՝ Դրոզդովի թոռը[6]։

«Մենք արդեն 30 տարի միասին ենք, մեծացրել ենք մեր երկու աղջիկներին՝ Նադյային և Լենային։ Ես երկար ժամանակ չէի ամուսնացել, և բոլորն ինձ ասացին. «Կոլյա, հավանաբար, կին կբերես արշավանքից` Ամերիկայից կամ Թաիլանդից»։ Իսկ նա ընդամենը երկու հարկ ցածր էր ապրում։ Ես յոթերորդում էի, Տանյան՝ հինգերորդում։ Հանդիպեցինք վերելակում։ Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ ապրել առանց նրա։ Ինձ թվում է, մարդ առանց ընտանիք նույն է, ինչպես մրջնաբույնն առանց մրջյունի։ Անհանգիստ և միայնակ․․․»,− պատմում է Նիկոլայ Դրոզդովը (Գորդոնի բուլվար թիվ 26 (218), 2009 թվականի հունիսի 30

Նա սիրում է կատարել հին ռուսական ժողովրդական երգեր, ռոմանսներ և ժամանակակից երգեր։ 1990-ական թվականներին նա թողարկել է «Կենդանիների աշխարհում» երաժշտական տեսահոլովակը։ 2005 թվականին նա թողարկել է ձայնասկավառակ՝ իր սիրելի երգերով։ Նա Ռուսաստանի Դաշնության (Բուրյաթիա, Կամչատկա) հետաքրքիր վայրերի վերաբերյալ մի շարք գրքերի գիտական խմբագիր է։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է շուրջ 200 գիտական ու գիտահանրամատչելի հոդվածների, ավելի քան 20 մենագրությունների, դասագրքերի և ձեռնարկների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 https://xn--80aefaodigjrnecy.xn--p1ai/
  4. Николай Николаевич Дроздов / Nikolay Drozdov
  5. Труд, 29.11.2007
  6. 6,0 6,1 Труд, 29.11.2007.
  7. Пивоварова Е. П.Воспоминания Банникова Андрея Григорьевича Современные проблемы зоологии, экологии и охраны природы // Материалы чтений и науч. конф., посвящ. памяти проф. Андрея Григорьевича Банникова, и 100-летию со дня его рождения. Москва — 24 апреля 2015 г. — М,: Сельскохозяйственные технологии, 2015. С. 43-45.
  8. Банников А. Г, Второв П. П., Дроздов Н. Н. В национальном парке Вирунга // Природа. 1976. № 8. C. 108—120.
  9. Второв П. П., Дроздов Н. Н. Кахузи-Бьега — обитель гориллы // Природа. 1976. № 10. C. 112—123.
  10. Annual Report 1995 (англ.) (PDF). ЮНЕСКО. Проверено 23 июня 2012. Архивировано 25 июня 2012 года.
  11. 11,0 11,1 Дроздов Н. Н. Обращение к Президенту РФ В.В. Путину во время встречи с членами Общественной палаты. terra-viva.ru (2014). Проверено 22 декабря 2014.
  12. 20 000 деревьев высажено в Жулебинском парке. skyleaftv.com (2014). Проверено 22 декабря 2014.
  13. Радио свободы, Час прессы: Дроздов голосует за Путина, потому что тот спасает тигров
  14. Правление СП России — Федеральному собранию РФ, Президенту РФ В. В. Путину. rospisatel.ru (6 марта 2014). Проверено 22 декабря 2014.
  15. Земскова Н. Николай Дроздов: через созерцание природы к познанию Бога. «Православный Симбирск», № 14 (358). pravoslavie.ru (24 июля 2013). Проверено 22 декабря 2014.
  16. Победители конкурса "ТЭФИ-1996". Академия российского телевидения. Проверено 23 июня 2012. Архивировано 24 июня 2012 года.
  17. Как остаться Дроздовым «В мире людей?»
  18. Про уродов и людей - Новости Санкт-Петербурга - Фонтанка.Ру. Проверено 29 марта 2013. Архивировано 3 апреля 2013 года.
  19. Азбука леса. deti.fm; archive.org (2014). — «Рассказы детского писателя-натуралиста Николая Сладкова, из которых состоит «Азбука леса», в исполнении известного знатока природы Николая Дроздова можно услышать только на Детском радио.». Проверено 25 августа 2014. Архивировано 25 августа 2014 года.
  20. Николай Дроздов принял участие в озвучке нашего нового проекта (en-US), BOBAKA — это digital-агентство со специализацией на детской аудитории и детских брендах, оператор медийных проектов с миллионной аудиторией, а также разработчик и издатель мобильных игр и детских приложений. (10 февраля 2015). Проверено 22 мая 2017.
  21. Меньшов, Аронова и Дроздов озвучили героев «Зверополиса». www.kinometro.ru. Проверено 4 марта 2016.
  22. Николай Дроздов реомендует. derlak.ru (2014).
  23. Указ Президента Российской Федерации от 16 ноября 2011 года № 1492
  24. Указ Президента Российской Федерации от 27 ноября 2006 года № 1316
  25. Мария Олькина. «Лучших граждан России» вооружили кортиками // «Коммерсантъ С.-Петербург» N 84/П (3415) от 15.05.2006
  26. Почётные граждане Рязанской области — Дроздов Николай Николаевич
  27. Вести. Ru: Николай Дроздов удостоен высшей награды Русского географического общества В статье дословно сказано: «Председатель Правительства РФ Владимир Путин вручил памятные медали и дипломы Русского географического общества. Золотой Константиновской медали удостоен известный телеведущий Николай Дроздов». (Проверено 27 декабря 2010)
  28. Патриаршее поздравление доктору биологических наук, профессору Н. Н. Дроздову с 75-летием
  29. Николай Николаевич Дроздов / Nikolay Drozdov
  30. Николай ДРОЗДОВ: «Я мечтал стать кентавром…» — akazak.ru
  31. Николай Дроздов — царь зверей

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]