Կենդանիների աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխարհի քարտեզը կենդանական աշխարհում

Կենդանիների աշխարհագրություն, կենդանաբանության և ֆիզիկական աշխարհագրության բաժին, որն ուսումնասիրում է կենդանիների աշխարհագրական տարածումը անցյալ և ներկա ժամանակներում, տարածման պատճառներն ու օրինաչափությունները։ Կապված է կենդանաբանության, կարգաբանության, բույսերի աշխարհագրության, հնէաբաnության, էկոլոգիայի, լանդշաֆտագիտության, հնէաշխարհագրության, պատմական երկրաբանության, ազգագրության և գիտության այլ ճյուղերի հետ։ Կենդանիների աշխարհագրություն հասկացությունը հետագա զարգացում ստացավ Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը» աշխատության հրատարակումից հետո (1859Ռուսաստանում կենդանիների աշխարհագրական տարածման հարցերով զբաղվել են Պ. Պալասը, Կարլ Էռնստ ֆոն Բեր, Ա. Միդենդորֆը և ուրիշներ։

Հիմնական հասկացություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հասկացություններն են արեալը, կենդանական աշխարհը (ֆաունան) և էկոլոգիական խմբավորումները (կենսացենոզները), մեթոդը՝ քարտեզագրումը (կենդանաբանական քարտեզների ստեղծումը)։ Քարտեզի վրա նշվում են տվյալ տեսակի տարածման վայրերը, որոնք արտահայտում են այդ տեսակի արեալը։ Տեսակի անհատները չեն զբաղեցնում արեալի ամբողջ տարածքը, այլ բնակվումեն կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ունեցող կացավայրերում։ Անհրաժեշտ պայմաններից որևէ մեկի փուիոխության դեպքում հաճախ առաջանում է տեսակի տարաբնակեցում։

Յուրաքանչյուր տարածքի կենդանական աշխարհում (ֆաունայում) տարբերում են տեսակների մի քանի կատեգորիա։ Այն տեսակները, որոնք հանդիպում են միայն տվյալ վայրում, կոչվում են էնդեմիկներ։ Վերջիններս բաժանվում են 2 խմբի՝ ավտոխտոն-ներ, որոնք առաջացել են տվյալ վայրում, և ներգաղթողներ, որոնք տեղափոխվել ենհարևան վայրերից։ Օրինակ, Կովկասի համար կովկասյան լեռնային մայրահավը ավտոխտոն է, իսկ ձին՝ ներգաղթող։

Կենդանիներ

Կենդանիների աշխարհագրական տարածման վրա որոշակի ազդեցություն ունի մարդու գործունեությունը։ Տեղի է ունենում որոշ տեսակների ուղղակի ոչնչացում (օրինակ ամերիկյան բիզոնը, թափառաշրջիկ աղավնին), կողմնակի ճանապարհներով (տափաստանի հերկում, անտառահատում, ճահիճների չորացում և այլն) որոշ տեսակների տարաբնակեցում։

Հայաստանի կենդանիների աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին 50-100 տարվա ընթացքում Հայաստանի տարածքից անհետացել են ազնիվ եղջերուն, անդրկովկասյան փասիանը։ Անհետացման վտանգի տակ են վայրի ոչխարը, այծը, մոխրագույն կռունկը, մանուլը։ Միաժամանակ ներմուծվել են կովկասյան ազնիվ եղջերուն, վայրի խոզը, ճահճակուղբը։ Արհեստական պայմաններում բազմանում են սև արծաթափայլ աղվեսը, կզաքիսը։ Կենդանիների աշխարհագրության համար կարևոր նշանակություն ունի էվոլյուցիոն տեսության զարգացման և տեսակագոյացման գործոնների ու ուղիների ուսումնասիրման համար։ Կենդանիների և բույսերի բնական տարածվածությունը օրգանական աշխարհի էվոլյուցիոն տեսության ընդհանուր ապացույցներից մեկն է։ Մայր ցամաքից հեռու գտնվող կղզիներում բացակայում են երկկենցաղներն ու կաթնասունները։ Նույն կղզիներում շատ ենթռչունների չթռչող տեսակները։ Դա հետևանք է այն բանի, որ կաթնասունների բացակայության պայմաններում թռչունների նախնիների թևերը ենթարկվել ենետզարգացման (ռեդուկցիայի)։ Աշխարհագրական տեսակ գոյացումը, կապված պոպուլյացիաների տարածքային մեկուսացման հետ, համարվում է տեսակ գոյացման կարևոր ուղղություններից մեկը։ Կենդանիների աշխարհագրության կարևոր նշանակություն ունի որսորդական տնտեսության, ձկնորսության, գյուղատնտեսության և անտառատնտեսության վնասատուների քանակի կանոնավորման, այլ կիրառական հարցեր լուծելու համար։

Հայաստանում կենդանիների աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի կենդանական աշխարհի ուսումնասիրությունն ունի ավելի քան 200 տարվա պատմություն, սակայն կենդանաբանական սիստեմատիկ հետազոտություններ կատարվել են սովետական շրջանում։ Անդրկովկասի և Հայաստանի կենդանիների աշխարհագրության բնագավառում կարևոր աշխատանքներ են կատարել Կ. Մատունինը, Բ. Կուզնեցովը, Ա. Մարկիսովը, Մ. Դալը։ Հայաստանի ֆաունայի և ֆլորայի ուսումնասիրության հիմնադիրը Ա. Շելկովնիկովն է։ 1967 թվականից ԽՍՀՄ-ում լույս է տեսնում «Կենսաաշխարհագրություն» ամսագիրը։ Կենդանիների աշխարհագրությյան դասընթացը կարդում են համալսարանների եմ մանկավարժական ինստիտուտների կենսաբանական և աշխարհագրական ֆակուլտետներում։ Հայաստանումում կենդանաբանական աշխարհի ուսումնասիրությամբ զբաղվում է ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дарлингтон Ф. Зоогеография, пер. с англ. — М., 1966.
  • Лопатин И. К. Зоогеография. — Мн.։ Вышэйшая школа, 1989.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Biology 413։ A course outline and collection of Web resources by Dr. Taylor, UBC
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 365