Կարլ Էռնստ ֆոն Բեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարլ Էռնստ ֆոն Բեր
գերմ.՝ Karl Ernst von Baer
Voyages de la Commission scientifique du Nord, en Scandinavie, en Laponie, au Spitzberg et aux Feröe - no-nb digibok 2009040211001-118.jpg
Ծնվել էփետրվարի 17, 1792(1792-02-17)[1][2][3][4]
Պիիբե, Ռակե, Լյաենե-Վիրումաա, Էստոնիայի Հանրապետություն
Մահացել էնոյեմբերի 16, 1876(1876-11-16)[2] (84 տարեկանում)
Տարտու, Լիֆլանդական գուբերնիա, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանRaadi cemetery
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Ազգությունէստոնացի (Estländer)[5][6][7]
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, մարդաբան, կենդանաբան, բժիշկ, կենսաբան, միջատաբան, պրոֆեսոր, բուսաբան և Հողասեփականություն
Հաստատություն(ներ)Դորպատի կայսերական համալսարան, Քյոնիքսբերգի համալսարան, Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիա, Ռուսաստանի աշխարհագրական միություն
Գործունեության ոլորտՄարդաբանություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
Ալմա մատերԴորպատի կայսերական համալսարան և Վյուրցբուրգի համալսարան
Տիրապետում է լեզուներինլատիներեն և ռուսերեն[2]
Եղել է գիտական ղեկավարQ22918827?
Ինչով է հայտնիՍաղմնաբանության հիմնադիր, Ռուսաստանի եվրոպական հատվածը և Սկանդինավիան ուսումնասիրող
ՊարգևներԿոպլիի մեդալ[8] Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան Կոնստանտինովյան շքանշան Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ և Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ
Երեխա(ներ)Կառլ Յուլիուս Ֆրիդրիխ ֆոն Բեր և Ալեքսանդր Անդրեաս Էրնստ ֆոն Բեր
ՀայրJohann Magnus von Baer?
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Baer
Karl Ernst von Baer Վիքիպահեստում

Կարլ Էռնստ ֆոն Բեր (գերմ.՝ Karl Ernst Ritter von Baer, Edler von Huthorn), ռուս.՝ Карл Эрнст фон Бэр), (հայտնի է նաև Կարլ Մակսիմովիչ Բեր, ռուս.՝ Карл Макси́мович Бэр), (1792 փետրվարի 171876 թ., նոյեմբերի 16), էստոնացի[5][6][7] բնագետ է, կենսաբան, երկրաբան, օդերևութաբան, Եվրոպական Ռուսաստանի և Սկանդինավիայի հետազոտող, Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի անդամ, Ռուսաստանի աշխարհագրական միության համահիմնադիր և Ռուսաստանի սաղմնաբանների միության առաջին նախագահ[9][10][11][12]։ Բերը համարվում է սաղմնաբանության հիմնադիրը։

Կարլ Էռնստ ֆոն Բերի արձանը Տարտուում։ Ավանդաբար յուրաքանչյուր Վալպուրգինյան գիշեր ուսանողները շամպայնով լվանում են արձանի գլուխը։[13]
Բեր ընտանիքի գերբը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Էռնստ ֆոն Բերը ծնվել է Էստոնիայի Պիիբեի կալվածքում (Վիրումաա) ապրող մերձբալթյան գերմանացիների ընտանիքում՝ «ասպետ» (գերմ.՝ Ritter) ծննդյան կոչմամբ։ Բերը վաղ մանկությունն անց է կացրել Էստոնիայի Լասիլա տեղանքում[14]։ Իր նախնիներից շատերը եկել էին Վեստֆալիայից։ Կրթությունը ստացել է Ռևալի (այժմ՝ Թալին) մայր տաճարի ասպետական դպրոցում և Տարտուի Դորպատի կայսերական համալսարանում. երկու դեպքում էլ կրթության որակը Բերի համար բավականաչափ չէր։ 1812 թվականին համալսարանական կրթության տարիներին նրան ուղարկում են Ռիգա Նապոլեոնի զորքերից տուժածներին օգնելու համար։

Հինվանդներին և վիրավորներին օգնելիս՝ Բերը հասկանում է, որ Դորպատում ստացած իր կրթությունը անբավարար է. այս պատճառով, ավարտելուց հետո, նա ցանկություն է հայտնում գնալ արտասահման և այնտեղ «ավարտել» իր կրթությունը։ Դորպատում ստացած իր կրթության անբավարարությունը ներշնչել է Բերին ինքնակենսագրականում գրել կրթության մասին։ Տարտուն լքելուց հետո, նա շարունակում է իր կրթությունը Բեռլինում, Վիեննայում և Վյուրցբուրգում, որտեղ Իգնաց Դոլինգերը նրան ծանոթացնում է կենսաբանության մի նոր ուղղության՝ սաղմնաբանության (էմբրիոլոգիա) հետ։

1817 թ. Բերը դառնում է Քյոնիգսբերգի (Կալինինգրադ) համալսարանի պրոֆեսոր, կենդանաբանության պրոֆեսոր (1821) ու անատոմիայի պրոֆեսոր՝ 1826 թ.։ 1829 թ. նա կարճ ժամանակով սովորում Սանկտ Պետերբուրգում և շուտով նորից վերադառնում Քյոնիգսբերգ։ 1834 թ. Բերը կրկին տեղափոխվում է Պետերբուրգ և անդամագրվում Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիային սկզբում կենդանաբանության (1834-1846) և ապա համեմատական անատոմիայի և ֆիզիոլոգիայի (1846-1862) բնագավառում։ Նա հետաքրքրված էր անատոմիայով, իխտիոլոգիայով, էթնոգրաֆիայով, անտրոպոլոգիայով և աշխարհագրությամբ։ Իր կյանքի վերջին տարիներին (1867-1876Դորպատում, նա զբաղվել է Չարլզ Դարվինի քննադատությամբ[15]։

1849 թ. Բերը ընտրվել է Ամերիկայի արվեստի և գիտության ակադեմիայի վաստակավոր անդամ[16]։ 1850 թվականին ընտրվել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ։ 1869-1876 թվականներին եղել է Էստոնիայի բնագետների միության նախագահ։

Տարտուում, ինչպես նաև Լասիլայում և Սանկտ Պետերբուրգի կենդանաբանական թանգարանի դիմաց կանգնեցվել է Բերի արձանը։ Մինչ եվրոյին անցնելը՝ էստոնական 2 կրոնի վրա պատկերված էր Բերի դիմանկարը։

Գիտական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաղմնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերը հետազոտել է կենդանիների սաղմնային զարգացումը, բացահայտել զարգացման բլաստուլայի փուլը և նոտոքորդը։ Հայնց Քրիստիան Պանդերի հետ միասին հիմնվելով Կասպար Ֆրիդրիխ Վոլֆի աշխատությունների վրա, նկարագրել է զարգացման սաղմնային թերթիկների տեսությունը (էկզոդերմ, մեզոդերմ, էնտոդերմ, որը ընկած է համեմատական սաղմնաբանության հիմքում։ Այս տեսությունը նկարագրված է Über Entwickelungsgeschichte der Thiere (1828) գրքում։ 1826 թ. Բերը հայտնաբերում է կաթնասունների ձվաբջիջը, իսկ մարդու ձվաբջիջը առաջին անգամ նկարագրվել է Էդգար Ալլենի կողմից 1928 թ.։ 1827 թ.-ին Բերն ավարտում է Ovi Mammalium et Hominis genesi հետազոտությունը Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի համար, տպագրվել է Լայպցիգում[17][18]. աշխատությունում նկարագրված է, որ բոլոր կաթնասունները զարգանում են ձվաբջջից։

Բերի սաղմնաբանության օրենքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերը Ovi Mammalium et Hominis genesi աշխատության մեջ, նկարագրել է մի շարք սկզբունքներ, որոնք հետագայում անվանվել են Բերի սաղմնաբանության օրենքներ։ Դրանք են.

  1. Խմբին բնորոշ ընդհանուր հատկանիշները սաղմի մոտ ձևավորվում են ավելի շուտ, քան հատուկ հատկանիշները
  2. Ընդհանուր հատկանիշների ձևավորումից հետո, զարգանում են պակաս ընդհանուր հատկանիշները, իսկ ամենահատուկ հատկանիշները ձևավորվում են ամենավերջում
  3. Սկզբնական շրջանում բոլոր կաթնասունների սաղմերը միմյանց նման են և անցնում են զարգացման նույն փուլերը։ Հետզհետե սաղմերը դառնում են ավելի տարբեր. զարգացման վերջին փուլերը տարբեր են, տարբեր սաղմերի մոտ։
  4. Ավելի բարձրակարգ կենդանիների սաղմերը կարող են նմանվել ավելի ցածրակարգ կենդանիների հասուն ձևերին, բայց ոչ երբեք տվյալ կենդանու հասուն ձևին։
Մեծ տարիքում
Բերի արձանը Սանկտ Պետերբուրգի Կենդանաբանության թանգարանի դիմաց։

Այլ գիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերի օրենք տերմինով է անվանվում նաև չհաստատված ենթադրությունը, որի համաձայն Հյուսիսային կիսագնդում էրոզիան տեղի է ունենում հիմնականով գետերի աջ, իսկ Հարավային կիսագնդում՝ ձախ ափերին։ Ավելի ամբողջական իմաստով, որը Բերը չի սահմանել, Հյուսիսային կիսագնդում հարավից հյուսիս հոսող գետը կէրոզվի իր աջ, իսկ հյուսիսից հարավ հոսող գետը՝ ձախ ափում (համաձայն Կորիոլիսի երևույթի)[19]։

Բերը հետաքրքրված էր Ռուսաստանի հյուսիսային հատվածով. նա 1837 թվականին ուսումնասիրել է Նովայա Զեմլյա կղզին և հավաքել կենսաբանական նմուշներ։ Այլ ճանապարհորդություններ նրան տարել են Կասպից ծով, Նորդկապ և Լապլանդ։ Բերը Ռուսաստանի աշխահագրական միության համահիմնադիրներից մեկն է եղել։ Միաժամանակ, նա եղել է Ռուսաստանի միջատաբանների միության առաջին նախագահը և մեծ ներդրում ունի միջատաբանության մեջ։

Կարա ծովի Բեր կղզին անվանվել է Կարլ Էռնստ ֆոն Բերի պատվին, 1830-1840 թվականներին արկտիկական օդերևութաբանության ուսումնասիրման մեջ Բերի ունեցած հսկայական դերի պատվին[20]։ Բերը նաև կենսաբանական ժամացույցը ուսումնասիրող առաջին գիտնականներից մեկն էր։ Նա ուսումնասիրել է ժամանակի ընկալումը տարբեր օրգանիզմների մոտ. իր ուսումնասիրությունները հետագայում զարգացվել են Յակոբ ֆոն Ուեքսքյուլի կողմից։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Karl Ernst von Baer, Grigoriĭ Petrovich Gelʹmersen. "Beiträge zur Kenntniss des Russischen Reiches und der angränzenden Länder Asiens". Kaiserlichen Akademie der Wissenschaften, 1839. On Google Books

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Oppenheimer Jane (1970)։ «Baer, Karl Ernst von»։ Dictionary of Scientific Biography 1։ New York: Charles Scribner's Sons։ էջեր 385–389։ ISBN 0-684-10114-9 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118505831 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. SNAC — 2010.
  4. Ազգային բժշկական ակադեմիա — 1820.
  5. 5,0 5,1 K. J. Betteridge (1981)։ «An historical look at embryo transfer»։ Reproduction. The Journal of the Society for Reproduction and Fertility 62: 1–13։ «Three years later, the Estonian, Karl Ernst von Baer, finally found the true mammalian egg in a pet dog (von Baer, 1827).» 
  6. 6,0 6,1 Karl Clausberg (2006)։ «Karl Ernst von Baer»։ Zwischen den Sternen: Lichtbildarchive. Was Einstein und Uexküll, Benjamin und das Kino der Astronomie des 19. Jahrhunderts verdanken (German)։ Berlin: Akademie Verlag։ էջ 47։ «...- dreizehn Jahre später von dem berühmten Estländer Biologen Karl Ernst von Baer...» 
  7. 7,0 7,1 J.M.S. Pearce, M.D. (2010)։ «Evolution from recapitulation theory to Neural Darwinism»։ Hektoen International. A Journal of Medical Humanities 2 (2) 
  8. Award winners : Copley MedalRoyal Society.
  9. Hodgson Geoffrey M. (2001)։ How economics forgot history: the problem of historical specificity in social science։ New York: Routledge։ էջ 331։ ISBN 0-415-25717-4 
  10. Barbieri Marcello (2007)։ Biosemiotics: Information, Codes and Signs in Living Systems։ Nova Publishers։ էջ 6։ ISBN 978-1-60021-612-1 
  11. Lockwood Michael (2005)։ The labyrinth of time: introducing the universe։ Oxford [Oxfordshire]: Oxford University Press։ էջ 374։ ISBN 0-19-924995-4 
  12. Herrmann Debra S., Williams Nicola, Kemp Cathryn (2003)։ Lonely Planet Estonia Latvia & Lithuania (Lonely Planet Estonia, Latvia and Lithuania)։ Hawthorn, Vic., Australia: Lonely Planet Publications։ էջ 159։ ISBN 1-74059-132-1 
  13. Kõik algab munast
  14. Hein Ants (2009)։ Eesti Mõisad - Herrenhäuser in Estland - Estonian Manor Houses։ Tallinn: Tänapäev։ էջ 126։ ISBN 978-9985-62-765-5 
  15. Alexander Vucinich (1988)։ Darwin in Russian thought։ University of California Press։ էջեր 92–99։ ISBN 978-0-520-06283-2։ Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 1 
  16. «Book of Members, 1780-2010: Chapter B»։ American Academy of Arts and Sciences։ Վերցված է 2011 թ․ մայիսի 5 
  17. http://web.archive.org/web/20060521214120/http://safety.spbstu.ru/book/hrono/hrono/biograf/bio_b/ber_karl.html
  18. http://web.archive.org/web/20080319143038/http://www.allpersona.ru/people/72032.html
  19. Zoltan Balla։ «The Influence of the Coriolis Force on Rivers and the Baer Law. Historical Review.»։ Geological Institute of Hungary։ Վերցված է 5/3/12 
  20. http://www.meteohistory.org/2004polling_preprints/docs/abstracts/tammiksaar_abstract.pdf
  1. Wood C, Trounson A. Clinical in Vitro Fertilization. Springer-Verlag, Berlin 1984, Page 6.
  2. Medical eponyms
  3. Baer, K E v. "Über ein allgemeines Gesetz in der Gestaltung der Flußbetten", Kaspische Studien, 1860, VIII, S. 1–6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]