Վլադիմիր Պոտյոմկին
Վլադիմիր Պոտյոմկին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 7 (19), 1874 |
Ծննդավայր | Տվեր, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 23, 1946[1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ |
Մասնագիտություն | դիվանագետ, պատմաբան, ոչ գեղարվեստական գրող և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Q62271343? |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Կենտրոնական գործադիր կոմիտե |
Վլադիմիր Պետրովիչ Պոտյոմկին (ռուս.՝ Владимир Петрович Потёмкин, հոկտեմբերի 7 (19), 1874, Տվեր, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 23, 1946[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, պատմաբան, դիվանագետ։ ԽՍՀՄ ԳԱ և ՌՍՖՍՀ ՄԳԱ իսկական անդամ, ԽՄԿԿ անդամ (1919)։
1898 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 1900-1917 թվականներին դասավանդել է Մոսկվայի և Եկատերինոսլավի (այժմ՝ Դնեպրոպետրովսկ) ուսումնական հաստատություններում։ 1918-1919 թթ. եղել է ՌԽՖՍՀ լուսժողկոմատի կոլեգիայի անդամ, 1918-1920 (1943) թթ. քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ 6-րդ բանակի ռազմահեղափոխական խորհրդի անդամ, Արևմտյան և Հարավային ռազմաճակատների քաղբաժինների պետ։ 1922 թվականից անցել է դիվանագիտական աշխատանքի, եղել է ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչ Հունաստանում (1929-1932 թթ.), Իտալիայում (1932-1934 թթ.), Ֆրանսիայում (1934-1937 թթ.)։ 1937-1940 թթ.՝ ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմի առաջին տեղակալ։ 1940-1946 թվականներին եղել է ՌԽՖՍՀ լուսժողկոմ։ Մասնակցել է ՌԽՖՍՀ ՄԳԱ ստեղծմանը, որի նախագահն էր 1943 թվականից։ Պոտյոմկինի գիտական աշխատությունները նվիրված են Ֆրանսիայի պատմության, անգլյական բանվորական շարժման, միջազգային հարաբերությունների խնդիրներին։ «Դիվանագիտության պատմության» եռահատորի ԽՍՀՄ պետական մրցանակ (1942 թ., 1946 թ.) գլխավոր խմբագիրն էր և հեղինակներից։
1939 թվականից եղել է ԽՄԿԿ ԿԿ և 1935 թվականից ԽՍՀՄ ԿԳԿ անդամ։ Եղել է նաև ԽՍՀՄ 1-2-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմելի պատի մոտ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Потёмкин Владимир Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 388)։ ![]() |
|
- Հոկտեմբերի 19 ծնունդներ
- 1874 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Փետրվարի 23 մահեր
- 1946 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային պատմաբաններ
- Խորհրդային դիվանագետներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Խորհրդային պետական գործիչներ