Արևելյան գորիլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելյան գորիլա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Վերնաբաժին Քորդավորներ
Բաժին Կաթնասուններ
Ընտանիք Գորիլաներ
Լատիներեն անվանում
Gorilla beringei
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Արևելյան գորիլա[1](լատին․՝ Gorilla beringei), գորիլաների տեսակ (Gorilla) Հոմինիդի ընտանիքից (Hominidae)։ Անունը տրվել է ի պատիվ գերմանացի սպա Ֆրիդրիխ Ռոբերտ ֆոն Բերիգեի (1865-1940), ով առաջինը նկատեց կենդանիներին Վիրունգա լեռներում[2]։

Համառոտ նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան գորիլաները բաժանվում են 2 ենթատեսակների.

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան գորիլայի ձագը

Արևելյան գորիլան ունի մեծ գլուխ, լայն կրծքավանդակ և երկար ոտքեր։ Քիթը հարթ է, քթանցնքերը մեծ են։ Մազերը հիմնականում սև գույն են, լեռնային արևելայն գորիլաների մազերը փոքր-ինչ կապույտ են, հասուն արուները հետևի մասում ունեն արծաթե շերտագիծ։ Մորթին տարածված է ամբողջ մարմնով, բացառությամբ դեմքը, կուրծքը, ափը և ոտնաթաթերը։ Տարիքի հետ մորթին ստանում է ալեխառն գունավորում։

Արևելյան գորիլաները մարմնով ավելի փոքր են, քան նրանց ցեղակիցները։ Արուները համեմատաբար ավելի մեծ են էգերից։ Հասուն արու գորիլայի քաշը 160 կգ է, հաճախ կարող է հասնել անգամ 220 կգ-ի[4], էգ գորիլաները՝ 70-114 կգ։ Մարմնի երկարությունը 185 սմ է արուների մոտ, իսկ էգերի մոտ՝ 150 սմ։

Վարքագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում են ընտանեկան խմբերով, որտեղ կա գերիշխող արուն, նրա էգը և ձագերը։ Հիմանակն գորիլաների խմբերն ավելի մեծ են, քան արևելյան գորիլաներինը, որոնց թվաքանակը հիմնականում 35 է։ Տարածքները սահմանագծված չեն, որոշները միմյանց հանդիպելով կարող են փոխվել կամ ինչպես հաճախ է լինում առաջանում են բախումներ։ Զուգավորման ժամանակահատվածում էգերը տեղաշարժվում են այլ խմբերի հետ։ Սովորաբար դա տեղի է ունենում 8 տարեկանում։ Հաճախ նրանք միանում են այլ արուների հետ և ստեղծում նոր խմբեր։ Էգերը թողնում են այն խմբերը, երբ լրանում է նրանց 11 տարին։ Նրանք շատ ժամանակ են անց կացնում միայնակ և ստեղծում են սեփական ընտանիքները 15 տարեկանից։

Սնվում են արմատներով, տերևներով, փայտերով, ծաղիկներով, մրգերով և այլ բույսերով։ Հաճախ սնվում են անողնաշարավոր կենդանիներով և սնկերով։

Ամբողջական վերարտադրությունը արևելյան գորիլաների մոտ բացակայում է։ Էգերը ձագերին ունենում են 3-4 տարին մեկ՝ երկար հղիության և նորածիններին անհրաժեշտ դաստիարակություն տալու պատճառով։ Հղիությունը տևում է 8,5 ամիս։ Ծնվում է մեկ ձագ։ Նոր ձագերը հիմնականում ունենում են մոխրագույն-վարդագույն կաշի և կարող են արդեն 9 ամսից քայլել։ Կրծքի մեծացումը տեղի է ունենում 3,5 տարեկանում։ Լրիվ մեծացումը համարվում է 10 տարեկանը արուների մոտ, իսկ էգերի մոտ՝ 15-ը։ Կյանքի տևողությունը 40-50 տարի։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան գորիլաները տարածվում են դաշտային և լեռնային անտառներում։ Կոնգոյի Հանրապետության արևելքում, Ուգանդայի հարավ-արևմուտքում, Ռուանդայում և Լուալաբա գետի տարածքում, ինչպես նաև Էդուարդ և Տանգանյիկա լճերի տարածքներում։

Պահպանության կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան գորիլայի կմախքը

Արևելյան գորիլաները ապրում են 2 ենթապոպուլյացիաներով Ռուանդայում, Ուգանդայում և Կոնգոյի Հանրապետությունում։ 2003 թվականին հետազոտությունների արդյունքում Վիրունգայի ենթապոպուլյացիաների թվաքանակը 380 է։ 1989 թվականի տվյալների համեմատումով տեսակների թվաքանակն աճել է 60-ով։ Սակայն այս աճը նկատվեց միայն մեկ պոպուլյացիայի մոտ, որոնք գտնվում էին ավելի էկոլոգիապես մաքուր ու ապահով պայմաններում։ Չնայած նրան, որ Բվինդի ազգային այգում 1997-2003 թվականներին կենդանիների թվաքանակն աճել էր 300-ից 320-ով, այնուամենայնիվ 2006 թվականին պարզ դարձավ, որ այգում կան 300 կապիկներ։ Բոլոր 4 խմբերը միասին վերցրած գորիլաների թիվը հասնում է 680-ի։ Լեռնային արևելյան գորիլաները բնակվում են մեծ խտությամբ։ Մարդկանցից և տնային կենդանիներից նրանք կարող են վարակվել վիրուսներով։ Մեծ ազդեցություն ունեցավ Վիրունգա հրաբխային շրջանի քաղաքական ազդեցությունը։ 1995 թվականների տվյալներով կենդանիների թվաքանակը 16-900 էր։ Վերջին տասը տարում այս թիվը կրճատվել է։ Այս արեալի տարածքը կազմում է 21 600 կմ², որը 25%-ով ցածր է 1969 թվականի տվյալներից։ Արևելյան գորիլաների գոյատևման պատճառ է հանդիսանում գյուղատնտեսությունը։ Քաղաքական ազդեցությունները և գորիլաների սպանությունների մսի համար հանգեցնում են այս կենդանիների թվաքանակի նվազմանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաթնասունների ամբողջական հանրագիտարան, գիրք 1 = The New Encyclopedia of Mammals/ Մաքդոնալդ, Մոսկվա «Օմեգա», 2007 թվական
  2. Bo Beolens, Michael Watkins, and Mike Grayson The eponym dictionary of mammals. - Baltimore: The Johns Hopkins University Press, 2009. - P. 40. - 574 p.
  3. [Արևելյան գորիլան ռուսական կարմիր գրքում https://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D1%80%D0%B0%D1%81%D0%BD%D0%B0%D1%8F_%D0%BA%D0%BD%D0%B8%D0%B3%D0%B0#.D0.9A.D1.80.D0.B0.D1.81.D0.BD.D0.B0.D1.8F_.D0.BA.D0.BD.D0.B8.D0.B3.D0.B0_.D0.9C.D0.A1.D0.9E.D0.9F]
  4. Caldecott, Julian; Miles, Lera «World Atlas of Great Apes and Their Conservation». - Կալիֆոռնիա, Կալիֆոռնիական հանդիպումներ, 2005.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]