Ղրիմի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղրիմի աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Աստղադիտարանի կոդ095
Երկիր Ռուսաստան և  Ուկրաինա
ՎայրԲախչիսարայ, Նաուչնիյ և Ղրիմ
ԲԾՄ590 ± 0 մետր
Կայքcrao.ru/ru/
 Crimean Astrophysical Observatory Վիքիպահեստում

Ղրիմի աստղագիտարան (ուկրաիներեն՝ Кримська астрофізична обсерваторія), աստղադիտարան։

Հիմնադրվել է 1908 թվականին, որպես Պուչկովոյի աստղադիտարանի հարավային բաժանմունք՝ Սիմեիզայի մոտ գտնվող մասնավոր սիրողական աստղադիտարանի հիման վրա։ 1945 թվականին Բախչիսարայ քաղաքից 12 կմ հեռավորության վրա, լեռներում, կառուցվեցին նոր մասնաշենքեր (Նաուչնի ավան)։ Դարի աշխատանքների կարևորագույն ուղղությունները կապված են աստղերի և արեգակի մթնոլորտներում տեղի ունեցող ֆիզիկական գորշծընթացների ուսումնասիրման հետ, հետազոտվել են միգամածություններ և աստղային համակարգեր։ Հետազոտություններ են տարվել նաև արտամթնոլորտային աստղագիտության և Ռադիոաստղագիտության բնագավառներում։

Նաուչնի ավանում գտնվող հիմնական գործիքներն են ակադեմիկոս Գրիգորի Շայնի անվանման 2,6 մետրանոց ռեֆեկտորը, 122 սմ-անոց և 66 սմ-անոց ռեֆլեկտորները, 50 սմ տրամագծով հայելիով մենիսկային աստղադիտակը, 40 սմ-անոց երկակի աստղագիրը։ Արեգակը հետազոտվում է աշտարակային հեռադիտակով, որն ունի արեգակի սպեկտրի, արեգակի վրա գտնվող մագնիսական դաշտերի ուսումնասիրման, արեգակի կինոնկարահանման սարքեր, ինչպես նաև արտախավարումային պսակագրով և այլ գործիքներով։ Կան տիեզերական ճառագայթների ուսումնասիրման տեղակայանքներ։ Սիմեիզայի մոտ գտնվող հին աստղադիտարանում տեղադրված է 70 սմ-անոց ռեֆլեկտոր։

Սիմեիզայից 3 կմ հեռավորության վրա գտնվում է Ղրիմի աստղագիտարան ռադիոաստղագիտական բաժինը, որտեղ տեղադրված են 22 սմ-անոց ռադիոաստղադիտակ (միլիմետրանոց ալիքների տիրույթում դիտարկումների համար) և այլ գործիքներ։ Ղրիմի աստղաֆիզիկական աստղադիտարանի տեղեկագիրը հրատարկվում է 1947 թվականից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 44