Նեյրոֆիբրոմատոզ տիպ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեյրոֆիբրոմատոզ տիպ 1
Neurofibromatosis type 1
Մաշկի «սրճանման հատիկներ»
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունբժշկական գենետիկա և նյարդաբանություն[1]
ՀՄԴ-9237.71
ՀՄԴ-10Q85.0
 Neurofibromatosis type 1 Վիքիպահեստում

Նեյրոֆիբրոմատոզ տիպ 1 (ֆեոքրոմոցիտոմայով զուգակցված նեյրոֆիբրոմատոզ, ֆոն Ռեկլինգհաուզենի հիվանդություն, Ռեկլինգհաուզենի համախտանիշ, NF-1), մարդու մոտ ամենատարածված ժառանգական հիվանդություն, որը նախատրամադրում է ուռուցքների առաջացման։ Նկարագրված է 19-րդ դարի երկրորդ կեսին մի խումբ հետազոտողների, այդ թվում՝ Ռուդոլֆ Վիրխովի աշակերտ Ֆրիդրիխ ֆոն Ռեկլինգհաուզենի կողմից, 1882թ․։ Հիվանդության հնացած անվանումն է Ռեկլինգհաուզենի հիվանդություն, ծայրամասային նեյրոֆիբրոմատոզ և այլն։ Հանդիսանում է աուտոսոմ–դոմինանտ հիվանդություն, հանդիպում է կանանց և տղամարդկանց մոտ հավասար հաճախությամբ, նորածինների մոտ 1։3500 հարաբերությամբ[2][3][4]։ Նեյրոֆիբրոմատոզի այլ տեսակներն (2011թ․ առաջին կեսին տարբերում են 7 տեսակ[5][6], որոնցից առավել մեծ կլինիկական նշանակություն ունեն առաջին երկուսը) ունեն տիպ 1 նեյրոֆիբրոմատոզի հետ ինչպես նմանություն, այնպես էլ տարբերություն։

Հիվանդության դեպքերի կեսը հանդիսանում է ժառանգական, իսկ կեսը՝ ինքնաբուխ մուտացիայի հետևանք։ Գեների մուտացիայի հաճախությունը, որոնց վնասումը հանգեցնում է տիպ 1 նեյրոֆիբրոմատոզի առաջացման, հանդիսանում է մարդու ամենահայտնի գեներից մեկը[2]

Հիվանդությանը բնորոշ է բազմաթիվ «կաթը սրճի հետ» տիպի պիգմենտավորված բծերի, բարորակ նորագոյացությունների՝ նեյրոֆիբրոմաների, կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքենրի, ոսկրային անոմալիաների, աչքի ծիածանաթաղանթի փոփոխությունների և մի շարք այլ ախտանիշների առաջացումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ հիվանդության կլինիկական և մորֆոլիգիական առաջին գիտական նկարագրումը կատարվել է 1882 թվականին, գերմանացի ախտաբան Ֆրիդրիխ ֆոն Ռեկլինգհաուզենի կողմից։ Հիվանդությունը նկարագրվել է ԴՆԹ–ի կառուցվածքի հայտնաբերումից շատ ավելի առաջ։ Կապված դրա հետ այս ստացել է «Ռեկլինգհաուզենի հիվանդություն» անվանումը։ Տվյալ տերմինով կոչել են ինչպես տիպ I, այնպես էլ նեյրոֆիբրոմատոզի այլ տեսակները։ Ծագման տարբերությունների և որոշակի դրսևորումների հիման վրա տիպ I և տիպ II նեյրոֆիբրոմատոզները կոչում էին որպես Ռեկլինգհաուզենի «ծայրամասային» և «կենտրոնական» տեսակներ[7][8]։ Գենետիկ պատճառների հստակեցումից հետո տերմինն այլևս հին էր[9]։ Ժամանակակից բժշկական գրականության մեջ հիվանդությունը կոչվում է «նեյրոֆիբրոմատոզ տիպ 1»։

Երկար ժամանակ համարվում էր, որ իր այլանդակություններով հայտնի կերպար Ջոզեֆ Մերիկը, որին կոչում էին նաև «փիղ–մարդ», հիվանդ էր նեյրոֆիբրոմատոզ տիպ 1 հիվանդությամբ։ Դեյվիդ Լինչի հայտնի ֆիլմ «Փիղ–մարդը» մարդկանց մոտ սխալ տպավորություն է թողել, թե այն մարդիկ, ովքեր ունեն այս հիվանդությունը, ունեն ահավոր տեսք։ Ժամանակակից հետազոտողները Մերիկի մոտ էնթադրում են Պրոտեյի համախտանիշի առկայություն[10][11]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժառանգականության աուտոսոմ–դոմինանտ տիպ

Նեյրոֆիբրոմատոզ տիպ 1–ի հիվանդացությունը կազմում է 30–40 մարդ 100 հազար բնակչության համար, ինչը համապատասխանում է 1։2500—3000 մարդ։ Նեյրոֆիբրոմատոզ տիպ 1–ը հանդիսանում է աուտոսոմ–դոմինանտ հիվանդություն բարձր պենետրանտությամբ և նոր մուտացիանրի առաջացման բարձր հաճախությամբ։ Նեյրոֆիբրոմատոզով հիվանդ մարդուց այդ հիվանդությամբ երեխա ծնվելու հավանականությունը կազմում է 50% հետերոզիգոտությամ և 100% հոմոզիգոտության դեպքում։ 50% դեպքերին նախորդում է գենետիկ մուտացիան, լատին․՝ de novo[12]։ Նեյրոֆիբրոմատոզ տիպ 1–ի հիվանդացության հաճախությունը չի տարբերվում տարբեր աշխարհագրական տարածքներում և էթնիկ խմբերում[13]։

Ախտածագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյրոֆիբրոմատոզ տիպ 1–ը հանդիսանում է ապացուցված գենետիկ ծագման առաջին ուռուցքային հիվանդությունը[14]։ Գեների լոկուսը, որոնց վնասումը հանգեցնում է նեյրոֆիբրոմատոզի առաջացման, տեղակայվում է քրոմոսոմի 17–րդ երկար թևի վրա (17q11.2)[15][16]։ Այն կազմված է 400 հազար նուկլեոտիդային զույգերից։ Նրանում գտնվում է ինֆորմացիա, որը պատասխանատու է միելին գլիկոպրոտեինի, նեյրոֆիբրոմինի և այլ սպիտակուցների սինթեզի համար։ Նեյրոֆիբրոմատոզ տիպ 1–ի դեպքում այդ լոկուսում նկատվում է տարբեր տիպի մուտացիաների և վերակառուցումներ․ տրանսլոկացիա, դելեցիա, ինվերսիա և կետային մուտացիա[17]։ Մուտացիաների բնույթը բավականին յուրահատուկ է․ ավելի քան 80% դեպքերում դիտվում է ոչ ֆունկցիոնալ, «կրճատված» սպիտակուցի սինթեզ կամ տրանկրիպցիայի լրիվ բացակայություն (նոնսենս–մուտացիա, սպլայսինգի հատվածում մուտացիա, շրջանակների շեղմամբ դելեցիա և ինվերսիա, լրիվ գենը կամ նրա մեծ մասն ընդրկող խոշոր դելեցիաներ)[12][18][19][20][21][22].

Նեյրոֆիբրոմինը հանդիսանում է ցիտոպլազմատիկ սպիտակուց՝ 2818 ամինաթթվից կազմված[23]։ Այն մասնակցում է սպիտակուց–պրոմոտորների ապաակտիվացման պրոցեսին (RAS սպիտակուց և նրա նմանակներ)[24]՝ ապահովելով բջջի աճի դինամիկ հսկողություն։ NF-1 գենը հանդիսանում է օրգանիզմի կեսի, առաջին հերթին՝ նեյրոէկտոդերմալ ծագման հյուսվածքների ուռուցքային աճի գեն–սուպրեսոր և վերջիններիս պրոլիֆերացիան որոշվում է RAS սպիտակուցների համակարգով[2]։ Նեյրոֆիբրոմինը ազդում է նաև բջջում ադենոզինմոնոֆոսֆատի (ԱՄՖ) քանակության վրա։ ԱՄՖ–ն, իր հերթին միջնորդավորված կերպով արգելակում է բջջի կիսումը[23]։

NF-1 գենի վնասման ժամանակ 17 զույգի քրոմոսոմներից մեկում սինթեզվող նեյրոֆիբրոմինի մի մասը դառնում է արատավոր և նկատվում է բջջի նորմալ աճի շեղում պրոլիֆերացիայի կողմը։ Մնացած չվնասված ալելային (զույգ քրմոսոմում գտնվող) NF-1 գենն ապահովում է նորմալ նեյրոֆիբրիմինի սինթեզը։ Նոյրոֆիբրոմատոզի կլինիկական արտահայտվածությունը որոշվում է իմունային համակարգի հակաուռուցքային ընդհանուր վիճակով և կարող է փոփոխվել լայն շրջանակներում։ Գոյանում են բարորակ ուռուցքներ[2]։

NF-1 գենի ալելային մուտացիայի հետևանքով դիտվում է բջիջների չվերահսկվող աճ, այսինքն զարգանում է չարորակ ուռուցք (առավել հաճախ՝ նեյրոֆիբրոսարկոմա կամ նեյրոբլաստոմա)[2]։ Դրանց առաջացման հավանականությունը կազմում է 3—15 %[25]։ Նեյրոֆիբրոմատոզ տիպ 1–ի առկայության դեպքում, քաղցեկղի առաջացման հավանականությունը կտրուկ մեծանում է (միայն միելոլեյկոզի ռիսկը մեշանում է մոտ 200–500 անգամ)[2].

Կլինիկական պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսակաձև նեյրոֆիբրոմայի հյուսվածաբանական պատկեր
Նեյրոֆիբրոմայի մակրոսկոպիկ պատկեր

Նեյրոֆիբրոմատոզ տիպ 1 հիվանդությունը դրսևորվում է պաթոգնոմոտիկ ախտանիշներով։ Դրանցից են մաշկի վրա տարբեր, «կաթը սրճի հետ» տիպի պիգմենտավորված բծերի, նեյրոֆիբրոմաների առկայությունը, որոնց մեծամասնությունը տեղակայվում է մաշկի մակերեսին, աչքի ծիածանաթաղանթի համարտոմաների՝ Լիշի հանգույցների առկայությունը[26]։

Հաճախ հիվանդության առաջին դրսևորումներից է սկոլիոզի առաջացումը, դիտվում են դժվարություններ սովորելու հարցում, նկատվում են տեսողության հետ կապված խնդիրներ և էպիլեպսիա։

Նեյրոֆիբրոմաները հաճախ տեղակայվում են ծայրամասային նյարդերի ընթացքով։ Սակայն, հնարավոր է նաև նաև ողնուղեղի, գլխուղեղի ախտահարում, նեյրոֆիբրոմաների հանդիպում կոպերի, շաղկապենու շրջանում, միջնորմում, որովայնի խոռոչում։ Կախված նեյրոֆիբրոմայի տեղակայումից, կարող են դիտվել տարբեր կլինիկական ախտանիշներ․ ցնցումներ, ողուղեղային և գանգային նյարդերի ֆունկցիայի խանգարում, ակնային մկանների պաչալիչ, պտոզ, միջնորմի օրգանների սեղմում։

Նեյրոֆիբրոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյրոֆիբրոմատոզ տիպ 1–ի ժամանակ դիտվող մաշկային բազմաթիվ նեյրոֆիբրոմաներ հիվանդի մեջքին

Այս հիվանդությանը բնորոշ են բազմաթիվ նեյրոֆիբրոմաների առաջացումը, ինչպես մաշկային, այնպես էլ հյուսակաձև։ Մաշկային ներոֆիբրոմաները բնութագրվում են որպես բարորակ և սահմանափակ նորագոյացություններ։ Դրանք տեղակայվում են ենթամաշկային հատվածում, աճում են մաշկի մանր նյարդերի թաղանթում։ Հյուսակաձև նեյրոֆիբրոման զարգանում է խոշոր նյարդերի վրա և հանգեցնում է վերջինիս ֆունկցիայի խանգարման[27], ինչպես նաև բնութագրվում են խոշոր չափերով։ Հանդիպում են նեյրոֆիբրոմատոզ տիպ 1 ունեցող 30% հիվանդերի շրջանում[23]։

Կլինիկորեն նյարդի վնասումը դրսևորվում է քրոնիկ ցավերով, թմրածությամբ և/կամ մկանների պարալիչով։

Կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսողական գլիոմա

Նեյրոֆիբրոմատոզ տիպ 1 ժամանակ կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքների հանդիպման հաճախությունը կազմում է 5–ից[28] մինչև 30 %[29][30]։ Շատ հաճախ նեյրոֆիբրոմատոզով հիվանդների մոտ ԿՆՀ ուռուցքներ չեն հայտնաբերվում[31]։ Առաջին անգամ[31] այդ երկու հիվանդությունների միջև կապը նկատվել է 1940 թվականին[32]։

Առավել հաճախ հանդիպող ԿՆՀ ուռուցքները նեյրոֆիբրոմատոզի ժամանակ հանդիսանում են տեսողական նյարդի գլիոման, աստրոցիտոման, էպենդիմոման, լսողական նյարդի նևրինոման, մենինգիոման և նեյրոֆիբրոման[33][34][35][36].

ԿՆՀ ուռուցքների կլինիկական պատկերը կախված է դրանց չափերից, տեղակայումից և ախտաբանական պրոցեսի մեջ ընդգրկված գոյացություններից։

Պիգմենտավորման խանգարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյրոֆիբրոմատոզին բնորոշ են բաց բեժից մինչև մուգ շագանակագույն բծերի առաջացումը, ոոնք հայտնաբերվում են իրանի և վերջույթների մաշկին, հազվադեպ դեմքին, պարանոցին, բերանի խոռոչի լորձաթաղանթին։ Դրանք ունեն հարթ մակերես, մաշկի մակարդակից չեն բարձրանում։ Պիգմենտային բծերի հյուսավածաբանական հետազոտության ժամանակ բուն մաշկի պտկաձև շերտում հայտնաբերվում են մելանոբլաստների և մելանոցիտների կուտակում՝ ցիտոպլազմայում մելանինի ներառմամբ[37]։

Պիգմենտային բծերն ունեն «կաթը սրճի հետ» (ֆր.՝ café-au-lait, անգլ.՝ milk coffee) և «ողկուզանման պեպենների»[25] տիպի բնույթ։ Որոշ դեպքերում բծերն ունեն մանուշակագույն կամ կապույտ գույն, հազվադեպ հանդիպում է դեպիգմենտացիա[38]։

Լիշի հանգույցներ (ծիածանաթաղանթի համարտոմա)

Լիշի հանգույցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիշի հանգույցները գործնականորեն հանդիպում են 20 տարեկանից բարձր նեյրոֆիբրոմատոզ տիպ 1 հիվանդությունն ունեցող բոլոր անհատների մոտ։ Դրանք իրենցից ներկայացնում են սպիտակավուն բծեր (համարտոմաներաչքի ծիածանաթաղանթի վրա տեղակայված։ Լիշի հանգույցներն անզեն աչքով տեսանելի չեն, այդ պատճառով անհրաժեշտ է ակնաբանական հետազոտություն։ Դրա հայտնաբերման ռիսկը մեծանում է տարիքի հետ․ 0– 4 տարեկան՝ մինչև 22%, 5–9 տարեկան՝ մինչև 41%, 10–19 տարեկան՝ մինչև 85%, 20 տարեկանից բարձր՝ մինչև 95% դեպք նեյրոֆիբրոմատոզ տիպ 1–ի դեպքում[25]։ Այդ հանգույցները չեն հանդիպում նեյրոֆիբրոմատոզների այլ տեսակների ժամանակ[38]։ Առաջին անգամ նկարագրվել է 1918 թվականին[39]։ Դրանց ախտորոշիչ նշանակությունը նեյրոֆիբրոմատոզ տիպ 1–ի ժամանակ ցույց է տրվել 1937 թվականին ավստրիացի ակնաբան Կառլ Լիշի կոմից, ում պատվին էլ այս հագույցը ստացել է իր անվանումը։ Հետագայում ապացուցվել է դրանց կարևորագույն նշանակությունը Ռեկլինգհաուզենի հիվանդության տարբերակիչ ախտորոշման հարցում[40][41]

Նեյրոֆիբրոմատոզ տիպ 1–ով հիվանդի մոտ կիֆոսկոլիոզի պատկեր

Ոսկրային փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահայտված ներյոֆիբրոմատոզին բնորոշ է ողնաշարի դեֆորմացիան սկոլիոզի տեսքով, հնարավոր է ողերի մարմինների եզրային հատվածների, նրանց հոդային համակարգի դեֆեկտներ, միջողային ելունների լայնացում և էռոզիա, կողերի հետին հատվածների ստորին եզրային ուզուռներ՝ նեյրոֆիբորմատոզային հանգույցներով ճնշման հետևանքով[37]

Երկար խողովակավոր ոսկրերը կարող են լինել ապաճած, ծռված, իսկ որոշ դեպքերում, հակառակը՝ գերաճի ենթարկված և հաստացած։ Գերաճի ենթարկված ոսկրի կոմպակտ նյութը հաստացած է։ Ոսկրի մակերեսին նկատվում են պերիօստալ ելուններ, երբեն հանդիպում են պարաօստալ ոսկրացումներ։ Խողովակավոր ոսկրերի ներոսկրային նեյրոֆիբրոմաները երևում են ինչպես սահմանափակ արտափքումներ և կիստայաձև գոյացություններ[37]։

Գանգի ոսկրերի՝ պրոցեսի մեջ ընդգրկման դեպքում հայտնաբերվում է վերջինիս անհամաչափություն։ Այն հատկապես արտահայտված է լինում դիմային հատվածի և ակնակապճի շրջանում։ Գանգաթաղի շրջանում հնարավոր են դեֆեկտներ և ուզուռներ, ապաճման հատվածներ կամ հիպերօստոզի երևույթներ[37]։

Նեյրոֆիբրոմատոզ տիպ 1–ի այլ կլինիկական դրսևորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճանաչողության խանգարումներ– գրելու, կարդալու, հաշվելու դժվարություններ։ Հաճախ զուգակցվում է ինտելեկտի չափավոր իջեցմամբ (IQ<70)[25]։ Հիվանդների մոտ հաճախ նկատվում է ընկճախտ՝ պայմանավորված նեյրոֆիբրոմաներով մարմնի և դեմքի այլանդակված վիճակով, հասարակության վախով։
  • Հորմոնալ խանգարումներ– ֆեոքրոմոցիտոմա[42], աճման և սեռական հասունացման խանգարումներ[25]
  • Էպիլեպտիկ ցնցումներ[25]
  • Մկանային տոնուսի իջեցում[25]
  • Վարքի խանգարումներ[25]
  • Հիվանդություններ, որոնք կապված չեն նյարդերի՝ պրոցեսի մեջ անմիջական ընդգրկմամբ– երիկամային և թոքային զարկերակների ստենոզ, թոքային կիստաներ, ինտերստիցիալ թոքաբորբ, ծլիկի գերաճ, ստոմոքս աղիքային համակարգի ոչ ճիշտ ձևավորում[2]։ Երիկամային զարկերակի ստենոզը, հատկապես ֆեոքրոմոցիտոմայի հետ զուգակցված, պայմանավորում է զարկերակային հիպերտենզիայի առաջացումը
  • Սիրինգոմիելիա[2]

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերին կոպի նեյրոֆիբրոմա
Ձախ ծնկի ՄՌՏ–հետազոտություն․ Ռեկլինգհաուզենի համախանիշի ժամանակ դիտվող Nervus tibialis–ի պատիճի չարորակ ուռուցք

Նեյրոֆիբրոմատոզ տիպ 1–ի ախտորոշումը կարող է հաստատվել տվյալ հիվանդությանը բնորոշ երկու և ավելի ախտանիշների համակցման դեպքում՝

  1. Վեց և ավելի «կաթը սրճի հետ» տիպի պիգմենտավորված բծերի առկայություն 5մմ–ից մեծ մինչ սեռական հասունացում, 15մմ–ից մեծ՝ սեռական հասունացումից հետո
  2. Երկու և ավելի հասարակ նեյրոֆիբրոմաների կամ հյուսակաձև նեյրոֆիբրոմայից մեկի առկայություն
  3. Հիպերգիմենտաիցա («ողկուզանման պեպեններիի» տեսքով[23]) անութափոսի և/կամ աճուկային հատվածում
  4. Տեսողական նյարդի գլիոմաներ
  5. Երկու և ավելի Լիշի հանգույցներ
  6. Ոսկրային անոմալիաներ (խողովակավոր ոսկրերի կեղևային շերտի հյուծում, որը հաճախ հանգեցնում է կեղծ հոդի ձևավորման, սեպաձև ոսկրի թևերի դիսպլազիա);
  7. Նեյրոֆիբրոմատոզ տիպ 1–ի առկայություն հարազատների մոտ
  8. Հիվանդության առաջնային ախտորոշումը կատարվում է ինչպես ընդհանուր պրակտիկայի, այնպես ել նեղ մասնագիտացված բժիշկների կողմից (նյարդաբաններ, մաշկաբաններ, ակնաբաններ, նյարդավիրաբույժներ, ատամնաբույժներ և այլն)։ Կլինիկական ախտանիշների զարգացումը նեյրոֆիբրոմատոզ տիպ 1–ի ժամանակ կրում է դինամիկ բնույթ։

Նեյրոֆիբրոմատոզ տիպ 1–ի ախտանիշների և բարդությունների դրսևորումները տարբեր տարիքային խմբերում[25]

Ախտանիշ Վաղ մանկական հասակ (0—2 տարեկան) Նախադպրոցական տարիք Դպրոցականներ և պատանիներ (6—16 տարեկան) Մեծահասակներ (16 տարեկանից բարձր)
«կաթը սրճի հետ» տիպի բծեր
+
Հյուսակաձև դիֆուզ նեյրոֆիբրոմաներ
+
Անութային և/կամ աճուկային հատվածի հիպերպիգմենտացիա
+
+
Տեսողական նյարդի գլիոմա
+
Սովորելու խանգարումներ
+
+
Զարկերակային հիպերտենզիա
+
+
+
Գլխացավ
+
+
+
Մաշկային նեյրոֆիբրոմաներ
+
+
Սկոլիոզ
+
ԿՆՀ չարորակ ուռուցքներ
+
+

Տարբերակիչ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 100 ժառանգական հիվանդությունների և համախտանիշների դեպքում հայտնաբերվում է նեյրոֆիբրոմատոզ տիպ 1 հիվանդության հիմնական ախտանիշներից մեկի՝ «կաթը սրճի հետ» տիպի բծերի առկայությունը[25]։

Ավելի հաճախ տարբերակիչ ախտորոշումը կատարվում է նեյրոֆիբրոմատոզ տիպ 2–ի հետ։ Այդ հիվանդության ժամանակ առաջացող ուռուցքներ բարորակ են, բայց ավելի ագրեսիվ, քան տիպ 1–ի ժամանակ։ Ախտորոշման բացարձակ չափանիշ է հանդիսանում հիվանդի մոտ 8-րդ զույգ գանգուղեղային նյարդի նևրինոման։ Տիպ 2–ի դեպքում հնարավոր են ներգանգային այլ նորագոյացությունների առաջացում․ մենինգիոմաներ, գլիոմաներ, շվանոմաներ[43]։ Բացի այդ տարբերակիչ ախտորոշում է անցկացվում նաև Պրոտեի համախտանիշի, ցրված լիպոմատոզի և այլ հիվանդությունների հետ[25]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը վիրահատական է։ Ցուցումներն են հանդիսանում արտահայտված ցավի առկայությունը կամ ուռուցքի խոցոտումը, շարժումների սամանափակումը, կենսական կարևոր օրգանների սեղմումը կամ տեղաշարժը։ Որոշ դեպքերում վիրահատության են դիմում կոսմետիկ նպատակով։ Քանի որ նեյրոֆիբրոմատոզի ժամանակ ախտահարումները բազմաթիվ են, բոլոր ախտաբանական օջախների հեռացումը, մեծ մաս դեպքերում, հնարավոր չի լինում[37]։

Նեյրոֆիբրոմատոզի փղաձև տեսակի դեպքում պահանջվում է մաշկային պլաստիկայի իրականացում։ Նեյրեֆիբրոմայի հյուսվածքն առատ հագեցած է արյունատար անոթներով։ Հանգույցի՝ խոշոր նյարդային ցողունի մոտ տեղակայման դեպքում կատարվում է ուռուցքի պատիճահատում, նյարդի հատում՝ նյարդային կարի հետագա տեղադրմամբ կամ նրա եզրային հատում՝ մասնակի նյարդային կարի տեղադրմամբ։ Հանգույցի վիրահատական հեռացումը մի շարք դեպքերում կարող է հանգեցնել պրոցեսի առաջխաղացման՝ այլ հանգույցների չափերի կտրուկ մեծացմամբ[37]։

Պաթոգենետիկ բուժումը (այսինքն հիվանդության զարգացման հիմնական մեխանիզմերի դեմ ուղղված) 2011 թվականի առաջին կեսում գտնվում էր կլինիկական հետազոտության I–II փուլերում[23] և ամեն տեղ չի կիրառվում։ Առկա են տվյալներ Ras–ընկճողների (տիպիֆարնիբ) էֆեկտիվության մասին նեյրոֆիբրոմատոզ տիպ 1 բուժման հարցում[44]։ Ինչպես նաև կենդանիների վրա ցույց է տրվել պիրֆենիդոնի էֆեկտիվությունը[45]։ Սակայն մինչ կլինիկական հետազոտությունների ավարտը այս և այլ դեղորքայքային միջոցներ չեն կարող օգտագործվել նեյրոֆիբրոմատոզի բուժման համար։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հիվանդության կանախատեսումը, որպես կանոն, բարենպաստ է։ Նեյրոֆիբրոմաների չարորակացում հազվադեպ է լինում։ Աշխատունակությունը սովորաբար չի տուժում, սակայն տարածված ախտահարման դեպքում այն կտրուկ իջնում է[37]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bednařík J., Ambler Z., Růžička E. Klinická neurologie: část speciálníISBN 978-80-7387-389-9
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Козлов А. В. Нейрофиброматоз 1 (НФ1) // Хирургия опухолей основания черепа / Под редакцией А. Н. Коновалова. — М.:: ОАО «Можайский полиграфический комбинат», 2004. — С. 166—169. — 372 с. — 1000 экз. — ISBN 5-94982-006-1
  3. «Нейрофиброматоз на neuro-med.ru». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  4. NEUROFIBROMATOSIS, TYPE I; NF1 — OMIM Result
  5. Шнайдер Н. А. «Нейрофиброматоз». сайт krasmedic.ru. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
  6. «Нейрофиброматоз – виды заболевания». сайт doctoram.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
  7. «Нейрофиброматоз (болезнь Реклингхаузена)». сайт myemergency.ru. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. «Нейрофиброматоз (болезнь Реклингхаузена)». сайт www.medfix.ru. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)
  9. Ahn MS, Jackler RK, Lustig LR. The early history of the neurofibromatosis. Evolution of the concept of neurofibromatosis type 2. // Arch Otolaryngol Head Neck Surg. — 1996. — Т. 122. — С. 1240—1249. — PMID 8906061.
  10. «Elephant man mystery unravelled» (անգլերեն). BBC News. 21-07-2003. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  11. Roger Highfield (13-05-2003). «Science uncovers handsome side of the Elephant Man» (անգլերեն). The Telegraph. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  12. 12,0 12,1 Шнайдер Н. А. «ДНК-диагностика нейрофиброматоза 1 типа (болезни Реклингхаузена)». сайт www.krasmedic.ru. Վերցված է 2011 թ․ մայիսի 6-ին.
  13. M. Deckert, G. Reifenberger, U.-N. Riede, W. Schlote, D.R. Thal, O.D. Wiestler Nervensystem // Allgemeine und Spezielle Pathologie / Ursus-Nikolaus Riede, Martin Werner, Hans-Eckart Schäfer. — 5. — Stuttgart, 2004. — P. 1104.
  14. Ponder B. Human genetics. Neurofibromatosis gene cloned // Nature. — 1990. — Т. 346. — С. 703—704. — PMID 2117711.
  15. Viskochil D, Buchberg AM, Xu G, Cawthon RM, Stevens J, Wolff RK, Culver M, Carey JC, Copeland NG, Jenkins NA, et al. Deletions and a translocation interrupt a cloned gene at the neurofibromatosis type 1 locus.(անգլ.) // Cell. — 1990. — Т. 62. — С. 187—192. — PMID 1694727.
  16. «Нейрофиброматоз». сайт «База знаний по биологии человека». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
  17. Wallace MR, Marchuk DA, Andersen LB, Letcher R, Odeh HM, Saulino AM, Fountain JW, Brereton A, Nicholson J, Mitchell AL, et al. Type 1 neurofibromatosis gene: identification of a large transcript disrupted in three NF1 patients.(անգլ.) // Science. — 1990. — Т. 249. — С. 181—186. — PMID 2134734.
  18. Abernathy CR, Rasmussen SA, Stalker HJ, Zori R, Driscoll DJ, Williams CA, Kousseff BG, Wallace MR. NF1 mutation analysis using a combined heteroduplex/SSCP approach. // Hum Mutat.. — 1997. — Т. 9. — С. 548-54. — PMID 9195229.
  19. Kluwe L., Tatgiba M., Fünsterer C., Mautner V.-F. [www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1735482/pdf/v040p00368.pdf NF1 mutations and clinical spectrum in patients with spinal neurofibromas] // J Med Genet. — 2003. — Т. 40. — С. 368—371.
  20. Osborn MJ, Upadhyaya M. Evaluation of the protein truncation test and mutation detection in the NF1 gene: mutational analysis of 15 known and 40 unknown mutations // Hum Genet.. — 1999. — Т. 105. — С. 327—332. — PMID 10543400.
  21. Ars E, Serra E, de la Luna S, Estivill X, Lázaro C. Cold shock induces the insertion of a cryptic exon in the neurofibromatosis type 1 (NF1) mRNA // Nucleic Acids Res.. — 2000. — Т. 28. — С. 1307—1312. — PMID 10684924.
  22. Messiaen LM, Callens T, Mortier G, Beysen D, Vandenbroucke I, Van Roy N, Speleman F, Paepe AD. Exhaustive mutation analysis of the NF1 gene allows identification of 95% of mutations and reveals a high frequency of unusual splicing defects // Hum Mutat.. — 2000. — Т. 15. — С. 541—555. — PMID 10862084.
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 Williams V.C., Lucas J., Babcock M.A. et al. Neurofibromatosis Type 1 Revisited(անգլ.) // Pediatrics. — 2009. — Т. 123. — С. 124—133. Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.
  24. Xu GF, O'Connell P, Viskochil D, Cawthon R, Robertson M, Culver M, Dunn D, Stevens J, Gesteland R, White R, et al. The neurofibromatosis type 1 gene encodes a protein related to GAP(անգլ.) // Cell. — 1990. — Т. 62. — С. 599—608. — PMID 2116237.
  25. 25,00 25,01 25,02 25,03 25,04 25,05 25,06 25,07 25,08 25,09 25,10 Шнайдер Н. А. Нейрофиброматоз 1-го типа: этиопатогенез, клиника, диагностика, прогноз // Международный неврологический журнал. — 2007. — № 5 (15).
  26. Doran S.E., Thorell W.E. Chapter 40. Brain Tumors // Youmans Neurological surgery / Winn H.R.. — 5th edition. — Philadelphia: Saunders, 2004. — Vol. 1. — P. 812. — ISBN 0-7216-8291-x
  27. Соловьёв Ю. Н. Нейрофиброма // Большая медицинская энциклопедия / под общей редакцией Б. В. Петровского. — 3-е издание. — М.:: «Советская энциклопедия», 1981. — Т. 16. — С. 309—310. — 512 с. — 150 000 экз.
  28. Riccardi VM. Von Recklinghausen neurofibromatosis(անգլ.) // N Engl J Med.. — 1981. — Т. 305. — С. 1617—1627. — PMID 6796886.
  29. Dutton J. J. Gliomas of the anterior visual pathway(անգլ.) // Surv Ophtalmol. — 1994. — Т. 38. — С. 427—452. — PMID 8009427.
  30. Jahraus C. D., Tarbell N. J. Optic pathway gliomas(անգլ.) // Pediatr Blood Cancer. — 2006. — Т. 46. — С. 586—596. — PMID 16411210.
  31. 31,0 31,1 Özek M. M., Urgun K. Tumors of the Optic Pathway and Hypothalamus // Essential Practice of Neurosurgery / Editor-in-Chief Kazadi K. N. Kalangu, Deputy Editors Yoko Kato and Gilbert Dechambenoit. — Nagoya, Japan: Yamagiku Printing Co., Ltd. — P. 348. — 1496 p. — ISBN 978-4-904992-01-2
  32. Davis F. A. Primary tumours of the optic nerve (a phenomenon of Recklinghausen`s disease)(անգլ.) // Arch Ophth. — 1940. — Т. 23. — С. 957—1018.
  33. Bondy M., Wrensch M., Wiencke J. Genetic and hereditary syndromes associated with tumors of the CNS // Cancer in the Nervous System / Levin. — 5th edition. — New York: Churchill Livingstone, 1996. — P. 1—12.
  34. Roach ES. Diagnosis and management of neurocutaneous syndromes // Semin Neurol.. — 1988. — Т. 8. — С. 83—96. — PMID 3146120.
  35. Sørensen SA, Mulvihill JJ, Nielsen A. Long-term follow-up of von Recklinghausen neurofibromatosis. Survival and malignant neoplasms // N Engl J Med.. — 1986. — Т. 314. — С. 1010—1015. — PMID 3083258.
  36. Blatt J, Jaffe R, Deutsch M, Adkins JC. Neurofibromatosis and childhood tumors // Cancer. — 1986. — Т. 57. — С. 1225—1229. — PMID 3080222.
  37. 37,0 37,1 37,2 37,3 37,4 37,5 37,6 Мельников Р. А., Китаев В. В. Нейрофиброматоз // Большая медицинская энциклопедия / под общей редакцией Б. В. Петровского. — 3-е издание. — М.:: "Советская энциклопедия", 1981. — Т. 16. — С. 310—311. — 512 с. — 150 000 экз.
  38. 38,0 38,1 «Нейрофиброматоз Реклингхаузена». сайт lechenee.ru. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.(չաշխատող հղում)
  39. P. J. Waardenburg Heterochrome en melanosis // Nederlands tijdschrift voor geneeskunde. —Haarlem, 1918. — Т. 62. — С. 1453—1455.
  40. Riccardi VM. Neurofibromatosis: an overview and new directions in clinical investigations // Adv Neurol.. — 1981. — Т. 29. — С. 1—9. — PMID 6798831.
  41. Lubs ML, Bauer MS, Formas ME, Djokic B. Lisch nodules in neurofibromatosis type 1 // N Engl J Med.. — 1991. — Т. 324. — С. 1264—1266. — PMID 1901624.
  42. Симптомы и синдромы в эндокринологии / Под ред. Ю. И. Караченцева. — 1-е изд. — Х.: ООО «С.А.М.», Харьков, 2006. — С. 141. — 227 с. — (Справочное пособие). — 1000 экз. — ISBN 978-966-8591-14-3
  43. Козлов А. В. Нейрофиброматоз 1 (НФ1) // Хирургия опухолей основания черепа / Под редакцией А. Н. Коновалова. — М.:: ОАО «Можайский полиграфический комбинат», 2004. — С. 169—170. — 372 с. — 1000 экз. — ISBN 5-94982-006-1
  44. Widemann BC, Salzer WL, Arceci RJ, Blaney SM, Fox E, End D, Gillespie A, Whitcomb P, Palumbo JS, Pitney A, Jayaprakash N, Zannikos P, Balis FM. Phase I trial and pharmacokinetic study of the farnesyltransferase inhibitor tipifarnib in children with refractory solid tumors or neurofibromatosis type I and plexiform neurofibromas(անգլ.) // J Clin Oncol. — 2006. — Т. 24. — С. 507—516. — PMID 16421428.
  45. Babovic-Vuksanovic D, Petrovic L, Knudsen BE, Plummer TB, Parisi JE, Babovic S, Platt JL. Survival of Human Neurofibroma in Immunodeficient Mice and Initial Results of Therapy With Pirfenidone(անգլ.) // J Biomed Biotechnol.. — 2004. — Т. 2. — С. 79—85. — PMID 15240917.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեյրոֆիբրոմատոզ տիպ 1» հոդվածին։