Նավալ էլ Սաադավի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավալ էլ Սաադավի
արաբ․՝ نوال السعداوي‎‎
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 27, 1931(1931-10-27)[1][2][3]
ԾննդավայրՔաֆր Թահլա, Եգիպտոսի թագավորություն[4]
Մահացել էմարտի 21, 2021(2021-03-21)[5][6] (89 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս[7]
ՔաղաքացիությունFlag of Egypt (1922–1953).svg Եգիպտոսի թագավորություն, Flag of Egypt (1922–1953).svg Եգիպտոսի Հանրապետություն, Flag of Syria.svg Արաբական Միացյալ Հանրապետություն և Flag of Egypt.svg Եգիպտոս
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան (1966) և Կահիրեի համալսարան (1955)
ԵրկերԿինը զրոյական կետում[8] և Իմամի անկումը[9]
Մասնագիտությունհոգեբույժ, բժիշկ-գրող, գինեկոլոգ, վիպասան, քաղաքական գործիչ, գրող և ակտիվիստ
ԱշխատավայրԴյուքի համալսարան[7]
ԱմուսինՇարիֆ Հաթաթա[10][7]
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg Nawal El Saadawi Վիքիպահեստում

Նավալ էլ Սաադավի (արաբ․՝ نوال السعداوي‎‎, հոկտեմբերի 27, 1931(1931-10-27)[1][2][3], Քաֆր Թահլա, Եգիպտոսի թագավորություն[4] - մարտի 21, 2021(2021-03-21)[5][6], Կահիրե, Եգիպտոս[7]), եգիպտացի ֆեմինիստ, գրող, ակտիվիստ, բժիշկ և հոգեբույժ։ Նա բազմաթիվ գրքեր է գրել, որոնք վերաբերում են իսլամում կանանց դերին՝ հատուկ ուշադրություն հրավիրելով հասարակությունում կանանց սեռական օրգանների խեղման վրա։ Նրան նկարագրել են որպես «Արաբական աշխարհի Սիմոնա դը Բովուար»[16]։

Նա հիմնադրել է «Արաբ կանանց համերաշխության ասոցիացիան», որի նախագահն էր[17][18], և համահիմնադրել է «Արաբների մարդու իրավունքների ասոցիացիան»[19]։ Երեք մայրցամաքներից արժանացել է պատվավոր կոչումների։ 2004 թվականին Եվրախորհրդի կողմից արժանացել է Հյուսիս-հարավ մրցանակին։ 2005 թվականին Բելգիայում արժանացել է Ինանա միջազգային մրցանակին[20], և Խաղաղության միջազգային բյուրոն 2012 թվականին նրան պարգևատրել է Շոն Մեքբրայդի անվան մրցանակով[21]։

Նավալ էլ Սաադավին զբաղեցրել է Կահիրեի Արվեստի և հասարակագիտության գերագույն խորհրդի հեղինակի պաշտոնը, եղել է Կահիրեի առողջապահության կրթության վարչության գլխավոր տնօրենը, Կահիրեի բժշկության ասոցիացիայի գլխավոր քարտուղարը, Համալսարանի հիվանդանոցում և Առողջապահության նախարարությունում եղել է բժիշկ։ Նա հիմնադրել է Առողջապահական կրթության և եգիպտացի կին գրողների ասոցիացիան, Կահիրեի Health Magazine-ի գլխավոր խմբագիրն էր, և Medical Association Magazine-ի խմբագիրը[22][23]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինը երեխաներից երկրորդ ամենամեծ Սաադավին ծնվել է 1931 թվականին Քաֆր Թահլա փոքր գյուղում[23]։ Նրա ընտանիքը ժամանակին ավանդապաշտ էր ու առաջադեմ։ Էլ Սաադավին 6 տարեկանում «թլպատվել» է (նրա ծլիկը հեռացված է)[24], մինչդեռ հայրը ցանկանում էր կրթության տալ իր բոլոր երեխաներին[23]։

Նրա հայրը կրթության նախարարության պաշտոնյա էր, որը 1919 թվականին Եգիպտոսի հեղափոխության ժամանակ արշավ էր սկսել՝ Եգիպտոսի և Սուդանի դեմ կիրառվող բրիտանական բռնազավթումների դեմ։ Արդյունքում նա աքսորվել էր Նիլ Դելտա փոքր գյուղ, և կառավարությունը պատժել էր նրան տասը տարի չազատազրկելով։ Նա բավականին զարգացած էր, և իր դստերը սովորեցրել էր արժանապատվություն և մտքում խոսելու արվեստը։ Նա նաև խրախուսել էր դստերը արաբերեն սովորել։ Ծնողներից երկուսն էլ մահացել են վաղ տարիքում[23]՝ Սաադավիի ուսերին թողնելով մեծ ընտանիքը պահելու ծանր բեռը[25]։

Նրա մայրը թուրքական արմատներ ունեցող ընտանիքից էր։ Էլ Սաադավին իր պապին՝ Շուքրի Բեյին, և իր ընտանիքին նկարագրել է որպես «թուրքական արդար մաշկ ունեցողներ»[26]։ Մորական կողմի տատը նույնպես թուրքական արմատներ ուներ[27]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին Սաադավին Կահիրեի համալսարանում ավարտել է բժշկության ֆակուլտետը։ Նույն թվականին նա ամուսնացել է Ահմեդ Հելմի հետ, ում նա հանդիպել էր բժշկության ասպիրատուրայի տարիներին։ Նրանք ամուսնալուծվել են երկու տարի անց[24][28]։ Իր բժշկական պրակտիկայի ժամանակ նա դիտարկել է կանանց ֆիզիկական և հոգեբանական խնդիրները և դրանք կապել ճնշող մշակութային պրակտիկաների, հայրապետական ճնշումների, դասակարգային և իմպերիալիստական ճնշումների հետ[29]։

Իր ծննդավայր Քաֆր Թահլայում բժիշկ աշխատելու տարիներին նա տեղի գյուղացի կանանց կողմից առերեսվել է բազմաթիվ դժվարությունների և անհավասարությունների։ Իր հիվանդներից մեկին ընտանեկան բռնությունից պաշտպանելու պատճառով նրան հետ են ուղարկում Կահիրե։ Վերջապես նա դառնում է Հանրային առողջապահության նախարության տնօրենը և այստեղ հանդիպում է իր երրորդ ամուսնուն՝ Շարիֆ Հաթաթային (նրանք աշխատում էին նույն գրասենյակում)։ Հաթաթան նույնպես գրող և բժիշկ էր, և 13 տարի եղել է քաղբանտարկյալ։ Նրանք ամուսնացել են 1964 թվականին և ունեն որդի և դուստր[25]։ Սաադավին ամուսնությունից 43 տարի անց բաժանվել է Հաթաթայից[30]։

1972 թվականին նա հրապարակել է «Կինը և սեքսը» (արաբ․՝ المرأة والجنس) աշխատությունը, որում խոսվում է կանանց մարմինների դեմ իրականացվող ագրեսիաների, ներառյալ կանանց թլփատման դեմ պայքարի մասին։ Սա ֆեմինիզմի երկրորդ ալիքի համար հենասյուն էր։ Իր քաղաքական գործունեության և գրքի պատճառով նրան հեռացրել է Առողջապահության նախարության պաշտոնից[29]։ Այսպիսով նա լքել է Եգիպտոսի Բժշկական ասոցիացիայի գլխավոր քարտուղարի օգնականի և առողջապահական ամսագրի իր խմբագրի պաշտոնները։ 1973-1976 թվականներին Էյն Շամսի համալսարանի բժշկության ֆակուլտետում աշխատել է կանանց և նևրոզների հետազոտության վրա։ 1979-1980 թվականներին նա ՄԱԿ-ի Աֆրիկայում և Միջին Արևելքում իրականացվող կանանց ծրագրի խորհրդատուն էր[31][32]։

Բանտարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ Եգիպտոսի կառավարությունը Սաադավիին համարում էր հակասական և վտանգավոր անձ։ 1981 թվականին նա օգնում է հրապարակել ֆեմինիստական Confrontation (հայ․՝ Առերեսում) ամսագիրը։ Նա Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի կողմից բանտարկվում է նույն թվականի սեպտեմբերին[33]։ Ամսագիրը լույս է տեսել մի տարի անց՝ նախագահի սպանությունից մի ամիս հետո։ Այս առիթով նա գրել է․ «Վտանգը եղել է իմ կյանքի մասը դեռևս այն ժամանակ, երբ վերցրել եմ թուղթն ու սկսել գրել։ Ոչինչ ավելի վտանգավոր չէ, քան ճշմարտությունը վարի գնացող աշխարհում»[34]։

Սաադավին Կանանց Քանաթիր գաղութի կանանցից մեկն էր։ Ազատազրկման տարիներին գրել է «Հիշողություններ կանանց գաղութից» (արաբ․՝ مذكرات في سجن النساء ‎‎, 1983) աշխատությունը։ Բանտից դուրս գալուց ինը տարի առաջ Քանաթիրում բանտարկյալներից մեկի հետ շփումը ոգեշնչման աղբյուր դարձավ վերջինիս համար, ով գրեց «Կինը զրոյական կետում» (արաբ․՝ امرأة عند نقطة الصفر‎‎, 1975) աշխատությունը[35]։

Հետագա հալածանքները, դասավանդելը ԱՄՆ-ում, ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին, երբ նրան սպառնում էին իսլամիստները և քաղաքական հալածանքները, Սաադավին ստիպված հեռացավ Եգիպտոսից։ Նրան ընդունեցին Դյուքի և Վաշինգտոնի համալսարաններում՝ որպես ասիական և աֆրիկյան լեզուների դասախոս։ Նա պաշտոններ ունի բազմաթիվ հեղինակավոր համալսարններում և քոլեջներում, որոնց թվում են Կահիրեի համալսարանը, Հարվարդը, Եյլը, Կոլումբիայի համալսարանը, Սորբոնը, Ջորջթաունը, Ֆլորիդայի պետական համալսարանը և Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանը։ 1996 թվականին նա վերադարձել է Եգիպտոս[36][37]։

Սաադավին շարունակում է իր ակտիվիզմը և առաջադրվել էր 2005 թվականի Եգիպտոսի նախագահական ընտրություններում, սակայն թեկնածուների խիստ պահանջների պատճառով դուրս է մնացել մրցակցությունից[38]։ Նա 2011 թվականի Թահրիր հրապարակի ցուցարարներից մեկն էր[39]։ Նա կոչ էր անում վերացնել կրոնական ուսուցումը Եգիպտոսի դպրոցներից։

Սաադավին 2004 թվականին Եվրոպական խորհուրդը նրան պարգևատրվել է Հյուսիս-հարավ մրցանակով[40]։ 2016 թվականի հուլիսին նա գլխավորել էր Լոնդոնում անցկացվող Աֆրիկյան ազնվական հասարակության «Աֆրիկայի գրողներ» գրական փառատոնը, որտեղ Մարգարետ Բուսբիի հետ խոսելու ժամանակ ասել է «լինելով կին գրող»[41][42][43]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաադավին սկսել է իր գրական կարիերան վաղ տարիքից։ Նրա վաղ ստեղծագործությունները ներառում են «Ես սովորել եմ սերը» (1957) պատմվածքների շարքը և իր առաջին վեպը՝ «Կին բժշկի հիշողությունները» (1958)։ Ապա նա գրել է բազմաթիվ վեպեր, պատմվածքներ և անձնական հուշեր, որոնցից է «Հիշողություններ կանանց գաղութից» (1986) հուշերը։ Սաադավին հրատարակել է մի շարք ժողովածուներ և իր արաբերեն աշխատությունները թարգմանվել է աշխարհի 30 լեզուներով[44], ներառյալ՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պորտուգալերեն, շվեդերեն, նորվեգերեն, իտալերեն, դանիերեն, ֆիններեն, ինդոնեզերեն, ճապոներեն, պարսկերեն, թուրքերեն, ուրդու և այլն։

1972 թվականին նա հրատարակել է իր առաջին փաստագրական աշխատությունը՝ «Կինը և սեքսը», որտեղ բարձրաձայնել է բարձր տեղակայված քաղաքական և աստվածաբանական իշխանությունների հակադրությունը։ Սրա արդյունքում հեռացել է Առողջապահության նախարարության իր պաշտոնից։ Այլ աշխատություններն են՝ «Եվայի թաքնված դեմքը», «Աստված մահացել է Նեղոսի կողմից», «Պտտվող երգ․ որոնումներ», «Իմամի անկումը»[45] և «Կինը զրոյական կետում»։

Նա իր ներդրումն է ունեցել 1984 թվականին հրատարակված «Եղբայրությունը համաշխարհային է» ժողովածուի «Երբ կինն ապստամբում է» գլխում, որը խմբագրել է Ռոբին Մորգանը[46]։

Սաադավիի վեպը՝ Զեյնան, հրատարակվել է 2009 թվականին Լիբանանում։ Ֆրանսերեն տարբերակը հրատարակվել է «Նավալ Զեյնան էլ Սեյեդ» կեղծանվան տակ՝ օգտագործելով մոր օրիորդական անունը[47]։

Սաադավին սահուն խոսում է անգլերեն և եգիպտական արաբերեն[48]։ Քանի որ նա գրում է արաբերենով՝ անգլերեն և ֆրանսերեն թարգմանելը նա համարում է «մեծ խնդիր», նշելով այն փաստը, որ․

«գաղութային կապիտալիստների ուժերը հիմնականում անգլախոս կամ ֆրանսախոս են․․․ Ես մինչև հիմա արհամարհված եմ աշխարհի գրական ուժերի կողմից, քանի որ գրում եմ արաբերենով և քննադատում եմ գաղութային հասարակարգը, կապիտալիզմը, ռասիզմը, գերիշխանությունների հայրիշխանական միտքը»[49]

Նրա գրքի՝ «Mufakirat Tifla fi Al-Khamisa wa Al-Thamaneen» (85 տարեկան ծեր աղջկա տետրը) հիմքում ընկած է իր ամսագրի հատվածները։ Այն հրատարակվել է 2017 թվականին[50]։

Հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական օրգանների խեղման դեմ ջատագովություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիքում Սաադավին ենթարկվել է սեռական օրգանների խեղման[51]։ Դեռահասության ժամանակ նա գրել և քննադատել է այս երևույթը։ Նա 12-ամյա աղջկա՝ Բեդուր Շաքերի 2007 թվականին սեռական օրգանների թլպատման վիրահատության ժամանակ նրա մահվան դեպքին պատասխանել է․ «Բեդուր, արդյոք դու պետք է մեռնեիր, որպեսզի լույս սփռեիր մթանգնած մտքերի վրա։ Արդյոք դու պետք է քո կյանքով վճարեիր․․․ բժիշկներին և հոգևորականներին սովորեցնելու համար, որ ճշմարիտ կրոնը չի հեռացնում երեխաների օրգանները»[52]։ Որպես բժիշկ և մարդու իրավունքների ակտիվիստ, նա նաև դեմ է տղամարդկանց թլպտմանը։ Նա հավատում է, որ ցանկացածը պետք է պաշտպանված լինի սեռական խեղումներից[53]։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին իր հարցազրույցի ժամանակ Սաադավին ասել է, որ «կանանց հալածանքների արմատը ընկած է գլոբալ փոսթ-մոդեռն կապիտալիստական համակարգի վրա, որին աջակցում է կրոնական ֆունդամենտալիզմը»[54]։

Նա ասել է, որ Հայյի դեպքերը, օրինակ՝ Սև պատին համբույրը, գալիս է հետիսլամական հեթանոսական արմատներից[55]։

Շղարշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաադավին իսլամական վարագույրը նկարագրել է որպես «կանանց ճնշելու գործիք»[53]։

Միացյալ նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Կալիֆոռնիայի համալսարանում դասախոսության ժամանակ Սաադավին ԱՄՆ-ի և Աֆղանստանի միջև պատերազմը որակել է որպես «պատերազմ տարածաշրջանում նավթ օգտագործելու համար», և քննադատել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը և դրա աջակցությունը Իսրայելին՝ որպես «իրական ահաբեկչություն»[56]։ Սաադավին կարծում է, որ եգիպտացիների աղքատության մեջ իր դերն ունի ԱՄՆ-ն[57]։

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաադավին «Նա խոսում էր անասելի» ֆիլմի հերոսն է, որի ռեժիսորը Ջիլլ Նիքոլսն է և որը էկրան է բարձրացել 2017 թվականին BBC One հեռուստաալիքի կողմից[58]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաադավին իր աշխատություններից շատերը տեղադրել է օնլայն տարեբրակով[61]։ Նրա գրքեր են․

  • Կին բժշկի հիշողությունները (1960, 1980; թարգմանվել է Քեթրին Քոբհանի կողմից, 1989)
  • Որենլով (1968; Շիրլեյ Էլբերի կողմից, 1991)
  • Աշխարհի միակ տղամարդու մահը (1974; թարգմանվել է Շերիֆ Հաթաթայի կողմից, 1985) անգլերեն թարգմանվել է Աստված մահացել է Նեղոսի կողմից վերնագրով
  • Կինը զրոյական կետում (1975; թարգմանվել է Շերիֆ Հաթաթայի կողմից, 1983)
  • Եվայի թաքնված դեմքը, Կանայք արաբական աշխարհում (1977; թարգմանվել է Շերիֆ Հաթաթայի կողմից, 1980)
  • Պտտվող երգ (1978; թարգմանվել է Մարլին Բութի կողմից, 1989)
  • Նախկին նախարարի մահը (1980; թարգմանվել է Շիրլեյ Էլբերի կողմից, 1987)
  • Նա դրախտում տեղ չունի (1979; թարգմանվել է Շիրլեյ Էլբերի կողմից)
  • Երկու կինը մեկում (1983; թարգմանվել է Օսման Նուսաիրի և Ժանա Գուղի կողմից, 1985)
  • Իմամի անկումը (1987; թարգմանվել է Շարիֆ Հաթաթայի կողմից, 1988)
  • Հիշողություններ կանանց գաղութից (1984; թարգմանվել է Մարլին Բութի կողմից, 1994)
  • Հրաշի անմեղությունը (1994; թարգմանվել է Շերիֆ Հաթաթայի կողմից, 1994)
  • Հյուսիս/Հարավ։ Նավալ Էլ Սաադավի (1997)
  • Սերը նավթի թագավորությունում, թարգմանվել է բասի Հաթիմի և Մալքոմ Ուիլիամսի կողմից (Saqi Books, 2000)
  • Վեպը (2004; թարգմանվել է Օմնիա Ամին և Ռիք Լոնդոնի կողմից, 2009)
  • Իրաքի և Սիրիայի իսլամական պետության դուստրը
  • Dissidenza e scrittura (2008)
  • L'amore ai tempi del petrolio, թարգմանվել է Մարիկա Մակկոյի կողմից, ներածությունը՝ Լուիզա Մորգանտինի և Ֆագնանո Ալտոյի․ Editrice il Sirente, 2009. 978-88-87847-16-1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
  2. 2,0 2,1 AlKindi
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  5. 5,0 5,1 5,2 https://www.almasryalyoum.com/news/details/2293225
  6. 6,0 6,1 6,2 https://www.lemonde.fr/culture/article/2021/03/21/l-ecrivaine-egyptienne-feministe-nawal-el-saadawi-est-morte_6073950_3246.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 https://www.nytimes.com/2021/03/21/obituaries/nawal-el-saadawi-dead.html
  8. https://openlibrary.org/works/OL8303563W/Woman_at_Point_Zero
  9. https://openlibrary.org/works/OL1602174W/The_fall_of_the_Imam
  10. Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 340.
  11. http://www.afri.ie/news-and-events/international-peace-bureau-to-award-2012-sean-macbride-peace-prize-to-nawal-el-sadaawi-egypt-and-lina-ben-mhenni-tunisia/
  12. https://www.upress.umn.edu/press/press-releases/egyptian-writer-awarded-stig-dagerman-prize
  13. http://www.coe.int/t/dg4/nscentre/NSP/winners_NSP_en.asp
  14. http://web.gencat.cat/ca/generalitat/premis/pic/
  15. https://www.bbc.com/news/world-34745739
  16. «Nawal El Saadawi | Egyptian physician, psychiatrist, author and feminist»։ Encyclopædia Britannica։ Վերցված է մարտի 7, 2016 
  17. "Arab Women's Solidarity Association United" Archived 2017-12-07 at the Wayback Machine., Lokashakti.
  18. Hitchcock, Peter, Nawal el Saadawi, Sherif Hetata. "Living the Struggle". Transition 61 (1993): 170–179.
  19. Nawal El Saadawi, "Presentation by Nawal El Saadawi: President's Forum, M/MLA Annual Convention, November 4, 1999", The Journal of the Midwest Modern Language Association 33.3–34.1 (Autumn 2000 – Winter 2001): 34–39.
  20. "PEN World Voices Arthur Miller Freedom to Write Lecture by Nawal El Saadawi". 8 September 2009. YouTube.
  21. «International Peace Bureau»։ www.ipb.org։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-25-ին։ Վերցված է սեպտեմբերի 25, 2015 
  22. «Nawal El Saadawi»։ nawalsaadawi.net։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-21-ին։ Վերցված է փետրվարի 12, 2014 
  23. 23,0 23,1 23,2 23,3 «Nawal El Saadawi»։ faculty.webster.edu։ Վերցված է սեպտեմբերի 25, 2015 
  24. 24,0 24,1 Khaleeli Homa (ապրիլի 15, 2010)։ «Nawal El Saadawi: Egypt's radical feminist»։ The Guardian։ Վերցված է սեպտեմբերի 25, 2015 
  25. 25,0 25,1 «Exile and Resistance»։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-27-ին։ Վերցված է 2018-08-20 
  26. Nawal El Saadawi (2013), A Daughter of Isis: The Early Life of Nawal El Saadawi, Zed Books, ISBN 1848136404 
  27. Nawal El Saadawi (1986), Memoirs from the Women's Prison, University of California Press, p. 64, ISBN 0520088883, «My eyes widened in astonishment. Even my maternal grandmother used to sing, although she was born to a Turkish mother and lived in my grandfather's house in the epoch when harems still existed.» 
  28. Koseli Yusuf (2013)։ «A PSYCHOANALYTIC APPROACH TO THE NOVEL OF NAWAL EL SAADAWI TITLED MÜZEKKİRAT TABİBE»։ The Journal of International Social Research 6 (28)։ Վերցված է նոյեմբերի 16, 2014 
  29. 29,0 29,1 Feminism in a nationalist century Archived 19 April 2010 at the Wayback Machine.
  30. Cooke Rachel (հոկտեմբերի 11, 2015)։ «Nawal El Saadawi: ‘Do you feel you are liberated? I feel I am not’»։ The Observer։ Վերցված է հոկտեմբերի 23, 2015 
  31. «Saadawi, Nawal el – Postcolonial Studies»։ scholarblogs.emory.edu (en-US)։ Վերցված է հուլիսի 31, 2017 
  32. Saʻdāwī Nawāl (դեկտեմբերի 15, 1997)։ The Nawal El Saadawi Reader (անգլերեն)։ Palgrave Macmillan։ ISBN 9781856495141 
  33. Uglow Jennifer S., Hendry Maggy (1999)։ The Northeastern Dictionary of Women's Biography։ Northeastern University Press։ էջեր 189–190։ ISBN 9781555534219 
  34. «Egypt's face of courage»։ The Hindu։ հունիսի 3, 2001։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 30, 2004-ին։ Վերցված է սեպտեմբերի 25, 2013 
  35. «The Books of Nawal El Saadawi»։ The New Yorker։ մարտի 7, 2011։ Վերցված է հուլիսի 31, 2017 
  36. Dr Dora Carpenter-Latiri, "The Reading Room: A review of ‘Memoirs of a woman doctor’", BMJ Blog, 11 November 2015.
  37. Jessica Ling, "Today in History: Happy 85th Birthday, Nawal El Saadawi!", Warscapes, 27 October 2016.
  38. Egypt presidential aspirant pulls out, AlJazeera, 16 July 2005.
  39. Elizabeth Rubin, "The Feminists in the Middle of Tahrir Square", Newsweek, 6 March 2011.
  40. «north-south-centre-homepage»։ North-South Centre (en-GB)։ Վերցված է մարտի 18, 2018 
  41. "About Last Weekend: Africa Writes 2016 | The Headline Event", Bookshy, 9 July 2016.
  42. Kelechi Iwumene, "Africa Writes 2016: The Round-Up".
  43. "On Being A Woman Writer: Nawal El Saadawi in conversation", Africa Writes, 2 July 2016.
  44. Judith Imel Van Allen, "Saadawi, Nawal El (1931–)", in Gary L. Anderson and Kathryn G. Herr (eds), Encyclopedia of Activism and Social Justice, Sage Publications, 2007, pp. 1249–1250.
  45. Philip Womack. "The Fall of the Imam by Nawal El Saadawi" (review), New Humanist, 20 August 2009.
  46. «Sisterhood Is Global: Table of Contents»։ Catalog.vsc.edu։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-08-ին։ Վերցված է հոկտեմբերի 15, 2015 
  47. «Radical writer back with vengeance»։ The National։ սեպտեմբերի 7, 2009։ Վերցված է նոյեմբերի 17, 2014 
  48. Hans Ulrich Obrist, "In Conversation with Nawal El Saadawi", e-flux Journal #42, February 2013.
  49. Dele Meiji Fatunla, "Nawal El Saadawi: 'My identity is not fixed'", New African, 30 June 2016.
  50. Mahmoud El-Wardani, "At 85, Nawal El-Saadawi writes about Nawal El-Saadawi", Ahram Online, 5 August 2017.
  51. Nawal el-Saadawi, The Hidden Face of Eve, Part 1: The Mutilated Half.
  52. Maggie Michael, "Egypt Officials Ban Female Circumcision" Archived 2 July 2007 at the Wayback Machine., Phys.org, 30 June 2007.
  53. 53,0 53,1 Allston Mitchell (մայիսի 16, 2010)։ «Nawal al Saadawi»։ The Global Dispatches։ Վերցված է փետրվարի 12, 2014 
  54. Fariborz Arian (հուլիսի 5, 2014)։ «They don't want any really courageous people!»։ Qantara.de - Dialogue with the Islamic World։ Վերցված է նոյեմբերի 5, 2015 
  55. Fiona Lloyd-Davies, "No compromise", Correspondent, BBC News, 26 October 2001.
  56. Pasquini Elaine։ «El Saadawi Calls U.S. Foreign Policy "Real Terrorism"»։ questia.com։ Washington Report on Middle East Affairs։ Վերցված է նոյեմբերի 17, 2014 
  57. Nielsen Nikolaj (հուլիսի 11, 2013)։ «Nawal El Saadawi: 'I am against stability. We need revolution'»։ The Chronikler։ Վերցված է նոյեմբերի 19, 2014 
  58. "She Spoke the Unspeakable", BBC One, Imagine, Winter 2017. Via Dailymotion.
  59. «Motvillig El Saadawi får Dagermanpriset»։ SvD (Swedish)։ հունվարի 9, 2012։ Վերցված է հոկտեմբերի 27, 2012 
  60. «Lydnad är ett dödligt gift»։ Kultur (Swedish)։ մայիսի 15, 2012։ Վերցված է հոկտեմբերի 27, 2012 
  61. Works available online at Saadawi's website Archived 19 December 2006 at the Wayback Machine..

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]