Յուրի Սաֆարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յուրի Սաֆարյան | |
---|---|
Ի ծնե | Յուրի Աշոտի Սաֆարյան |
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1937 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 23, 2022[1] (84 տարեկան) |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Պարգևներ | |
Յուրի Սաֆարյան Վիքիդարանում |
Յուրի Աշոտի Սաֆարյան (սեպտեմբերի 17, 1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 23, 2022[1][2]), հայ ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր (1989), պրոֆեսոր (1991), ՀՀ վաստակավոր ճարտարապետ (1987), ՀՃԱ ակադեմիկոս (1993 թվականին, փոխնախագահ՝ 2000 թվականից), ՄՃԱ անդամ (1999)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1959-1964 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1964-1990 թվականներին՝ Համամիութենական նախագծային փորձնական կոնստրուկտորային տեխնոլոգիաների ինստիտուտում։ 1990-2020 թվականներին եղել է ԵՊՃՇՀ պրոռեկտոր, 1993 թվականից՝ ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնի վարիչ (համատեղությամբ)։
Հեղինակ է քաղաքաշինական համալիրների, բնակելի և հասարակական շենքերի, այդ թվում` հեղինակային խմբի կազմում` Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, Երևանի «Նորաշեն» բնակելի զանգվածի, բնակելի շենքերի` Երևանում, Կաունասում (Լիտվա), Կալինինգրադում և Գրոզնիում (ՌԴ), Դարխանում (Մոնղոլիա), Պոդգորիցայում (Մոնտենեգրո), առողջարանային, համալիրների` Արզնիում, Գելենջիկում և Տիշկովոյում (ՌԴ), դպրոցների, գիշերօթիկ դպրոցների, մսուր-մանկապարտեզների համալիրների` Երևանում, համահեղինակ է ծածկերի բարձրացման եղանակով կառուցված բնակելի և հասարակական համալիրների նախագծերի[2]։
Սաֆարյանը կարևոր դերակատարում է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական գործունեության կազմակերպման և զարգացման գործում։ Նրա անմիջական նախաձեռնությամբ և ջանքերով 1991 թվականին կազմավորվել է դոկտորական և թեկնածուական գիտական աստիճան շնորհող ՀՀ ԲՈՀ-ի 029 «Ճարտարապետություն» մասնագիտական խորհուրդը, որը նախագահել է երկար տարիներ[2]։
Սաֆարյանը եղել է Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում գիտահետազոտական ծրագրերի և թեմաների հեղինակ և ղեկավար, ճարտարապետության և քաղաքաշինության արդի խնդիրների վերաբերյալ 58 զեկույց է ունեցել միջազգային, հանրապետական և համամիութենական սիմպոզիումներում և գիտաժողովներում (Երևան, Ջերմուկ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կիև, Խարկով, Օդեսա, Բաքու, Թբիլիսի, Վիլնյուս, Տալլին, Տաշքենդ, Բելգրադ, Բեռլին, Բուդապեշտ, Դարխան, Դենվեր, Հավանա, Թեհրան, Մարսել, Ֆլորենցիա, Պեկին։ Տպագրել է 315 գիտական և նախագծային աշխատանքներ, այդ թվում 3 մենագրություն, 15 գյուտ[2]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի ճարտարապետների միության անդամ,
- Հայաստանի ICOMOS-ի անդամ,
- Միջազգային Ինժեներական ակադեմիայի (ՄԻԱ) ակադեմիկոս,
- Հայաստանի Ինժեներական ակադեմիայի (ՀԻԱ) ակադեմիկոս,
- Ռուսաստանի ճարտարապետության և շինարարական գիտությունների ակադեմիայի (ՌՃՇԳԱ) արտասահմանյան անդամ
Պարգևներ, կոչումներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տարվա լավագույն կառույց համամիութենական հանրապետական մրցույթ-ստուգատեսների, Սոֆիայի «Բիենալե-83»-ի և «Բիենալե-86»-ի դափնեկիր։
- Արժանացել է ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե (1987) և բրոնզե (1972, 1976 թվականներ) մեդալների։
- Մովսես Խորենացու մեդալ (2002)[3]։
- Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2009)[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Յուրի Սաֆարյանը
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Մահացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Յուրի Սաֆարյանը
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Սաֆարյան» հոդվածին։ |
|