Յոհան Ռունեբերգ
Յոհան Ռունեբերգ | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | շվեդերեն՝ Johan Ludvig Runeberg |
Ծնվել է | փետրվարի 5, 1804[1][2][3][…] |
Ծննդավայր | Պիետարսաարի, Օստրոբոտնիա (մարզ), Վաասա նահանգ, Finland under Swedish rule, Շվեդիա[4] |
Վախճանվել է | մայիսի 6, 1877[1][2][3][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Պորվոո, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[4] |
Գերեզման | Հիետանիեմի գերեզմանատուն[5] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, լրագրող և hymnwriter |
Լեզու | շվեդերեն |
Ազգություն | Ֆինլանդիայի շվեդախոս բնակչություն |
Քաղաքացիություն | Ֆինլանդիայի մեծ իշխանություն |
Ուշագրավ աշխատանքներ | Ֆինլանդիայի օրհներգ |
Ստեղծագործությունների ցանկ | Յոհան Լյուդվիգ Ռունեբերգի մատենագիտություն |
Անդամակցություն | Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Ֆրեդրիկա Ռունեբերգ |
Զավակներ | Վալտեր Ռունեբերգ, Լյուդվիգ Միքայել Ռունեբերգ, Լորենցո Ռունեբերգ, Յոհան Վիլհելմ Ռունեբերգ և Ֆրեդրիկ Ռունեբերգ |
![]() | |
Կայք | runeberg.net |
![]() |
Յոհան (Յուհան, Յոհանն) Լյուդվիգ Ռունեբերգ (շվեդերեն՝ Johan Ludvig Runeberg, փետրվարի 5, 1804[1][2][3][…], Պիետարսաարի, Օստրոբոտնիա (մարզ), Վաասա նահանգ, Finland under Swedish rule, Շվեդիա[4] - մայիսի 6, 1877[1][2][3][…], Պորվոո, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[4]), շվեդական ծագմամբ ֆինն բանաստեղծ, ով շվեդերեն է գրել ազգային ռոմանտիզմի բովանդակությամբ բանաստեղծություններ։ Առավել հայտնի է «Պրապորշչիկ Ստոլի պատմվածքները» (շվեդերեն՝ Fänrik Ståhls sägner) բանաստեղծությունների շարքով։ Այս շարքի բանաստեղծություններից մեկը՝ «Մեր երկիրը» (շվեդերեն՝ Vårt land, ֆիններեն՝ Maamme), դարձել է Ֆինլանդիայի հիմնը։ Ֆինլանդիայի ազգային տոնը նշվում է նրա ծննդյան օրը` որպես Ռունեբերգի օր, որից առաջ վաճառվում է Ռունեբերգի կարկանդակը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոհան Լյուդվիգ Ռունեբերգը ծնվել է ծովագնաց Լորենց Ուլրիկ Ռունեբերգի և Աննա Մարիա Մալմի բազմանդամ ընտանիքում, Ֆինլանդիայի արևմտյան ափին, Էստերբոտենի, Յակոբստադ քաղաքում։ Յոհանը կրթություն է ստացել նախ Օլեաբորգում (Օուլու), ապա Վաասա քաղաքում, իսկ հետո ընդունվել է Աբոյի համալսարան (այժմ՝ Տուրկու)։ Այնտեղ նա հանդիպել և ընկերացել է Յոհան Սնելլմանի և Զախարիաս Տոպելիուսի հետ, ովքեր հետագայում կարևոր դեր են խաղացել Ֆինլանդիայի ազգային վերածննդի գործում։ Հենց այդ ժամանակ էլ Ռունեբերգը ծանոթացել է Կարլ Բելմանի ստեղծագործություններին և սկսել է հանդես գալ որպես հրապարակախոս։
Իր ֆինանսական իրավիճակը բարելավելու համար Ռունեբերգը դասավանդելու է մեկնել կենտրոնական Ֆինլանդիա, որտեղ նա ավելի մոտիկից է ծանոթացել հասարակ ժողովրդի կյանքին։ Այս ծանոթությունը խորը տպավորություն է թողել նրա վրա, և հենց այդ ժամանակ է ձևավորվել նրա իդեալականացված հայացքը ֆիննական գյուղացիության վերաբերյալ, որն իր արտացոլումն է գտել «Գյուղացի Պաավո» (շվեդերեն՝ Bonden Paavo) հայտնի բանաստեղծության մեջ։ Նրա հերոսը ցրտահարության պատճառով անընդհատ բերք է կորցնում, բայց առանց բողոքելու՝ մանրացված կեղևից հաց է պատրաստում։ Այս պատկերը դարձել է մարդկային որակի իսկական խորհրդանիշ, որը հայտնի է որպես sisu` ցանկացած փորձություն դիմանալու պատրաստակամություն։
1827 թվականին Ռունեբերգը ստացել է մագիստրոսի կոչում և մնացել համալսարանում (որը Աբոյի հրդեհից հետո տեղափոխվել է Հելսինկի), որտեղ 1830 թվականից հռետորություն է դասավանդել։ Նույն թվականին լույս է տեսել նրա «Բանաստեղծություններ» (շվեդերեն՝ Dikter) առաջին ժողովածուն։ 1831 թվականին Ռունեբերգն ամուսնացել է Ֆրեդրիկ Շարլոտա Տենգստրյոմի հետ, նրանք ունեցել են ութ երեխա, որոնցից երկուսը մահացել են վաղ տարիքում։ Ռունեբերգի որդին՝ Վալտերը, դարձել է քանդակագործ և իր հոր հուշարձանի հեղինակը, որը կանգնեցվել է 1885 թվականին։ Մյուս որդին` Յոհաննը, դարձել է բժիշկ և քաղաքական գործիչ։
Ռունբերգի կինը՝ Ֆրեդրիկան, նույնպես համբավ է ձեռք բերել որպես գրող, Վալտեր Սքոթի ոգով պատմական վեպերի հեղինակ։ Նրա «Տիկին Կատարինա Բոժեն և նրա դուստրերը» (շվեդերեն՝ Fru Katarina Boije och hennes döttrar) վեպը, որը լույս է տեսել 1858 թվականին, կարելի է համարել առաջին պատմական վեպը ֆիննական գրականության մեջ։
1833 թվականին լույս է տեսել Ռունբերգի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն։ 1837 թվականին նա տեղափոխվել է Պորվոո (Բորգո), որտեղ տեղի գիմնազիայում ստացել է դասական լեզուների ուսուցչի պաշտոն, նա նաև հիմնադրել է թերթ (շվեդերեն՝ Borgå Tidning): 1847 թվականին Ռյունեբերգը դարձել է գիմնազիայի տնօրեն։ Ռունեբերգի ամենահայտնի գործերից են վեցաչափով գրված «Որմզդեղնի որսորդները» (1832, շվեդերեն՝ Elgskyttarne), «Թագավոր Ֆյալարը» (1844, շվեդերեն՝ Ståhls sägner) պոեմները և 1808-1809 թվականների ռուս-շվեդական պատերազմի իրադարձություններին նվիրված բանաստեղծությունների շարքը։ Առավել հայտնի են դարձել նրա «Պատմվածքներ»-ը, որը Էլիաս Լյոնրոտի «Կալեվալա»-ի հետ միասին համարվում է Ֆինլանդիայի ազգային էպոսի մի մասը։ Այս պոեմից միկիտան Լոտեի կերպարը ոգեշնչել է Բերտոլդ Բրեխտին «Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները»-ի ստեղծման գործում։ Նրա անունով է կոչվել կանանց ռազմականացված «Լոտա Սվյարդ» կազմակերպությունը։
1848 թվականին Գերմանիայից ներգաղթյալ Ֆրեդրիկ Պացիուսը նախերգանք է գրել «Հեքիաթներ»-ի և «Մեր երկիրը» (շվեդերեն՝ Vårt land) բանաստեղծությունների համար. ներկայումս այն Ֆինլանդիայի ազգային օրհներգն է (տեքստի ֆիննական թարգմանությունը վերագրվում է Պաավո Կայանդերին, ռուսերենը՝ Ալեքսանդր Բլոկին)։
1863 թվականին տեղի ունեցավ դժբախտ պատահարը Ռունեբերգի կյանքում սկիզբ է դրել դրամատիկ շրջանի։ Որսի ժամանակ նա կաթվածահար է եղել։ Սկսվել է տասներեք ու կես տարվա փորձությունների ժամանակաշրջանը։ Բանաստեղծը գործնականում գամված է եղել անկողնուն և այլևս երբեք ի վիճակի չի եղել զբաղվել գրական գործունեությամբ։
Ռունեբերգը մահացել է 1877 թվականի մայիսի 6-ին։ 1877 թվականի մայիսի 12-ին նա պատվով թաղվել է Պորվոոյի Նյասինմյակի գերեզմանատանը։ Նրա գերեզմանի վրա տեղադրվել է վեհաշուք հուշարձան[7][8]։
Բանաստեղծի կնոջ՝ Ֆրեդրիկա Ռյունեբերգի մահվանից մեկ տարի անց (մահ. 1879), Ալեքսանդր Երկրորդը Ֆիննական Սեյմի խնդրանքով այն տունը, որտեղ Ռունեբերգն ապրել է իր կյանքի վերջին 25 տարիները, հայտարարել է ազգային սեփականություն և թանգարան։
Ստեղծագործության գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռունեբերգը նշանակալի դեր է ունեցել սլավոնական-սկանդինավյան գրական կապերի զարգացման գործում, նա շվեդերեն է թարգմանել Պուշկինի, Վասիլի Ժուկովսկու, Կոնստանտին Մասալսկու, ուկրաինական և սերբական երգերը։ Թարգմանել է նաև Ֆրիդրիխ Շիլլերի, Լյուդվիգ Ուլանդի, Ֆրինդրիխ Շտոլբերգի, Քարոյ Կիշֆալուդիի ստեղծագործությունները։ Նրա հերոսուհու՝ Նադյայի անունը համանուն բանաստեղծությունից ռուսական կյանքի մի սյուժեի մասին հայտնի է դարձել Ֆինլանդիայում և Շվեդիայում։ Ալեքսանդր Պլետնյովը բանաստեղծին անվանել է «ֆիննական Պուշկին»։ Ավելի ուշ «Որմզդեղնների որսորդները» ֆիլմից ռուս չարչիների կերպարներն օգտագործել են այնպիսի ֆիննական գրողներ, ինչպիսիք են Ալեքսիս Կիվին և Վյայնյո Լիննան։
Այն ֆիններեն են թարգմանել, օրինակ՝ Էյնո Լեյնոն, ռուսերեն՝ Ալեքսանդր Բլոկը և Վալերի Բրյուսովը, բելառուսերեն՝ Մաքսիմ Բոգդանովիչը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Johan Ludvig Runeberg
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #118791567 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.helsinginseurakunnat.fi/material/attachments/hautausmaat/hietaniemi/w8GZkM0y7/Hietaniemen_merkittavia_vainajia.pdf
- ↑ 6,0 6,1 Biografiskt lexikon för Finland (швед.) — SLS.
- ↑ «Runebergin hautajaiset» (ֆիններեն)։ Porvoon kaupunki։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին
- ↑ «Aikansa sankari: Hautajaiset» (ֆիններեն)։ Svenska Litteratursällskapet i Finland։ Արխիվացված է օրիգինալից 2004-02-22-ին
Ռուսերեն հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Рунеберг Й. Л. Избранное. Лирика (с параллельным шведским текстом). «Сказания Фенрика Столя» (отдельные баллады). «Король Фьялар». Критические статьи. Письма / Пер. со швед. В. Дорофеева, Е. Дорофеевой. — СПб.: Коло, 2004. — 304 с. — ISBN 5-901841-17-4
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Strömborg J.E. Biografiska anteckningar om J.L.Runeberg, I—IV. Helsingfors, 1880—1901.
- Viljanen L. Runeberg och hans diktning 1837—1877. Lund, 1969.
- Rahikainen A. Johan Ludvig och Fredrika Runeberg : en bildbiografi. Atlantis, 2004. — 208 s. — ISBN 9174867938
- Majamaa R., Paulaharju M. J. L. Runeberg. Suomen runoilija. Suomalaisen kirjallisuuden seura, 2004. — 163 s. — ISBN 9517465858
- Wrede J. Världen enligt Runeberg : en biografisk och idéhistorisk studie. Bokförlaget Atlantis, 2004. — 417 s. — ISBN 9173530417
- Сто замечательных финнов. Калейдоскоп биографий = 100 suomalaista pienoiselämäkertaa venäjäksi / Ред. Тимо Вихавайнен (Timo Vihavainen); пер. с финск. И. М. Соломеща. — Хельсинки: Общество финской литературы (Suomalaisen Kirjallisuuden Seura), 2004. — 814 с. — ISBN 951-746-522-X. — Электронная версия (Ստուգված է 18 փետրվարի 2010)
- «Рунеберг, Иоганн Людвиг»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «J.L. Runeberg» (ֆիններեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-08-ին։ Վերցված է 2020-02-05
- «Johan Ludvig Runeberg» (շվեդերեն)։ Project Runeberg։ 2014-01-23։ Վերցված է 2020-02-05
- Дорофеева Е. А.։ «Открытие Рунеберга. Биографический очерк»։ norse.ru։ Վերցված է 2020-02-05
- Клинге, Матти։ «Йохан Людвиг Рунеберг (1804—1877), национальный поэт Финляндии, преподаватель университета и гимназии»։ ScandiNews։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-07-ին։ Վերցված է 2020-02-05
- Руохонен, Анна։ ««Финский Пушкин» – поэт Й.Л. Рунеберг»։ Сайт «Это Финляндия»։ Министерство иностранных дел Финляндии։ Վերցված է 2020-02-05
|