Պիետարսաարի
Պիետարսաարի | |
---|---|
![]() | |
Տեսակ | քաղաք և municipality of Finland? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Օստրոբոտնիա |
Մակերես | 88,52 կմ² (հունվարի 1, 2023)[1] |
Մասն է | Swedish-speaking Ostrobothnia? |
Ձևավորում | 1652 |
Անվանված է | Jacob De la Gardie? |
![]() | |
![]() | |
![]() |
Պիետարսաարի[2][3] (ֆիններեն՝ Pietarsaari), կամ Յակոբստադ (շվեդ.՝ Jakobstad), քաղաք և մունիցիպալիտետ Ֆինլանդիայի արևմուտքում՝ Բալթիկայի Բոտնիկ ծոցի ափին՝ Օստրոբոտնիա նահանգում։ Յակոբստադի բնակչությունը 19 673 մարդ է (2007 հուլիս)։
Շվեդերենը մայրենի լեզու է քաղաքի բնակչության մոտ 56%-ի համար, ֆիններենը՝ 40%-ի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն անվանվել է շվեդ ռազմական և պետական գործիչ Յակոբ Պոնտուսոն Դելագարդիի (1583-1652) պատվին։
Յակոբստադը քաղաքային իրավունքներ է ստացել 1652 թվականին՝ Շվեդիայի թագուհի Քրիստինայի օրոք։ 1714 թվականին ռուսական զորքերը այրել են քաղաքը[4]։
1809-1917 թվականներին եղել է Ռուսական կայսրության կազմում։ Քաղաքը այրվել է 1835 թվականին։ Ղրիմի պատերազմի ժամանակ քաղաքի առևտրային նավահանգիստը՝ այնտեղ խարսխված նավերով, ամբողջովին ավերվել է։ 1905 թվականի Առաջին ռուսական հեղափոխության ժամանակ քաղաքում տեղի են ունեցել սոցիալիստների ցույցեր։
Ֆինլանդիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքը գտնվում էր սպիտակամորթներից վերահսկվող տարածքում և ուներ հրետանային դպրոց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը մեկ անգամ ենթարկվել է խորհրդային ավիացիայի հարձակմանը, որի ժամանակ զոհվել է մի քանի մարդ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության վիճակագրությունը 1999-2017 թվականներին․
Տարի | Թիվ |
---|---|
1999 | 19 730 |
2000 | 19 636 |
2001 | 19 519 |
2002 | 19 457 |
2003 | 19 431 |
---|---|
2004 | 19 467 |
2005 | 19 521 |
2006 | 19 557 |
2007 | 19 569 |
2008 | 19 667 |
---|---|
2009 | 19 627 |
2010 | 19 656 |
2011 | 19 623 |
2012 | 19 680 |
2013 | 19 633 |
---|---|
2014 | 19 655 |
2015 | 19 436 |
2016 | 19 377 |
2017 | 19 379 |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը] Ասքեր, Նորվեգիա
Ռուդերսդալ, Դանիա
Բյունդե, Գերմանիա
Գարդաբայր, Իսլանդիա
Ջեյմսթաուն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Սյոդերամն, Շվեդիա
Էսլյով, Շվեդիա
Յուրմալա, Լատվիա
Լուսանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Suomen pinta-ala kunnitain 1.1.2023 (фин.) — MML.
- ↑ Норвегия, Швеция, Финляндия // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 50—51. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 281.
- ↑ «Якобстад». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Книпович, Николай Михайлович (1890–1907). «Якобстад». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիետարսաարի» հոդվածին։ |
|